01/05/2025
Անկեղծ ասած՝ աշխատանքն ինձ փրկում է ձանձրույթից։
Արթնանում եմ մի լույսապայծառ առավոտ ու մտածում՝ բա հիմա ես ի՞նչ անեմ, որ կյանքս մի քիչ հետաքրքիր լինի։
Ու հետո կյանքն ինքը գալիս ու մի մեծ ճաշացանկ ա դնում սեղանիս՝ ընտրիր, -ասում ա, - Վարդանուշ՝ ինչ հորինես, ինչ կառուցես, ինչ բարելավես։
#ԻսկԴաԵսՍիրումԵմ
Մի օր կարող եմ որոշել ստեղծել առողջ սննդի սրճարան, մյուս օրը՝ նստել ու հիվանդանոցի սննդակարգ մշակել, մեկ էլ տեսար՝ ես աշխատում եմ կոնյակի գործարանում...
Ու հետո էնքան հետաքրքիր ա լինում, որ արդեն ինձ դժվար ա կանգնեցնե՜լ։ ՃՃՃ
#ԻնչերԱսեսՈրՉենԵղել
#ԿոնյակըՉեմԽմումԲայցԳնահատումԵմ
#ԿոնյակՋերմուկՎարդանուշ
Նաև՝ աշխատանքն ինձ օգնում ա վաստակել։ Ինչպես ասում ա իմ սիրելի զարմիկը՝ «Քանի որ դու չես սովորել գումար աշխատել՝ դա քո մասնագիտությունը չի, պիտի լավ անես քո բժշկի աշխատանքը, ու այդ ժամանակ էլ գումարը կգա»։
Իրականում՝ հենց էդպես էլ ա․ ես դեռ չեմ սովորել ինչպես գումար աշխատել՝ ես դա լավ չեմ անում 😅
Բայց աշխատում եմ որպես բժիշկ ՝ իմ սիրած գործը, ու դրա միջոցով էլ վաստակում եմ
#ՍրտովԱշխատանքՍրտովՎաստակ
Ու, իմ դեպքում, էդ աշխատանքը սկսվում ա գաղափարից ու շարունակվում մարդկանց կյանքերում՝ որպես փոփոխություն։
Ինձ համար դա ճանապարհ ա՝ դեպի դրսի աշխարհ, բայց նաև դեպի ներս, դեպի ինքս ինձ։
Ու էդ ճանապարհին պատահում են մարդիկ՝ ոմանք ուժեղ, խելացի, կարեկից, արարող։
Ոմանք էլ՝ հա՜մ անհաջող, հա՜մ ուսուցանող։ Շնորհիվ իրենց եմ սովորել՝ սահման գծել, հետ կանգնել, ներել, ու ամենակարևորը՝ չդառնալ իրենց նման։
#ՆերիրՄերՊարտապաններինԻնչպեսևՄենք
#ԲայցԹույլՉտասՈրԿրկնվի
Ներքնաշխարհի աշխատանքի մասով՝ բարդ ա։ Մի օր գաղափարները իրար հրում են, հերթ են կանգնում, մնում ա բաժանես տոմս ու հերթապահ նշանակես։ Մի ուրիշ օր էլ՝ գլուխդ դատարկ ա, սիրտդ՝ հալած կարագի պես։ Ապրելու էն էներգիան չկա, ուր մնաց աշխատելու։
#ԱյոԱյդպեսԷլԷլինում #ԿյանքըԻնստագրամիցԴՈւրս
Ու էդ օրերին ուղղակի ապրում ես, սպասում, որ մի բառ, մի ժպիտ, մի նամակ կամ մի հաջող փորձություն կմիացնի ներսիդ «լամպոչկան» ու նորից կապրես։
#ԼամպոչկանՄիացրեք
#ԼամպՀայերենով
Ի վերջո՝ ինչի՞ համար եմ այս ամենը անում։ Պատասխանը առօրյա գործողությունների մեջ չի տեղավորվում։ Դա ավելի այն մասին է՝ ինչպես ես փոխվում, ինչ շերտեր են բացվում քո մեջ, ու ինչ մարդիկ են գալիս ու գնում քո կյանքից՝ մի բառով, մի դասով, մի կաթիլ փորձով։
Ու ես անկեղծ երջանիկ եմ, որ իմ ձանձրույթը փակում եմ ու վաստակում եմ իմ սիրելի մասնագիտությամբ։
Որ իմ աշխատանքը օգնելու, մարդկանց ներսի լամպոչկաներն վառելու ու կյանքը ավելի լուսավոր, հեշտ ու հետարքքիր դարձնելու մասին ա։
#ՈւԵրբեմնԹեթևՉի
#ԲայցՄիշտԻնձՆման
💛 Աշխատանքի միջազգային օրվա առիթով՝ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում աշխատանքն այսօր դարձնում է ներսի ու դրսի աշխարհը ավելի մարդասիրական, հոգատար ու ստեղծող։
Մաղթում եմ, որ ձեր աշխատանքը կյանք տալու մասին լինի։ Ու վառ լամպերով լինի։
Ու մի քիչ էլ յասամանի հոտով, քանի որ մայիս ա 🌸
#Մայիսի1
#ԱշխատանքըըՍիրելուՄասին
#ՄարիամԱյսօրՄերՏոննաՉնայածԴՈւԴժվարԷսքանԿարդաս
#ՍպասումեմՁերհարցերին
#ԻսկԿոնյակիԳործարանումԻՆչեքԱրել
#ԻսկԼամպոչկանՈրՉիՎառվումԻնչաԱնենք
#ԻսկԿարելիաԷդԱմենըԱռանցԱշխատանքի
#ԻսկԴուքՄայիսմեկյանՇքերթիԳանցելեք
#ԷդքանՀինեք