
15/07/2025
Վիրահատություն լինի թե ոչ՝ որոշումը անհատական է։
✔️ Օրթոպեդիայում էնդոպրոթեզավորումը վերջին քայլն է, ԵՐԲԵՔ ոչ առաջինը։
Ցանկացած բժիշկ սկզբում կփորձի պահպանել հոդը հնարավոր ամեն ձևով՝ դեղեր, ֆիզիոթերապիա, վարժություններ և այլն։
Բայց եթե դրանք այլևս արդյունք չեն տալիս, միայն այդ դեպքում մենք առաջարկում ենք վիրահատություն։
✔️ Ճիշտ ժամանակին կատարված էնդոպրոթեզավորումը կարող է մարդուն ազատել երկարատև ցավից, վերադարձնել շարժունությունը, և բարձրացնել կյանքի որակը։
Ցավոք, որքան ուշ եք դիմում, այնքան բարդություններն ավելի հավանական են։
✔️ Ամեն դեպք անհատական է։
Ես պետք է քննարկեմ, հետազոտեմ և առաջնորդվեմ միայն ձեր դեպքով՝ նոր որոշում կայացնենք՝ պետք է արդյոք վիրահատություն, թե դեռ ոչ։
✔️ Եվ ամենակարևորը՝ ցավը չի կարելի հանդուրժել։ Սա ազդանշան է` օրգանիզմը օգնության կարիք ունի։
Եկե´ք անվճար խորհրդատվության, հասկանանք հստակ ինչ փուլում եք, և միասին կորոշենք ճանապարհը։
__________
📞 +374 55 903 555
📍Իզմիրլյան ԲԿ
#էնդոպրոթեզավորում #բժիշկ #առողջություն #հոդեր #ցավ #շատցավումէ #կոնքազդրային #ծունկ #ուս #ինչանել