Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Կախվածությունների բուժման ազգային կենտրոն Քիմիական և ոչ քիմիական կախվածություններից բուժում, լաբորատոր ախտորոշում, սոցիալ-հոգեբանական աջակցություն:

📱Համացանցից և գաջեթներից կախվածություն💻Այսօր աշխարհում համացանցը, համակարգիչները և բջջային սարքերը առօրյա իրականության մ...
10/04/2026

📱Համացանցից և գաջեթներից կախվածություն💻

Այսօր աշխարհում համացանցը, համակարգիչները և բջջային սարքերը առօրյա իրականության մասն են կազմում, հատկապես երեխաների, անչափահասների և երիտասարդների համար։
🖥️Թվային աշխարհը անշուշտ, լայն հնարավորություններ է ստեղծում ուսման, հաղորդակցման և մարդկային կյանքի համար, բայց միևնույն ժամանակ սպառնում է հոգեբանական ծանր և վտանգավոր հետևանքներով։
❗️Գաջեթներից և համացանցից կախվածությունը ունի մի շարք լուրջ հետևանքներ,որոնք կարող են ազդել մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության վրա։ Առավել հաճախ հադիպող խնդիրներից մեկը թվային դեմենցիան է․սա վիճակ է, որի դեպքում թվային սարքերի երկարատև և չափից ավել օգտագործումը հանգեցնում է ճանաչողական կարողությունների նվազմանը, այդ թվում՝ հիշողության և ուշադրության թուլացման։ Գաջեթներից և համացանցից կախվածությունը կարող է հանգեցնել նաև ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ։

⛔️Ֆիզիկական հետևանքներ

🛑 Քնի խանգարում
Երկարատև օգտագոծումը, հատկապես քնելուց առաջ,նվազեցնում է մելատոնինի արտադրությունը, ինչը առաջացնում է անքնություն
🛑 Տեսողության խնդիրներ
Էկրանների երկար օգտագործումը կարող է առաջացնել աչքերի չորություն, տեսողողության վատացում և գլխացավեր
🛑 Կեցվածքի խանգարումներ
Էկրանին երկար նայելու պատճառով գլուխը առաջ թեքելու սովորությունը կարող է առաջացնել պարանոցի և մեջքի ցավեր։
🛑 Ֆիզիկակն ակտիվության նվազում
Գաջեթների երկար օգտագործումը նվազեցնում է շարժողական ակտիվությունը և կարող է նպաստել քաշի ավելացումը
🛑 Ձեռքերի և մատների ցավեր
Սենսորային էկրանի հաճախակի օգտագործումը կարող է առաջացնել մկանային լարվածություն և հոդորի գերծանրաբեռնվախծություն։

〽️Հոգեբանական հետևանքներ

📴Ուշադրության կենտրոնացման նվազում և հիշողության թուլացում
Հաճախակի ծանուցումնրը և հավելվածների միջև արագ անցումները դժվարացնում են կենտրոնացումը։ Մարդիկ սկսում են ապավինել սարքին՝ տեղեկատվություն հիշելու փոխարեն։
📴 Տագնապի բարձրացում
Առաջանում է հեռախոսը մշտապես ստուգելու ցանկություն և կարևոր տեղեկություն բաց թողնելու վախ։
📴 Սոցիալական մեկուսացում
Գաջեթների չափից ավել օգտագործումը կարող է նվազեցնել իրական շփումը և վատացնել միջանձնային հարաբերությունները։
📴 Զգացմունքային անկայունություն
Գրգռվածություն, սթրես կամ վատ տրամադրություն, երբ մարդը չի կարող օգտագործել իր սարքը

⛔️ Կախվածության ձևավորում
Առաջանում է հեռախոսը մշտապես օգտագործելու կոմպուլսիվ ցանկություն։

09/04/2026

🚨Ուսումնական տագնապ ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում»

08/04/2026

Թմրաբիզնես 2.0.
CivilNet-ի անդրադարձը թմրամիջոցների հիմնախնդրին:

☀️Քո կյանքը շատ ավելի արժեքավոր է, քան ցանկացած կախվածություն։

08/04/2026

CivilNet-ի անդրադարձը թմրամիջոցների տարածման եղանակներին:

📍Սիրելի հայրենակիցներ, զերծ մնացեք հոգեներգործուն նյութերի գործածումից:

🧑‍⚕️👩‍🏫ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի մասնագետները իրազեկման հանդիպում անցկացրին «Հակոբ Կոջոյան» կր...
07/04/2026

🧑‍⚕️👩‍🏫ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի մասնագետները իրազեկման հանդիպում անցկացրին «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում։
Հանդիպման ընթացքում խոսվեց հոգեմետ և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության և դրանց օգտագործման վտանգների մասին՝ հատկապես ընդգծելով դրանց կանխարգելման կարևորությունը անչափահասների շրջանում։
🏆Աշակերտների հետ քննարկվեցին նաև առողջ ապրելակերպի կարևորությունը, ճիշտ ընտրություն կատարելու հմտությունները և վնասակար սովորությունների հնարավոր հետևանքները։
Մեր նպատակը մեկն է՝ բարձրացնել իրազեկվածությունը, օգնել երիտասարդներին ճիշտ կողմնորոշվել և խթանել անվտանգ ու պատասխանատու վարքագիծ 💙

🏨Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մասնագետներն այցելել են ՀՀ Արմավիրի մարզի «Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակ...
04/04/2026

🏨Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի մասնագետներն այցելել են ՀՀ Արմավիրի մարզի «Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ:

🔹Այցն իրականացվել է հոգեմետ(հոգեներգործուն) նյութերի ապօրինի, ոչ բժշկական նպատակներով օգտագործման դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում։
Հանդիպման ընթացքում իրականացվել են իրազեկմանն ուղղված քննարկումներ՝ կախվածությունների կանխարգելման թեմայով։

📜Աշխատանքային հանդիպման ավարտին Կենտրոնը դպրոցի տնօրինության կողմից արժանացել է շնորհակալագրի՝ կրթական հաստատության հետ արդյունավետ համագործակցության և կանխարգելիչ միջոցառումների պատշաճ իրականացման համար։ 🤝Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների վստահությունը և շարունակական աջակցությունը առողջ հասարակության ձևավորմանն ուղղված նախաձեռնություններին։

📍«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում տեղի ունեցավ դասընթաց՝ նախատեսված կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնա...
03/04/2026

📍«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում տեղի ունեցավ դասընթաց՝ նախատեսված կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի համար։

📑Հանդիպման շրջանակներում քննարկվեցին երկու առանցքային թեմաներ.
🔹«Բժշկական թափոնների կառավարում»՝ համաձայն ՀՀ ԱՆ 04.03.2008թ. թիվ 03-Ն հրամանի պահանջների։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց թափոնների հավաքման, պահման, տեղափոխման կանոններին, ինչպես նաև անվտանգության արձանագրություններին և անկանխատեսելի իրավիճակներում գործողությունների հաջորդականությանը։

🔹«Բուժքույրական գործի փիլիսոփայությունը»։ Ինտերակտիվ քննարկման ձևաչափով ներկայացվեցին ոլորտի ժամանակակից մոտեցումները և մասնագիտական էթիկայի կարևորագույն սկզբունքները։

♻️Դասընթացը վարեց Կենտրոնի ամբուլատոր-դիսպանսերային ծառայության ավագ բուժքույր Անահիտ Բադալյանը։
Կենտրոնը շարունակական քայլեր է ձեռնարկում անձնակազմի գիտելիքների թարմացման և մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

Բարի գալուստ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի թիմ:👩Սիրով ներկայացնում ենք մեր կենտրոնի նոր աշխատակցին՝ Ալին...
03/04/2026

Բարի գալուստ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի թիմ:

👩Սիրով ներկայացնում ենք մեր կենտրոնի նոր աշխատակցին՝ Ալինա Առաքելյանին։
Ալինան ունի «Քույրական գործ» մասնագիտացում և աշխատանքային հարուստ փորձ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում (ՀՎԿԱԿ)։
📑Նա անցել է միջազգային մի շարք վերապատրաստումներ Ռուսաստանում, Վրաստանում և Ղրղզստանում՝ մասնագիտանալով գրիպի, ՍՇՀ-ների մոնիթորինգի և էլեկտրոնային համակարգերի կառավարման ոլորտներում։
Որպես տվյալների վերլուծության մասնագետ՝ նա տիրապետում է Pivot Table և Power BI ժամանակակից գործիքներին:
🤝Վստահ ենք, որ Ալինա Առաքելյանի մասնագիտական հմտությունները կնպաստեն մեր կենտրոնի վիճակագրական տվյալների վերլուծության գործընթացի բարելավմանը և որակի բարձրացմանը։

Բարի՛ գալուստ և արդյունավետ աշխատանք🤗

🌟 Բարի գալուստ  ՀՀ ԱՆ«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի թիմ։Սիրով տեղեկացնում ենք, որ մեր մասնագիտական թիմը հ...
02/04/2026

🌟 Բարի գալուստ ՀՀ ԱՆ«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի թիմ։
Սիրով տեղեկացնում ենք, որ մեր մասնագիտական թիմը համալրվել է փորձառու և բարձրակարգ մասնագետներով, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձն այսուհետ կներդնեն մեր Կենտրոնի զարգացման գործում։
🔹 Անահիտ Հարությունյան
Տիկին Հարությունյանը բազմակողմանի պատրաստվածություն ունեցող մասնագետ է : Նա ունի հարուստ աշխատանքային փորձ կրթական և վերականգնողական ծրագրերի իրականացման ոլորտում։
Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը («Բուժհաստատությունների կառավարում»), ինչպես նաև ՀՊՄՀ դեֆեկտոլոգիայի և լոգոպեդիայի ֆակուլտետները:
Երկար տարիներ աշխատել է որպես գլխավոր մասնագետ և դասախոս՝ իրականացնելով վերապատրաստման և վերականգնողական կարևոր ծրագրեր:
🔹 Մարո Հարությունյան
Տիկին Հարությունյանը փորձառու բժիշկ-համաճարակաբան է։ Նրա մասնագիտական ներդրումը խիստ կարևոր է հանրային առողջության և վարակիչ հիվանդությունների վերահսկման տեսանկյունից:
Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի(այժմ՝ ԵՊԲՀ) սանիտարահիգիենիկ ֆակուլտետը:
Շուրջ մեկ տասնամյակ աշխատել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում»՝ որպես բժիշկ-համաճարակաբան:

Բարի գալուստ մեր թիմ🤗

01/04/2026

Եվս մեկ քայլ դեպի միջազգային ստանդարտներ: Մասնագիտական կատարելություն և որակի նոր նշաձող

📢 Սիրելի՛ գործընկերներ և քաղաքացիներ,ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում իրականացվում է ևս մեկ կարևոր ...
01/04/2026

📢 Սիրելի՛ գործընկերներ և քաղաքացիներ,
ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում իրականացվում է ևս մեկ կարևոր բարելավում՝ ուղղված պացիենտների խնամքի և ծառայությունների որակի բարձրացմանը։
📌 2026 թվականի ապրիլի 1-ից Կենտրոնում պացիենտներին տրամադրվող սնունդը նախկին երկուանգամյա համակարգի փոխարեն կդառնա երեքանգամյա։

Այս փոփոխությունը կարևոր նշանակություն ունի՝
🔹 սննդի անվտանգության ապահովման,
🔹 սննդի որակի արդյունավետ կառավարման,
🔹 ինչպես նաև Կենտրոն արգելված նյութերի ներթափանցման ռիսկերի նվազեցման տեսանկյունից։
Միևնույն ժամանակ, երեքանգամյա սննդի կազմակերպումը կթեթևացնի պացիենտների հարազատների հոգսը՝ ապահովելով առավել կազմակերպված և ամբողջական խնամք։

📍 Այս նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կառավարության և ՀՀ առողջապահության նախարարության մարդակենտրոն քաղաքականության շրջանակում, որի հիմքում յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու բարեկեցությունն է։

Address

Աճառյան փող. 2-րդ նրբ. , 2 շենք
Yerevan
0022

Alerts

Be the first to know and let us send you an email when Կախվածությունների բուժման ազգային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share