09/01/2026
Ի՞նչ է Էլաստոգրաֆիան❓
📌Էլաստոգրաֆիան ոչ ինվազիվ մեթոդ է, որով գնահատում են հյուսվածքների, գոյացությունների «կոշտությունը» կամ էլաստիկությունը:
Որքան հայտաբերված հյուսվածքը կարծր է, այնքնա հավանական է, որ այնտեղ կա փոփոխություն, օրինակ՝ ֆիբրոզ, բորբոքում, ուռուցքային փոփոխություն:
🩻Հետազոտությունը նման է սովորական ուլտրաձայնային հետազոտության, բայց տալիս է հավելյալ տեղեկություն հյուսվածքի մեխանիկական հատկությունների մասին:
Էլաստոգրաֆիան կիրառվում է գնահատելու համար՝
🔻Լյարդի ֆիբրոզի կամ ցիրոզի աստիճանը
🔻Կրծքագեղձի հանգույցները
🔻Վահանաձև գեղձը
🔻 Շագանակագեղձը
🔻Մկանների և կապանների վիճակը
🩻Հետազոտությունը անցավ է, անվնաս, չի պահանջում որևէ ներարկում, օգնում է խուսափել անտեղի բիոպսիաներից և տրամադրում է ախտորոշիչ հավելյալ տվյալներ: