EGEA Aesthetics

EGEA Aesthetics Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from EGEA Aesthetics, Medical Center, Врацакан 21, Yerevan.

👩‍⚕️Մաշկի խնամքը հարկավոր է սկսել բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունից: Մաշկի խնամքի միջոգները, կոսմետոլոգիական...
15/08/2025

👩‍⚕️Մաշկի խնամքը հարկավոր է սկսել բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունից: Մաշկի խնամքի միջոգները, կոսմետոլոգիական միջամտություններն ընտրվում են անհատապես՝ հաշվի առնելով մաշկի տիպը և առկա խնդիրները։ Ընկերուհու, բարեկամի կամ բլոգերի կողմից գովազդված միջոցները կարող են բոլորովին համադրելի չլինել ձեր մաշկի հետ և ոչ միայն օգուտ չտալ, այլ նույնիսկ վնասել ձեր մաշկը։
😊Եղե՝ք իրազեկված և առողջ։

✅Անդրմանուշակագույն ճառագայթները (անգլ.՝ Ultraviolet rays, UV rays) անտեսանելի էլեկտրամագնիսական ալիքներ են, որոնց բնակա...
07/08/2025

✅Անդրմանուշակագույն ճառագայթները (անգլ.՝ Ultraviolet rays, UV rays) անտեսանելի էլեկտրամագնիսական ալիքներ են, որոնց բնական աղբյուրն արևն է: UV ճառագայթները բաժանվում են 3 հիմնական տեսակի՝ UVA, UVB, UVC:
✅UVA ճառագայթները ( ալիքի երկարությունը 320-400 նմ), թափանցում են մաշկի խորը՝ դերմալ շերտ: Այս ճառագայթների ազդեցությանը կարելի է ենթարկվել նույնիսկ սենյակում գտնվելիս, քանի որ նրանք թափանցում են ապակու միջով:
✅ UVB ճառագայթները (ալիքի երկարությունը 280-320 նմ) ապակու միջով չեն թափանցում: Այս ճառագայթների ազդեցությունը մեծ է ժամը 10:00-16:00 հատվածում, և 16:00-ից հետո նվազում է, ի տարբերություն UVA ճառագայթների, որոնց ազդեցությունը պահպանվում է ողջ օրվա ընթացքում: UVB ճառագայթները թափանցում են մաշկի մակերեսային շերտ՝ էպիդերմիս:
UVC ճառագայթները (ալիքի երկարությունը 100-280 նմ) ամբողջությամբ կլանվում են օզոնային շերտի կողմից:
‼️Անդրմանուշակագույն ճառագայթների հավելուրդային երկարատև ազդեցությունը վնասակար է մարդու առողջության համար: Նրանք լուսազգայուն մաշկախտերի, մաշկի նախաքաղցկեղային հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև մաշկի լուսածերացման զարգացման կարևորագույն գործոններ են:
❗️Միևնույն ժամանակ, անդրմանուշակագույն ճառագայթների կարճատև ազդեցությունը բարելավում է որոշ մաշկախտերի ընթացքը: Հարկ է նշել, որ անդրմանուշակագույն ճառագայթները ՝ մասնավորապես UVB ճառագայթները, խթանում են մաշկում D 3 վիտամինի արտադրությունը:
📌🔆UV ճառագայթների վնասակար ազդեցությունից խուսափելու համար անհրաժեշտ է՝
✅սահմանափակել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելու ժամանակը, հնարավորինս մնալ ստվերում
✅կիրառել մաշկի տիպին համապատասխան, UVA/UVB ճառագայթներից պաշտպանող, SPF 50+, ջրակայուն արևապաշտպան միջոց,
✅կրել UV ճառագայթներից պաշտպանող ակնոց, հագուստ, գլխարկ:

😊Եղե’ք առողջ և իրազեկված:

✅Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է։ Մեծահասակ մարդու մաշկն ունի մոտ 1,5-2 քմ մակերես և կազմում է  մարմնի զանգվածի մոտ 16% ։...
07/06/2025

✅Մաշկը մարդու ամենամեծ օրգանն է։ Մեծահասակ մարդու մաշկն ունի մոտ 1,5-2 քմ մակերես և կազմում է մարմնի զանգվածի մոտ 16% ։ ✅Մաշկի արտաքին շերտի բջիջները մշտապես նորանում են: Միջինում յուրաքանչյուր 28 օրը մեկ մաշկի վերին շերտը՝ էպիդերմիսն ամբողջությամբ փոխարինվում է նոր բջիջներով: ✅Մաշկի հաստությունը տարբեր է մարմնի տարբեր հատվածներում. ամենաբարակը՝ կոպերի շրջանում, ամենահաստը՝ ափերին և ներբաններին։ ✅Մաշկի վրա միլիոնավոր մանրէներ են ապրում, որոնք կազմում են մաշկի միկրոբիոմը։ ✅Մաշկում արտադրվող մելանին գունանյութը պաշտպանում է մեզ ուլտրամանուշակագույն (UV) ճառագայթներից: ✅UV ճառագայթների ազդեցության ներքո մաշկում սինթեզվում է վիտամին D3: ✅Մաշկի միջոցով կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը։

30/05/2025
Ողջու՜յն։ Ես Էլլա Հարությունի Սաֆարյանն եմ, բժիշկ- մաշկավեներաբան, բժիշկ-կոսմետոլոգ, առողջապահության կազմակերպիչ։ Ավարտե...
09/05/2025

Ողջու՜յն։ Ես Էլլա Հարությունի Սաֆարյանն եմ, բժիշկ- մաշկավեներաբան, բժիշկ-կոսմետոլոգ, առողջապահության կազմակերպիչ։ Ավարտել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ( ԵՊԲՀ)՝ ստանալով բժշկի որակավորում «Բուժական գործ» մասնագիտությամբ։ Ուսումս շարունակել եմ ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի կլինիկական օրդինատուրայում «Մաշկաբանություն և վեներոլոգիա» մասնագիտությամբ՝ ստանալով բժիշկ-մաշկավեներաբանի որակավորում։ Այնուհետև ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնում անցել եմ լրացուգիչ մասնագիտացում «Կոսմետոլոգիա» մասնագիտությամբ՝ ստանալով բժիշկ-կոսմետոլոգի որակավորում։ Աշխատանքային գործունեությանս ընթացքում վերապատրաստման դասընթացների եմ մասնակցել ԱՄՆ Հարավային Ֆլորիդայի համալսարանում, Հունգարիայի Սեմմելվեյս համալսարանում։ Համադրելով մաշկաբանության բնագավառում գիտելիքներս ՀՀ առողջապահության նախարարությունում և ՀՀ Ազգային ժողովում երկարամյա աշխատանքային փորձիս հետ՝ հիմնել եմ «ԷԳԷԱ» էսթետիկ բժշկության կենտրոնը։

Address

Врацакан 21
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when EGEA Aesthetics posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category