Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն

Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն Բազմապրոֆիլ առողջապահական ծառայություններ (մեծահասակների և մանկական)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️«Տիգրան Մեծ» առողջության կենտրոնում մայիսի 1 և 4 ոչ աշխատանքային օրեր են:Երկուշաբթի և շաբաթ օրերին 10:00...
30/04/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️

«Տիգրան Մեծ» առողջության կենտրոնում մայիսի 1 և 4 ոչ աշխատանքային օրեր են:

Երկուշաբթի և շաբաթ օրերին 10:00-14:00 իրականացվելու է հերթապահություն:

🎗️ Քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման ամիսը նշվում է ամեն տարի ապրիլին՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազե...
28/04/2026

🎗️ Քաղցկեղի կանխարգելման և վաղ ախտորոշման ամիսը նշվում է ամեն տարի ապրիլին՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության իրազեկվածությունը քաղցկեղի կանխարգելման, ռիսկերի նվազեցման և վաղ փուլում հայտնաբերման կարևորության վերաբերյալ։

Հիվանդությունը հաճախ հնարավոր է կանխել կամ արդյունավետ բուժել, եթե այն հայտնաբերվում է վաղ փուլում։ Վաղ ախտորոշումը փրկում է կյանքեր, ուստի կարևոր է ուշադրություն դարձնել օրգանիզմի փոփոխություններին և ժամանակին դիմել բժշկին։

Մի՛ մոռացեք կատարել կանխարգելիչ հետազոտություններ։

«Իմունականխարգելման Եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակում «Տիգրան Մեծ» առողջության կենտրոնի բուժաշխատողները ուսումն...
27/04/2026

«Իմունականխարգելման Եվրոպական շաբաթ» նախաձեռնության շրջանակում «Տիգրան Մեծ» առողջության կենտրոնի բուժաշխատողները ուսումնական հաստատության սաների և աշխատակիցների համար հանդես եկան իրազեկման ելույթներով 💉

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️«Տիգրան Մեծ» առողջության կենտրոնում ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր է:
23/04/2026

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️

«Տիգրան Մեծ» առողջության կենտրոնում ապրիլի 24-ը ոչ աշխատանքային օր է:

💡 «Նևրոզ» տերմինով ընդունված է բնութագրել նյարդա-հոգեբանական մի շարք ֆունկցիոնալ խանգարումներ, որոնց առաջացմանը կարող են...
20/04/2026

💡 «Նևրոզ» տերմինով ընդունված է բնութագրել նյարդա-հոգեբանական մի շարք ֆունկցիոնալ խանգարումներ, որոնց առաջացմանը կարող են նպաստել սթրեսները, նյարդա-հոգեկան գերլարվածությունը և մի շարք այլ գործոններ։

🔺️ Նևրոզի հիմնական դրսևորումներն են՝

🔹️ սթրեսների նկատմամբ բարձր զգայունություն, երբ սթրեսային չնչին իրավիճակներին մարդիկ արձագանքում են ծայրահեղ ծանր կամ ագրեսիվ կերպով,
🔹️ լացկանություն,
🔹️ նեղացկոտություն, խոցելիություն,
🔹️ տագնապ,
🔹️ հոգետրավմատիկ իրավիճակների վրա կենտրոնացում
🔹️ արագ աշխատելու դեպքում հոգնածություն, հիշողության, ուշադրության, մտածողական ունակությունների նվազում,
🔹️ բարձր ձայների, վառ լույսի, ջերմաստիճանի տատանումների նկատմաբ զգայունություն,
🔹️ քնի խանգարում. հաճախ մարդ դժվարանում է քնել չափից շատ գրգռված լինելու հետևանքով, քունը մակերեսային, տագնապալի է, ինչպես նաև հանգստացնող չէ. առավոտյան հաճախակի նկատվում է քնկոտություն:
🔹️ վեգետատիվ խանգարումներ՝ քրտնարտադրություն, արագ սրտխփոց, զարկերակային ճնշման տատանումներ (հաճախակի նվազում), ստամոքսի աշխատանքի խանգարումներ,
🔹️ երբեմն` լիբիդոյի ու պոտենցիայի նվազում:

❗️ Շատ կարևոր է ժամանակին դիմել նյարդաբանի, ով Ձեզ համար կկազմի բուժման անհատական ծրագիր, կօգնի հաղթահարել նշված խնդիրները և վերադառնալ լիարժեք և առողջ կյանքի։

Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի համաշխարհային օրն է 🩸Հեմոֆիլիան ժառանգական արյունահոսական խանգարում է, որի դեպքում արյունը չի մա...
17/04/2026

Ապրիլի 17-ը Հեմոֆիլիայի համաշխարհային օրն է 🩸

Հեմոֆիլիան ժառանգական արյունահոսական խանգարում է, որի դեպքում արյունը չի մակարդվում բնականոն կերպով։

Սա նշանակում է, որ նույնիսկ փոքր վնասվածքները կարող են դառնալ լուրջ խնդիր։

Այս օրը ամբողջ աշխարհում բարձրաձայնում ենք կարևոր մի ուղերձ՝ ժամանակին ախտորոշումը և ճիշտ բուժումը կարող են փրկել կյանքեր։

Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս հեմոֆիլիայով մարդկանց ապրել լիարժեք կյանքով՝ ճիշտ վերահսկման և մասնագիտական խնամքի շնորհիվ։

💙 Հոգ տանենք կյանքի մասին՝ միասին։

09/04/2026

Քիթ-կոկորդ ականջաբանի հետ շարունակում ենք հասկանալ, թե՞ ինչ միֆեր են տարածված հասարակության շրջանում 👃🏻

📢 Ամեն տարի ապրիլի 7-ին նշվում է Առողջության համաշխարհային օրը:Առողջության համաշխարհային օրը նվիրվում է մարդու առողջությ...
07/04/2026

📢 Ամեն տարի ապրիլի 7-ին նշվում է Առողջության համաշխարհային օրը:

Առողջության համաշխարհային օրը նվիրվում է մարդու առողջության առավել կարևոր խնդիրներին և անցկացվում է տարբեր նախաձեռնություններով:

📌 2026 թ-ի նշանաբանն է «Միասին առողջության համար. կանգնենք գիտության կողքին»։

✅ Հիվանդությունների վաղ հայտնաբերումը, կանխարգելիչ գործողությունները և բժշկական միջամտությունը օգնում են ավելի առողջ ապրելակերպ ձևավորել:
📌 «Տիգրան Մեծ» առողջության կենտրոնի գործունեության գլխավոր նպատակը բնակչության առողջության առաջնային պահպանումն է:

🌸 Մեր երկրում ապրիլի 7-ին նշվում է Մայրության և գեղեցկության տոնը, որի առթիվ շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկներին, մաղթելով առողջություն, երջանկություն և կանացի ներդաշնակություն:

Փոքրիկի այցելությունները բժշկին կյանքի առաջին ամիսներին․ ինչու՞ է կարևորՆորածնի կյանքում առաջին ամիսները շատ կարևոր են, ...
03/04/2026

Փոքրիկի այցելությունները բժշկին կյանքի առաջին ամիսներին․ ինչու՞ է կարևոր

Նորածնի կյանքում առաջին ամիսները շատ կարևոր են, և այդ ընթացքում անպայման պետք է կազմակերպել նրա ամսական այցելություններն առողջության կենտրոն։

Այս պարբերական ստուգումները կարևոր միջոցառումներ են, որոնք նպատակ ունեն՝
✔️ պահպանել երեխայի առողջությունը
✔️ վաղ փուլում հայտնաբերել հնարավոր հիվանդությունները
✔️ անհրաժեշտության դեպքում արագ կազմակերպել բուժումը:

👶 Ամենամսյա այցելության ընթացքում՝ 👇🏻

• կշռում են փոքրիկին
• չափում են հասակը և գլխի շրջագիծը
• արձանագրում են ծննդից հետո եղած փոփոխությունները

Բժիշկն ամիսների ընթացքում գնահատում է երեխայի ընդհանուր զարգացումը՝
– կարողանում է հսկել գլխի շարժումները
– սովորել է կառավարել ձեռքերը
– ինչպես է տեսողությունն ու լսողությունը
– ինչպես է արձագանքում ու հաղորդակցվում:

👩‍⚕️Հիշեք՝ պարբերական բժշկական հսկողությունը ձեր փոքրիկի առողջ զարգացման գրավականն է։

30/03/2026

Ի՞նչ են սրատուտները և ի՞նչ անել դրանց առկայության դեպքում:

🧠 Մարտի 26-ը Էպիլեպսիայի համաշխարհային օրն է։❗️ Էպիլեպսիան համարվում է նյարդաբանական ամենատարածված խանգարումներից մեկը, ...
26/03/2026

🧠 Մարտի 26-ը Էպիլեպսիայի համաշխարհային օրն է։

❗️ Էպիլեպսիան համարվում է նյարդաբանական ամենատարածված խանգարումներից մեկը, որը դրսևորվում է նոպաներով:

👩🏻‍⚕️ Նոպաների ժամանակ ճիշտ արձագանքը կարող է վճռորոշ լինել։ Կարևոր է պահպանել հանգստություն, ապահովել մարդու անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում դիմել բժշկական օգնության։

✅ Էպիլեպսիան դատավճիռ չէ․ այն բժշկական վիճակ է, որը կարելի է հասկանալ, ընդունել և վերահսկել։

🌱 Գարնան գալու հետ մի շարք հիվանդություններ սկսում են սրվել, հատկապես ալերգիաները։💡 Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի ալեր...
25/03/2026

🌱 Գարնան գալու հետ մի շարք հիվանդություններ սկսում են սրվել, հատկապես ալերգիաները։

💡 Ալերգիկ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ բորբոքում է և ամենահաճախ հանդիպող ալերգիկ հիվանդություններից։

Տարածված ախտանշաններն են
🔹️ քթահոսություն,
🔹️ քթի փակվածություն,
🔹️ փռշտոց
🔹️ քոր քթի մեջ,
🔹️ երբեմն կոկորդում քերոցի զգացում
🔹️ արցունքահոսություն
🔹️ աչքերի քոր, կարմրություն։

Ալերգիկ ռինիտի առաջացման պատճառները միջավայրում գտնվող շնչառական ալերգեններն են՝ ծառերի, խոտաբույսերի, մոլախոտերի ծաղկափոշին, բորբոսասնկերը և այլն:

👩‍⚕️ Վերը նշված ախտանշաններն ունենալու դեպքում խորհուրդ է տրվում դիմել տեղամասային բժշկի։

Address

Տիգրան Մեծի 36ա
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Երևանի «Տիգրան Մեծ» առողջության կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share