Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա

  • Home
  • Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա

Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա Մենք զբաղվում ենք 0-100 տարեկան անձանց դիմածնոտային և ԼՕՌ խնդիրներով Medical/Health/Beauty
https://www.instagram.com/mfs_ent_surgery/

13/08/2025

🦷 Բերանի խոռոչի առողջությունը սկսվում է կանխարգելումից

«Բուժ Ինֆո» հաղորդման հյուրն էր մանկական և ընտանեկան ստոմատոլոգ Նվարդ Սիմոնյանը, ով ներկայացրեց կարևոր խորհուրդներ բերանի խոռոչի պրոֆիլակտիկայի վերաբերյալ։
📺 Դիտեք հաղորդման տեսանյութը և սկսեք ձեր և ձեր ընտանիքի ատամների առողջ խնամքը հենց այսօր։

#ԲուժԻնֆո

30/07/2025



«Շենգավիթ» ԲԿ-ի Մանկական դիմածնոտային և ԼՕՌ վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., դիմածնոտային վիրաբույժ, Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ 👨‍⚕️Գագիկ Ռուբենի Քոչարյան:

Լավագույն բժիշկները՝ մեկ կլինիկայում 👨🏼‍⚕️👩‍⚕️💚🏥

💚

Բժշկի մոտ գրանցվելու համար՝
📞011 560-560
🏥Մանանդյան 9

#առողջություն #բժիշկ   💉💊

23/07/2025

Գնահատեք արդյունքը ♾️❤️

📲 091343137

#ринопластика #ринопластикаереван #ринологияармения #ռինոպլաստիկա #ռինոպլաստիկաերևան #պլաստիկվիրաբուժություն

🎉🎂 Այսօր ծննդյան տոնն է մեր շատ սիրելի և հարգելի ղեկավարի՝«Շենգավիթ» ԲԿ-ի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլի...
20/07/2025

🎉🎂 Այսօր ծննդյան տոնն է մեր շատ սիրելի և հարգելի ղեկավարի՝
«Շենգավիթ» ԲԿ-ի Մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի ղեկավար Գագիկ Քոչարյանի։

💙 Սրտանց շնորհավորում ենք Ձեզ այս ուրախ օրվա առթիվ՝ մաղթելով անսպառ առողջություն, արգասաբեր գործունեություն, ուժ, ոգեշնչում ու միայն ուրախ պահեր:

🙏 Ձեր նվիրվածությունը, մարդկային բարձր արժեքներն ու մասնագիտական վարպետությունը օրինակ են ծառայում թե՛ Ձեր թիմի, թե՛ Ձեր հիվանդների համար։

🎊 Ցանկանում ենք, որ կյանքի բոլոր ճանապարհներն ընթանան հաջողությամբ ու խաղաղությամբ։ Շնորհավոր տոնդ, սիրելի բժիշկ❣️

🎉 Այսօր իր ծննդյան օրն է նշում մեր շատ սիրելի գործընկերն ու հրաշալի մարդը՝ ընտանեկան և մանկական ստոմատոլոգ Նվարդ Սիմոնյա...
15/07/2025

🎉 Այսօր իր ծննդյան օրն է նշում մեր շատ սիրելի գործընկերն ու հրաշալի մարդը՝ ընտանեկան և մանկական ստոմատոլոգ Նվարդ Սիմոնյանը ❤️

Սրտանց շնորհավորում ենք բժիշկ Սիմոնյանին՝ մաղթելով անսահման առողջություն, հաջողություններ, սեր, երջանկություն և իրականացված երազանքներ։ 🦷💫
💐 Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք՝ ձեր հոգատար ու մասնագիտական նվիրվածությամբ։
Սիրով Դիմածնոտային և ԼՕՌ վիրաբուժության թիմ❤️❤️❤️

«Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» գիտաժողովին մասնակցել են նաև մեր կլինիկայի մասնագետներ...
13/07/2025

«Դիմածնոտային և Բերանի խոռոչի Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի» գիտաժողովին մասնակցել են նաև մեր կլինիկայի մասնագետներն ու արդինատորները։

💬 Մասնակցությունն ինչպես միշտ նպաստեց մասնագիտական աճին, փորձի փոխանակմանն ու ոլորտի զարգացմանը։

👏 Շնորհակալություն կազմակերպիչներին բարձր մակարդակով և բովանդակալից միջոցառման համար։

08/07/2025
06/07/2025

👶 Դիմածնոտային բնածին արատները՝ ոչ միայն արտաքին, այլև առողջական լուրջ խնդիրների աղբյուր են։

📌 Հենց այս կարևոր թեմային էր անդրադարձել մեր բաժանմունքի ղեկավարը և Երևանի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժը՝ բ.գ.թ., դոցենտ Գագիկ Քոչարյանը, երբ հյուրընկալվել էր «Բուժ Ինֆո» հաղորդման եթերում։

🎙️ Զրույցի ընթացքում նա մանրամասն ներկայացրել էր՝
▪️ ինչպե՞ս են առաջանում նման արատները,
▪️ ինչպե՞ս կարելի է ժամանակին հայտնաբերել դրանք,
▪️ և ինչու է վաղ վիրաբուժական միջամտությունն այս դեպքում իսկապես վճռորոշ։

📺 Եթե դեռ չեք դիտել, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ հաղորդման ամբողջական թողարկմանը։
Ձեր ուշադրությունն այս թեմայի նկատմամբ կարող է փոխել երեխայի կյանքը։

#ԲուժԻնֆո #ԴիմածնոտայինՎիրաբույժ #ԳագիկՔոչարյան #ՄանկականՎիրաբուժություն #ԲնածինԱրատներ

30/06/2025

Մեր բաժանմունքի ղեկավարն ու Երևանի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժը՝ ԳԱԳԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ հյուրընկալվել էր «Բուժ Ինֆո» հաղորդման եթերում։
🎙️ Զրույցի ընթացքում նա ներկայացրեց դիմածնոտային բնածին արատների առանձնահատկությունները, առաջացման պատճառներն ու ժամանակին կատարված վիրահատական միջամտության կարևորությունը։
📺 Հետաքրքիր ու արժեքավոր զրույցի մանրամասները դիտեք հաղորդման ամբողջական թողարկման ընթացքում։

#ԲուժԻնֆո #ԴիմածնոտայինՎիրաբույժ #ՄանկականԲուժում #ԲնածինԱրատներ

🎉 Բուժաշխատողի օրն Գյումրիում նշվեց տոնական միջոցառումների շարքով, որը եզրափակվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։Հ...
21/06/2025

🎉 Բուժաշխատողի օրն Գյումրիում նշվեց տոնական միջոցառումների շարքով, որը եզրափակվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր բաժանմունքի ղեկավարը՝
դիմածնոտային վիրաբույժ Գագիկ Ռուբենի Քոչարյանը, ԵՊԲՀ ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ, բ.գ.թ., դոցենտ, «Շենգավիթ» ԲԿ-ի Մանկական դիմածնոտային և ԼՕՌ վիրաբուժության կլինիկայի ղեկավար,
պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարի շնորհակալագրով։

🏅 Այս պարգևը արժանի գնահատանք է՝ տարիներ շարունակ իրականացված բարեխիղճ աշխատանքի, բարձր մասնագիտական հմտությունների և մանկական առողջապահության զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Շնորհավորում ենք և շնորհակալություն ենք հայտնում նվիրվածության, մարդասիրության ու օրինակելի ծառայության համար։

Շնորհակալությո՜ւն, բժիշկ։ ❤️

Սիրելի գործընկերներ,Շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Այս օրը հրաշալի առիթ է արժևորելու ձեր ամենօրյա նվիրումը, բա...
21/06/2025

Սիրելի գործընկերներ,

Շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առթիվ։ Այս օրը հրաշալի առիթ է արժևորելու ձեր ամենօրյա նվիրումը, բարձր մասնագիտացումը և հոգատարությունը։

Ձեր համախմբված ու պրոֆեսիոնալ աշխատանքն է մեր կլինիկայի հենասյունը, իսկ ձեր ջանքերի շնորհիվ ենք կարողանում ապահովել որակյալ բուժօգնություն։

Շնորհակալ եմ ձեզ՝ վստահության, նվիրումի և թիմային ոգու համար։ Պատիվ է ղեկավարել այսպիսի նվիրված ու լուսավոր կոլեկտիվ։

Հարգանքով՝
Գագիկ Քոչարյան
«Շենգավիթ» ԲԿ-ի
Մանկական դիմածնոտային և ԼՕՌ վիրաբուժության
կլինիկայի ղեկավար

Բարի գալուստ մեր թիմ ❤️Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմին միացել է նոր մասնագետ ❤️՝ մանկական ԼՕՌ վիրաբույժ Քրիստինե Խուդ...
06/06/2025

Բարի գալուստ մեր թիմ ❤️
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմին միացել է նոր մասնագետ ❤️՝ մանկական ԼՕՌ վիրաբույժ Քրիստինե Խուդավերդյանը։
Նա ոչ միայն ունի մասնագիտական հմտություններ, այլև մեծ սեր ու նվիրում՝ երեխաների հետ աշխատելու գործում❣️

Քրիստինեի նպատակն է անընդհատ զարգանալ, դառնալ իր ոլորտի լավագույններից մեկը և ապագայում ստանալ միջազգային փորձ, որպեսզի կարողանա երեխաներին օգնել էլ ավելի արդյունավետ ու բարձր մակարդակով❣️
Բարի գալուստ մեր մեծ ու հոգատար ընտանիք, դոկտոր Խուդավերդյան ❣️

🏥Մանանդյան 9, Շենգավիթ ԲԿ, երկրորդ մասնաշենք

Address

Yerevan
Armenia

Opening Hours

Monday 09:00 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 09:00 - 19:30
Friday 09:00 - 17:30
Saturday 10:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram