03/04/2025
Հարգելի գործընկերներ
Տիկնայք և պարոնայք պլաստիկ վիրաբույժներ
Հրավիրում եմ Ձեզ հանդիպման 11.04.2025, ժ. 16:00 - 19:00 որը կկայանա ԵՊԲՀ պրոֆեսոր Ն.Խոստիկյանի անվան լսարանում (նախկին 6-րդ լսարան):
Անհրաժեշտություն է առաջացել քննարկելու մի շարք կարեվոր հարցեր և խնդիրներ, որոնք կանգնած են մեր վիրաբուժական հանրույթի առաջ: Հարցեր, որոնց լուծումը պահանջում է բազմակողմանի և շահագրգիռ քննարկում: Հարցեր, որոնց բարենպաստ լուծումը կծառայի յուրաքանչյուրիս և բոլորի շահերին, բայց կպահանջի համախմբում և համատեղ աշխատանք: Այսօր ստեղծվում են օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, հրամաններ, չափորոշիչներ, պահանջներ և պայմաններ, որոնք կանոնակարգելու են մեր մասնագիտական գործունեությունը: Իմ խորին համոզմամբ կան դրույթներ, որոնք մենք ինքներս պետք է որոշենք ու առաջարկենք, սահմանենք ու պաշտպանենք:
Մեծագույն հարգանքով
Ա.Ռ.Հովհաննիսյան
Խնդրում եմ տարածել