Diavant - medical equipment & services

  • Home
  • Diavant - medical equipment & services

Diavant - medical equipment & services We put all our effort to recommend, supply and service high technology medical equipment and solutions for hospitals and private clinics.

We help
people improve their lives!

10/08/2025

Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ Շաքե Հմայակյանը կիսվում է իր տպավորություններով «Ախտորոշումից սքրինինգ. քայլելով Hologic-ի հետ միասին» դասընթացի շուրջ։

🩺 Նա՝ որպես բժիշկ, շատ է կարևորում նմանատիպ գիտագործնական դասընթացների դերը։

✅ Դրանք ոչ միայն նպաստում են բժիշկների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, այլ նաև միջազգային փորձի փոխանակմանը։

07/08/2025

Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի անդրադարձը «Ախտորոշումից սքրինինգ. քայլելով Hologic-ի հետ միասին» դասընթացին

💬 Նա ընդգծում է նման մասնագիտական վերապատրաստումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք բժիշկներին օգնում են գիտելիքները պահելու բարձր մակարդակի վրա և քայլելու ժամանակակից ուղեցույցներին ու մոտեցումներին զուգընթաց։

🙏 Շնորհակալ ենք ՀԱԱԿ-ին մեր երկարամյա համագործակցության, վստահության և համատեղ ձեռքբերումների համար։

31/07/2025

📍 Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ, ուլտրաձայնային պատկերավորման մասնագետ Dr. Margarita Nersisyan I Բժ. Մարգարիտա Ներսիսյան արդեն երկար տարիներ աշխատում է սկզբում Toshiba Aplio 500, այնուհետև Canon Medical-ի Aplio i600 ՈւՁ համակարգերով։

✅ Բժշկուհին հատկապես շատ է կարևորում այս համակարգի դերը նյարդերի և հոդերի ուլտրաձայնային պատկերավորման մեջ, քանի որ համակարգն իր բարձրորակ պատկերավորմամբ և ֆունկցիոնալությամբ առավելագույնս հարմարեցված է բժիշկ-ռադիոլոգի առօրյա մասնագիտական գործունեությանը։

Canon Medical-ի Aplio i շարքի ՈւՁ համակարգերը վստահությամբ կիրառվում են ամբողջ աշխարհում՝ շնորհիվ․․․✅ բյուրեղյա մաքրությ...
30/07/2025

Canon Medical-ի Aplio i շարքի ՈւՁ համակարգերը վստահությամբ կիրառվում են ամբողջ աշխարհում՝ շնորհիվ․․․

✅ բյուրեղյա մաքրության պատկերների,
✅ էրգոնոմիկ դիզայնի,
✅ առաջադեմ ծրագրային գործիքների։

Diavant-ում մենք օգնում ենք կլինիկաներին և բժիշկներին ընտրելու ճիշտ ուլտրաձայնային համակարգ՝ հարմարեցված իրենց մասնագիտացմանը և կլինիկական կարիքներին։

👇 Ահա Aplio i շարքի ՈւՁ համակարգերը և նրանց առանձնահատկությունները։

🔹 Aplio i600
Իդեալական տարբերակ է ամենօրյա հետազոտությունների, մանկաբարձության/գինեկոլոգիայի և ընդհանուր պատկերավորման համար։
✔️ Ապահովում է բարձրորակ պատկերավորում և ինտուիտիվ աշխատանքային պրոցես։
✔️ Հարմար է ամբուլատոր պայմաններում և մասնավոր կլինիկաներում կիրառելու համար։

🔹 Aplio i700
Արդյունավետ գործիք է անոթների և կմախքամկանային համակարգի պատկերավորման համար։
✔️ Superb Microvascular Imaging (SMI) տեխնոլոգիան ապահովում է մանր անոթների պատկերավորում բարձր ճշգրտությամբ։
✔️ Աչքի է ընկնում բարձր կատարողականությամբ և գին-որակ կատարյալ համադրությամբ։

🔹 Aplio i800
Նախագծված է անատոմիական փոքր կառուցվածքների, նյարդերի և մակերեսային հյուսվածքների գնահատման համար։
✔️ Ապահովում է բացառիկ թողունակություն մաշկաբանության, մանկաբուժության և նյարդերի պատկերավորման ոլորտներում։
✔️ Հայտնի է թե՛ ախտորոշիչ, թե՛ էսթետիկ բժշկության մեջ։

🔹 Aplio i900
Canon-ի պրեմիում դասի ուլտրաձայնային համակարգ է՝ նախագծված հատկապես սրտանոթային պատկերավորման համար։
✔️ Ընդգրկում է առաջատար գործիքներ իրական ժամանակում սրտի կառուցվածքի գնահատման համար։
✔️ Լավագույն լուծում է սրտաբանների համար, որոնք ձգտում են առավելագույն ճշգրտության։

🙌 Մեր թիմը պատրաստ է Ձեզ ուղղորդելու դեպի ճիշտ ուլտրաձայնային համակարգի ընտրություն՝ Ձեր կենտրոնի մասնագիտացմանը և իրականացվող հետազոտություններին համապատասխան։

Դիմե՛ք մեզ խորհրդատվության համար։
📧 info@diavant.am
📲 +374 60405070

25/07/2025

🏥 Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք բժշկական կենտրոնի բժիշկ-ռադիոլոգ, անոթային դուպլեքս հետազոտությունների մասնագետ Արուս Արզումանյանը կիսվում է իր փորձառությամբ Canon Medical-ի Aplio i700 համակարգի հետ։

🩺 Տեսանյութում նա ներկայացնում է հետաքրքիր կլինիկական դեպք, երբ համակարգն օգնել է հասնել արագ ու վստահելի ախտորոշման։

24/07/2025

🩻 «Ախտորոշումից սքրինինգ․ քայլելով Hologic-ի հետ միասին» խորագիրը կրող դասընթացի շրջանակներում հյուրընկալել էինք բժիշկ-ռադիոլոգ Բիրգիդի Ազայնաբին, որն աշխատում է Թունիսում՝ կրծքագեղձի պատկերավորման կենտրոնում։

✅ Փորձառու մասնագետը դասընթացի երկու օրերի ընթացքում հայ բժիշկների հետ կիսվեց իր փորձով տոմոսինթեզի, կոնտրաստի ուժգնացմամբ մամոգրաֆիայի և կրծքագեղձի բիոպսիայի տեխնիկաների վերաբերյալ։

🙌 Նա շատ կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք օգնում են բժիշկներին մնալ գիտական և տեխնիկական բարձր մակարդակի վրա՝ նպաստելով կանանց խնամքի բարելավմանը։

📢 Diavant-ը աշխատանքի է հրավիրում բժշկական սարքավորումների վաճառքի մասնագետի։ Հիմնական պարտականություններ— Բժշկական սարք...
18/07/2025

📢 Diavant-ը աշխատանքի է հրավիրում բժշկական սարքավորումների վաճառքի մասնագետի։

Հիմնական պարտականություններ
— Բժշկական սարքավորումների ներկայացում և վաճառք
— Շուկայի վերաբերյալ հիմնավոր տեղեկացվածություն, ինչպես նաև տեսական և գործնական պատկերացում առաջարկվող սարքավորումների մասին
— Կոմերցիոն առաջարկների կազմում, սարքավորման` «արտադրողի պահեստից մինչև օգտագործող» ամբողջ ցիկլի պլանավորում և ծախսերի հաշվարկ
— Գնային հաշվարկների իրականացում, տեխնիկական բնութագրերի կազմում և մշակում
— Հանդիպումներ, քննարկումներ ու բանակցություններ պոտենցիալ գնորդների հետ, տենդերների մասնակցություն՝ սահմանված ժամկետներում անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստմամբ
— Ըստ անհրաժեշտության՝ տեղական և արտասահմանյան գործընկերների հետ նամակագրության և հեռախոսազանգերի իրականացում
— Ըստ անհրաժեշտության՝ ընկերությունը ներկայացնելու նպատակով ցուցահանդեսներին (EXPO) մասնակցություն

Մենք սպասում ենք մասնագետից՝
— Բարձրագույն կրթություն բժշկական, դեղագիտական կամ հարակից ոլորտում
— Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում (բժշկական ոլորտում աշխատանքը կդիտվի որպես առավելություն)
— Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց/լավ իմացություն
— Հաղորդակցման, վերլուծության և թիմային աշխատանքի հմտություններ
— Համակարգչային հմտություններ

Առաջարկում ենք՝
— 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
— Մրցակցային աշխատավարձ
— Բժշկական ապահովագրություն
— Մասնագիտական դասընթացներ

📩 Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը info@diavant.am էլհասցեին՝ թեմա (subject) դաշտում նշելով «Բժշկական սարքերի վաճառքի մասնագետ»։

RayFace... թվային ատամնաբուժության հեղափոխական տեխնոլոգիա, որը կլինիկա է բերում վիրտուալ պացիենտի փորձառությունը։Պատկերա...
15/07/2025

RayFace... թվային ատամնաբուժության հեղափոխական տեխնոլոգիա, որը կլինիկա է բերում վիրտուալ պացիենտի փորձառությունը։

Պատկերացրե՛ք՝ պացիենտի դեմքը սկանավորվում է ընդամենը 0․5 վայրկյանում, ինչի արդյունքում ստեղծվում է դեմքի թվային 3D մոդելը՝ բնական արտահայտությամբ։

RayFace-ը հնարավորություն է տալիս՝
✅ ստանալու իրական «մինչ բուժումը/բուժումից հետո» պատկերներ,
✅ աննախադեպ ճշգրտությամբ պլանավորելու իմպլանտների, պրոթեզների տեղադրումը և պացիենտի ժպիտի դիզայնը,
✅ ներկայացնելու mock-up մոդելավորման արդյունքներն իրական ժամանակում, 3D տպագրությամբ հենց նույն օրը։

🧠 Համակարգի աշխատանքը հիմնված է արհեստական բանականության վրա՝ ինտրաօրալ սկանավորման և ՀՇ-ի տվյալների համադրմամբ և դեմքի առանցքային կետերի ճանաչմամբ։

📸 Այն ունի ներդրված տեսախցիկ՝ 1440x1080 թողունակությամբ։

📞 Մանրամասների համար զանգահարե՛ք +374 60405070 հեռախոսահամարին։

14/07/2025

Diavant-ում հյուրընկալեցինք թվային ատամնաբուժության համաշխարհային առաջատար Ray ընկերության թիմին։

🦷 Մեր ցուցասրահում անցկացվեց մասնագիտական դասընթաց՝
30+ ատամնաբույժների մասնակցությամբ։

🔹 Դասընթացի շրջանակներում ներկայացվեցին՝
• RayFace դեմքի սկաները և mock-up մոդելավորումը,
• ինտեգրումը Exocad-ի և այլ ծրագրերի հետ,
• կոնաձև ճառագայթով ՀՇ (CBCT) համակարգերը,
• նորարարական 5D սկանավորումը։

🙌 Հպարտ ենք լինել Ray-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում։
Նորարարությունը՝ պացիենտի ու բժշկի օգտին։

📌 Բժիշկ-ռադիոլոգների համար վճռորոշ է աշխատել այնպիսի թվային մամոգրաֆիկ համակարգով, որը կմիավորի ճշգրտությունը, արագությո...
06/07/2025

📌 Բժիշկ-ռադիոլոգների համար վճռորոշ է աշխատել այնպիսի թվային մամոգրաֆիկ համակարգով, որը կմիավորի ճշգրտությունը, արագությունը և հարմարավետությունը։

🚀 Hologic 3Dimensions համակարգը համապատասխանում է այս չափանիշներին՝ աչքի ընկնելով այնպիսի լուծումներով, որոնք վերափոխում են բժիշկների աշխատանքը, մասնավորապես՝

✅ SmartCurve կրծքագեղձի ստաբիլիզացիայի համակարգը, ի համեմատ սովորական կոմպրեսիոն տեխնոլոգիաների, ապահովում է մամոգրաֆիկ հետազոտությունների բարձր հարմարավետություն՝ զգալիորեն նվազեցնելով ցավը, ինչը հաճախ մամոգրաֆիկ հետազոտություններից խուսափելու պատճառ է դառնում։

✅ Վերջին սերնդի Quantra ծրագրակազմն ապահովում է կրծքագեղձի խտության գնահատում՝ նպաստելով կրծքագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում գտնվող կանանց վաղ հայտնաբերմանը։

✅ Genius 3D մամոգրաֆիկ հետազոտությունն աշխարհում միակն է, որն ապահովում է կրծքագեղձի ինվազիվ քաղցկեղի 20-65%-ով ավելի բարձր հայտնաբերելիություն՝ ի համեմատ 2D հետազոտությունների։

🙌 3Dimensions™ համակարգը վերափոխում է մամոգրաֆիկ փորձառությունը՝ բժիշկների համար ապահովելով առավել վստահ ախտորոշում, իսկ պացիենտների համար՝ բարձր հարմարավետություն։

📞 Մանրամասների համար զանգահարե՛ք +374 60405070 հեռախոսահամարին։

05/07/2025

📣 Վերջերս մեզ հյուրընկալվեց Hologic -ի կլինիկական փորձագետ Հեժա Ռաջան։

📌 Նա ղեկավարում է Hologic-ի կլինիկական կիրառման մասնագետների թիմը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում և ակտիվորեն ներգրավված է բժշկական կրթական նախաձեռնություններում։

🩻 Դասընթացի ընթացքում նա կիսվեց Hologic համակարգերի գործնական առավելություններով և կրծքագեղձի պատկերավորման ժամանակակից լուծումներով՝ կարևորելով շարունակական կրթության դերը մասնագետների աճի մեջ։

🙌 Շնորհակալ ենք Hologic-ին՝ վստահելի և երկարամյա համագործակցության համար։

03/07/2025

📍 Վերջերս տեղի ունեցավ «Ախտորոշումից սքրինինգ. քայլելով Hologic-ի հետ միասին» երկօրյա գիտագործնական դասընթացը՝ Hologic ընկերության և Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի աջակցությամբ։

Ռադիոլոգներն ու կրծքագեղձի պատկերավորման մասնագետները համախմբվեցին միջազգային փորձի փոխանակման և պրակտիկ գիտելիքների ընդլայնման շուրջ։

✅ «Դիավանտ»-ը շարունակում է ակտիվ դերակատարում ունենալ բժշկական կրթության առաջխաղացման և առողջապահության զարգացման մեջ։

Address

Azatutyan Ave 24/15

0014

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460405070

Alerts

Be the first to know and let us send you an email when Diavant - medical equipment & services posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Diavant - medical equipment & services:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Մեր մասին

Մենք ներդնում ենք մեր ջանքերն ու հմտությունները՝ հաճախորդներին առաջարկելու ամենաբարձր որակի ծառայություններ և լավագույն տեխնիկական լուծումներ: Մեր ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին: «Դիավանտ» ՍՊԸ-ն առաջարկում է ժամանակակից թվային ուլտրաձայնային համակարգեր, բազմաշերտ համակարգչային շերտագրման սարքեր (KT), մագնիսա-ռեզոնանսային շերտագրման սարքեր (MPT), նորագույն անգիոգրաֆիկ սարքեր՝ թվային դետեկտորներով, անալոգային և թվային ռենտգեն սարքեր, այդ թվում թվային հարթ դետեկտորով ռենտգեն սարքեր։

Մեր նպատակն է մեր պատվիրատուներին տրամադրել ամբողջական ծառայություններ՝ տարածքի պլանավորում, վերանայում, սարքավորումների տեղադրում, մոնտաժ, ուսուցում, երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: «Դիավանտ» ընկերությունը հաճախ մասնակցում է հանրապետության պետական և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված ծրագրերին և մրցույթներին:

Մենք ներդնում ենք մեր ջանքերն ու հմտությունները՝ հաճախորդներին առաջարկելու ամենաբարձր որակի ծառայություններ և լավագույն տեխնիկական լուծումներ: «Դիավանտ» ՍՊԸ-ն իրականացնում է նաև բժշկական սարքավորումների սպասարկում, վերանորոգում:

Մեր փորձառու անձնակազմը մեծ պատասխանատվությամբ պատրաստ է իր մասնագիտական օգնությունը ցուցաբերել և տալ անհրաժեշտ տեղեկություն ներկայացվող ապրանքատեսականու վերաբերյալ, որը կնպաստի Ձեր ճիշտ ընտրությանը, ինչի արդյունքում, կազմակերպությունը բարձր հեղինակություն է վայելում սպառողների շրջանում: Համակարգչային տոմոգրաֆիա