31/07/2022
Չգիտեմ լամ թե խնդամ...
Ողբալի ա, որ տեսնում ես մի կույտ 《բարձրագույն ավարտ》մարդկանց, ովքեր տուժածին տարական առաջին օգնություն ցուցաբերել չգիտեն։
Ողբալի ա, որ տեսնում ես ուժային կառույցում աշխատող սերժանտից ԿԱՊԻՏԱՆ, ովքեր տարական առաջին օգնություն ցուցաբերել չգիտեն...
Չեմ ասում առաջին ԲՈՒԺօգնություն, ասում եմ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ...
Ողբալի ա, որ կա դատավոր, ով դատի ժամանակ առաջացած նման վիճակը չի կարողանում կարգի բերի, իրա տիրապետման տակ պահի...
Մեկ էլ ողբալի ա, որ ազգի կեսին հանրային ձևով վիրավորած մարդուն էսքան երկար են դատում...
Էս շոգին զգույշ եղեք, մի տրվեք էմոցիաներին, ուշաթափման վտանգ կա, ու չի բացառվում, որ սխալ օգնություն ցուցաբերեն ու վարի գնաք...
Ինչ եմ ուզում ասեմ, ձեր գլխի ճարը տեսեք, հաճախ հեղուկներ օգտագործեք, մարդաշատ, տոթ ու փակ վայրերում մի մնացեք երկար, արևի տակ մի մնացեք երկար...
Անփորձանք 👋