Dr. Lusine Mamikonyan / Էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան

  • Home
  • Dr. Lusine Mamikonyan / Էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան

Dr. Lusine Mamikonyan / Էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան Բ.գ.թ., դոցենտ, «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի էնդոկրինոլոգիական բաժանմունքի վարիչ, ՀԵՄ նախագահ

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Այս օրը գնահատական է տրվում արդեն իսկ իրականացված աշխատանքներին և նա...
04/02/2026

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է:
Այս օրը գնահատական է տրվում արդեն իսկ իրականացված աշխատանքներին և նախանշվում հետագա անելիքները։
Վստահեցնում եմ՝քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ, բազմաթիվ մարդիկ բուժվել են:
Բոլորը պետք է հասկանան հիվանդության վաղ ախտորոշման դեպքում այն լիովին հնարավոր է բուժել:
Միասին մենք կարող ենք կյանքեր փրկել:

🦋 ՀԻՊՈԹԻՐԵՈԻԴԻԶՄ. երբ վահանագեղձը «դանդաղում է» 🦋🔬 Այս դեպքում վահանագեղձի ակտիվությունը նվազում է, ինչի հետևանքով օրգան...
15/01/2026

🦋 ՀԻՊՈԹԻՐԵՈԻԴԻԶՄ. երբ վահանագեղձը «դանդաղում է» 🦋
🔬 Այս դեպքում վահանագեղձի ակտիվությունը նվազում է, ինչի հետևանքով օրգանիզմում իջնում է վահանագեղձային հորմոնների արտադրությունը։
Այս վիճակը հաճախ հանդիպում է՝
▪️ Հաշիմոտոյի աուտոիմուն թիրեոիդիտի ժամանակ
▪️ Վիրահատական միջամտությունից հետո
▪️ Ճառագայթային բուժման հետևանքով վահանագեղձի վնասման դեպքում
⚠️ Հիմնական ախտանշաններն են՝
🔹 Քրոնիկական հոգնածություն
🔹 Մաշկի չորություն
🔹 Հիշողության և կենտրոնացման խանգարում
🔹 Դեպրեսիվ վիճակներ
🔹 Ցրտադիմացկունության անկում
🔹 Ընդհանուր թուլություն
🔹 Քաշի աստիճանական ավելացում
🔹 Սրտի աշխատանքի դանդաղում
📌 Եթե ունեք այս ախտանշաններից թեկուզ մի քանիսը,
🔎 անհրաժեշտ է անցնել հետազոտություն, պարզել պատճառը և ժամանակին սկսել բուժումը
❗ Մի թույլ տվեք, որ հիվանդությունը բարդանա և ազդի կյանքի որակի վրա։
👉 Մի հետաձգե՛ք այցելությունը մասնագետին։
📞 Հերթագրման համար՝
+374 94 888 329

✝️Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ🕊️ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս🙏 Շնորհավոր Սուրբ Ծնունդ
05/01/2026

✝️Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ
🕊️ Մեզ և Ձեզ մեծ Ավետիս
🙏 Շնորհավոր Սուրբ Ծնունդ

🌲Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ🥂Թող բոլորիս սրտում ապրի հավատը նաև 2026-ին: 🙏🤍Օրհնված, խաղաղ ու հաջողությունների  տար...
31/12/2025

🌲Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ
🥂Թող բոլորիս սրտում ապրի հավատը նաև 2026-ին:
🙏🤍Օրհնված, խաղաղ ու հաջողությունների տարի ամենքիս:

📍ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁ. ՓՈՔՐ ՕՐԳԱՆ, ՈՐԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱԷներգիան, քաշը, քունը, տրամադրությունը և սրտի ...
27/12/2025

📍ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁ. ՓՈՔՐ ՕՐԳԱՆ, ՈՐԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՎՐԱ
Էներգիան, քաշը, քունը, տրամադրությունը և սրտի աշխատանքը ուղղակիորեն պայմանավորված են այս օրգանի աշխատանքով։
Կշռում է առավելագույնը 25 գրամ և ունի թիթեռի ձև։
Ահա, թե ինչ պետք է իմանալ վահանաձև գեղձի աշխատանքի մասին։
ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՐԻԺՈՐ Է. արտադրում է վահանաձև գեղձի հորմոններ, որոնք կարգավորում են օրգանիզմում այլ կարևոր հորմոնների արտազատումը և ակտիվությունը։ Վահանաձև գեղձի հորմոնները ներգրավված են զարգացման, աճի և բոլոր կենսական գործառույթների մեջ։
ՀՈՒՍԱԼԻ ՎԱՀԱՆ է. Վահանաձև գեղձը օրգանիզմում գործում է որպես վահան ՝ անմիջականորեն ազդելով իմունային, նյարդային, սրտանոթային և նյութափոխանակության համակարգերի վրա։
ԹԻԹԵՌՆԻԿԱՁԵՎ ՕՐԳԱՆԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՅՈԴԻ. Յոդը կարևոր է վահանաձև գեղձի պատշաճ գործունեության համար։ Այն վահանաձև գեղձի հորմոնների շինանյութն է, ուստի դրա անբավարարությունը կամ, ընդհակառակը, ավելցուկը հանգեցնում է հորմոնալ անհավասարակշռության և, հետևաբար, հիվանդությունների:
Վահանաձև գեղձի հորմոնների ավելցուկը կարող է առաջացնել դյուրագրգռություն, անհանգստություն և անքնություն, մինչդեռ անբավարարությունը՝ անտարբերություն, հիշողության կորուստ, դեպրեսիա, քնկոտություն և անհանգստություն: Կանայք կարող են ունենալ դաշտանային խանգարումներ, արգանդի արյունահոսություն և անպտղություն:
Բացի այա ամենից, կարող են առաջանալ մազաթափություն, մաշկի չորություն, ձայնի փոփոխություն և ստամոքս-աղիքային խնդիրներ: Եթե նկատում եք այս ախտանիշները, պետք է անհապաղ դիմեք էնդոկրինոլոգի։
Վահանաձև գեղձի խանգարումներ ունեցող մարդիկ, դեղորայք ընդունելով, ապրում են լիարժեք կյանքով, ունենում են առողջ երեխաներ և գիտեն, որ այս փխրուն «թիթեռի» խնամքը առողջության և երկարակեցության գրավականն է։
Մի հետաձգե՛ք այցելությունը մասնագետին։

📩Հերթագրվել՝ +374 94 888329
📍Մարգարյան 6, «Արմենիա» ԲԿ

Վահանաձև գեղձի հանգույցների բազմապիսի ախտորոշիչ մեթոդների մեջ, բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան (FNA) համարվում է առավ...
18/12/2025

Վահանաձև գեղձի հանգույցների բազմապիսի ախտորոշիչ մեթոդների մեջ, բարակ ասեղային ասպիրացիոն բիոպսիան (FNA) համարվում է առավել կարևոր ախտորոշման մեթոդ՝ եթե ոչ ամենակարևորը: Վահանաձև գեղձի բիոպսիան պատասխանում է ամենակարևոր հարցին , որի առաջ կանգնում է բժիշկը հիվանդության ախտորոշման փուլում . արդյոք հայտնաբերված հանգույցը չարորակ բնույթ ունի, թե՞ ոչ: Ախտորոշման փուլում առանց այս հարցի պատասխանի հիվանդության հետագա ճշգրիտ բուժման կազմակերպումը հնարավոր չէ:

Վահանաձև գեղձի բիոպսիայի արդյունքից հետո է միայն հնարավոր որոշել հետագա քայլերը՝ վիրահատություն, հսկողություն, մինիմալ ինվազիվ միջամտություն և այլն:
________________
📞 +37494888329
🏥 Մարգարյան 6, «Արմենիա» ԲԿ
#Էնդոկրինոլոգ #Էնդոկրինոլոգիա #ԱՐՄԵՆԻԱ

‼️ 2-րդ տիպի  շաքարային դիաբետի զարգացումը միայն սննդային սովորույթների հետևանք չէ: Կյանքի շատ այլ գործոններ, ներառյալ ս...
18/12/2025

‼️ 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը միայն սննդային սովորույթների հետևանք չէ: Կյանքի շատ այլ գործոններ, ներառյալ սթրեսները, կարող են էապես մեծացնել դիաբետ ունենալու հավանականությունը: 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում արյան մեջ գլյուկոզի քանակությունը շատ է, և դիաբետիկների համար սնունդը էներգիայի վերածելը մեծ խնդիր է: Ուտելուց հետո սնունդը վերածվում է գլյուկոզի, որն արյան միջոցով տարածվում է բջիջներում: Բջիջներն արյան միջից կլանում են գլյուկոզը ինսուլին հորմոնի միջոցով և օգտագործում դրանք որպես էներգիայի աղբյուր:
2-րդ տիպի շաքարային դիաբետը սովորաբար սկսվում է ինսուլինի դիմադրությունից, որը կապված է ավելորդ քաշի հետ: Այս դեպքում մարմնի բջիջներն ինսուլինը չեն օգտագործում այնպես ինչպես հարկն է: Դրա հետևանքով օրգանիզմն ավելի շատ ինսուլինի կարիք է զգում, որը կօգնի, որպեսզի գլյուկոզը թափանցի բջիջների մեջ:
__________________
📞 +374 98 888 329

#էնդոկրինոլոգիա

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնա...
03/12/2025

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Արմենիա» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար Լուսինե Մամիկոնյան:

📌ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեծ է բժշկուհու ավանդը Հայաստանում էնդոկրինոլոգիայի կայացման և զարգացման մեջ: Նրա երկարամյա աշխատանքը իսկապես մեծագույն սխրանք է, իսկ կյանքը՝ բացառիկ ու անմնացորդ նվիրում: Բժշկուհու ավյունն ու ջանասիրությունն օրինակ կարող են լինել շատերի համար:

-Բժշկուհի, կխոսե՞ք հիպոթիրեոզ եւ հիպերթիրոզ հիվանդությունների մասին. ո՞ր պաթոլոգիայի դեպքում ի՞նչ ախտանշաններով են դրսեւորվում։

-Իրականում դրանք լրիվ տարբեր ախտանիշներով են ի հայտ գալիս։ Հիպոթիրոզի ժամանակ բուժառուն դառնում է գերզգայուն, ավելի դեպրեսիվ, նկատվում է տրամադրության անկում, մաշկի չորություն, թեփոտում, մազաթափություն, եղունգների շերտազատում, քաշի ավելացում, սրտի դանդաղ բաբախ, մարմնի ջերմաստիճանի իջեցում, ամբողջ նյութափոխանակությունը խանգարվում է։ Հիպերթիրոզը լրիվ հակառակ պատկերն ունի. քաշի կորուստ, ընդ որում, հնարավոր է` մեկ ամսում մեծ քաշի կորուստ լինի` 8-12կգ, սրտխփոց, ջերմության բարձրացում` մինչեւ 37.1-37.2: Այսինքն` երկու ծայրահեղ հիվանդություններ են և ամբողջովին տարբեր բուժումներ ու մոտեցումներ են թելադրում։ Հիպերթիրոզի ժամանակ դեղամիջոցները տալիս ենք մեծ դոզաներով` ըստ հիվանդության ծանրության աստիճանի աստիճանաբար քչացվում է, հիպոթիրեոզի ժամանակ հակառակ բուժումն է տարվում`սկզբնական շրջանում տալիս ենք փոքր դոզաներով` աստիճանաբար բարձրացնելով մինչեւ օպտիմալ դոզաչափը` դինամիկ հսկողության տակ պահելով։

-Վահանաձեւ գեղձի քաղցկեղը ունի՞ արտահայտման ձեւեր։

-Ցավոք, այն բավականին մեծ տարածում ունի եւ երիտասարդացում է ապրել։ Արտահայտման ձեւ չունի։ Ցանկացած ոք տարին մեկ անգամ, որպես սկրինգային հետազոտություն, պետք է անցնի սոնոգրաֆիկ հետազոտություն, եւ հանգույցների հայտնաբերման դեպքում պետք է լինի դինամիկ հսկողության տակ, եւ ըստ սոնոգրաֆիկ պատկերի դասակարգման անհրաժեշտության` պարտադիր պետք է կատարել բարակ ասեղային բիոպսիա`բուժման հետագա եղանակը որոշելու համար:Ժողովրդի մեջ թյուր կարծիք կա, որ բիոպսիան արագացնում է քաղցկեղի զարգացման ընթացքը. դա սխալ կարծիք է. բիոպսիան անհրաժեշտ էվերջնական ախտորոշման համար։

-Վահանաձեւ գեղձի վիրահատությունից հետո արդյո՞ք հնարավոր է հիվանդության կրկնվելու հավանականությունը։

- Միանշանակ պատասխան չեմ կարող տալ, քանի որ այն կախված է ախտահարման աստիճանից,ինչպես նաեւ վիրահատող վիրաբույժի դիրքորոշումից: Կարևոր է, որ վիրահատությունից հետո բուժառուն էնդոկրինոլոգի կողմից լինի դինամիկ հսկողության տակ։

-Աուտոիմոն թերոդիտ։ Ի՞նչ պաթոլոգիա է այն։

-Այն ամենամեծ տարածում ունեցող հիվանդություններից է մեր պրակտիկայում, և ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ` ամբողջ աշխարհում: Այս պաթոլոգիայի դեպքում հակամարմինները բարձր են լինում, վահանաձեւ գեղձը անհամասեռ պատկեր է տալիս սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում: Այն կարող է լինել բարձի հորմոնալ ֆոնով, կամ հակառակը` ոչ հորմոնալ։ Բուժման տակտիկան որոշելու համար պետք է հասկանալ` արդյո՞ք հորմոնալ շեղում կա,թե` ոչ: Հորմոնալ շեղում չլինելու դեպքում բուժման անհրաժեշտություն չկա։

- Բժշկուհի, շաքարային դիաբետը դատավճի՞ռ է:

-Ոչ, ես այն չեմ համարում դատավճիռ, այն օնկոլոգիա չէ, չնայած օնկոլոգիան այսօր վաղ փուլերում ունի բուժում, այն նույնպես չենք կարող համարել դատավճիռ, այսինքն` հիվանդության վաղ ախտորոշման դեպքում հնարավոր է բուժում։ Կանխարգելիչ բուժումը բավականին մեծ դերակատարում ունի, ստացիոնար բուժման դեպքում մեզ հնարավորություն է տրվում տարին մեկ անգամ հսկել դիաբետիկների, սիրտ- անոթային խնդիր ունեցող բուժառուների խորքային բարդությունները: Չէ՞ որ դիաբետը տալիս է միկրո եւ մակրո անոթների, ստորին վերջույթների, երիկամների, աչքերի բարդություններ։ Իհարկե հանդիպում են շաքարային դիաբետի ագրեսիվ տեսակներ, որի արդյունքում շուտ է ախտահարվում օրգանիզմը, բայց եթե բուժառուն ինքն իր հանդեպ հետեւողական է` սննդակարգին, քաշին, դեղորայքին, երկար տարիներ կյանքին վտանգ չի կարող սպառնալ, եւ այն չենք կարող համարել դատավճիռ։

-Բժշկուհի, ո՞ր էնդոկրին հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել։

-Ցավով պետք է նշեմ, որ այսօր գրեթե բոլոր էնդոկրին հիվանդությունների երիտասարդացման միտում է նկատվում։ Էնդոկրին համակարգի խնդիրները դարձել են բավականին արդիական եւ մտահոգիչ։ Ինչպես վահանաձեւ գեղձը, այնպես էլ շաքարային դիաբետը, առաջատար դիրքերում են։ Շատացել են սթրեսները, եւ հատկապես ամենից շատ երիտասարդ տղաների մոտ։ Հոգեբանական տրավման, սթրեսը, տարբեր նևրոզները բացասաբար են անդրադառնում նյարդային համակարգի և մարդու ուղեղի առանձին կառուցվածքների վրա: Բուժման մոտեցումները եւ ուղեցույցները տարեցտարի փոփոխման են ենթարկվում, բայց ամեն դեպքում շաքարային դիաբետը պրոգրեսիվող է։ Խնդիրն այն է, որ այսօր բոլորը նստակյաց կյանքով են ապրում, մեքենաներով են տեղաշարժվում, արագ սննդից են օգտվում, եթե նախկինում քայլում էին, ֆիզիկական աշխատանք էին կատարում, ապա այսօր շատ բան է փոխվել ապրելակերպի մեջ: Մենք այսօր շատ ենք պարփակվել կենցաղի մեջ ու ցանկություն չունենք այդ կաղապարից դուրս գալու:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

-Այսօր բավականին բարձրակարգ դասախոսներ կան, որոնց շնորհիվ ունենք երիտասարդ լավ մասնագետներ։ Նրանք ձգտում են արտերկրում վերապատրաստվել, պրպտող են եւ խելացի: Եթե համեմատենք մեր ուսանելու տարիներին, երբ տեղեկատվությունը հիմնականում բժշկական գրականություն էր, ապա այսօր իրենց հնարավորությունները բավականին մեծ են. առցանց կարող են հայտնի բժիշկների դասախոսություններ լսել, այսինքն` եթե ձգտող տեսակ է, ապա միանշանակ կդառնա լավ մասնագետ։

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։

-Մաղթանքս` առաջնահերթ առողջություն, հոգեպես ներդաշնակություն, սեր, և թող երջանկության հորմոնները շատ արտադրվեն` մեզ հանդիպող հիվանդությունները հաղթահարելու համար։ Ունենան հավատք առ Աստված, հույս, դրական լիցքերով լի կյանք: Եվ հավատանք, որ պետք է արարել մեր երկրում ու շենացնել այն, ստեղծագործել: Պետք է սիրել եւ սեր տարածել, սերն է փրկում աշխարհը: Առողջ եղեք։

📩Հերթագրվել՝ +374 94 888329
📍Մարգարյան 6, «Արմենիա» ԲԿ

📌ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնների քանակի կամ դրանց ազդեցության նվազումն է...
02/12/2025

📌ՀԻՊՈԹԻՐԵՈԶ. ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնների քանակի կամ դրանց ազդեցության նվազումն է: Այն վահանաձև գեղձի առավել հաճախ հանդիպող պաթոլոգիաներից է:
Գոյություն ունեն մի շարք ոչ բնորոշ ախտանշաններ, որոնք թույլ են տալիս մտածել հիպոթիրեոզի մասին․
ընդհանուր թուլություն
քնկոտություն
շարժումների և խոսքի դանդաղում
խրոնիկ հոգնածության զգացում
մազաթափություն
մաշկի չորություն
քաշի չափավոր ավելացում
վատ հիշողություն
ցրվածություն
դեպրեսիվ վիճակի հաճախակի էպիզոդներ
սրտի անկանոն աշխատանքի զգացում
հազվասրտություն
ախորժակի նվազում
փորկապություն
դաշտանային ցիկլի խանգարումներ
չբերություն և այլն
Շատ հաճախ ախտորոշումն ուշանում է, քանի որ վերը նշված ախտանշանները հանդիպում են նաև այլ պաթոլոգիների ժամանակ, և հաճախ, մինչ էնդոկրինոլոգին այցելելը, հիվանդները երկար ժամանակ անարդյունավետ բուժում են ստանում այլ մասնագետների կողմից։

Վաղ ախտորոշումը կօգնի կանխել լուրջ բարդությունները։
Մի հետաձգե՛ք այցելությունը մասնագետին։

Հերթագրվել՝ +374 94 888329
Մարգարյան 6, «Արմենիա» ԲԿ

19/11/2025

❗️էնդոկրին հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ կարևոր են ժամանակակից սխեմաների օգտագործումը, ախտորոշման լաբորատոր ու գործիքային մեթոդների նորամուծությունների ակտիվ կիրառումը: Այս ամենը նպաստում է էնդոկրին հիվանդությունների ժամանակին հայտնաբերմանը: Ահա դրանցից մի քանիսը՝
• Հորմոնների խտության որոշման բարձր զգայուն մեթոդներ
• Ուլտրաձայնային հետազոտություն
• Ռենտգենագրաֆիա (թրքական թամբ, դաստակներ, ողնաշար)
• Սցինտիգրաֆիա (վահանաձև գեղձի, հարվահանաձև գեղձերի, ամբողջ մարմնի)
• Համակարգչային տոմոգրաֆիա (մակերիկամներ)
• Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (հիպոֆիզ, մակերիկամներ)
• Բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա (վահանաձև գեղձի)

📩Հերթագրվել՝ +374 94 888329
📍Մարգարյան 6, «Արմենիա» ԲԿ

15/11/2025

⁉️ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՀԱՐՑԻՆ

- ԿԱՐՈ՞Ղ Է ԴԻԱԲԵՏԸ ԶԱՐԳԱՆԱԼ ԱՌԱՆՑ ԱԿՆՀԱՅՏ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԻ։

Այո՛, կարող է։

Շատերը տարիներ շարունակ ապրում են բարձր արյան շաքարով, առանց իմանալու դրա մասին։
Շաքարային դիաբետը, հատկապես՝ 2-րդ տիպը, հաճախ զարգանում է դանդաղ և աննկատ՝ առանց տեսանելի ախտանշանների։

📍 Ախտանշանները, եթե անգամ լինում են, հաճախ անտեսվում են՝

հաճախամիզություն

անընդհատ ծարավ կամ չորություն բերանում

հոգնածություն

քաշի տատանումներ

մշուշոտ տեսողություն

🩸 Դրա համար է կարևոր ժամանակ առ ժամանակ ստուգել արյան շաքարը, հատկապես՝
եթե ունեք ավելորդ քաշ, բարձր ճնշում, ժառանգական հակում կամ նստակյաց ապրելակերպ։

Վաղ ախտորոշումը կօգնի կանխել լուրջ բարդությունները։
Մի հետաձգե՛ք այցելությունը մասնագետին։

Հերթագրվել՝ +374 94 888329
Մարգարյան 6, «Արմենիա» ԲԿ

❗️ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁՈՒՄ. ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸՎահանագեղձում հանգույցների առկայության մասին վկայում են հետևյալ ախտանշաններ...
15/11/2025

❗️ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ ՎԱՀԱՆԱՁԵՎ ԳԵՂՁՈՒՄ. ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ

Վահանագեղձում հանգույցների առկայության մասին վկայում են հետևյալ ախտանշանները.

• պարանոցի շրջանում` տհաճության զգացում և ցավ
• կոկորդում` գնդի զգացողություն
• հևոց
• կլման ակտի խանգարում և ձայնի խռպոտություն (2-3 սմ-ից մեծ հանգույցների դեպքում)
• օրգանիզմում յոդ պարունակող հորմոնների ավելցուկ (սուբֆեբրիլ ջերմություն, հուզական անհավասարակշռություն, հաճախասրտություն էկզոֆթալմ, բարձր զարկերակային ճնշում, սեռական ֆունկցիայի խանգարում)
• մազաթափություն, մազերի չորություն

Հիվանդության ախտանշանների դեպքում անհրաժեշտ է դիմել էնդոկրինոլոգի: Մասնագետը՝ խնդիրներ հայտնաբերելու դեպքում, կնշանակի անհրաժեշտ հետազոտություններ՝ թիրեոտրոպ հորմոնի, ազատ թիրոքսինի, ազատ տրիյոդթիրոնինի մակարդակների որոշում:
Վաղ ախտորոշումը կօգնի կանխել լուրջ բարդությունները։
Մի հետաձգե՛ք այցելությունը մասնագետին։

📩Հերթագրվել՝ +374 94 888329
📍Մարգարյան 6, «Արմենիա» ԲԿ

Address


Telephone

094888329

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Lusine Mamikonyan / Էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Էնդոկրինոլոգ Լուսինե Մամիկոնյան

Ծնվել է 1969թ.-ին, Երևանում:

1988-1995թթ.-ին սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:

1995-1997թթ.-ին` Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրինոլոգիայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայում: