
16/07/2025
ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՄԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
↪️ Սույն հարցաշարը նախատեսված է 2022-2025թթ-ին մայրացած և(կամ) հղի կանանց համար
😊Հարգելի ներկա և ապագա մայրիկներ (հղիներ)
«Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն հասարակական կազմակերպությունը «Առողջ մայրություն․ հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ծրագրի շրջանակներում ուսումնասիրում է ՀՀ-ում հղիության հսկման, ծննդօգնության և հետծննդյան փուլում բժշկական օգնություն տրամադրող իրականացնող կազմակերպություններում հոգեսոցիալական աջակցության ծառայությունները՝ նպատակ ունենալով գնահատելու դրանց համապատասխանությունը ծննդօգնություն ստացող կանանց կարիքներին և միջազգային չափանիշներին։
Ձեր պատասխանները տեղեկատվության կարևոր աղբյուր են մեզ համար և թույլ կտան առավել թիրախային և կարիքահեն առաջարկություններ մշակել պոլիկլինիկաների ու ծննդատների անձնակազմի, քաղաքականություն մշակողների և որոշում կայացնողների համար իրավունքահեն և մարդակենտրոն հոգեսոցիալական աջակցության ծառայությունների բարելավման կամ ներդրման նպատակով։
Հարցումն անանուն է, իսկ տվյալներն օգտագործվելու են ընդհանրացված տեսքով։
Նախապես շնորհակալ ենք` Ձեր ժամանակի և պատասխանների համար։
Առցանց հղումն այստեղ👇
https://docs.google.com/forms/d/1NTgY5D28OlkHqbbZ6gt1qnGP4HLs6XQpl7s8vHXmUHo/preview
——————————————————————————
«Առողջ մայրություն. հետծննդյան հոգեկան առողջության խթանում» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացնում է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ն՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավունքներ, ծառայություններ, մասնակցություն. Հայաստանում հոգեկան առողջության համապարփակ շրջանակի խթանում» ծրագրի շրջանակում։Ծրագիրն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ ՀԿ-ի, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի կողմից։