
10/06/2025
Ամռանը կոնդիցիոների սխալ օգտագործումը բերում է՝
❌ մրսածության
❌ մկանային ցավերի
❌ մաշկի ու շնչառական խնդիրների առաջացման
🌬️ Ինչպե՞ս պաշտպանվել կոնդիցիոների վնասներից
1. Մի՛ նստիր ուղիղ օդի հոսքի տակ:
Սառը օդը եթե ուղիղ պարանոցին, մեջքին կամ դեմքին փչի՝ կարող է մկանային ցավերի, մրսածության կամ նյարդերի բորբոքման պատճառ դառնալ։
2. Ծածկի՛ր մաշկի բաց հատվածները:
Ամռանը բարակ շորեր ենք կրում,բայց կոնդիցիոների մոտ նստելիս պետք է ուսերը և պարանոցը ծածկել բարակ հագուստով:
3. Սարքը երկար ժամանակ անընդմեջ միացրած մի՛ թող: Չորացած օդը առաջացնում է շնչուղիների տարբեր բորբոքային հիվանդություններ:
4. Պահպանի՛ր ճիշտ ջերմաստիճան։
Ներսի և դրսի ջերմաստիճանների տարբերությունը չպետք է գերազանցի 6–8 աստիճանը։ Օրինակ՝ եթե դրսում 34°C է, կոնդիցիոները մի՛ դիր 20°C-ի վրա՝ պահիր 26–28°C։
☀️«Արև ֆարմ» դեղատուն
📍Հասցեն՝ Խորենացի 30/5
🚗Անվճար առաքում
📞077-60-82-87
#առողջություն #դեղեր #մասնագիտականխորհուրդ #դեղատուն #առողջապրելակերպ #