
16/07/2025
Ծնունդս է…
Ամեն տարի այս օրն ինձ համար եւս մի անգամ հետադարձ հայացք ձգելու, ինքս ինձ քննելու, կյանքիս մեկ տարին ամփոփելու օր է:
Յուրաքանչյուր տարի, որ ի սկզբանե Աստծուց տրված պարգեւ է, կարեւոր է ապրել այնպես, որ դրանում ներառված ամեն օր, ժամ, րոպե եւ վայրկյան լցված լինի սիրով, հոգատարությամբ, դիմացինի ու ինքդ քո հանդեպ բարձր պատասխանատվությամբ, նամանավանդ իմ ընտրած մասնագիտության դեպքում, երբ կյանքի՝ իր համար ամենաանձնական, ամենազգացմունքային, ամենանուրբ պահին կինն ընտրում է ինձ՝ որպես ամիսներ շարունակ ամենաբարդ իրավիճակներում իրեն ուղղորդող, իր եւ իր սպասված հրաշքի ապահովությունը երաշխավորող , որպես նոր ծնվող մանկանն այս կյանք ապահով տեղափոխող փարոս:
Ստացվում է՞ արդյոք ինձ մոտ, գուցե պատասխանեք դուք, բայց մի բան ամեն տարվա վերլուծություններս փաստում են հաստատ՝ կյանքիս ընտրած ուղու մեջ ճիշտ տեղում եմ՝ իմ տեսակով, մանկուց եկած երազանքով եւ ապագայի հանդեպ իմ տեսլականով…
Եւ թող Տիրոջ կամոք ծննդյան օրեր շատ լինեն…