04/07/2025
Եթե Ձեր փոքրիկը գտնվում է 0-26 ամսական տարիքային դիապազոնում,ապա այդ դեպքում թքի հոսքը(լոզերը) նոռմալ է:6 ամսականից սկսած թքաարտադրությունը ուժեղանում է ատամների դուրս գալու պատճառով:Թուքը ոչ միայն հարթեցնում է,այլ նաև ախտահանում է բերանի խոռոչը և ատամների դուրս եկած տեղը:Բացի այդ ատամների դուրս գալու պրոցեսը ցավոտ է,քոր են գալիս լնդերը և երեխան ձեռքը կամ խաղալիքը մտցնում է բերանը,որն էլ ավելացնում է թքարտադրությունը:Թուքը կարող է ծորել եթե երեխան ունի շնչառական խնդիրներ:Օր`երեխան գրիպով հիվանդ է և քիթը փակ է, շնչում է բերանով,դա էլ ավելացնում է թքարտադրությունը:Եթե Ձեր երեխան արդեն 3 տարեկան է,դուրս են եկել բոլոր ատամները,բայց ունի թքի հոսք(ծորում են լոզերը)ապա պետք է անհանգստանալ:Դա կարող է լինել տարբեր հիվանդությունների պատճառ`1.կենտրոնական նյարդային համակարգի խանգարում:2.ալերգիա: 3.կաթվածի հետևանքով խանգարված է լեզվի,քիմքի կոկորդի,կուլ տալու մկանները:4.ուշ են հայտնաբերվել բերանի խոռոչի արատները:5.ունի լեզվի տակի կարճ սանձիկ:6.մանկական ուղեղային կաթվածի հետևանք է:7.գլխուղեղի տրավմաների արդյունք է ծննդաբերության ժամանակ կամ փոքր տարիքում:8.աղիքներում կան որդեր :9.բերանի խոռոչի սնկային հիվանդություններ: Եթե չկանխարգելվի թքարտադրությունը,որը կարող է լինել նաև լեզվի մկանների լարվածության կամ թուլության,նյարդային խանգարումների հետևանք,խոսքի զարգացման ընթացքում կառաջանա դիզարտրիա:Առողջություն!!!
#լոգոմեդարմենիա
#լոգոպեդ