04/08/2025
. Միզաքարային հիվանդությունը (ուրոլիթիազ) միզուղիներում քարերի (կոնկրեմենտների) առաջացումն է։
Հիվանդությունը հաճախ զարգանում է աննկատ՝ առանց արտահայտված գանգատների՝ մինչև բարդությունների առաջացումը։
⚠️ Պատճառները`
💧 Ջրի անբավարար ընդունում,
🧂 Սննդակարգը (աղի, սպիտակուցի, օքսալատների ավելցուկ),
🧬 Ժառանգական նախատրամադրվածություն,
🦠 Միզուղիների վարակներ,
⚖️ Նյութափոխանակության խանգարումներ,
💊 Որոշ դեղամիջոցների երկարատև օգտագործումը,
🌪 Միզային համակարգի արատներհ,
🩺 Գանգատները`
📍 Սուր կամ բութ ցավ՝ գոտկատեղում կամ կոնքում,
🌡️ Ջերմություն, դող, սարսուռ,
🩸 Մեզում արյան առկայություն (հեմատուրիա),
🚽 Միզելու ժամանակ ցավ կամ այրոց,
🙁 Հաճախակի կամ դժվարացած միզարձակություն,
🤢 Սրտխառնոց, փսխում (ցավի ժամանակ),
🛡️ Ինչու՞ է դա «լուռ սպառնալիք» Շատ դեպքերում միզային քարերը զարգանում են աստիճանաբար՝ առանց ակնհայտ ախտանիշների, Առաջացնում են լուրջ բարդություններ՝ հիդրոնեֆրոզ, վարակներ, երիկամային անբավարարություն, Հաճախ ախտորոշվում են պատահաբար՝ ուլտրաձայնային կամ ռենտգեն հետազոտության ժամանակ,
Վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը կարող են զգալիորեն նվազեցնել բարդությունների ռիսկը:
📩 Խորհրդատվության գրանցման համար՝ DM 📥 կամ զանգահարեք՝ ☎️ +374 99 393380