Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն

Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն, Psychologist, Հայաստան, ք. Երևան, Բաղրամյան 59г, Yerevan.

Քրիստոնեական ընկալմամբ մերձավորի նկատմամբ սիրո և կարեկցանքի զգացումներն են մարդուն դնում կատարելության ճիշտ ճանապարհի վրա և օգնում նմանվել Աստծուն:
(Ղուկ. 10։30-37)

Արդարի ընծան լիացնում է զոհասեղանը և դրա անուշահոտությունը Տիրոջ առջև է: (Սիրաք 31:7):

12/04/2026

Սրտի խորը ցավով և խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը:

Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։
Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը:

04/04/2026

Սուրբ Զատիկ, 2026 | Քրիստոս յարեաւ ի մեռելոց | Օրհնեալ է յարութիւնը Քրիստոսի | Մեզ եւ ձեզ մեծ աւետիս

03/04/2026
Աջակցություն բռնի տեղահանված արցախցիներինԱրցախի թեմի Ընծա սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում՝ համագործակցությամբ Հայաս...
26/03/2026

Աջակցություն բռնի տեղահանված արցախցիներին

Արցախի թեմի Ընծա սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնում՝ համագործակցությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության, շարունակվում է հոգևոր-հոգեբանական աջակցություն ցուցաբերվել Արցախից բռնի տեղահանված հավատավոր մեր ժողովրդին:

2023 թ.-ից ՀՀ տարբեր մարզերում և Երևանում ապաստանած արդեն իսկ մի քանի տասնյակ հավատավոր արցախցիներ ներգրավվել են ծրագրին և կարողացել փոքրիշատե թեթևացնել ու ամոքել իրենց սրտում արմատացած կորստի ցավը։

2026թ.-ի առաջին եռամսյակում արդեն իսկ երկու խումբ ներգրավվել են ծրագրին:

Ծրագիրը փորձում է մարդուն առաջնորդել ամոքման Աստվածաշնչի ու հոգեբանության փոխգործակցությամբ:

Ծրագրին մասնակցելու համար կարող եք զանգահարել՝ 097 75 12 76 հեռախոսահամարին։

https://artsakhdiocese.am/biblesociety-am

21/03/2026

Միացեք Արցախի մանուկներին ք. Երևանում գործող երեք խմբերին` Բաղրամյան 59գ, Արտաշիսյան 46,Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցի

20/03/2026

«Արցախի բալիկներ» վերածնված մանկապատանեկան համույթը շարունակում է արցախյան ազգագրական գոհարների ներկայացումը հանդիսատեսին։ Մարտի 30-ին Հովհաննես Թումանյանի

14/01/2026

Արցախի թեմի Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոնի և Տատիկի հեքիաթը կրթական կենտրոնի նախաձեռնությամբ ս.թ. հունվարի 10-ին Երևանի Սուրբ Խաչ եկեղեցու ներքնասրահում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան տոնական միջոցառում, որը կազմակերպվել էր Charitable Danish-Armenian Mission «Դանիական-Հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ-ի «Լույս Արցախի մանուկներին» ծրագրի հինգ կիրակնօրյա խմբակների 90 երեխաների համար։ Ամբողջ երկու ժամ երեխաները լսել են տատիկի հեքիաթները, նրա հետ խաղացել տարբեր ինտերակտիվ խաղեր , գուշակել հանելուկներ, իսկ վերջում Սուրբ Ծննդյան նվերներով վերադարձել տուն:

Շնորհակալություն @Տատիկի Հեքիաթը կրթական կենտրոնին երեխաների օրը հետաքրքրությամբ լցնելու համար:

Շնորհակալություն Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու համայնքին` Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանի գլխավորությամբ երեխաների օրը Սուրբ Ծննդյան նվերներով քաղցրացնելու համար:

Շնորհակալություն The Bible Society of Armenia Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը երեխաներին մանկական Աստվածաշնչեր նվիրելու համար:

«Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում...»:
Ավետարան ըստ Մատթեոսի 12:35

23/11/2025

Սիրելի արցախցիներ,
Նոյեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, հյուրընկալելու ենք «Դանիական-հայկական առաքելության» գործադիր տնօրեն, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս պարոն Արշավիր Գաբուճյանին:
Հանդիպման թեմա՝ Հող և մարդ
Հասցե՝ Բաղրամյան 59գ
Սիրով սպասում ենք բոլորին:
✔️ Մասնակցությունը խնդրում ենք հաստատել՝ գրանցվելով ➡️ https://forms.gle/VwdwG7ea8XZPt8H46

Address

Հայաստան, ք. Երևան, Բաղրամյան 59г
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Արցախի թեմի «Ընծա» սոցիալ-հոգևոր-հոգեբանական կենտրոն:

Share

Category