Transformation academy

Transformation academy Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Transformation academy, Yerevan.

🔹 Հոգեբանական խորհրդատվություն և թերապիա
🔹 Թրեյնինգներ թիմերի, մասնագետների և անհատների համար
📞Հարցերի դեպքում կարող եք գրել📩կամ զանգահարել՝ 📞033040367
Առաջիկա վեբինարին գրանցումը հղումով👇

Շնորհավոր Նոր տարի🌠Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և հաճախորդներին վստահության համար💙Թող նոր տարին լինի ներքին ու...
31/12/2025

Շնորհավոր Նոր տարի🌠

Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և հաճախորդներին վստահության համար💙

Թող նոր տարին լինի ներքին ուժի, խաղաղության և գիտելիքի տարի🙌

Ինչպե՞ս չկորցնել ինքդ քեզ և հարաբերությունները հղիության և հետծննդյան շրջանումՓետրվարի 20-ին կայանալիք վեբինարին կիմանաս...
28/12/2025

Ինչպե՞ս չկորցնել ինքդ քեզ և հարաբերությունները հղիության և հետծննդյան շրջանում

Փետրվարի 20-ին կայանալիք վեբինարին կիմանաս, թե՝

• ինչ է տեղի ունենում կնոջ մարմնի, հոգեկանի հետ հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո
• որ զգացմունքներն ու տրամադրության տատանումներն են նորմալ,
• ինչպես տարբերել սովորական հոգնածությունը հետծննդաբերական դեպրեսիայից, երբ անհրաժեշտ է մասնագետի աջակցությունը
• ինչպես հոգ տանել քո մասին՝ չձուլվելով մոր դերում և պահպանելով կապը սեփական ցանկությունների ու սահմանների հետ
• ինչպես խոսել զուգընկերոջ հետ զգացմունքների, հոգնածության և կարիքների մասին
• ինչպես ազատվել մեղքի և միայնության զգացողությունից

Վեբինարը կվարեն
👩‍⚕️ Թամարա Սիմոնյանը՝ հոգեբան, հոգեթերապևտ
👩‍⚕️ Տաթև Խաչատրյանը՝ բժիշկ-հոգեբույժ

🗓️Օրը՝ Փետրվարի 20
🕑 Ժամը՝ 14:00
🎟 Արժեքը՝ մինչև փետրվարի 6ը-11900 դր
💰Հետո՝ 14.900 դր
📎 Ձևաչափը՝ օնլայն
Հնարավոր է դիտել տեսագրությունը

Միացիր վեբինարին և սովորիր ճանաչել քեզ հետ տեղի ունեցողը🤍

❗️Տեղերը սահմանափակ են

*Վեբինարը կրթական է և չի կարող փոխարինել հոգեթերապիային, հոգեբանի/հոգեբույժի հետ խորհրդատվությանը:

Կարծրատիպերն ու անառողջ մտքերը հաճախ կարող են ճնշել ձեզ և խանգարել հղիության փուլում և հետծննդյան շրջանում:Գիտելիքն ու տ...
09/12/2025

Կարծրատիպերն ու անառողջ մտքերը հաճախ կարող են ճնշել ձեզ և խանգարել հղիության փուլում և հետծննդյան շրջանում:

Գիտելիքն ու տեղեկացվածությունը հզոր հենարաններ են նման դեպքերում🫂

Կարուսելում կգտնեք հղիության, մայրության և հետծննդյան շրջանի մասին տարածված միֆերն ու անառողջ մտքերը, ինչպես նաև մի քանի պրակտիկ քայլեր, թե ինչ կարող եք անել դրանց հետ👆:

Եթե թեման հետաքրքիր է ձեզ, պահպանեք հրապարակումը և կիսվեք այն նրանց հետ, ում հիմա սա կարող է պետք գալ։

Ինչպես նաև միացեք էջերին, առաջիկա հրապարակումները բաց չթողնելու համար: Շուտով կկիսվենք ձեզ հետ թեմային առնչվող ու սպասված նախագծով💙

#հոգեկրթություն #մայրություն #հղիություն

❕Մնաց ընդամենը 2 օր և մի քանի ազատ տեղ«Ինքնախնամքը որպես ինքդ քո նկատմամբ սիրո դրսևորում» վորքշոփին,որտեղ միավորվել են հ...
13/11/2025

❕Մնաց ընդամենը 2 օր և մի քանի ազատ տեղ

«Ինքնախնամքը որպես ինքդ քո նկատմամբ սիրո դրսևորում» վորքշոփին,

որտեղ միավորվել են հոգեբանությունն ու կավագործությունը 🥰

Այստեղ դու՝
• կհասկանաս՝ ինչ է իրական ինքնախնամքը,
• կսովորես լսել ինքդ քեզ,
• կբացահայտես քո իսկական կարիքները, ոչ թե այն «պետք է»-ները, որոնք թելադրում է հասարակությունը,
• կհասկանաս, թե ինչու ես հաճախ մեղքի զգացում ունենում, երբ ընտրում ես քեզ,
• կիմանաս, թե ինչպես կարող է կավագործությունը օգնել լինել «ներկայում»
• կհանգստացնես միտքդ կավի հետ աշխատանքի միջոցով
• և կստեղծես խորհրդանշական կավե իր՝ որպես հիշեցում՝ հոգ տանելու քո մասին։

🗓️ Օրը՝ նոյեմբերի 15
🕑 Ժամը՝ 14:00
📍 Վայրը՝ Բաղրամյան 21/90 (Niana Art Studio)
🎟️ Արժեքը՝ 15.900 դր

Մի օր՝ լի հանգստությամբ, ջերմությամբ, ստեղծագործությամբ ու գիտելիքներով 🙌

Հասցրու գրանցվել հիմա և զբաղեցնել վերջին տեղերից մեկը 😌

🎓 Հրավիրում ենք «Ինքնախնամքը որպես ինքդ քո նկատմամբ սիրո մասին դրսևորում» սեմինարին , որի ընթացքում՝-կսովորենք, թե ինչ է...
11/11/2025

🎓 Հրավիրում ենք «Ինքնախնամքը որպես ինքդ քո նկատմամբ սիրո մասին դրսևորում» սեմինարին , որի ընթացքում՝

-կսովորենք, թե ինչ է իրական ինքնախնամքը
-կսովորենք կառուցել հենարաններ և լսել մեզ
-կունենանք հարց-պատասխան
-կհասկանանք, թե ինչն է խանգարում հանգստանալու կարողությանը և ինչպես դա փոխել
-կանցկացնենք հաճելի ժամանց, կունենանք կավագործության մաս պրոֆեսիոնալ մասնագետի ուղեկցությամբ և ձեր հետ կտանեք ձեր ստեղծագործությունը:

🕊 Սա կլինի հզորացնող տարածք, որտեղ հոգեբանությունն ու արվեստը կհանդիպեն, իսկ կավը կդառնա ներքին հենարանների և ինքնախնամքի խորհրդանիշ։

Վորքշոփի ընթացքում ձեզ հետ կլինեն՝

👩🏻‍💼Թամարա Սիմոնյանը- պրակտիկ հոգեբան, հոգեթերապևտ, «Տրանսֆորմացիա» հոգեբանական ակադեմիայի հիմնադիր
👩🏻‍🎨Անահիտ Նիկողոսյանը՝-արվեստագետ, Niana Art Studio-ի և Niana Art Store-ի հիմնադիր

🗓️ Օրը՝ նոյեմբերի 15
🕑 Ժամը՝ 14:00
📍 Վայրը՝ Բաղրամյան 21/90 (Niana Art Studio)
🎟️Արժեքը՝ 15.900 դր

Մի օր՝ լի հանգստությամբ, ջերմությամբ, ստեղծագործությամբ ու գիտելիքներով 🙌

Գրանցվիր հիմա և նվիրիր քեզ այս փորձառությունը:
❗️Տեղերը սահմանափակ են

Գրանցվելու համար անցիր հղումով👇
http://bit.ly/4qzYaGB

#ինքնախնամք #գիտակցվածություն #ինքնաճանաչում #տրանսֆորմացիա

Քեզ ծանո՞թ է այս հոգեվիճակը. երբ մայրությունը պետք է որ ուրախություն բերեր, բայց իրականում զգում ես դատարկություն, տագնա...
10/11/2025

Քեզ ծանո՞թ է այս հոգեվիճակը. երբ մայրությունը պետք է որ ուրախություն բերեր, բայց իրականում զգում ես դատարկություն, տագնապ և/կամ մեղավորություն:

Երբ հոգնել ես, բայց չես կարողանում քեզ թույլ տալ զգալ դա։

Ապա այս հանդիպումը հենց քեզ համար է 🤍

Սեմինարի ժամանակ հոգեբանի և հոգեբույժի հետ միասին դու՝

▪️ Կսովորես տարբերել հետծննդաբերական դեպրեսիան բնական հուզական տատանումներից:
▪️ Կհասկանաս՝ ինչ է իրականում տեղի ունենում հոգեկանի և մարմնի հետ այս փուլում և ինչու։
▪️ Կստանաս գիտահեն գործիքներ ու մոտեցումներ, որոնք կօգնեն վերականգնել ներքին հավասարակշռությունը։
▪️ Կիմանաս՝ երբ է անհրաժեշտ մասնագիտական միջամտություն (հետծննդաբերական դեպրեսիա), իսկ երբ բավարար է ինքնօգնությունը ու մտերիմների աջակցությունը (բնական հուզական տատանումներ):
▪️ Կսովորես տեսնել առաջին ազդանշանները և վերականգնել քո ուժերը։

Այս հանդիպումը հնարավորություն կտա քեզ հայտնվել ուժ հաղորդող և աջակցող միջավայրում 🥹

💬 Հանդիպման վերջում կունենաս հնարավորություն՝ տալ քեզ հուզող հարցերը և ստանալ մասնագիտական պատասխաններ։

🗓 Օրը՝ դեկտեմբերի 1
🕑 Ժամը ՝ 19:00
🎟 Մինչև նոյեմբերի 15-ը՝ 12.900 դր.
💰 Նոյեմբերի 15-ից հետո՝ 14.900 դր.
📍 Ձևաչափը՝ օֆլայն (առերես)

🔗 Գրանցման հղումը՝ բիոյում

📣 Հիշեցում. դու մենակ չես, դու կարող ես վերականգնել քո ներքին հավասարակշռությունը

❗️Տեղերի քանակը սահմանափակ է։
📌 Սեմինարը հոգեկրթական բնույթ ունի և չի կարող փոխարինել անհատական աշխատանքին հոգեբանի, հոգեբույժի կամ հոգեթերապևտի հետ։

#հետծննդաբերականդեպրեսիա #հոգեկրթություն

🧠Հետծննդաբերական դեպրեսիա. ի՞նչ իմանալ, ի՞նչ անել, ինչպե՞ս աջակցելԴեկտեմբերի 1-ին կայանալիք սեմինարի ընթացքում դուք կիմա...
29/10/2025

🧠Հետծննդաբերական դեպրեսիա. ի՞նչ իմանալ, ի՞նչ անել, ինչպե՞ս աջակցել

Դեկտեմբերի 1-ին կայանալիք սեմինարի ընթացքում դուք կիմանաք՝
• ինչ է հետծննդաբերական դեպրեսիան,
• ինչպես այն տարբերակել հոգնածությունից,
• ինչպես կանխարգելել և ճանաչել առաջին նշանները,
• ինչպես հոգ տանել ինքներդ ձեր և ձեր հարազատների մասին հետծննդաբերական դեպրեսիայի դեպքում,
• որոնք են տարածված միֆերն ու սխալ ընկալումները:

Բանախոսներ

👩‍⚕️ Թամարա Սիմոնյան՝ հոգեբան, հոգեթերապևտ, Տրանսֆորմացիա հոգեբանական ակադեմիայի հիմնադիր, «Կարդիոլաբ» սրտի առողջության կլինիկայի հոգեբան-հոգեթերապևտ
👩‍⚕️ Տաթև Խաչատրյան՝ բժիշկ-հոգեբույժ, Պրոտո-Մեդ հոգեկան առողջության և թմրաբանության կենտրոն

👉Կունենաք նաև հնարավորություն՝ ուղղելու ձեզ հուզող հարցերը և ստանալու գիտելիքահեն պատասխաններ և օգտակար խորհուրդներ:

Այս սեմինարը օգտակար կլինի, եթե՝
• պլանավորում եք հղիություն կամ վերականգնվում եք ծննդաբերությունից հետո
• ուզում եք հասկանալ՝ ինչպես աջակցել ձեր կնոջը, ընկերուհուն կամ հարազատին
• զգում եք հոգնածություն, դատարկություն կամ վախ ծննդաբերությունից հետո
• պարզապես ցանկանում եք իմանալ, թե ինչպես պահպանել հոգեկան հավասարակշռությունը մայրության շրջանում

📍Մասնակցելու համար՝ գրանցվեք բիոյում դրված հղումով☝️

#հետծննդաբերականդեպրեսիա
#հոգեկրթություն

Քանի՞ անգամ ես լսել՝ «հոգ տար քո մասին», բայց չես իմացել՝ որտեղից սկսել:Հատկապես, երբ ամենօրյա պարտականությունների մեջ ի...
13/10/2025

Քանի՞ անգամ ես լսել՝ «հոգ տար քո մասին», բայց չես իմացել՝ որտեղից սկսել:

Հատկապես, երբ ամենօրյա պարտականությունների մեջ ինքնախնամքը երբեմն թվում է շքեղություն կամ նույնիսկ էգոիզմ։

Ի վերջո, ինչպե՞ս է ինքնախնամքը իրականացվում, ո՞րն է գաղտնիքը:

«Ինքնախնամքը որպես ինքդ քո նկատմամբ սիրո դրսևորում» վորքշոփում միավորվել են հոգեբանությունն ու կավագործությունը՝ պատասխանելու քեզ հուզող հարցերին:

Այստեղ դու՝
• կհասկանաս՝ ինչ է իրական ինքնախնամքը,
• կսովորես լսել ինքդ քեզ,
• կբացահայտես քո իսկական կարիքները, ոչ թե այն «պետք է»-ները, որոնք թելադրում է հասարակությունը,
• կհասկանաս, թե ինչու ես հաճախ մեղքի զգացում ունենում, երբ ընտրում ես քեզ,
• կիմանաս, թե ինչպես կարող է կավագործությունը օգնել լինել «ներկայում»
• կհանգստացնես միտքդ կավի հետ աշխատանքի միջոցով
• և կստեղծես խորհրդանշական կավե իր՝ որպես հիշեցում՝ հոգ տանելու քո մասին։

🗓️ Օրը՝ նոյեմբերի 15
🕑 Ժամը՝ 14:00
📍 Վայրը՝ Բաղրամյան 21/90 (Niana Art Studio)
🎟️ Մինչև նոյեմբերի 1-ը՝ 12.900 դր
💰 Նոյեմբերի 1-ից հետո՝ 15.900 դր

Մի օր՝ լի հանգստությամբ, ջերմությամբ, ստեղծագործությամբ ու գիտելիքներով 🙌

Միացիր հիմա և նվիրիր քեզ այս փորձառությունը:
❗️Տեղերը սահմանափակ են

Գրանցվելու համար անցեք բիոյում դրված հղումով👆

#ինքնախնամք #կավագործություն

Հոգեկան առողջությունը հիմքն է մեր կյանքի կարևոր ոլորտների․ մեր հարաբերությունների, ինքնընկալման, ընտրությունների և հաճախ...
10/10/2025

Հոգեկան առողջությունը հիմքն է մեր
կյանքի կարևոր ոլորտների․ մեր հարաբերությունների, ինքնընկալման, ընտրությունների և հաճախ նաև ֆիզիկական վիճակի։

Հոգեկան առողջությանը հետևելը, ինչպես նաև դրա մասին խոսելը հաճախ հեշտ բան չէ։ Մեր հոգեկանը խնամքի կարիք ունի նույնքան, որքան մեր մարմինը։

Այս օրը ևս մեկ հիշեցում է, որ հոգեկան առողջության մասին հոգ տանելն առաջին հերթին վերաբերմունք է․ վերաբերմունք դեպի ինքներս մեզ և դեպի աշխարհը։

Եվ որքան ավելի շատ ենք սովորում լսել մեզ, այնքան ավելի շատ հնարավորություններ ունենք՝ դառնալ նաև աջակցող ու հոգատար մյուսների հանդեպ:


Address

Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Transformation academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram