17/09/2024
English below ⬇️
«Մեկ պատճառ՝ բազմաթիվ հետևանքներ...»
(մեկ հետևանքն էլ կարող է ունենալ մի քանի պատճառներ)
💭 Որո՞նք են մանկության տարիներին արված դիտողությունների/քննադատության բազմաթիվ հետևանքները։
Արդեն խոսվել է այն մասին, որ տարիքով պայմանավորված՝ երեխաները չեն կարողանում վերլուծաբար մոտենալ իրենց նկատմամբ կիրառվող դաստիարակության ձևերին, վերաբերմունքին, և իրենց տարիքի, առանձնահատկությունների համապատասխան են ընկալում մեծահասակների վարքն ու հաճախ խիստ վնասվում։
Սովորաբար մենք որպես բացասական հետևանք թողնող դիտողություն համարում ենք այս տեսակ արտահայտությունները՝ «չես կարողանում մի բան նորմալ անել», «արագ շարժվիր, կրիա հո չե՞ս», «դա քո խելքի բանը չէ» և բազմաթիվ այլ, (դուք կարող եք ինձնից լավ այս շարքը շարունակել)։ Բայց մենք չենք էլ կասկածում, որ առօրյայում ամենապարզ արձագանքները նույնպես գնահատվում են որպես դիտողություններ, օրինակ՝ «ամբողջ օրը լացում ես», «վա՜յ, ջուրը թափեցիր վրադ», «այս-ինչ բանը այդպես չեն նկարում», «ուղի՛ղ նստիր», «պայուսակդ ճիշտ բռնիր», և այլն․․․
Դա բերում է նրան, որ երեխայի մոտ ձևավորվում է իր ոչ լավը, ոչ համապատասխան լինելու զգացումը, երեխան լուրջ կասկածի տակ է դնում իր՝ սիրված լինելու հանգամանքը՝ ինչպե՞ս ծնողները կարող են սիրել «իր նման մեկին», ինչը և երեխայի համար մեծ ողբերգություն ու ցավ է: Այս ամենի արդյունքում նրա մոտ ձևավորվում են․
▪️Ցածր ինքնագնահատական. բոլորը լավն են՝ ես վատն եմ, բոլորն արժանի են, ես՝ ոչ։ Դրանից բխում է ոչ առողջ հարաբերությունների ձևավորում, սեփական անձը հնարավորինս թաքցնելու, չերևալու միտում և այլն;
▪️Պերֆեկցիոնիզմ` ուղղված սեփական անձին. երեխան հասկանում է, որ այն, ինչ անում է, երբեք բավարար լավ չէ, և ձգտում է ամեն բան կատարյալ անել, որպեսզի իրեն ընդունեն, գնահատեն ու չքննադատեն;
▪️ Սեփական անձի նկատամամբ դրական վերաբերմունքի դժվար ընդունում. չեն հավատում, որ կարող են սիրելի լինել, անընդհատ ապացույցների կարիք ունեն, որ սիրված են՝ «եթե գնահատեցին, գովեցին, ապա դա պատահականություն էր»;
▪️ Ուրիշներին գոհացնելու միտում;
▪️ Վստահում են միայն իրենք իրենց՝ ուրիշներին դժվարությամբ են թույլ տալիս կամ վստահում ինչ-որ գործեր անել;
▪️ Հույզերի կառավարման դժվարություն;
▪️ Սոցիալական տագնապ. խուսափում են կամ դժվար են շփվում նոր միջավայրում հայտնվելուց;
▪️ Մեղքի զգացում. հակված են անընդհատ ներողություն խնդրել և ամեն ինչում տեսնել իրենց մեղքը;
▪️ Մշտական ինքնաքննադատություն. ձևավորվում է ներքին քննադատ, որն անընդհատ ներքին ձայնի տեսքով մեղադրում և քննադատում է;
▪️ Իրենք են դառնում քննադատներ և դիմացինի մեջ տեսնում են միայն բացասականը, քննադատում կամ դիտողություններ են անում;
▪️ Դառնում են գերպաշտպանվող. ցանկացած տեսակետ վերագրում են իրենց, ընդունում դա որպես քննադատություն և արագ բարկանում, վիրավորվում ու գրեթե հարձակվելով կամ վիրավորելով՝ պաշտպանվում;
Թե ինչպես արձագանքել երեխայի անցանկալի վարքին կամ ինչպես հասուն տարիքում հաղթահարել վերը նշված դրսևորումները, կքննարկենք առանձին նյութում։
Իհարկե, նաև պետք է հաշվի առնել, որ բոլոր թվարկված հետևանքները կարող են ունենալ նաև այլ պատճառներ…
Eng*
One cause, many consequences...
(and one consequence can also have several causes)
💭 What are the multiple consequences of the criticism or reprimands received during childhood?
It has already been mentioned that due to their age, children are not able to analytically approach the forms of upbringing or attitudes applied to them, and they perceive adults' behavior according to their age and characteristics, often getting seriously hurt.
We usually consider comments like “you can’t do anything right,” “move faster, you’re not a turtle,” “that’s beyond your capacity,” and many others (you can likely continue this list yourself) as negative criticism. But we don't realize that even the simplest reactions in daily life are also perceived as reprimands, such as: “you’ve been crying all day,” “oh, you spilled water on yourself,” “that’s not how you draw,” “sit straight,” “hold your bag properly,” and so on...
This leads to the child developing a sense of not being good enough, of not measuring up. The child begins to seriously doubt whether they are loved—how can parents love 'someone like me'? This becomes a great tragedy and pain for the child. As a result, the following traits may develop:
▪️Low self-esteem: Everyone else is good—I am not. Everyone else deserves things, but I do not. This can lead to the formation of unhealthy relationships, a tendency to hide oneself, and an effort to remain invisible.
▪️Perfectionism directed towards oneself: The child understands that whatever they do is never good enough, so they strive to do everything perfectly in order to be accepted, valued, and not criticized.
▪️Difficulty accepting positive attitudes towards themselves: They don’t believe they can be loved and constantly need proof that they are loved—“if I was praised, it must have been a coincidence.”
▪️A tendency to please others.
▪️Trust issues, relying only on themselves and struggling to delegate or trust others with tasks.
▪️Difficulty managing emotions.
▪️Social anxiety: Avoiding or having difficulty engaging in new environments.
▪️A sense of guilt: They are prone to constantly apologizing and seeing everything as their fault.
▪️Constant self-criticism: An internal critic develops, continuously blaming and criticizing them in the form of an inner voice.
▪️Becoming critical of others: They see only the negative in others and engage in criticism or reprimands.
▪️Becoming overly defensive: They interpret any opinion as criticism, quickly getting angry, hurt, and reacting defensively by attacking or offending others.
How to respond to a child’s unwanted behavior or how to overcome these traits in adulthood will be discussed in a separate post.
Of course, it should also be noted that all of these consequences can have other causes as well...