Dr. Abel Avagyan/Ռեանիմատոլոգ անեսթեզիոլոգ Աբել Ավագյան

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Abel Avagyan/Ռեանիմատոլոգ անեսթեզիոլոգ Աբել Ավագյան

Dr. Abel Avagyan/Ռեանիմատոլոգ անեսթեզիոլոգ
Աբել Ավագյան Աշխատավայր
Աստղիկ բժշկական կենտրոն
Կրթություն
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

🔍ԱՆԵՍԹԵՏԻԿՆԵՐ Անզգայացման ընթացքում հիմնականում կիրառվում են հետևյալ ն/ե անեսթետիկները. 📌thiopental, 📌ketamine, 📌propofo...
28/09/2024

🔍ԱՆԵՍԹԵՏԻԿՆԵՐ
Անզգայացման ընթացքում հիմնականում կիրառվում են հետևյալ ն/ե անեսթետիկները.
📌thiopental,
📌ketamine,
📌propofol,
📌ethomidat, ինչպես նաև նեյրոլեպտիկներ droperidol:
Թիոպենտալը բարբիտուրատների խմբի ն/ե անեսթետիկ է, որը չունի ցավազրկող հատկություն։ Նրա ազդեցության մեխանիզմի հիմքում ընկած է formatio reticularis-ի, նեյրոնների ճյուղավորված բազմասինապսային ցանցի և ուղեղաբնի կարգավորող կենտրոննե- րի գործունեության ընկճումը։ Այս դեղամիջոցն ընկճում է դրդող (օրինակ, ացետիլխոլինի) և միաժամանակ դրդումը պաշարող նյար- դային միջնորդանյութերի (օրինակ, 7-ամինոկարագաթթվի) ազդե- ցությունը։ Օրգանիզմ 4 մգ/կգ դեղաչափով ներմուծելիս 10 վրկ. անց դրսևորվում է դեղամիջոցի թերապևտիկ ազդեցությունը. առա- ջանում է գիտակցության կորուստ, որը պահպանվում է 3 - 5 րոպե:
Կողմնակի ազդեցությունները շնչառության ընկճում, սրտի գործունեության ընկճում, անոթալայնիչ ազդեցություն, հիպոտենզիա, հյուսվածքի մեռուկացում ներարկման տեղում։ Կետամինն արգելակում է զգայական գրգիռների հաղորդումը formatio reticularis-ից դեպի գլխուղեղի կեղև և դրդում լիմբիկ համա- կարգը, որով և պայմանավորված են նրա կողմնակի ազդեցություն- ները (հալյուցինացիաներ): Պրոպոֆոլն իր ազդեցությամբ «հեշտացնում է» -ամինոկարա- գաթթվով միջնորդավորված արգելակիչ նյարդային գրգռի հաղոր- դումը: էթոմիդատն ընկճում է formatio reticularis-ը և գործում y-ամինո- կարագաթթվի պաշարող ազդեցության նման։

❗️Մինչև վիրահատությունը հարկ է անեսթեզիոլոգին տեղյակ պահել ընդունած բոլոր դեղպատրաստուկների մասին: Դա անհրաժեշտ է, որովհ...
23/09/2024

❗️Մինչև վիրահատությունը հարկ է անեսթեզիոլոգին տեղյակ պահել ընդունած բոլոր դեղպատրաստուկների մասին: Դա անհրաժեշտ է, որովհետև բոլոր դեղամիջոցները, բացի հիմնական ազդեցությունից, նաև կողմնակի արդյունքներ ունեն: Բացի դրանից, դեղամիջոցները, համատեղ օգտագործման դեպքում, կարող են փոխել իրենց ակտիվությունը և ազդեցության տևողությունը: Օրինակ, սովորական ասպիրինի ընդունումն անդրադառնում է արյան մակարդելիության վրա, քնաբերները և հանգստացնող դեղամիջոցները կարող են ազդել օրգանիզմի ցավազրկող պատրաստուկներին արձագանքելու ռեակցիայի վրա:

❗️Բացարձակ հակացուցումներ չկան📌Այժմ, երբ արդեն պրոֆեսիոնալ բժիշկ մասնագետներ կան, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական սարքավո...
21/09/2024

❗️Բացարձակ հակացուցումներ չկան

📌Այժմ, երբ արդեն պրոֆեսիոնալ բժիշկ մասնագետներ կան, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական սարքավորումներ և ժամանակակից դեղպատրաստուկներ, անզգայացումը դարձել է առավել անվտանգ: Իսկ նրանց, ում համար առավել վստահելի են թվերը, կարելի է բերել այսպիսի մի օրինակ. հարաբերականորեն առողջ մարդու (հասկանալի է, որ լրիվ առողջ մարդուն վիրահատություն պետք չէ) մոտ անզգայացումից բարդություն առաջանալու հավանականությունը 200 հազար վիրահատությանը 1 դեպք է: Այսինքն հիվանդանոցի ճանապարհին մահանալու ռիսկը (օրինակ, ավտովթարից կամ փողոցային ծեծկռտուքի ժամանակ գլխին ծանր իրով հարված ստանալուց) 25 անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր անեսթեզիայից մահանալու ռիսկը: Որոշ հիվանդների մոտ կարող են անզգայացումից հետո միայն տհաճ հետևանքներ արձանագրվել, այսինքն, սրտխառնոց, գլխապտույտ, հիշողության ժամանակավոր թուլացում, կոկորդում` ցավ, խռպոտացած ձայն և այլն: Բայց այդ ամենը, որպես կանոն, շատ արագ և անհետևանք անցնում են: Իսկ անեսթեզիոլոգի գրագետ աշխատանքի և հիվանդին անհատական մոտեցման դեպքում նման երևույթներ ընդհանրապես կարող են չլինել:


📌Իրական հիմք չունի նաև այն տեսակետը, թե առողջության համար հատկապես վտանգավոր են մի քանի անզգայացումները, որոնք կատարվել են կարճ ժամանակահատվածում: Օրինակ, հայտնի է, որ ծանր այրվածքներով հիվանդները հաճախ և երկարատև են ընդհանուր անզգայացման ենթարկվում (քանի որ նրանց անհրաժեշտ է անընդհատ վիրակապերը փոխել, վերքերը մշակել, մաշկի փոխպատվաստում և պլաստիկ վիրահատություններ կատարել), դրա հետ մեկտեղ, ոչ մի հավաստի վիճակագրական հաստատում չկա, որ անզգայացումը նրանց մոտ լուրջ բարդություններ կարող է առաջացնել:

🔍Անզգայացում. ցուցումներ, հակացուցումներ📌Չնայած այն հանգամանքին, որ այսօր մարդկանց մեծամասնությունը իրեն բավական «զարգաց...
20/09/2024

🔍Անզգայացում. ցուցումներ, հակացուցումներ

📌Չնայած այն հանգամանքին, որ այսօր մարդկանց մեծամասնությունը իրեն բավական «զարգացած» է համարում բժշկության հարցերում,«անզգայացում» (նարկոզ) բառն ինքնին հաճախ նրանց համար կտրուկ բացասական երանգ է պարունակում:

📌Նույնիսկ նրանք, ովքեր սկզբունքորեն չեն վախենում վիրահատական միջամտությունից, որպես կանոն, անզգայացումից զգուշանում են: Դա բնական է, քանի որ ըստ տարածված առասպելի, ընդհանուր անզգայացման դեպքում, իբր թե, հնարավոր է այլևս չարթնանալ, կամ էլ անսպասելիորեն արթնանալ վիրահատության կեսին: Դրա հետ մեկտեղ, մեկ տարածված առասպել էլ կա, իբր թե «անզգայացումը կյանքից մի քանի տարի խլում է»:

📌Բայց չի կարելի լուրջ ընդունել այս տարատեսակ տեղեկատվությունը, որոնք ժամանակակից իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ընդ որում, հատկապես հարկ է շեշտել ժամանակակիցը, քանի որ այդ նախազգուշությունները, այնուամենայնիվ, որոշ հիմքեր ունեն: Բայց, բարեբախտաբար, դրանք կապված են հեռավոր անցյալի հետ:

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Abel Avagyan/Ռեանիմատոլոգ անեսթեզիոլոգ Աբել Ավագյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category