14/11/2025
Պրահայից ստացած նոր լուսանկարները նորից հիշեցնում են, թե որքան կարևոր և բովանդակալից էր այնտեղ գտնվելը։
«Pain Psychology in Medicine» միջազգային առաջին հանդիպումը ոչ միայն մասնագիտական հարթակ էր, այլև՝ վստահության, փոխադարձ հարգանքի և միջազգային համագործակցության իրական միջավայր։
Պատիվ ունեցա ներկայացնել Հայաստանի խոսքը պլենար նստաշրջանում և կիսվել մեր առաջ տանող մտածողությամբ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում
պրոֆեսոր Յարոսլավա Ռաուդենսկային և
պրոֆեսոր Ալյոնա Յավուրկովային — հրաշալի կազմակերպման, մարդկային ջերմ վերաբերմունքի և գործընկերական շահագրգռվածության համար։
Շատ շուտով արդեն կհանդիպենք Երևանում՝ մեր մեծ նախաձեռնությունների շրջանակում։
Այսպիսի հանդիպումները ստեղծում են նոր կապեր, նոր գիտելիքներ և ամենակարևորը՝ նոր ուժեր շարունակելու ընտրված ճանապարհը։
Մի քանի լուսանկար կիսվում եմ ներքևում։
🇬🇧 English
Just received the new photos from Prague, and they once again remind me how meaningful and inspiring this meeting truly was.
The 1st International “Pain Psychology in Medicine” Meeting was not only a scientific platform, but also a genuine environment of trust, respect, and international collaboration.
It was an honor to speak at the plenary session and to present Armenia’s voice in this emerging field.
My heartfelt thanks to
Prof. Jaroslava Raudenska and
Prof. Alyona Yavurkova — for their wonderful organization, warm hospitality, and sincere professional partnership.
We look forward to welcoming you both very soon in Yerevan.
Meetings like this create new connections, new knowledge, and—most importantly—new motivation to move forward with even greater energy.
Sharing some moments below.