Armin Charitable NGO

Armin Charitable NGO ՞ԱՐՄԻՆ՞ բարեգործական կազմակերպության ստեղծման նպատա?

02/06/2021

Վարչապետի պաշտոնակատարը քարոզեց սեր՝ ծնվեց ատելություն, քարոզեց միասնություն՝ ծնվեց պառակտում…

Հարգելի պարոն Փաշինյան,
Շնորհավոր Ձեր տարեդարձը, վստահ եմ, որ Դուք էլ գիտեք, թե ինչքան են փոքրացել Ձեզ շնորհավորողների թիվը համեմատած 2018 թվականի հունիսի 01-ի հետ, բայց դա Ձեզ չի խանգարում, որ Ձեր տարեդարձին գտնվեք Ֆրանսիայում՝ համատեղելով աշխատանքային այցը ծննդյան տարադարձի հետ։ Ինչեւէ, օրինակ ես պատրաստ եմ մտածել, որ դա ընդամենը զուգադիպություն է, բայց հազիվ թե Դուք կամ նույնիսկ միլիոնն անցնող մարդիկ մտածեն, որ դա զուգադիպություն է, պատարեզմում «փառահեղ» տանուլ տված երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը այսօր գտնվում է Ֆրանսիայում, իր ծննդյան տարադարձին, չեմ զարմանա, եթե Ձեր ընտանիքի անդամներն ու մերձավորները եւս պաշտոնական այցով այսօր գտնվեն Ֆրանսիայում։
Գիտեք, որպես հայ մարդ ես այսօր դժվարությամբ եմ գնումներ կատարում, ավտոմեքնայի մեջ կամ որեւէ տեղ երաժշտություն լսում, պատերազմից ի վեր չեմ մասնակցել որեւէ տոնական միջոցառման, որովհետեւ ազգովի պարտք ունենք պատերազմում նահատակված զինվորի առաջ, նրա ընտանիքի անդամների առաջ, հաշմանդամ դարձած զինվոր առաջ, անտուն մնացած մարդկանց առաջ, պարզապես պարտք ունենք խոստման տեսքով՝ նահատակ զիվորի ընդհատված կյանքը այլեւս մնացել է ապրողներիս եւ մենք պարտավոր ենք տեր լինել Հայրենիքին, որի համար նահատակվեցին մերոնք, տեր լինենք նրանց երազանքի երկրի կերտման գործին, հաշմանդամ զինվորին հասարակության լիարժեք անդամ դարձնելու պարտք ունենք, անտուն մնացածներին տուն ունենալու հնարավորություն տալու պարտք ունենք, մեծամեծ պարտքեր են կուտակվել ազգիս գլխին, իսկ իշխանությունը ունի թիվ մեկ խնդիր՝ մնալ իշխանության։
Պարոն Փաշինյան ջան, բազմաթիվ անգամներ եմ Ձեզ ջան ասել, բայց Ձեր իշխանության գալուց ամիսներ անց հավատացեք, որ արդարացիորեն այդ «ջան»-ը արժեզրկվեց, քարոզեցիք սեր՝ ծնվեց ատելություն, քարոզեցիք միասնություն՝ ծնվեց պառակտում, Կառավարության ծրագրի ուղենիշ դարձրեցիք երջանիկ քաղաքացի ունենալը՝ ծնվեց դժբախտություն, հպարտություն քարոզեցիք՝ ծնվեց ամոթ, ինչ եք կարծում մեր պարտությամբ հպարտ մարդ ունեք այսօր, այսօր ունենք սեւ-սպիտակի, նախկին-ներկայի, գել-գելխեղդի ........... հասարակություն ու բոլոր վերնագրերի հեղինակները Դուք եք։ Դուք, Ձեր հետեւորդները այս տողերը կարդալուց հաստատ կասեն «նախկիններն են մեղավոր», տո բա որ մեր երկրում ինչ լինում է նախկիններն են մեղավոր, ապա իշխանությունն էլ ինչ տեղ ունի ներկա լինելու կամ վերարտադրվելու։
Պարոն Փաշինյան բազմաթիվ մաղթանքներ ունեմ Ձեր ծննդյան տարեդարձի հետ կապված՝ իրապես ցանկանում եմ, որ դադարեն Ձեր երեխաներին քննադատելն ու վիրավորելը (մանավանդ են պուճուր Արփին), ուզում եմ, որ դադարեն Ձեր կնոջ անվան շուրջ պտտվող մեղմ ասած տհաճ խոսակցությունները, դադարեն Ձեր հասցեին թափվող վիրավորանքները, ուզում եմ իմանաք, որ պատասխանատվությունն առանց մեղքի չի լինում եւ հենց Ձեր կողմից հիշատակված պատասխանատվության հետեւում կանգնած մեղքի համար ծնկաչոք ապաշխարհեք Աստծո եւ ազգիս առաջ, մոռանաք աթոռակռիվը, խոնարհ լինեք եւ այդժամ Աստված հաստատ Ձեզ կբարձրացնի այնքան, ինչքանին արժանի է Ձեր ապաշխարհանքը, միայն այդժամ մեր հասարկությունում առկա կործանարար պառակտությունը միասնության կբերի, մենք ունենք դրա կարիքը առավել քան երբեւէ, ի սկզաբանե ներկայումս առավել ևս անիմաստ են Ձեր հայտարարած պատերազմները Ձեր իսկ կողմից անվանակոչված նախկինների դեմ, բոլորիս աչքի առաջ շուրջ երեքամյա պատերազմը պարոն Քոչարյանի դեմ, պատերազմը Ձեր իսկ անվանակոչած «թալան»-ի դեմ, բոլոր պատերազմներն էլ մեր երկրում այլեւս անիմաստ, եթե ուզում ենք պահպանել մեր պետականությունը, մեր անվտանգությունը, մեր մշակույթը, մեր հայկականը,,,,,,,։
Մեկ բարի խորհուրդ՝ ինչպես ամեն մարդ, այնպես էլ Դուք ունեք ապաշխարհելու հնարավորություն, մտածում եմ, որ ապաշխարհանքի լավագույնն դրսեւորումը կլինի ինքնաբացարկ տալը, ուժ գտեք Ձեր մեջ եւ ընտրություններից առաջ, օրենքով սահմանված կարգով տվեք ինքնաբացարկ, միայն այդ ժամանակ կունենանք վերարտադրվելու արդար հնարավորություն, միայն այդ եղանակով հնարավոր կլինի հասկանալ՝ մարդիկ ցանկանում են արդյոք Ձեր ղեկավարած քաղաքական ուժին այլեւս տեսնել իշխանությունում, թե ոչ, թե չէ վարչակազմը Ձեր ձեռքում պահած հնարավոր հաջողություններ ակնկալելը հերթական ազգին ստել է, ինչ իրավունքը ինչպես Դուք այնպես էլ յուրաքանչյուր քաղաքական գործիչ չունի, այդ իրավունքը սպառվել է։
Շնորհավոր Ձեր տերադարձը, ինձ մի ընկալեք որպես մարդ, ով Ձեր վրա քար է նետում, քավ լիցի, քրիստոնեական ոսկե կանոնն առ այն «... թող առաջինը քար նետի այն մարդը, որ մեղքեր չունի...» ինձ համար անբեկանելի է, հետեւաբար Ձեր մեջ այս ամենը բարությամբ կարդալու ու վերլուծելու ուժ գտեք։
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՓԱԼԱՏ,
ՓԱՍՏԱԲԱՆ՝
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

🎉Շնորհավոր երեխաների պաշտշանության միջազգային օրը Հունիսի 1-ը:🎉Աշխարհի բոլոր երեխաները թող լինեն ՝ պաշտպանված և խաղաղ եր...
01/06/2021

🎉Շնորհավոր երեխաների պաշտշանության միջազգային օրը Հունիսի 1-ը:
🎉Աշխարհի բոլոր երեխաները թող լինեն ՝ պաշտպանված և խաղաղ երկնքի տակ:🧍🏻‍♀️🧍🏻‍♂️

Հաճելի և գերհագեցած աշխատանքային շաբաթ բոլորիս: Մեզ մոտ չկա ծաղիկի պակաս... Մեր հասցեն է՝ Ամիրյան 4/2
24/05/2021

Հաճելի և գերհագեցած աշխատանքային շաբաթ բոլորիս: Մեզ մոտ չկա ծաղիկի պակաս... Մեր հասցեն է՝ Ամիրյան 4/2

Այս լարված շրջանում պիտի լինենք զգոն, սթափ և ողջամիտ : Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,-Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամե...
21/05/2021

Այս լարված շրջանում պիտի լինենք զգոն, սթափ և ողջամիտ :
Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,-
Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:
Պարույր Սևակ
📞+374 94 60 55 33,
📞+374 43 10 00 17:
http://armin.charity/
#ԼուսինեԱվագյան #օգնենքկանանց #քաղցկեղ #քաղցկեղըդատավճիռչէ #մաշկալայնիչ #իմպլանտ #հասարակականկազմակերպություն #ԱՆՎՃԱՐ

Վերջին օրերին արձանագրվում են դեպքեր, երբ անհատ քաղաքացիներ, տարբեր պաշտոնյաներ ու ԶԼՄ ներկայացուցիչներ փորձում են մուտք գործել Սյունիքի և Գեղարքունիքի

Բարի լույսԿազմակերպությունն իր գործունեությունն սկսել է կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով կրծքագեղձի վերականգնման գործընթացո...
19/05/2021

Բարի լույս
Կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով կրծքագեղձի վերականգնման գործընթացում ներդրում ունենալու առաքինությամբ, սակայն այս ծրագիրը մեր ծրագրերից միայն մեկն է: Քաղցկեղի հետևանքով կրծքագեղձը հեռացնելու վտանգի առաջ կանգնած կինն այլևս չունի ողջ կյանքում «անդամահատված» մնալու վախ և կարող է իրեն կրկին ամբողջ զգալ:
📞+374 94 60 55 33,
📞+374 43 10 00 17:
http://armin.charity/
#ԼուսինեԱվագյան #օգնենքկանանց #քաղցկեղ #քաղցկեղըդատավճիռչէ #մաշկալայնիչ #իմպլանտ #հասարակականկազմակերպություն #ԱՆՎՃԱՐ #Օգնություն #կանայք #ովքեր #ունեն #դրա #կարիքը

       #ՀայԶինվոր  #Զինվոր  #զինվորիօգնություն
14/04/2021

#ՀայԶինվոր #Զինվոր #զինվորիօգնություն

հասարակական կազմակերպությունը նախաձեռնության շրջանակներում կարող է տրամադրել նյութական , առողջապահական , խորհրդատվական, հոբեբանական աջակցություն Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով տուժված և վիրավոր զինվորներին :
📞+374 94 60 55 33,
📞+374 43 10 00 17:
https://armin.charity/
#հայզինվոր #զինվոր #զինվորիօգնություն #հոգեբանական #խորհրդատվական #առողջապահական #ծառայություններ #անվճար

Շնորհավորում ենք  բոլորիդ Մարտի 1-ի , այս գեղեցիկ օրվա կապակցությամբ:Ցանկանում ենք,որ այս գարունը լինի դրական փոփոխությո...
01/03/2021

Շնորհավորում ենք բոլորիդ Մարտի 1-ի , այս գեղեցիկ օրվա կապակցությամբ:Ցանկանում ենք,որ այս գարունը լինի դրական փոփոխությունների ու գեղեցիկ զգացմունքների սկիզբ...
#գարուն #մարտի1 #գարնանառաջինօր #ծաղիկներ #ամիրյանփողոց

 հասարակական կազմակերպությունը  նախաձեռնության շրջանակներում կարող է  տրամադրել նյութական , առողջապահական , խորհրդատվակա...
25/02/2021

հասարակական կազմակերպությունը նախաձեռնության շրջանակներում կարող է տրամադրել նյութական , առողջապահական , խորհրդատվական, հոբեբանական աջակցություն Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով տուժված և վիրավոր զինվորներին :
📞+374 94 60 55 33,
📞+374 43 10 00 17:
https://armin.charity/
#հայզինվոր #զինվոր #զինվորիօգնություն #հոգեբանական #խորհրդատվական #առողջապահական #ծառայություններ #անվճար

Լայմա Վայկուլեի մոտ ախտորոշվել կրծքագեղձի քաղցկեղ, շտապ վիրահատության կարիք ունի, հակառակ դեպքում, ըստ բժիշկների, Լայման...
11/02/2021

Լայմա Վայկուլեի մոտ ախտորոշվել կրծքագեղձի քաղցկեղ, շտապ վիրահատության կարիք ունի, հակառակ դեպքում, ըստ բժիշկների, Լայման կյանքից կհեռանար: Վիրահատական միջամտությունից հետո բժիշկները Վայկուլեի ապաքինման շանսերը ցածր էին գնահատում. միայն 20 տոկոս հավանականություն կար ապաքինվելու: Սակայն չնայած ամեն ինչին, երգչուհին հաղթահարեց:
Մանրամասների համար՝https://armin.charity/home
#քաղցկեղ #կրծքագեղձիքաղցկեղ #քաղցկեղըդատավճիռչէ

Address

54 Area, 4/2 Str. Amiryan
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Armin Charitable NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Armin Charitable NGO:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram