Armenian Association of Art-Therapy

Armenian Association of Art-Therapy AAAT

Արտ֊թերապիայի հայկական ասոցացիան People in Need կազմակերպության հետ միասին կազմակերպում է "Հոգեբանական կայունություն և հ...
02/11/2024

Արտ֊թերապիայի հայկական ասոցացիան People in Need կազմակերպության հետ միասին կազմակերպում է "Հոգեբանական կայունություն և հարմարվողականություն Արցախից տեղափոխված դպրոցականների և նրանց ծնողների համար" ծրագիրը։ Ծրագրի նպատակն է ապահովել Արցախից տեղահանված դպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների հոգեբանական կայունությունը և հարմարվողականությունը։ Ծրագրի շրջանակներում իրականացվում է հոգեբանական կարիքների գնահատում, վիճակագրական տվյալների ձևավորում, թիրախային խմբերի սահմանում, այնուհետև խմբային արտ֊թերապիայի սեանսների կազմակերպում և անցկացում, հաղորդակցման և միջանձնային հմտությունների զարգացում։

🎨Արտ թերապիան կամ արտ հոգեթերապիան հոգեթերապևտիկ առանձին ուղղություն է, որն իրականացվում է սերտիֆիկացված արտ թերապևտի կո...
02/11/2024

🎨Արտ թերապիան կամ արտ հոգեթերապիան հոգեթերապևտիկ առանձին ուղղություն է, որն իրականացվում է սերտիֆիկացված արտ թերապևտի կողմից:
📍Արտ հոգեթերապիայում արվեստը ինքնաարտահայտման առաջնային ձևն է, որը զուգակցվում է արտ թերապևտի հետ խոսքային հաղորդակցմամբ:
📍Արտ հոգեթերապիան ենթադրում է ստեղծագործական տարբեր գործընթացների և դրանց արդյունքների կիրառումը, որի նպատակը մարդու կյանքում առկա դիսթրեսի նվազումն է և նրա հուզական, մտավոր ոլորտների խնդիրների հաղթահարումն է:
📍Արտ հոգեթերապիան չունի որևէ տարիքային սահմանափակում. այն բոլորի համար է՝ անկախ տարիքից, մասնագիտությունից, խնդրից:
📍Արտ հոգեթերապիայի համար այցելուն կարող է չունենալ որևէ ստեղծագործական հմտություններ:

Արտ թերապիայի Հայկական Ասոցիացիայի առաքելությունն Արտ թերապիայի՝ որպես ինքնուրույն հոգեթերապևտիկ ուղղության կայացումն է ...
31/10/2024

Արտ թերապիայի Հայկական Ասոցիացիայի առաքելությունն Արտ թերապիայի՝ որպես ինքնուրույն հոգեթերապևտիկ ուղղության կայացումն է Հայաստանում: Այս առաքելության իրագործման համար ԱԹՀԱ-ն առաջարկում է.
• Արտ թերապիայի վերապատրաստման դասընթացներ՝ որակավորված մասնագետների կողմից
• Առցանց և առկա աշխատարաններ
• Ժամանակակից արտ թերապիայի մասին գիտահեն տեղեկությունների տրամադրում
• Արտ թերապևտիկ հետաքրքիր միջոցառումներ

Այս ամենի մասին կպատմենք հաջորդիվ:

🎨Արտ Թերապիայի Հայկական Ասոցիացիան ողջունում է ամենաստեղծագործ հոգեթերապևտիկ ուղղությանը հարող և այս ոլորտով հետաքրքրված...
26/10/2024

🎨Արտ Թերապիայի Հայկական Ասոցիացիան ողջունում է ամենաստեղծագործ հոգեթերապևտիկ ուղղությանը հարող և այս ոլորտով հետաքրքրված մասնագետներին, ուսանողներին և կազմակերպություններին:

📍ԱԹՀԱ-ի նպատակը արվեստների թերապիայի կամ արտ հոգեթերապիայի կայացումն ու զարգացումն է Հայաստանում:
Արվեստների հոգեթերապիան ենթադրում է արվեստների տարբեր տեսակների /նկարչություն, ծեփ, երաժշտություն, պար, թատրոն../ կիրառումը հոգեթերապևտիկ նպատակով: Այն ենթադրում է ստեղծագործական պրոցեսների, հոգեբանական տեսության և թերապևտիկ հարաբերությունների ամբողջություն:

📍Մեր գլխավոր նպատակներից է նաև արտ թերապևտիկ համայնքի ձևավորումը, որը հնարավորություն կտա վեր հանել ոլորտում առկա խնդիրները, համատեղ լուծումներ գտնել և ձևավորել համագործակցող միջավայր:

Address

Yerevan
0076

Alerts

Be the first to know and let us send you an email when Armenian Association of Art-Therapy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram