22/11/2025
Հոգեթերապիայի ժամանակ մենք աշխատում ենք ոչ թե այն բանի հետ, ինչից «պետք է ազատվել», այլ նրա, թե ինչ մարդն արդեն ունի։ Պոզիտիվ հոգեթերապիայում մենք կոչում ենք դրանք կարողություններ / ունակություններ՝ մեր ներքին որակները, ռեակցիաները և կյանքի հետ գլուխ հանելու եղանակները։
Երբեմն մեր ներսի ունակությունները գործում են մեր դեմ՝ անհանգստությունը վերածվում է գերվերահսկողության, զգայունությունը՝ վրդովմունքի, պատասխանատվությունը՝ մեղքի մշտական զգացողության։
Սակայն յուրաքանչյուր դժվարության հիմքում ընկած է նույն ունակությունը, որը պարզապես խաթարված է փորձառությունների, հույզերի և սթրեսի պատճառով։ Եվ թերապիայի նպատակը այս որակը վերացնելը չէ, այլ հասկանալը, թե որտեղից է այն եկել, ինչին է ծառայել մի ժամանակ և ինչպես կարող է այն այլ կերպ օգտագործվել։
Երբ որևէ կարողություն դառնում է գիտակցված, այն դադարում է ավտոմատ կերպով վերահսկել ձեզ։ Այն կարող է ուղղորդվել, ամրապնդվել, վերափոխվել և սկսել աշխատել ձեր օգտին։
Եթե զգում եք, որ ներքին դժվարություններ ունեք և հաճախ դառնում եք ձեր սեփական ռեակցիաների պատանդը, թերապիան կարող է օգնել ձեզ վերականգնել վերահսկողությունը։
Գրանցման համար՝ 📩
Ձեր հոգեբան՝ Աննա ❤️