Dr. Narineh Nersisyan

Dr. Narineh Nersisyan Dr. Narine Nersisyan

Address

Երևան

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Narineh Nersisyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Narineh Nersisyan:

Share

Category

Ինտիմ կյանք, հարաբերություններ, սեռական ներդաշնակություն

Որպես բժիշկ և սեքսոլոգ՝ մասնագիտական գործունեություն եմ ծավալում շուրջ 20 տարի։ Այս ընթացքում աշխատել եմ ինտիմ կյանքի տարաբնույթ խնդիրների հետ, բուժել բազմաթիվ ու բազմապիսի սեռական խանգարումներ ու խնդիրներ, այդ թվում՝ սեռական ցանկության անկում, սեռական հետաքրքրությունների անհամապատասխանություն, սեռական գրգռման անկարողություն, հաճույքի բացակայություն, օրգազմի խանգարումներ, տղամարդու սեռական թուլություն, սեռական ակտի վաղաժամ ավարտ, սեռական ակտն ավարտելու անկարողություն, կնոջ սեռական սառնություն, սեռական անտարբերություն, վագինիզմ, ցավային խանգարումներ։ Ինձ դիմում են սեռական աններդաշնակություններ ունեցող զույգեր, ինչպես նաև կանայք ու տղամարդիկ, ովքեր ունեն վերոնշյալ խնդիրները, ինչպես նաև աշխատում եմ սեռական տրավմա տարած, սեռային ինքնության խնդիրներ ունեցող անձանց հետ։

Աշխատանքային փորձի և սեփական հետազոտությունների արդյունքում հասկացել եմ, որ ինտիմ հարաբերությունների հաջողության հիմքում ընկած է առողջ սեքսը, սեռական բավարարվածությունը։ Բացի այդ ու թերևս ամենագլխավորը՝ մարդու կյանքի որակը որոշվում է նրա ունեցած հարաբերություններով, մարդը կայանում է այդ հարաբերությունների շնորհիվ, նա հասկանում է ինչ է իրական սերը ու սովորում է սիրել՝ անցնելով կին-տղամարդ հարաբերությունների բոլոր դժվարին փուլերով, սիրած մարդը կարևոր և էական դեր է խաղում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանման գործում։

Կին–տղամարդ հարաբերությունների մոդելն այն օրինակն է, որով պարզ և թափանցիկ կերպով արտացոլվում են մարդկության ավելի գլոբալ հիմնախնդիրներ, ուստի դրանց լուծման միջոցով հնարավոր է դառնում սոցիալական կյանքում դառնալ առավել շփվող և արդյունավետ, գտնել ազատության և ինքնաարտահայտման ուղիներ, ստեղծել ու ստեղծագործել, ապրել ու ապրեցնել։

Սեռական խնդիրների բուժման եղանակների մեջ ամենից շատ կարևորում եմ խոսքը, լիրառում եմ խոսքային թերապիա, իսկ դեղորայքը օժանդակ միջոց է, որը նշանակում եմ, երբ հարկավոր է վերականգնել մարմնի վրա հիվանդության թողած հետքը։ Կիրառում եմ վարքային-իմացական, գեշտալդ, էկզիստենցիալ, փսիխոդինամիկ հոգեթերապիայի համակցված մեթոդներ։