Ուրոլոգ Հայկ Սամվելի Մարգարյան / Urologist Hayk Samvel Margaryan

  • Home
  • Ուրոլոգ Հայկ Սամվելի Մարգարյան / Urologist Hayk Samvel Margaryan

Ուրոլոգ Հայկ Սամվելի Մարգարյան / Urologist Hayk Samvel Margaryan Ուրոլոգ
Member of EAU
CEO & Co-Founder at Հարցեր բժիշկներին - Բժշկական խորհրդատվություն։ Ուրոլոգ Հայկ Սամվելի Մարգարյան

🔷 Միզապարկի նորագոյացությունների  ժամանակակից բուժում մեր կենտրոնում։✅ Մենք կիրառում ենք Quanta Cyber Ho լազերային համակ...
18/11/2025

🔷 Միզապարկի նորագոյացությունների ժամանակակից բուժում մեր կենտրոնում։

✅ Մենք կիրառում ենք Quanta Cyber Ho լազերային համակարգով en bloc էնուկլեացիա։

Այս մեթոդը թույլ է տալիս մեկ ամբողջական բլոկով հեռացնել ուռուցքը՝ ապահովելով
✔ ավելի մաքուր կտրման եզրեր
✔ նվազագույն արյունահոսություն
✔ արագ վերականգնում
✔ հիստոլոգիական բարձր ճշգրտություն (նմուշը ստացվում է ամբողջական, մկանային շերտով)
✔ ավելի ցածր ռեցիդիվի ռիսկ՝ համեմատած դասական ՏՈՒՌ-ի հետ։

Quanta Cyber Ho լազերը թույլ է տալիս շատ նուրբ և ճշգրիտ աշխատանք՝ նույնիսկ անտիկոագուլյանտ ընդունող հիվանդների մոտ։

📌 Եթե ունեք միզապարկի նորագոյացություն կամ ձեզ խորհուրդ են տվել միզապարկի ՏՈՒՌ, կարելի է քննարկել նաև այս առավել արդյունավետ և անվտանգ լազերային տարբերակը։

📞 Խորհրդատվության համար կարող եք կապվել մեզ հետ։

#միզապարկ #էնդոսկոպիա #ուռուցք #լազեր
#գոյացություն

05/11/2025

Ֆիմոզի ժամանակակից և արագ լուծում՝ ցիրկուլյար ստեփլերի միջոցով։

Ֆիմոզի բուժման ժամանակ, բացի դասական վիրաբուժական միջամտությունից, մենք կիրառում ենք նաև ցիրկուլյար կտրող-կարող ստեփլեր․ նորարար և հարմարավետ մեթոդ, որը լայն տարածում ունի աշխարհում։

🔍 Ինչու են շատերը նախընտրում ստեփլերով ցիրկումցիզիո․

✅ Վիրահատությունը տևում է ընդամենը մի քանի րոպե
✅ Արյունահոսություն գրեթե չի դիտվում
✅ Հետվիրահատական ցավը զգալիորեն ավելի թույլ է
✅ Վերականգնումը՝ ավելի արագ, քան ավանդական մեթոդով
✅ Հետվիրահատական բարդությունների և ինֆեկցիաների ռիսկը ցածր է
✅ Գեղեցիկ արդյունք

Այս մեթոդը հարմար է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։

📌 Վիրահատությունն իրականացվում է տեղային, ողնուղեղային կամ ընդհանուր անզգայացմամբ՝ ըստ անհրաժեշտության։

📲 Նախնական խորհրդատվության, զննման կամ մանրամասների համար կարող եք դիմել ինձ կամ իմ կոլեգաներին։

#ֆիմոզ #ցիրկումցիզիո #դիաբետ #ստեփլեր

Ուրոլոգ
Member of EAU
CEO & Co-Founder at Հարցեր բժիշկներին - Բժշկական խորհրդատվություն։

Երիկամի կիստայի լապարոսկոպիկ հեռացում։  #կիստա  #երիկամ  #լապարոսկոպիա  #լապարոսկոպիկ
21/10/2025

Երիկամի կիստայի լապարոսկոպիկ հեռացում։ #կիստա #երիկամ #լապարոսկոպիա #լապարոսկոպիկ

11/10/2025

📢 Հարգելի բուժառուներ

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 2023թ.-ից սկսած կատարվում է շագանակագեղձի լազերային էնուկլեացիա (HoLEP)՝ en bloc տեխնիկայով։

Այս մեթոդը ժամանակակից, արդյունավետ և անվտանգ լուծում է շագանակագեղձի ադենոմայի դեպքում․
✅ նվազագույն արյունահոսություն
✅ կարճ հոսպիտալացում
✅ արագ վերականգնում

Հարցերի կամ խորհրդատվության համար կարող եք դիմել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ ուրոլոգիական բաժանմունք կամ զանգահարել ինձ կամ իմ կոլեգաների։

Ուրոլոգ
Member of EAU
CEO & Co-Founder at Հարցեր բժիշկներին - Բժշկական խորհրդատվություն։

04/11/2023
30/09/2023

Միզածորանի միջին երրորդականի 1,3սմ չափի քարի լազերային փշրում Cyber Ho 150 լազերի միջոցով virtual basket ռեժիմով։

30/09/2023

Աջ միզածորանի միջին երրորդականի 1,3սմ չափի խցանող քար։

Շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում (ՏՈւՌ)
26/05/2022

Շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում (ՏՈւՌ)

Հիդրոցելեն կամ ամորձու ջրգողությունը իրենից ներկայացնում է ամորձապարկի չափերով մեծացում, ամորձու շուրջը կուտակվող հեղուկ...
12/03/2022

Հիդրոցելեն կամ ամորձու ջրգողությունը իրենից ներկայացնում է ամորձապարկի չափերով մեծացում, ամորձու շուրջը կուտակվող հեղուկի հաշվին։ Այն լինում է բնածին և ձեռքբերովի․ բնածին հիդրոցելեն հաճախ վերանում է կյանքի առաջին տարվա ընթացքում։ Մեծերի մոտ հիդրոցելեն հիմնականում ձեռքբերովի է, և կարող է ի հայտ գալ ամորձու բորբոքումից կամ վնասվածքից հետո, այն հաճախ ուղեկցվում է դիսկոնֆորտով և ամորձապարկի շրջանում ծանրության զգացումով։
Հիդրոցելեի ժամանակ ամորձապարկի հեղուկի քանակը աստիճանաբար ավելանում է, ամորձապարկը մեծանում է` առաջացնելով շարժունության, սեռական և ֆիզիկական ակտիվության սահմանափակում: Քիչ քանակի հեղուկի կուտակումը սովորաբար ցավեր և դիսկոնֆորտ չի առաջացնում, բայց հեղուկի ավելացմանը զուգահեռ բարձրանում է նաև բարդություների առաջացման ռիսկը։ Հիդրեցելեի արմատական վերացման միակ տարբերակը վիրահատությունն է։ Վիրահատությունը հնարավոր է կատարել ընդհանուր, ողնուղեղային կամ տեղային անզգայացմամբ։ Անզգայացման մեթոդի ընտրության մեջ բացի բժշկական ցուցումները, հաշվի է առնվում նաև բուժառուի ցանկությունը։

https://www.aravot.am/2017/02/20/857367/
26/12/2021

https://www.aravot.am/2017/02/20/857367/

Ժամանակակից աշխարհում բացահայտվել եւ կանխարգելվել են մի շարք հիվանդություններ, սակայն, եթե մարդիկ ուշադրություն չդարձնեն այդ հիվանդությունների բուժմանը, կարող ե....

16/08/2020

Շագանակագեղձի ադենոմա կամ շագանակագեղձի բարորակ գերաճ (ՇԲԳ)

Շագանակագեղձի ադենոման կամ շագանակագեղձի բարորակ գերաճը (ՇԲԳ) համարվում է տարեց տղամարդկանց մոտ ամենատարածված ուրոլոգիական հիվանդությունը, այն իրենից ներկայացնում է շագանակագեղձի բարորակ նորագոյացություն։ ՇԲԳ-ի հանգույցները աստիճանաբար աճելով սեղմում են միզուկի պրոստատիկ հատվածը և առաջացնում միզարձակության խանգարումներ։
ՇԲԳ-ն ոչ քաղցկեղային հիվանդություն է, որևէ կապ չունի քաղցկեղի հետ և քաղցկեղի չի վերածվում։
ՇԲԳ-ն սովորաբար հանդիպում է 50 տարեկանից հետո և տարիքի հետ զուգահեռ դրա հաճախությունը աճում է։ Կլինիկական դրսևորումները նույնպես տարիքային են. 55-ում տղամարդկանց 25%-ն ունի այս կամ այն աստիճանի օբստրուկտիվ ախտանիշներ (դժվարամիզություն, թույլ շիթով միզարձակություն, ընդհատվող միզարձակություն, միզապարկը դատարկել չկարողանալու զգացողություն), իսկ 75 տարեկանում տղամարդկանց կեսն արդեն ներկայացնում է այդ գանգատները։
Ախտորոշումը դնելուց հետո հիվանդը պետք է մանրամասնորեն տեղյակ պահվի բուժման բոլոր հնարավոր և ընդունելի տարբերակների մասին, վերջիններիս դրական, բացասական և կողմնակի հետևանքներով հանդերձ։ Թուլյ սիմպթոմատիկ հիվանդների համար լավագույն տարբերակը հսկողությունն է։

Դեղորայքային բուժում
Ալֆա-ադրենոպաշարիչներ
5-ալֆա ռեդուկտազի ինհիբիտորներ
Համակցված բուժում (առաջին երկու խմբերի պրեպարատներով բուժումը կոչվում է ՇԲԳ-ի համակցված բուժում, որը բավականին արդյունավետ է)։

Վիրահատական բուժում
1) Շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում (TURP)
Վիրահատությունների 95%-ը կատարվում է այս էնդոսկոպիկ եղանակով առանց կտրվածքի, որը պահանջում է 1-2 օրով հոսպիտալացում։ Շագանակագեղձի ներմիզուկային մասնահատումը աշխարհում համարվում է ՇԲԳ-ի բուժման «ոսկե ստանդարտ»:

2) Բաց վիրահատություն (բաց ադենոմէկտոմիա)։

Մինիմալ ինվազիվ բուժում
1) Շագանակագեղձի լազերային էնուկլեացիա (այս բուժման մեթոդը ավելի հաճախ կիրառվում է շագանակագեղձի համեմատաբար ավելի փոքր չափերի ժամանակ)։
2) Շագանակագեղձի ներմիզուկային պլազմային վապորիզացիա
3) Շագանակագեղձի զարկերակի էմբոլիզացիա
4) Շագանակագեղձի ներմիզուկային ասեղային աբլացիա և այլն (Այս բուժման եղանակների ճնշող մեծամասնությունը կիրառվում է հատուկ ցուցումների դեպքում և հաճախ երբ հնարավոր չէ կատարել շագանակագեղձի ներմիզուկային մասնահատում)։

Ֆիտոթերապևթիկ բուժում
Ֆիտոթերապևթիկ միջոցների արդյունավետությունն ապացուցված չէ, դրանց գործողության մեխանիզմն էլ մինչև վերջ պարզված չէ, չնայած, որ դրանք տարածում են գտել ԱՄՆ-ում և Եվրոպայում։

Հեղինակ՝ ՀԱՅԿ ՍԱՄՎԵԼԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ (Հեռ 055371151)

Ուրոլոգ
Member of EAU
CEO & Co-Founder at Հարցեր բժիշկներին - Բժշկական խորհրդատվություն։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուրոլոգ Հայկ Սամվելի Մարգարյան / Urologist Hayk Samvel Margaryan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ուրոլոգ Հայկ Սամվելի Մարգարյան / Urologist Hayk Samvel Margaryan:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram