25/04/2026
🥃🍺 Ալկոհոլի երկարատև և սիստեմատիկ չարաշահման արդյունքում լյարդը խիստ գերծանրաբեռնվում է։
📛 Լյարդի հյուվածքն ալկոհոլի մշտական ազդեցությունների հետևանքով ախտահարվում է, և առաջանում է «Լյարդի ալկոհոլային հիվանդություն»:
🔹 Առաջին փուլում առաջանում է «Ալկոհոլային ճարպային հիվանդություն (լյարդի ճարպակալում)», որին հաջորդում է լյարդի հյուսվածքի բորբոքումը՝ «Ալկոհոլային հեպատիտը»:
🔹 Վերջնական փուլում առաջանում է «Լյարդի ցիռոզ», որը բնորոշվում է լյարդի հյուսվածքի անդառնալի ախտահարմամբ:
Կախվածությունների բուժման ընթացքում զուգահեռահաբար լյարդի բնականոն գործունեության կարգավորմանն ուղղված միջոցառումները խիստ կարևոր են, որովհետև՝ ⤵️
▪️ Արագանում է տոքսինների հեռացումը։
▪️ Մեղվում են ախտանշանները (գլխացավ, սրտխառնոց, թուլություն և այլն)։
▪️ Պաշտպանում են լյարդը հետագա ախտահարումից։
▪️ Բարձրանում է ընդհանուր բուժման հաջողության հավանականությունը։
Այդ նպատակով բուժման գործընթացում կարևոր է ներառել՝ ⤵️
✅ Վիտամիններ, հակաօքսիդանտներ, գլյուկոզա, էլեկտրոլիտներ,
✅ Հեպատոպրոտեկտորների կիրառություն,
✅ Սննդային ճիշտ ռեժիմ և հեղուկների բավարար քանակ։
❗️ Կախվածությունների առկայության կամ կասկածի դեպքում անպայմանորեն դիմեք մասնագիտական օգնության։
#կախվածություն #բուժում #դետոքս #կախվածություններ