MD_Mkhitaryan

  • Home
  • MD_Mkhitaryan
Հիշում ե՞ք ժամանակին ինչ էին անում ձախլիկ երեխաների հետ դպրոցներում. փորձում էին փոխել դա, իսկ գիտե՞ք ինչու. զուտ «հավաս...
09/06/2025

Հիշում ե՞ք ժամանակին ինչ էին անում ձախլիկ երեխաների հետ դպրոցներում. փորձում էին փոխել դա, իսկ գիտե՞ք ինչու. զուտ «հավասարության ու եղբայրության» գաղափարին համապատասխան լինելու համար... որ հանկարծ չտարբերվեիր...

Գիտությունը զարգացավ ու պարզեց, որ աջլիկ-ձախլիկությունը զուտ գենետիկայի հարց է ու վերջ, հետն էլ՝ IQ-ի մակարդակը չունի որևէ ուղիղ անմիջական կապ ձեռքի կողմի ընտրության հարցում :)
Ես էլ՝ դմբոս, այնքան էի միշտ նեղվում, որ աջլիկ եմ ծնվել ու բավարար խելացի չեմ փաստորեն 😏։

Ի դեպ՝ շատ երեխաներ, ում ստիպողաբար ձեռքի ուղղություն էր փոխվել, սկսել էին ունենալ ուսուցման ու խոսքի դժվարություններ...

⚠️Առհասարակ աջլիկ-ձախլիկության ընտրությունը սկսվում է 3-4 տ-ում, իսկ վերջնական դոմինանտ դառնում՝ 5-6տ-ում։

⛔️Ու հենց էստեղ է ամենից կարևոր կետն ու անհանգստությունը ծնողի համար, այսինքն, եթե ձեր երեխան մինչև 18 ամսական հասակը օգտագործում է միայն մեկ ձեռքը, ապա սա չի խոսում իր շատ խելացի «վունդերքիդ» լինելու մասին, այլ՝ բոլորովին հակառակը. հարկավոր է ստուգել նրա նյարդաբանական զարգացումը‼️։

Իսկ դուք ու ձեր երեխան աջլիկ եք, թե՞ ձախլիկ։ Փորձել ե՞ն փոխել ձեր ձեռքի ընտրությունը դպրոցում։ Կիսվեք մեկնաբանություններում👇🏻։

Սիրով ձեր աջլիկ մանկաբույժ՝
Աննա Արծրունու Մխիթարյան 🧑🏻‍⚕️

-Արի քանի փոքրա, ականջները ծակենք պրծնենք, հիմա հեշտ կլինի, չի էլ հիշի... *Ու սա հաճախ վերաբերում է ընդամենը մի քանի ամս...
03/06/2025

-Արի քանի փոքրա, ականջները ծակենք պրծնենք, հիմա հեշտ կլինի, չի էլ հիշի...

*Ու սա հաճախ վերաբերում է ընդամենը մի քանի ամսական երեխաներին...

Հարգելիներ, մի' արեք նման բան‼️

Բացատրեմ ինչու👇🏻.
Մեծանում է՝
❌Վարակի զարգացման ռիսկը (վաղ հասակի երեխաները չունեն լիարժեք ձևավորված իմուն համակարգ, հետևաբար՝ ականջը դակելուց հետո ոչ ճիշտ խնամքի կազմակերպումը կարող է հանգեցնել վարակի ներթափանցման)
❌Ալերգիկ ռեակցիայի առաջացման հավանականությունը (որոշ մետաղական օղերի նկատմամբ)
❌Վնասումը (ազգուշորեն քաշել-վնասել ականջը)
❌Ո՞վ է ասել՝ վաղ հասակի երեխաները ՑԱՎ չեն զգում (զգում են, այն էլ ո~նց. հաճախ կարող է մանկական տրավմայի հետևանք մնալ)
Եվ վերջապես՝
❌Դուք զրկում եք ձեր երեխաներին իրենց սեփական մարմնի նկատմամբ որոշում կայացնելու իրավունքից‼️

Այո, ավանդույթներն ու մշակույթը կարևոր արժեք ունեն, դրանք պահպանում ու առանձնացնում են մեզ որպես ազգություն, բայց մի բան անելուց առաջ նախապես մտածեք՝ արդյո՞ք արժի անել այն, ինչը կարող է վնաս հասցնել...

Լսել ե՞ք, արել ե՞ք... ինձ էլ են արել... բայց արժե՞ր որ... Կիսվեք մեկնաբանություններում ձեր փորձով ու կարծիքով👇🏻։

Եղեք տեղեկացված, առողջ ու պահեք ձեր աղջիկ երեխայի մի քարանի ոսկուց օղերը զուտ օժիտի համար 😏🤭😀

Սիրով ձեր մանկաբույժ՝
Աննա Արծրունու Մխիթարյան👩🏻‍⚕️

Այսօր հունիսի 1-ն է, իսկ ես հերթապահ եմ... Այս արտահայտությունը գրելիս սիրտս մի պահ ճմլվեց, մեղքի զգացումը նորից բարձրաց...
01/06/2025

Այսօր հունիսի 1-ն է, իսկ ես հերթապահ եմ...
Այս արտահայտությունը գրելիս սիրտս մի պահ ճմլվեց, մեղքի զգացումը նորից բարձրացավ ու կանգնեց կոկորդիս... Տանել երեխայիդ բոլոր հնարավոր մանկական միջոցառումներին, սրճարաններն ու այգիները, չէ՞ որ «պիտի վայելի» իր տոնը, բայց դու կողքին չես լինելու, դու վատ մայր ես....

Հետո սթափվեցի ու հասկացա. այս միակ օրը չէ որոշիչ մեր կյանքում, այս միակ օրով չէ, որ պիտի պարտադիր գազանանոց այցելենք միասին, ապա վրաներս թափելով պաղպաղակ ուտենք, որ մեզ «լավ մամա» համարենք, այս միակ օրով չէ, որ իր ուզած խաղալիքները պիտի նվիրենք ու ինքնաբավարարվենք ամեն ինչ ճիշտ անելու մոլուցքով...

Գիտեմ՝ տխուր սկսեցի ու մի տեսակ իմ մասին ստացվեց, բայց ուզեցի պատկերացնեք ու հասկանաք, ինձ պես այս օրով աշխատող կամ թեկուզ չաշխատող, բայց մեղքի զգացում ունեցող ծնողներ ջան, որ երեխաների տոնն ամեն օր է, որ երեխաներին պարզ ու հասարակ ուրախություն պարգևելն ամեն օր է, որ նրանց հետ խաղալը, երգելը, պարելը, միասին չարաճճիություններ անելն ամեն օր է, ուսումնասիրելը, բացահայտելն ու կրթելը ամեն օր է, նրանց պաշտպանելն ու թև ու թիկունք լինելը, դժվարությունները պատվով հաղթահարելն ու այս բարդ կյանքում թեթև ապրել սովորեցնելն ամեն օր է!!!

Ուրեմն թող շնորհավոր լինի ոչ միայն հունիսի 1-ը, այլ տարվա բոլոր հնարավոր այն օրերը, որոնք միասին եք անցկացնելու ու լույսով լցնելու ձեր՝ առանց այն էլ մեղքի զգացում ապրելուն միշտ պատրաստ հոգիները )))

Հ.Գ. Գրկում եմ այս օրով աշխատող բոլոր ծնողներին, իմացեք դուք լավագույնն եք 🤍

«Կրթվելն այլևս մոդայիկ է»... Հեգնական արտահայտություն, որը վերջերս հաճախ եմ սկսել լսել։Միայն կասեմ՝ ուրախ եմ նման «մոդայ...
25/05/2025

«Կրթվելն այլևս մոդայիկ է»... Հեգնական արտահայտություն, որը վերջերս հաճախ եմ սկսել լսել։
Միայն կասեմ՝ ուրախ եմ նման «մոդայի» տարածման համար ու թող այն երբեք չհնանա ))

Մեր հասարակությունը, վերջապես, սկսել է փոխվել ու ես օրեցօր համոզվում եմ դրանում։
Կրթվել, սովորել, տարածել իմացածդ ու դառնալ ավելի լավ ու գրագետ ծնող, ինչի նպատակը մեկն է՝ միասին ստեղծել առողջ, ամուր ու վստահ քայլերով դեպի ապագան շարժվող սերունդ։

Ու մի բան էլ. ես հպարտանում եմ ձեզանով, նմանօրինակ միջոցառումներին մասնակցող ու նույնիսկ չմասնակցող մայրիկներ, ովքեր ամեն օր հարյուրավոր նամակներ են ինձ ուղղում, որովհետև ուզում են վստահ լինել իմացած, լսած ու տեսածի մեջ, ինչը նշանակում է, որ նրանց համար միևնույն չէ ու որ «They care»։

Հրաշալի նկարների հեղինակ

-Բժշկուհի ջան, երեխային հիմա արժի՞ տանել «Դենդրոպարկ», դա կօգնի՞, որ հաճախ չհիվանդանա... Հարց, որը վերջին ամսում ոչ մի կ...
21/05/2025

-Բժշկուհի ջան, երեխային հիմա արժի՞ տանել «Դենդրոպարկ», դա կօգնի՞, որ հաճախ չհիվանդանա...
Հարց, որը վերջին ամսում ոչ մի կերպ չի զիջում առաջին հորիզոնականը անծայրածիր նամակներիս շարքում 🙂

⚠️Պարզաբանում.
չկա որևէ գիտական ապացույց !!!

Այսինքն՝ թթվածնով հարուստ սաղարթախիտ ծառերն ուղղակի հրաշալի են երեխաների առողջության համար. վազել, թռչկոտել, վայելել արևի ճառագայթներն ու վերջապես շա~տ ուրախ ժամանակ անցկացնել (այն էլ՝ առանց էկրանների☝🏻)։
Բայց, ինչ վերաբերում է «փոշեդրման սեզոնին» ու փոշու ազդեցությանը, միայն կհավելեմ՝ զգուշանալ, քանզի շնչառական ալերգենների նկատմամբ գերզգայունություն կամ ասթմա ունեցող երեխաների համար դա կարող է բոլորովին հակառակ ազդեցություն ունենալ❗️։

Ի դեպ՝ փոշու նկատմամբ ալերգիան կարող է դրսևորվել՝
✔️Փռշտոցների, քթահոսության
✔️Աչքերի քորի
✔️Հազի, խզխզացող շնչառության
✔️Ի վերջո՝ ասթմայի սրացման տեսքով։

Դե կիսվեք տեսնեմ. երբևէ այցելել ե՞ք Դենդրոպարկ փոշեդրման սեզոնին կամ այժմ պլանավորում ե՞ք անել դա, օգնել է՞ ))

Եղեք տեղեկացված, առողջ և այցելեք Դենդրոպարկ զուտ հանգստանալու նպատակով 🤍

Սիրով ձեր մանկաբույժ՝
Աննա Արծրունու Մխիթարյան👩🏻‍⚕️

Այսօրվա պես հիշում եմ՝ առաջին հերթապահությունս էր որպես նորավարտ բժիշկ։ Լարված էի, մի քիչ շփոթված, անհայտի սպասումով... ...
12/05/2025

Այսօրվա պես հիշում եմ՝ առաջին հերթապահությունս էր որպես նորավարտ բժիշկ։

Լարված էի, մի քիչ շփոթված, անհայտի սպասումով... Արդեն բժիշկ էի, բայց դեռ բավարար փորձը պակասում էր։ Այլևս ուսանողի կարգավիճակում չէի, պիտի ինձ ձիգ պահեի, ավա~ղ, վախի զգացումը չէր լքում...

Անվերջ բաց էի անում նոթատետրս դեղամիջոցների դոզավորումը կրկնելու նպատակով. «Հանկարծ չսխալվեմ, չմոռանամ... խնդրում եմ՝ միայն թե ցնցումով երեխա չգա, միայն չգա»,-կրկնում էի մտքումս։

Գիշերվա ժամը 02:00, մութ, լռություն, ու մեկ էլ ասես ամպրոպ զարկեց ամպերի միջից... Շխկոցով բացվեց բաժանմունքի դուռն ու իրենց ներս նետեցին ահաբեկված ծնողներ, ցնցվող երեխան գրկին...

Շիվարեցի, քարացա, անզգայացա, ամենը մոռացա~...

Մեկը ձեռքը դրեց ուսիս.
-Չմտածես, դոկտր, հիմա ամեն ինչ կանենք, դու միայն դոզավորումը հիշիր...

Դա բավարար էր սթափվելու, ուժերս հավաքելու, մոռացածս վերհիշելու ու նորից ինքնավստահություն գտնելու համար, որովհետև ես այլևս մենակ չէի, որովհետև նա՝ բուժքույրս, սարի պես կողքիս էր կանգնել ու թևե~ր էր տալիս...

Առանց ձեզ, ձեր աջակցության, ձեր ինքնավստահ հանգստության ու պրոֆեսիոնալիզմի մենք ոչինչ ենք🤗։

Թող շնորհավոր լինի ձեր տոնը, սիրելի բուժքույրեր։ Թող որ աշխատանքը լինի թեթև, քիչ հյուծող, գնահատվող🤍
Սիրում ենք ձեզ անսահման ու կասենք՝ շնորհակալ ենք🫶🏻

Իմ դեռ փոքրիկ, բայց արդեն այնքա~ն մեծ աղջիկ, իմ Լունա, թող շնորհավոր լինի լուսավոր տարեդարձդ🎉
10/05/2025

Իմ դեռ փոքրիկ, բայց արդեն այնքա~ն մեծ աղջիկ, իմ Լունա, թող շնորհավոր լինի լուսավոր տարեդարձդ🎉

-Լունա՞, մի նորմալ անուն չկա՞ր, որ դա եք ընտրել... -Լունա՞, էդպես հիմնականում շունիկներին են անվանում եվրոպաներում🤭🙄, թա...
10/05/2025

-Լունա՞, մի նորմալ անուն չկա՞ր, որ դա եք ընտրել...

-Լունա՞, էդպես հիմնականում շունիկներին են անվանում եվրոպաներում🤭🙄, թարգեք...

-Լունա՞, բայց էտ ինչ սուտի բաներ եք է մտածել, բա տատիկի անու~նը...

Ժողովը քննարկեց, քննարկեց, իսկ մենք պարզապես ընտրեցինք քեզ, հա հենց քեզ. յուրահատուկ ու տարբերվող, բոլորին հակառակ, բոլորին ընդդեմ...

Որ ճառագես, շա~տ լույս ու սեր ճառագես, որ մթության մեջ չկորենք ու միշտ տուն վերադառնանք՝ հենց քեզ մոտ ու հանուն քեզ, որովհետև մենք՝ մարդիկս, շատ ենք մռայլ։
ու
Դու ծնվեցիր, որ ուրախացնես մեզ, որովհետև, հաճախ, մենք՝ մեծերս, անիմաստ ենք տխրում։
ու
Դու ծնվեցիր, որ ավելի բարի լինենք, որովհետև աշխարհը շատ ավելի չար է, քան պատկերացնում ենք։
ու
Դու ծնվելցիր, որ սիրենք, շա~տ սիրենք, անմնացորդ ու անսահման ու շնորհակալ ենք քեզ դրա համար, Լու~նա, մեր լուսին ու մեր լույս, մեր՝ արդեն 4տարեկան հրաշք🎈։

📷:

Մարդ, ով միշտ ասում ա՝ «ես արդեն կերել եմ», որ մենք հանգիստ խղճով կշտանանք...ուՄարդ, ով միշտ պատրաստ ա ասել՝ «չեմ մրսում...
08/05/2025

Մարդ, ով միշտ ասում ա՝ «ես արդեն կերել եմ», որ մենք հանգիստ խղճով կշտանանք...
ու
Մարդ, ով միշտ պատրաստ ա ասել՝ «չեմ մրսում», որ իր վերարկույով տաքանանք...
ու
Մարդ, ով պարտադիր կասի՝ «չեմ քնի մինչև տուն չգաս» ու քանի՜-քանի՜ անքուն գիշերներա անցկացրել մինչ վերադառնանք...
ու
Մարդ, ով միշտ ասելա՝ «չէ, հոգնած չեմ», որ շարունակի անմնացորդ աշխատել, որ մենք՝ երեխաներս, վայելենք ու զգանք...

Մարդ, ով նվիրվել ա ու մարդ, ով ձգտելա, մարդ, ով ջանացելա ու մարդ, ով հասելա...

Մարդ, ում պարզ ու հասարակ, բայց այնքա~ն զորեղ երեք տառով ենք կոչում՝ Մա~մ։

Թող շնորհավոր լինի տարեդարձդ, կյանքին հաղթանակած իմ ուժեղ կնոջ կերպար,
իմ մա~մ 🫶🏻

Վստահ եմ՝ շատերդ եք լսել ասթմայի մասին (գուցե՝ ֆիլմերում տեսել) առանց պատկերացնելու անգամ, թե ինչ է այն իրենից ներկայացն...
07/05/2025

Վստահ եմ՝ շատերդ եք լսել ասթմայի մասին (գուցե՝ ֆիլմերում տեսել) առանց պատկերացնելու անգամ, թե ինչ է այն իրենից ներկայացնում և գիտակցելու, որ աշխարհում ամեն 10 երեխայից 1-ի մոտ ախտորոշվում է ասթմա☝🏻։

🔰Ասթման շնչուղիների խրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը դրսևորվում է ✅երկարատև հազով, ✅խզխզոցներով ու դժվարացած շնչառությամբ, ✅հևոցով (փորիկով շնչառություն)։ Ավելի մեծ տարիքի երեխաները նշում են նաև ✅կրծքավանդակում ճնշման զգացում։

📌Մայիսի 6-ն աշխարհում Ասթմայի մասին իրազեկման օրն է։
⚠️Հիշեք՝ ասթման լիովին կառավարելի է, մնում է ժամանակին ու ճիշտ ախտորոշում և բուժում ապահովել։

Լինենք ավելի տեղեկացված ու ապահովենք մեր երեխաների հանգիստ շնչառությունը🤍

Հ.Գ. Ի դեպ՝ իմ ամենից սիրելի թեմաներից է, քանզի պակաս հետազոտված է հենց վաղ մանկական տարիքը (մինչև 5տ) ու դեռ շատ անելիք ունենք այս ուղղությամբ։

Նշեք մեկնաբանություններում՝ առնչվել ե՞ք արդյոք ասթմայի հետ, գուցե ունեցել եք տարիքի հետ անցնող տարբերակը, ինչպե՞ս եք պայքարել👇🏻։

Սիրով ձեր մանկաբույժ՝
Աննա Արծրունու Մխիթարյան👩🏻‍⚕️anna.mkhitaryan

❗️Սա ուղղակի թողնեմ էջում՝ բոլորի աչքի առաջ, որպես մշտական հիշեցում!!!⚠️Վերին շնչուղիների սանացիայի, հայերեն լեզվով ասած...
07/05/2025

❗️Սա ուղղակի թողնեմ էջում՝ բոլորի աչքի առաջ, որպես մշտական հիշեցում!!!

⚠️Վերին շնչուղիների սանացիայի, հայերեն լեզվով ասած՝ երեխայի քիթը մաքրելու համար կիրառվող անվտանգ և ստերիլ լուծույթների շարքից են ֆիզ լուծույթը (0,9% NaCl), ծովային աղով սփրեյերը և կամ անոթասեղմիչ ու այլ տեսակի բուժական նպատակներով ստեղծված կաթիլներ/սփրեյերը։

❌Ինչ վերաբերում է տարատեսակ անհայտ, ոչ ստերիլ, սննդային ծագման լուծույթներին (օրինակ՝ բազուկ ու գազարի հյութ, դեղձի յուղ...), կարող են լինել վտանգավոր, քանի որ առկա է ստորին շնչուղիներ ներթափանցելու (թոքեր) և տեղային քիմիական բորբոքում առաջացնելու վտանգ❌։

Բացի այդ՝ հնարավոր է լորձաթաղանթում տեղային մանրէների աճի խթանում, այրվածքի զարգացում, ալերգիկ ռեակցիայի խթանում...

Հ.Գ. Գրառման նպատակը բնավ որևէ բժշկի «ցածրացնելը» չէ։ Հնարավոր է՝ ասվածը նույնիսկ բժշկի կողմից չի հնչել։ Կարևորը երևույթն է՝ վտանգավոր ու անադեկվատ, ինչի դեմ պիտի պայքարենք մեր զենքով, այսինքն՝ գիտելիքով❗️։

Էնպես որ՝ մի արեք նման բան ու կարդացեք, շատ կարդացեք❗️

🙌🏻Թվում է պարզ ու, նույնիսկ, «պրիմիտիվ» մի հրահանգ, ձեռքերի լվացում է էլի, թե ինչի՞ համար են այդքան հիշեցումները։Հիմա աս...
06/05/2025

🙌🏻Թվում է պարզ ու, նույնիսկ, «պրիմիտիվ» մի հրահանգ, ձեռքերի լվացում է էլի, թե ինչի՞ համար են այդքան հիշեցումները։

Հիմա ասեմ👇🏻
🔰Կրծքի հասակի երեխաները սկսում են բացահայտել աշխարհը ձեռքերի և բերանի օգնությամբ, այսինքն՝ ամեն ինչին ձեռք տալով, ապա՝ անմիջապես բերանը տանելով (վստահ եմ՝ ծանոթ էր, մանավանդ հողաթափերի ու հեռուստացույցի «պուլտի» մասով😃)։
Հետևություն՝ չպահպանելով ձեռքերի հիգիենան մեծանում է տարատեսակ վարակային հիվանդություններով (շնչառական, աղեստամոքսային, աչք-ականջի) վարակման ռիսկը։

Երեխաների համար առաջնահերթը խաղն է և ոչ ձեռքերի լվացումը, ուստի նրանք հաճախ են խուսափում տվյալ գործողությունից, երբեմն նույնիսկ՝ ստում, թե բա «արդեն լվացել եմ»🙄։
Հ.Գ. Էստեղ օգնության կարող է գալ հանրահայտ՝ «доверяй, но проверяй» արտահայտությունը։ Ինքս էլ ամեն անգամ ասում եմ՝ «լվացվեցի՞ր, դե բեր ձեռքերիցդ հոտ քաշեմ տեսնեմ ո՞ր մի օճառն է»🙂🙃։

Մայիսի 5-ն աշխարհում նշվում է որպես Ձեռքերի հիգիենայի պահպանման միջազգային օր։

🙌🏻ԱՀԿ-ն հորդորում է՝ հետևել ձեռքերի հիգիենային զերծ մնալով վարակի փոխանցումից ձեր սիրելիներին!
Կամ էլ էսպես՝ մաքուր ձեռքեր=առողջ երեխա🫶🏻։

Պատմեք տեսնեմ՝ հետևում եք արդյո՞ք ձեր երեխաների ձեռքերի հիգիենային։

Եղեք տեղեկացված, առողջ և մաքուր ձեռքերով🤍
Սիրով ձեր մանկաբույժ՝
Աննա Արծրունու Մխիթարյան 👩🏻‍⚕️

Address

Մուրացան մանկական հիվանդանոց

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MD_Mkhitaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share