Dr.Julia Barseghyan

  • Home
  • Dr.Julia Barseghyan

Dr.Julia Barseghyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr.Julia Barseghyan, Plastic surgeon, .

Թիակային շրջանի լիպոմա👇🏻 ✅Կատարվել է լիպոմայի հեռացում ՝ տեղային անզգայացմամբ✅ վիրահատության տևողությունը 3️⃣0️⃣-4️⃣0️⃣ ...
02/04/2022

Թիակային շրջանի լիպոմա👇🏻

✅Կատարվել է լիպոմայի հեռացում ՝ տեղային անզգայացմամբ
✅ վիրահատության տևողությունը 3️⃣0️⃣-4️⃣0️⃣ րոպե
✅դրվել են ներմաշկային չներծծվող կարեր
✅կարերը հեռացվել են հետվիրահատական 1️⃣2️⃣-րդ օրը

Թերթի՜ր👉🏻տեսնելու համար հետվիրահատական սպին՝ վիրահատությունից 2️⃣ ամիս անց💛

Եթե ունեք նման գոյացություն, կարող եք գրանցվել անվճար խորհրդատվության📩

#լիպոմա #գոյացություններիհեռացում

Լիպոմա ( նույն ինքը жировик😁) Այն ճարպային հյուսվածքից առաջացող ԲԱՐՈՐԱԿ նորագոյացություն է✅  Մի քանի փաստ լիպոմաների մաս...
30/03/2022

Լիպոմա ( նույն ինքը жировик😁)

Այն ճարպային հյուսվածքից առաջացող ԲԱՐՈՐԱԿ նորագոյացություն է✅

Մի քանի փաստ լիպոմաների մասին👇🏻

✍🏻փափուկ են, շարժուն, անցավ
✍🏻բնութագրվում են դանդաղ աճով
✍🏻հաճախ տեղակայված են լինում մաշկի և մկանների միջև եղած շերտերում
✍🏻հանդիպում են ինչպես եզակի, այնպես էլ բազմակի լիպոմաներ( լիպոմատոզ)
✍🏻չունեն չարորակացման հակում

Լիպոմաների առաջացման պատճառները մինչև վերջ պարզաբանված չեն։ Այնուամենայնիվ, դրանց ձևավորմանը կարող են նպաստել
👉🏻գենետիկ նախատրամադրվածությունը
👉🏻ճարպային նյութափոխանակության խանգարումները

Եթե լիպոման դառնում է ցավոտ, չափերով շատ մեծ կամ պարզապես էսթետիկ անհարմարություն է պատճառում , ցուցված է դրա վիրահատական հեռացումը ✅

Եթե մնացին հարցեր, սիրով կպատասխանեմ📩

Այս թեմայի մասին միֆերը շա՜տ են🤷🏻‍♀️Եկեք  սկսենք ամենասկզբից 😉 Մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի բարորակ նորագոյացությու...
22/03/2022

Այս թեմայի մասին միֆերը շա՜տ են🤷🏻‍♀️
Եկեք սկսենք ամենասկզբից 😉

Մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի բարորակ նորագոյացությունները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, բայց որոշ գործոնների ազդեցությամբ (գոյացության վնասում,արևի ուղիղ ճառագայթների ազդեցություն)դրանք կարող են դառնալ վտանգավոր❗️

Մաշկային և ենթամաշկային ամենատարածված գոյացություններն են

🔸նևուսները,խալերը
🔸պապիլոմաները
🔸գորտնուկները
🔸ֆիբրոմաները
🔸աթերոմաները
🔸լիպոմաները

❓որո՞նք են նորագոյացությունների հեռացման ցուցումները
🔻գոյացության պարբերական վնասումը
🔻գոյացության չափերի,ձևի և գույնի փոփոխությունը
🔻բորբոքային պրոցեսները
🔻պացիենտին պատճառվող կոսմետիկ անհարմարությունը

❓ինչպե՞ս է կատարվում հեռացումը

Գոյություն ունեն նորագոյացությունների հեռացման
🔺վիրահատական և
🔺ոչ վիրահատական եղանակներ

Եղանակի ընտրությունը կատարելու եք Ձեր բժշկի հետ ՝ խորհրդատվության ընթացքում✅


Նորագոյացությունների
հեռացումը հիմնականում կատարվում է տեղային անզգայացմամբ ,սակայն որոշ դեպքերում (գոյացության մեծ չափեր,խորը տեղակայում և այլն) կարիք է լինում ընդհանուր անզգայացման։

❌ ,,Խալերին ձեռք տալ չի կարելի '' հայկական ժողովրդական հայտնի արտահայտությունը իրականության հետ որևէ առնչություն չունի🙅🏻‍♀️

Հիշե'ք❗️
Նորագոյացությունների գրագետ հեռացումը անվտանգ է✅

Սիրելի կանայք և աղջիկներ😍Եկել եմ ձեզ հիշեցնեմ ,որ միշտ հոգ տանեք  ձեր մասին ,սիրեք ինքներդ ձեզ և հավատաք ձեր ուժերին💪🏻🧡Շ...
08/03/2022

Սիրելի կանայք և աղջիկներ😍

Եկել եմ ձեզ հիշեցնեմ ,որ միշտ հոգ տանեք ձեր մասին ,սիրեք ինքներդ ձեզ և հավատաք ձեր ուժերին💪🏻🧡

Շնորհավոր մարտի 8🥳

Գլխամաշկի պլազմոթերապիայի արդյունք💉Կատարվել է 3️⃣պրոցեդուրա✅ Բուժումը դեռ ընթացքի մեջ է➡️
01/03/2022

Գլխամաշկի պլազմոթերապիայի արդյունք💉

Կատարվել է 3️⃣պրոցեդուրա✅

Բուժումը դեռ ընթացքի մեջ է➡️

Պլազմոթերապիայի նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այն համարվում է ներարկումային  ամենաանվ...
28/02/2022

Պլազմոթերապիայի նկատմամբ օրեցօր աճող հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ այն համարվում է ներարկումային ամենաանվտանգ մեթոդներից մեկը💉

❓Ի՞նչ է պլազման

այն արյան՝ թրոմբոցիտներով հարուստ շիճուկն է, որը ստացվում է Ձեր իսկ արյունը ցենտրիֆուգելիս☝🏻

Պլազմայի ակտիվ բաղադրիչները⬇️
🔺 խթանում են հյուսվածքներում վերականգնման պրոցեսները
🔺 ակտիվացնում են նյութափոխանակությունը
🔺 խոնավեցնում են մաշկը

Պլազմոթերապիայի ցուցումներն են⬇️
🔺մազաթափություն
🔺մազերի որակի վատացում
🔺մաշկի հիպերպիգմենտացիա
🔺մանր կնճիռների առկայություն
🔺պոստակնե սպիներ

Այն հրաշալի համադրվում է բուժման այլ մեթոդների հետ և ունի շատ քիչ հակացուցումներ⬇️
🔺 հղիություն և լակտացիայի շրջան
🔺 արյան հիվանդություններ
🔺 ուռուցքային հիվանդություններ
🔺 մաշկի բորբոքային հիվանդություններ
🔺 աուտոիմուն հիվանդություններ

Պլազմոթերապիան կուրսային պրոցեդուրա է✅

Ցանկալի կայուն արդյունք ստանալու համար սովորաբար պահանջվում է 4️⃣-6️⃣ սեանս։

Ներարկումները կատարվում են 2️⃣ շաբաթ ինտերվալով։

Եթե մնացին հարցեր՝ սիրով կպատասխանեմ 📩

22/02/2022

Կատարվել է միջհոնքային շրջանի բոտուլինոթերապիա💉

Արդյունքը ՝ 14 օր անց ✅

Ունե՞ք բոտոքսի վերաբերյալ հարցեր❓
Սիրով կպատասխանեմ📩❤️

#բոտոքս #պլաստիկվիրաբույժ #կնճիռներ #երիտասարդացում

Բոտոքս💉(մաս 1️⃣)Էսթետիկ պրոցեդուրաներից թերևս «ամենահայտնին»💁🏻‍♀️Եթե կարծում եք, որ բոտոքսով հնարավոր է մեծացնել շուրթեր...
22/02/2022

Բոտոքս💉(մաս 1️⃣)

Էսթետիկ պրոցեդուրաներից թերևս «ամենահայտնին»💁🏻‍♀️

Եթե կարծում եք, որ բոտոքսով հնարավոր է մեծացնել շուրթերը, ապա այս գրառումը հենց Ձեզ համար է✅

Կոսմետոլոգիայում բոտոքսը
օգտագործվում է միմիկայի մկանների բարձր ակտիվության հետևանքով առաջացող կնճիռների կորեկցիայի համար✅ (և ոչ միայն)

Ի՞նչ է բոտոքսը և ինչպես է այն աշխատում❓

▫️բոտուլինոտոքսինը Clostridium botulinium մանրէից ստացվող նեյրոտոքսին է
▫️ներարկման վայրում ժամանակավոր սահմանափակում է մկանների կծկումը՝ կնճիռների ձևավորումը
▫️ներարկումից հետո արդյունքը նկատելի է լինում 1️⃣4️⃣ օրվա ընթացքում և պահպանվում է 4️⃣-6️⃣ ամիս
▫️պարբերական ներարկումներն օգնում են կանխել նոր կնճիռների զարգացումը

Ինչպես ցանկացած պրոցեդուրա, բոտոքսը ևս ունի իր ցուցումներն ու հակացուցումները, որոնց մասին կխոսենք հաջորդ գրառումներում ➡️

Չմոռանա՛ք՝ բոտոքսով շուրթերը ԵՐԲԵՔ չեն մեծացնում❌😁

Ո՞վ է պլաստիկ վիրաբույժը❓Պատասխանն առաջին հայացքից շատ պարզ է հնչում🙋🏻‍♀️Հիմա կասեք՝ բժիշկ, ով իրականացնում է պլաստիկ վի...
21/02/2022

Ո՞վ է պլաստիկ վիրաբույժը❓

Պատասխանն առաջին հայացքից շատ պարզ է հնչում🙋🏻‍♀️

Հիմա կասեք՝ բժիշկ, ով իրականացնում է պլաստիկ վիրահատություններ և գեղեցկացնում մարդկանց🤔
Եվ Դուք չեք սխալվի😉

Բայց այս հրաշք մասնագիտությունը միայն այդքանով չի սահմանափակվում( ինչպես շատերն են կարծում😁)

Պլաստիկ վիրահատությունները բաժանվում են 2️⃣ խմբի՝ վերականգնողական և էսթետիկ ✅

🔺վերականգնողական կամ ռեկոնստրուկտիվ վիրահատություններն ուղղված են մարմնի մասերի վերականգնմանը կամ դրանց ֆունկցիայի բարելավմանը, ինչպես նաև բնածին կամ ձեռքբերովի դեֆեկտների շտկմանը

🔺էսթետիկ վիրաբուժությունն արդեն թույլ է տալիս պայքարել տարիքային անցանկալի փոփոխությունների դեմ, շտկել էսթետիկ անհարմարություն պատճառող արտաքին տվյալները

Պլաստիկ վիրաբուժությունը և՛ բժշկություն է, և՛ արվեստ❤️

Գեղեցկացնող ներարկումներ ( beauty injections )💉Վստահ եմ, բոլորդ եք լսել 👌🏻Ժամանակակից էսթետիկ բժշկությունը պացիենտներին ...
21/02/2022

Գեղեցկացնող ներարկումներ ( beauty injections )💉

Վստահ եմ, բոլորդ եք լսել 👌🏻

Ժամանակակից էսթետիկ բժշկությունը պացիենտներին հնարավորություն է տալիս տարատեսակ ոչ վիրահատական միջամտությունների միջոցով իրականացնել

📌ուրվագծային պլաստիկա
📌կնճիռների վերացում
📌սպիական փոփոխությունների շտկում
📌մաշկի խոնավեցում և երիտասարդացում
📌գլխամաշկի սնուցում և մազերի աճի խթանում

Ցանկը կարող եմ երկար թվել☑️

Ֆիլլերներ, պլազմոթերապիա, բոտոքս💉

Վստահ եմ, դրանց մասին նույնպես լսել եք✅

կխոսենք բոլոր պրոցեդուրաների մասին առանձին ,կքննարկենք ցուցումներն ու հակացուցումները, և իհարկե ձեզ կներկայացնեմ իմ աշխատանքները☺️

Ողջույն 👋🏻Ես Ջուլիա  Բարսեղյանն եմ ,մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ,միկրովիրաբույժ👩🏻‍⚕️ Այս հարթակում կփորձենք միասին ...
21/02/2022

Ողջույն 👋🏻

Ես Ջուլիա Բարսեղյանն եմ ,մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ,միկրովիրաբույժ👩🏻‍⚕️

Այս հարթակում
կփորձենք միասին բացահայտել էսթետիկ բժշկության գաղտնիքները, ընտրել գեղեցկանալու և գեղեցկությունը պահպանելու ձեր օպտիմալ տարբերակը,հաղթահարել պլաստիկ վիրահատությունների և ոչ վիրահատական միջամտությունների հանդեպ վախերը 💁🏻‍♀️

Դե ինչ...սկսե՞նք😉

Address


Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Julia Barseghyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share