Ուռուցքաբանության ազգային կենտրոն / National Center of Oncology - Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ուռուցքաբանության ազգային կենտրոն / National Center of Oncology - Armenia

Ուռուցքաբանության ազգային կենտրոն / National Center of Oncology - Armenia The National Center of Oncology after V. Fanarjyan under the Ministry of Health of the RA

11/04/2026

📌Վաղ ախտորոշումը փրկում է կյանքեր

👤Գլխի և պարանոցի ուռուցքների վաղ ախտորոշման, կանխարգելման և բուժման մասին Լուրեր -ի անդրադարձը

09/04/2026

😴Քնի ապնոեի՝ խռմփոցի և շնչադադարների պատճառները. ՈՒԱԿ Ախտորոշիչ ծառայությունը անցկացնում է նաև պոլիսոմնոգրաֆիա հետազոտությունը

📌Հիվանդության դրսևորումների, կանխարգելման և բուժման մասին պատմում է ՈՒԱԿ Ախտորոշիչ ծառայության ղեկավարի տեղակալ, թոքաբան Նունե Ազիզյանը:

📌Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. նոր չափանիշներ, նոր տեխնոլոգիաներ 📸Armenpress-ի հետ զրույցու...
03/04/2026

📌Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. նոր չափանիշներ, նոր տեխնոլոգիաներ

📸Armenpress-ի հետ զրույցում ՈւԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանը ներկայացրել է անցած տարվա արդյունքները, ոլորտի խնդիրները և առաջիկա ծրագրերը՝ հատուկ ընդգծելով վաղ դիմելիության կարևորությունը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ) վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում.....

30/03/2026

Ոսկրային ուռուցքների տեսակները, դրանց հայտնաբերումն ու բուժման մեթոդները

168.am-ի տաղավարում ՈՒԱԿ փոխտնօրեն, օնկոօրթոպեդ Ալեքսանդր Սեինյանը խոսել է ոսկրերի ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման և բուժման մասին

👩🏻‍⚕️Որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել էՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է...
24/03/2026

👩🏻‍⚕️Որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված թուլությունից։

🩻Կենտրոնում արված հետագա համալիր հետազոտություններով հայտնաբերվել է որովայնի խոռոչում հսկա գոյացություն՝ մոտավորապես 24×10.1×23.2 սմ չափերով:

📌Այս կլինիկական դեպքի կարևորությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Առաջին հերթին՝ ուռուցքը չափը հսկայական է, զբաղեցնում էր որովայնի խոռոչի մեծ հատված։ Սակայն առավել ուշագրավ է այն փաստը, որ փափուկ հյուսվածքային միքսոֆիբրոսարկոմայի հսկա չափերի մետաստազի առկայությունը որովայնի խոռոչում հազվադեպ է։

🔗Մանրամասները՝ https://shorturl.at/yC1hQ

📌Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում👩‍⚕️ՈւԱԿ-ում հերթական անգամ ապացուցվեց, որ ժամա...
18/03/2026

📌Երբ վիրահատությունը հնարավոր չէ․ բրախիթերապիան որպես արդյունավետ լուծում

👩‍⚕️ՈւԱԿ-ում հերթական անգամ ապացուցվեց, որ ժամանակակից ճառագայթային բուժման մեթոդները կարող են փոխել ոչ միայն հիվանդության ընթացքը, այլև մարդու կյանքի որակն այն դեպքերում, երբ վիրահատությունը հնարավոր չէ։

Մանրամասները⤵️

83-ամյա պացիենտը դիմել էր Ուռուցքաբանության ազգային կենտրոն սեռական ուղիներից առատ արյունահոսության, ցավերի և ընդհանուր թուլության գանգատներով։Համալիր հետա

 #ԳՈՐԾԿԱՈւռուցքաբանության ազգային կենտրոնն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է հերթապահ բուժքրոջ📌Հիմնական պահանջներն ե...
16/03/2026

#ԳՈՐԾԿԱ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է հերթապահ բուժքրոջ

📌Հիմնական պահանջներն են․

-Մասնագիտական կրթություն
-Աշխատանքային փորձ
- Հավաստագրի առկայություն
- Ռուսերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
-Պարտաճանաչություն, թիմում աշխատելու ունակություն և բծախնդրություն:

📝Աշխատանքի պայմաններն են՝

-հերթափոխային
-տրամադրվում է բժշկական ապահովագրություն

☎️Աշխատանքի մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010205050՝ ներքին 104 հեռախոսահամարով կամ մոտենալ Ֆանարջյան 76՝ Անձնակազմի կառավարման բաժին:

📩Ինքնակենսագրականը (CV-ն) կարող եք ուղղարկել hrmarinehakobyan@gmail.com էլ. Հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով «Բուժքույր»:

📝«Հետքի» անդրադարձը քաղցկեղի դեմ պայքարին և բուժման մեթոդներին Հայաստանում
13/03/2026

📝«Հետքի» անդրադարձը քաղցկեղի դեմ պայքարին և բուժման մեթոդներին Հայաստանում

«Հետքը» զրուցել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ, Կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն...

08/03/2026

🕊️Տոնական շնորհավորանք՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնից

Մեր բժիշկները գիտեն՝ կնոջ ուժը նրա առողջության մեջ է։ Շնորհավորում ենք գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ հիվանդությունները միշտ շրջանցեն Ձեզ ու Ձեր ընտանիքները։

ԱՌՈՂՋ ԵՂԵՔ🌸

💐Սիրելի՛ կանայք,Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով ամուր առողջություն, եր...
08/03/2026

💐Սիրելի՛ կանայք,

Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ՝ մաղթելով ամուր առողջություն, երջանկություն և գարնանային լուսավոր տրամադրություն։

Այս օրը ևս մեկ գեղեցիկ առիթ է արժևորելու կնոջ դերը մեր հասարակության մեջ։ Կինը կյանքի շարունակության, սիրո և հոգատարության խորհրդանիշն է։ Առողջ կինը ընտանիքի և ուժեղ հասարակության հիմքն է։

Որպես Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ մենք կարևորում ենք կնոջ առողջության պահպանումը և վստահ ենք, որ իրազեկված ու առողջ կինը մեր ապագայի ամենահզոր երաշխիքն է։

Առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել մեր կին գործընկերներին՝ բժիշկներին, բուժքույրերին և առողջապահական անձնակազմի ներկայացուցիչներին։ Ձեր մասնագիտական բարձր պատրաստվածությունը, մարդկային ջերմությունը և պացիենտների հանդեպ նվիրումը մեր կենտրոնի ամենամեծ ուժն են։

Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ներդաշնակությամբ և հաջողություններով։ Թող յուրաքանչյուր օրը ձեզ պարգևի ուժ, հավատ և նոր ձեռքբերումներ։

🌸Շնորհավոր Մարտի 8

Հարգանքով՝
Կարեն Ծառուկյան
ՈՒԱԿ տնօրեն

06/03/2026

📌Կոլոռեկտալ քաղցկեղի դեմ պայքարը

🎥«Լուրերի» անդրադարձը հիվանդության վաղ հայտնաբերմանը, սկրինինգային ծրագրին, կանխարգելմանը և բուժման մեթոդներին ՈՒԱԿ-ում

🤝ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ...
24/02/2026

🤝ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև զինված ուժերի ռազմաբժշկական համակարգի հետ արդյունավետ փոխգործակցության համար «Ռազմական համագործակցության համար» մեդալով պարգևատրվել են ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանը, Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ Վարդան Առաքելյանը և Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։

🔗Մանրամասները՝ https://shorturl.at/NiY17

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուռուցքաբանության ազգային կենտրոն / National Center of Oncology - Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ուռուցքաբանության ազգային կենտրոն / National Center of Oncology - Armenia:

Share