Hospitals.am

Hospitals.am Օնլայն բժշկական տեղեկատվության և խորհրդատվության կայք և բջջային հավելված։

✅7 մթերք առողջ, փայլուն ու փարթամ վարսեր ունենալու համար_________✅Մազերի արտաքին տեսքը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար...
10/05/2019

✅7 մթերք առողջ, փայլուն ու փարթամ վարսեր ունենալու համար
_________
✅Մազերի արտաքին տեսքը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ կիրառում են խնամքի տարատեսակ միջոցներ ավելի փարթամ, առողջ ու փայլուն վարսեր ունենալու համար: Սակայն քչերը գիտեն, որ մարդու մաշկի, մազերի, եղունգների ու ատամների վիճակը հաճախ կախված է լինում նրա սննդակարգից, ուստի մազերի վիճակը կարելի է զգալիորեն բարելավել՝ պարզապես ճիշտ մթերք օգտագործելով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 մթերք, որոնք կօգնեն ձեռք բերել ավելի փարթամ ու առողջ վարսեր: Կանաչ բանջարեղեն: Կանաչ բանջարեղենը հարուստ է մեծ քանակությամբ սննդարար նյութերով, A ու C վիտամիններով, հակաօքսիդանտային միացություններով ու սպիտակուցներով; Բացի այդ, այս բանջարեղենը նպաստում է բնական յուղերի առաջացմանը՝ նպաստելով մազերի խոնավացմանը: Գազար: Գազարը հարուստ է Е և С վիտամիններով, ինչպես նաև կալիումով ու բետա կարոտինով, ինչի շնորհիվ օգնում է ձեռք բերել փայլուն ու փարթամ վարսեր: Օրական խորհուրդ է տրվում ուտել 50-100 գրամ հում գազար: Լոբազգիներ: Լոբազգիները հարստացնում են մազերը շատ օգտակար սպիտակուցներով ու սննդարար նյութերով: Դրանք հարուստ են երկաթով, ցինկով ու բիոտինով, ուստի պարբերաբար օգտագործելու դեպքում ամրապնդում ու վերականգնում են վարսերը: Ձուկ: Ճարպոտ ձկնատեսակները պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ, սպիտակուցներ ու վիտամին D, որոնք շատ օգտակար են մազերի համար: Իրենց բազում օգտակար հատկությունների շնորհիվ այս ձկնատեսակներն օգնում են ազատվել մազաթափությունից և առողջ փայլ են հաղորդում վարսերին: Նուշ: Ընկույզի այս տեսակը շատ օգտակար է մազերի, մաշկի ու եղունգների համար, քանի որ պարունակում է տարատեսակ վիտամիններ, սպիտակուցներ ու հանքանյութեր: Բացի այդ, այն հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք խթանում են կերատինի արտադրությունը: Օրական 5-10 հատ նուշ օգտագործելու դեպքում կարելի է հասնել հիանալի արդյունքի ընդամենը մեկ ամսում: Հավկիթ: Հավկիթը պարունակում է վիտամին B, որն անհրաժեշտ է մազերի աճի և գլխամաշկի առողջության համար: Պղպեղներ: Պղպեղի տարբեր տեսակները շատ օգտակար են մազերի համար, քանի որ համարվում են վիտամին C-ի լավագույն աղբյուրներից մեկը: Բացի այդ, դրանք հարուստ են կապսաիցինով, բետա կարոտինով ու լիկոպինով, որոնք խթանում են մազերի աճը՝ օգնելով ձեռք բերել առողջ ու փարթամ վարսեր:
_________________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅Առաջարկը գործում է միայն 10 օր՝ մայիսի 15-25_________✅Դեմքի ուրվագծի շտկում, Այտոսկրերի ընդգծում, Հարակնային փոսերի վեր...
10/05/2019

✅Առաջարկը գործում է միայն 10 օր՝ մայիսի 15-25
_________
✅Դեմքի ուրվագծի շտկում, Այտոսկրերի ընդգծում, Հարակնային փոսերի վերացում, Շրթունքի ծավալի մեծացում, Միմիկական կնճիռների շտկում, Պարանոցի կնճիռների շտկում, Բոտուլինոթերապիայի միջոցով՝ -20% զեղչով: Գրանցվե՛ք՝ զանգահարելով 060 624444 Սայաթ-Նովա 11/2
_______________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅Կարմիր բողկը՝ հզոր դեղամիջոցների հսկա պահեստ_______✅Դիետոլոգները խորհուրդ են տալիս գարնան և ամռան շրջանում սննդակարգում...
10/05/2019

✅Կարմիր բողկը՝ հզոր դեղամիջոցների հսկա պահեստ
_______
✅Դիետոլոգները խորհուրդ են տալիս գարնան և ամռան շրջանում սննդակարգում պարտադիր բողկ ավելացնել: Շատ քչերը գիտեն, որ բողկը կարող է «լավագույն մթերք» տիտղոսին հավակնել: Կարմիր բողկն առավել սննդարար է վաղ ամռանը և բավականին ցածր կալորիականություն ունի (մի ամբողջ բաժակ բողկը՝ 20-ից ավելի պակաս կալորիա): Բողկն օգնում է մրսածությամբ ուղեկցվող հազի ժամանակ և ակտիվացնում է իմունային համակարգը, իսկ նրա մեջ պարունակվող ֆիտոքիմիական միացությունները օժտված են հակաքաղցկեղային հատկություններով: Այն նաև մեծ քանակությամբ վիտամին C, կալիում և այլ նյութեր է պարունակում: Կալիմի պարունակությունը նպաստում է արյան ճնշման նվազեցմանը: Եվ քանի որ բողկը մեծ քանակությամբ մանրաթել է պարունակում, այն անփոխարինելի է դառնում դիաբետիկների և ստամոքսաղիքային բարդություններով տառապող մարդկանց համար:
___________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅4 ախտանշան, որոնք կարող են հուշել Պարկինսոնի հիվանդության վաղ փուլերի մասին___________✅Պարկինսոնի հիվանդությունը կենտրո...
10/05/2019

✅4 ախտանշան, որոնք կարող են հուշել Պարկինսոնի հիվանդության վաղ փուլերի մասին
___________
✅Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի երկարատև, դեգեներատիվ խանգարում է, որի վաղ ախտորոշումը թույլ է տալիս զգալիորեն բարելավել հիվանդի կյանքի որակը: Business Insider պարբերականը ներկայացրել է նյարդաբանների խորհուրդները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել դրա հետագա զարգացումը դանդաղեցնելու համար: Առաջին հերթին մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել օրգանիզմում տեղի ունեցող որոշ փոփոխություններին, որոնք կարող են հուշել հիվանդության զարգացման մասին: Անհանգիստ քուն: Պարկինսոնի հիվանդությանը բնորոշ են արագ քնի փուլի խանգարումները: Այս հիվանդության դեպքում մարդիկ սկսում են ակտիվ շարժվել քնած ժամանակ, սակայն արթնանալիս չեն հիշում իրենց գործողությունները: Սա կարող է վտանգավոր լինել, քանի որ որոշ դեպքերում շարժողական նման ակտիվությունը հանգեցնում է վնասվածքների: Հոտառության կորուստ: Պարկինսոնիզմով տառապողների 90 տոկոսը հիվանդության զարգացման սկզբում կորցնում է հոտերը տարբերելու կարողությունը: Ընդ որում, այս ախտանշանն ի հայտ է գալիս հիվանդությանը բնորոշ ախտանշանների ի հայտ գալուց տարիներ առաջ: Անհանգստություն: Անբացատրելի տագնապի մշտական զգացողությունը նույնպես կարող է լինել Պարկինսոնի հիվանդության հնարավոր ախտանշաններից մեկը, որը կարող է ի հայտ գալ հիմնական ախտանշաններից տարիներ առաջ: Այս անհանգստությունն ու տագնապը պայմանավորված են գլխուղեղում տեղի ունեցող բիոքիմիական փոփոխություններով: Այս դեպքում խնդիրը կարող է ուղեկցվել նաև դեպրեսիվ խանգարումներով: Աղեստամոքսային տրակտի խանգարումներ: Այս հիվանդության վաղ փուլերին բնորոշ են նաև աղիների աշխատանքի խանգարումներն ու մարսողության հետ կապված խնդիրները: հետազոտությունները ցույց են տվել, որ աղիների բակտերիալ միջավայրի ու գլխուղեղի վիճակի միջև կա ակնհայտ կապ:
_______________________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅Նուռ ուտելու 10 պատճառ_____________✅Նուռը ոչ միայն համեղ է, այլեւ ունի մի շարք օգտակար հատկություններ: Քանի դեռ Հայաստա...
09/05/2019

✅Նուռ ուտելու 10 պատճառ
_____________
✅Նուռը ոչ միայն համեղ է, այլեւ ունի մի շարք օգտակար հատկություններ: Քանի դեռ Հայաստանում նռան սեզոնը չի փակվել, աշխատեք որքան հնարավոր է շատ նուռ ուտել: Ահա մի քանի պարզաբանում և խորհուրդ նռան մասին. 1. Նուռն ունի երիտասարդացնելու հատկություն: Այն պարունակում է մեծ քանակով հակաօքսիդանտներ, որոնք կանխում են օրգանիզմի վաղաժամ ծերացումը: 2. Նուռը խթանում է երիկամների աշխատանքը: Ըստ մի շարք հետազոտությունների՝ նռան մեջ առկա նյութերը երիկամները պաշտպանում են տոքսիններից: 3. Նուռը պաշտպանում է լյարդը: Նռան հյութը ոչ միայն պաշտպանում է լյարդը, այլև նպաստում է դրա վերականգնմանը, եթե այն ինչ-որ պատճառներով վնասվել է: 4. Նուռը բարձրացնում է իմունիտետը: Նուռը և նռան հյութը պարունակում են մեծ քանակով վիտամին С, որը բարձրացնում է իմունիտետը և օգտակար է հատկապես ձմռանը և գարնանը: 5. Նուռը կանխարգելում է սիրտ-անոթային հիվանդությունները: Նուռը օգնում է օրգանիզմին ոչնչացնել անոթներում գտնվող ազատ ռադիկալները, ինչն էլ իր հերթին նվազեցնում է մի շարք սրտային հիվանդությունների ռիսկը: 6. Նուռը անփոխարինելի է շագանակագեղձի քաղցկեղի առկայության դեպքում, քանի որ այն կանխարգելում է դրա զարգացումը: Իսկ եթե մարդն արդեն ունի շագանակագեղձի քաղցկեղ, ապա նռան հյութը օգնում է բարելավել ինքնազգացողությունը և արագացնում է վնասված բջիջների վերականգնումը: 7. Նուռը կարգավորում է արյան ճնշումը, օգնում է այն նորմայի սահմաններում պահել, հատկապես երբ այն բարձրանում է յուղալի ուտելիքները չարաշահելու պատճառով: 8. Նուռը ալերգիկ չէ: Այն ոչ միայն ալերգիա չի առաջացնում, այլև նվազեցնում է դրա հավանականությունը այլ մթերքների հանդեպ: 9. Նուռը օգնում է նաև կրծքագեղձի և մաշկի քաղցկեղի առկայության պարագայում: Պարզվում է, որ նուռը օգտակար է ոչ միայն շագանակագեղձի, այլև կրծքագեղձի և մաշկի քաղցկեղի առկայության դեպքում, քանի որ այն կանխում է քաղցկեղածին բջիջների աճը: Որոշ մասնագետներ նաև պնդում են, որ նուռը նվազեցնում է քաղցկեղների առաջացման հավանականությունը: 10. Նուռը նաև հայտնի է իր քիչ կալորիաների պարունակությամբ՝ 100գ. նուռը պարունակում է ընդամենը 83 կալորիա, գրեթե այնքան, որքան 100գ. խնձորն է պարունակում: Օգտակար միներալների և վիտամինների պարունակությամբ էլ նուռը քիչ է զիջում խնձորին: Բացի օգտակար լինելուց նուռը նաև շատ համեղ է, և դա ևս մեկ պատճառ է այն ավելի հաճախ ուտելու համար:
____________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՑԻԱ. ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՇՏԿՈՒՄ՝ 50% ԶԵՂՉՈՎ_________ՇՏԱՊԵՔ հերթագրվել 011667788 համարով և մինչև մայիսի 31...
09/05/2019

✅ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱԿՑԻԱ. ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՇՏԿՈՒՄ՝ 50% ԶԵՂՉՈՎ
_________
ՇՏԱՊԵՔ հերթագրվել 011667788 համարով և մինչև մայիսի 31-ը օգտվեք բացառիկ ակցիայից Աստղիկ բկ-ի հայ-գերմանական ակնաբուժական բաժանմունքում։ -Հետազոտություն՝ 25000դրամ, -էքսիմերլազերային վիրահատություն՝ femto super lasik եղանակով , 50% զեղչով. 300000 դրամ՝ 600000-ի փոխարեն։ Հերթագրման համար զանգահարել՝ 011667788 համարին։
_________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅6 մթերք՝ նյութափոխանակությունը լավացնելու համար_________1. Բանանը պետք է ներառել ամենօրյա ճաշացանկում, քանի որ դրա մեջ ...
09/05/2019

✅6 մթերք՝ նյութափոխանակությունը լավացնելու համար
_________
1. Բանանը պետք է ներառել ամենօրյա ճաշացանկում, քանի որ դրա մեջ պարունակվող նյութերն ընդունակ են արագացնել նյութափոխանակությունը: 2. Խնձորը հարուստ է նյութերով, որոնք աղիներին օգնում են նորմալ աշխատել: Եթե չեք ցանկանում խնձոր ուտել, կարող եք խնձորի հյութ խմել կամ էլ 1-2 գդալ խնձորի քացախ, որը պետք է ավելացնել կես բաժակ ջրի մեջ: Գերադասելի է այն խմել առավոտյան քաղցած ժամանակ: 3. Որոշ հատապտուղներ՝ ելակ, հապալաս, մոշ, հարուստ են հակաօքսիդանտներով, որոնք օգտակար են աղիների մաքրման համար: Այս մրգերը շատ համեղ են, դրանք կարող են օգտագործվել տարբեր ձևերով՝ հյութերի, կոկտեյլների մեջ, նախաճաշի ընթացքում: 4. Գազարը հիանալի միջոց է դետոքսիկացիայի համար: Եթե այն պարբերաբար օգտագործեք, ձեր աղիները կաշխատեն՝ ինչպես անհրաժեշտ է: Գերադասելի է այն օգտագործել թարմ վիճակում կամ էլ հյութերի տեսքով: Եթե այս տարբերակներից ոչ մեկը ձեզ դուր չի գալիս, կարող եք գազարը խառնել մեղրի հետ և օգտագործել այդպես: 5. Սոխը ոչ միայն հրաշալի միջոց է արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար, այլև կանխարգելում է այնպիսի լուրջ հիվանդությունների առաջացումը, ինչպիսին է քաղցկեղը: Այն նաև արդյունավետ հակաօքսիդանտ է: 6. Նյութափոխանակությունը լավացնում է նաև լոլիկը:
___________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

Պլաստիկ վիրահատության հրաշքները 🙌🏼Ս/թ-ի մայիսի 19-ին և 21-ին Հարվարդի Բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբույժներ Բրանկո Բ...
08/05/2019

Պլաստիկ վիրահատության հրաշքները 🙌🏼

Ս/թ-ի մայիսի 19-ին և 21-ին Հարվարդի Բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբույժներ Բրանկո Բոգովիչն ու Արման Սերեբրակյանը, ինչպես նաև դերմատոլոգ-վիրաբույժ Մարալ Սկելսեյը Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստեփանյանի հետ համատեղ կկատարեն արտահայտված սպիական դեֆորմացիաների և այրվածքների հետքերի հեռացման եզակի պլաստիկ վիրահատություններ։

Խորհրդատվության համար գրանցվել նախապես՝ զանգահարելով 091 20 96 32 հեռախոսահամարով
———————————————————————
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅8 նշան, որ սիրտն օգնության կարիք ունի____________✅Երբ սիրտը նորմալ չի աշխատում, նկատվում են մի խումբ ազդանշաններ, ինքնա...
08/05/2019

✅8 նշան, որ սիրտն օգնության կարիք ունի
____________
✅Երբ սիրտը նորմալ չի աշխատում, նկատվում են մի խումբ ազդանշաններ, ինքնազգացողության վատացում: Այս նշանները վկայում են խնդիրների մասին, որոնց կրկնության դեպքում հարկավոր է մասնագետի օգնության դիմել: Ցավ կրծքավանդակում: Եթե կրծքավանդակում ճնշում կամ ցավ եք զգում, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ: Առիթմիա: Եթե պարբերաբար զգում եք, որ սիրտը շատ արագ կամ դանդաղ է զարկում առանց պատճառի՝ ֆիզիկական ծանրաբեռնվածություն, վախ, անհանգստություն, դիմեք մասնագետի օգնությանը: Ապնոէ: Սա շնչառության ժամանակավոր դադարն է քնի ընթացքում: Խնդիր, որը չի կարող անուշադրության մատնվել: Ոտքերի այտուցվածություն: Եթե մեծ քանակով աղ եք օգտագործում, գրեթե հնարավոր չէ խուսափել այս խնդրից: Աղի չարաշահումը կարող է ազդել նաև սրտի վրա՝ դառնալով արյան ճնշման բարձրացման և սրտի ծանրաբեռվածության պատճառ: Սրտխփոց: Երբ սրտի ռիթմն արագանում է, առաջանում է անհանգստություն: Բժիշկը կօգնի հասկանալ՝ արդյոք առկա են խնդիրներ, և հարկավոր է որևէ բան անել, թե ոչ: Խռմփոց: Այս խնդիրը կապված չէ միայն սխալ դիրքի հետ: Եթե պարբերաբար այսպիսի խնդիր է առաջանում, հարկավոր է զգուշանալ, քանի որ սրտի աշխատանքը կարող է դժվարանալ: Ցավ իրանում և ուսերի հատվածում: Այս հատվածներում ցավը կարող է սրտի խնդրի հետևանք լինել: Ցավ որովայնում: Որովայնի վերին հատվածում ցավի առկայության դեպքում ուշադրություն դարձրեք սրտին: Այս հատվածում ցավը հիմնականում պայմանավորված է նյութափոխանակության հետ կապված խնդիրներով, սակայն որոշ դեպքերում կարղ է զգուշացնել նաև, որ հարկավոր է ուշադրություն դարձնել սրտի առողջությանը:
___________________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅Ո՞ր հիվանդություններն են բուժվում առողջարանային քաղաքներում__________✅Հանգստավայրերում հիվանդները ստանում են ամբողջական...
08/05/2019

✅Ո՞ր հիվանդություններն են բուժվում առողջարանային քաղաքներում
__________
✅Հանգստավայրերում հիվանդները ստանում են ամբողջական բուժում, իհարկե, առաջնությունը տրվում է տվյալ առողջարանի առանձնահատկությանը (նայած, թե այնտեղ ինչպես են բուժում` մերսում, ցեխի վաննաներ, ֆիզիոթերապեւտիկական այլ պրոցեդուրաներ): Նշված բուժական էլեմենտների համատեղ ազդեցությունը կարող է շատ տարբեր լինել, իսկ բուժման մեթոդը` շատ անհատական: Կուրորտավայրերում կարող են բուժվել շատ հիվանդություններ` սիրտ-անոթային համակարգի, մարսողական համակարգի օրգանների, նյարդային համակարգի, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, շնչուղիների հիվանդություններ, որոնք տուբերկուլյոզային բնույթ չեն կրում, գինեկոլոգիական բնույթի հիվանդություններ, մաշկային, միզուղիների հիվանդություններ: Առողջարաններում հաջողությամբ բուժվում են նաեւ ականջի ու քիթ-կոկորդի հիվանդությունները: Այս կարգի հիվանդներին խորհուրդ է տրվում այնպիսի կլիմա ունեցող կուրորտավայրերը, ինչպիսիք են` Անապան, մեր այնքան սիրած Քոբուլեթին, Սուխումին, Շիվանդան եւ այլն: Վերին շնչուղիների քրոնիկական հիվանդություններով տառապողները (րինիտ, լարինգիտ, ֆարինգիտ) հաճախ բողոքում են քթի չորությունից, չոր հազից եւ այլն: Մի մասի մոտ հայտնաբերվում է քրոնիկական տոնզիլիտ, մյուս մասի մոտ՝ ռեֆլեկտորային հարբուխ եւ այլն: Այսպիսի հիվանդները կարող են բուժվել ցանկացած առողջարանային վայրում, որտեղ կա հանքային ջրով ինհալացիոն թերապիա: Խմբակային ինհալացիայի տարբերակը կիրառվում է Էսենտուկիի, Պյատիգորսկի, Բորժոմիի, Կիսլովոդսկի, Տրուսկավեցի առողջարաններում: Խմբակային ինհալացիայի ժամանակ հիվանդները մոտ 20 րոպե գտնվում են մի սենյակում, որը լցված է հանքային ջրի խիտ գոլորշիով: Այս պրոցեդուրայից հետո հիվանդների մեծ մասի մոտ լավանում է ինքնազգացողությունը եւ բարձրանում է այդ օրգան-համակարգերի դիմադրողականությունը: Հանքային ջրեր խմելու պրոցեդուրաներն էլ լավացնում են օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսները: Այս հիվանդներին օգնում է նաեւ ցեխաբուժությունը: Հաշվի առնելով սիրտ-անոթային համակարգի վիճակը` երբեմն քրոնիկական հիվանդությունների ժամանակ նշանակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ: Հիպերտրոֆիկական րինիտը, այն էտապում, երբ վիրաբուժական միջամտություն չի պահանջում, հաջողությամբ բուժվում է մերձծովյան, անտառային ու լեռնային կլիմայական պայմանների կուրորտներում: Կուրորտավայրերում բուժվող հիվանդությունների շարքում մեծ տեղ են զբաղեցնում շնչուղիների հիվանդությունները` օրինակ, թոքերի հիվանդությունը: Այս հիվանդությունները զարգանում են արտաքին միջավայրի ոչ բարենպաստ պայմանների` օդի աղտոտվածության պատճառով, կամ հանդիսանում են այլ հիվանդությունների հետեւանք: Առողջարանակուրորտային բուժումներն արդյունավետ նշանակություն են ունենում պլեւրիտից ու պնեւմանիայից հետո առաջացած մնացորդային երեւույթների դեպքում: Նման հիվանդությունների համար խորհուրդ են տրվում այնպիսի կուրորտները, ինչպիսիք են` Արշանը, Գագրան, Նալչիկը, Նովիյ Աֆոնը, Գելենջիկը, Սուրամին, Ղրիմի հարավային ափերը: Կուրորտավայրերում հնարավոր է բուժել կանացի որոշ հիվանդություններ`արգանդի խոռոչի ոչ սուր բորբոքային հիվանդություններ, փոքր կոնքի շրջանի որոշ հիվանդություններ, անպտղություն, կլիմակտերիկ սինդրոմ եւ այլն: Նշված հիվանդությունների համար խորհուրդ տրվող կուրորտավայրերն են` Ջերմուկը, Անապան, Գելենջիկը, Եվպատորիան, Թեոդոսիան եւ այլն: Կուրորտային բուժումները հակացուցված են արգանդի վզիկի պոլիպների, արյունահոսող էրոզիաների, արգանդի միոմայի ժամանակ եւ չարորակ ուռուցքների վիրահատությունից հետո: Առողջարանակուրորտային բուժում պետք է ստանան նաեւ նյութափոխանակության խանգարման հետեւանքով առաջացած ճարպակալումով հիվանդները: Այս կարգի հիվանդությունները բուժվում են հիմնականում հանքային ջրերով հարուստ վայրերում։ Երիկամների ու միզուղիների մի շարք հիվանդություններ`միզաքարային հիվանդությունները, քրոնիկ պիելոնեֆրիտը, ցիստիտն արդյունավետ բուժում են ստանում առողջարաններում, որոնք գտնվում են Արշանում, Ջավայում, Կուկայում, Պյատիգորսկում: Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդներին եւս խորհուրդ է տրվում առողջարանային բուժումը: Այս հիվանդների համար համեմատաբար բարենպաստ կլիմայական պայմաններ են ապահովում Մերձբալթյան շրջաններն ու Սեւ ծովի Կովկասյան մասը` հատկապես գարնանն ու աշնանը: Միայն այս հիվանդությունների մի քանի դեպքում է հակացուցված կուրորտային բուժումը` ստենոկարդիայի նոպաներով ուղեկցվող կորոնար անբավարարություն, ուղեղի անոթների արտահայտված սկլերոզ եւ այլն: Նյարդային համակարգի մի շարք հիվանդություններ անթերի կուրորտային բուժում են ստանում: Իհարկե, բացառություն են կազմում կաթվածը, պարկինսոնիզմը, հոգեկան խանգարումները: Կուրորտներում արդյունավետ բուժում են ստանում հատկապես հոդերի հիվանդությամբ տառապողները: Իհարկե, բացառություն են կազմում հիվանդության սուր վիճակները: Առհասարակ կան հիվանդություններ, որոնց դեպքում կուրորտային կամ առողջարանային բուժումը հակացուցված է. բոլոր հիվանդություններն իրենց սրված վիճակում, բոլոր վեներական հիվանդությունները, որոնք վարակիչ բնույթ են կրում, հոգեկան հիվանդությունները, թմրամոլությունն ու ալկոհոլիզմը, արյան հիվանդությունները, կախեքսիան, չարորակ նորագոյացությունները, տարբեր ծագմամբ արյունահոսությունները, բոլոր տեսակի ակտիվ տուբերկուլյոզները: Նշենք, որ հղիներին եւս` անկախ հղիության ընթացքից, 26 շաբաթական հղիությունից հետո խորհուրդ չեն տրվում կուրորտային պրոցեդուրաներ:
————————
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅Առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը. Արսեն Թորոսյան________________✅...
08/05/2019

✅Առանձնակի կարևոր են դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումը. Արսեն Թորոսյան
________________
✅Այսօր տեղի է ունեցել դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածի մեկնարկը, որին ներկա է գտնվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի դեղերի գործակալությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) և այլ հյուրեր: Հավելվածի միջոցով Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի հնարավորություն կունենա հաղորդել դեղերի կիրառման արդյունքում դիտված կողմնակի ազդեցությունների մասին: «Մենք, երբեմն, անզոր ենք որոշ հիվանդություններ բուժելու հարցում, սակայն չենք կարող թույլ տալ վնասել պացիենտին դեղերի կիրառման արդյունքում: Ուստի, ինչպես պացիենտների անվտանգությունը երաշխավորելու, այնպես էլ առողջապահության համակարգի նկատմամբ վստահությունը չխաթարելու տեսանկյունից առանձնակի կարևորություն ունեն դեղերի անվտանգության մշտադիտարկման արդյունավետ միջոցների ներդրումն ու կիրառվող գործիքակազմի կատարելագործումը», - ասել է նախարարը: Առողջապահության նախարարության և մասնավորապես` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի գործունեության նպատակն է անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային քաղաքականության իրագործումը: Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը: Կողմնակի ազդեցությունների հաղորդման գործընթացը թվային դաշտ տեղափոխելը համահունչ է ներկա ժամանակաշրջանին՝ հաղորդման մատչելիության բարձրացման շնորհիվ հնարավորություն ստեղծելով ընդլայնել բնակչության և առողջապահական ոլորտի մասնագետների ընդգծվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր աշխատանքներում: «Լիահույս եմ, որ հաղորդման գործընթացի մատչելիության բարձրացման շնորհիվ կընդլայնվի ինչպես բնակչության, այնպես էլ առողջապահական ոլորտի մասնագետների ընդգրկվածությունը դեղերի անվտանգության դիտարկմանն ուղղված չափազանց կարևոր գործընթացներում: Հայտնելով ընդամենը մեկ դեպք, մենք նպաստում ենք տասնյակ մարդկանց մոտ նմանատիպ երևույթների կանխարգելմանը և դեղերի անվտանգ կիրառմանը», - ասել է Արսեն Թորոսյանը:
_________________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅Ուշադրություն Մայիսի 1-ից -31-ը ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆը հայտարարում է զեղչՎահանաձեւ գեղձի սոնոգրաֆիա + էնդոկ...
07/05/2019

✅Ուշադրություն
Մայիսի 1-ից -31-ը ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆը հայտարարում է զեղչ
Վահանաձեւ գեղձի սոնոգրաֆիա + էնդոկրինոլոգի խորհրդատվություն` 10.000 դրամ
————————
📍 Ք. Երևան, Մխիթար Հերացու փող., 5 շենք
☎ 010 58-39-35

✅Սիսեռի օգտակար հատկությունները________✅Սիսեռը սննդային մանրաթելեր ու սպիտակուց է պարունակում, օգնում է մկանային զանգված...
07/05/2019

✅Սիսեռի օգտակար հատկությունները
________
✅Սիսեռը սննդային մանրաթելեր ու սպիտակուց է պարունակում, օգնում է մկանային զանգված ձեռք բերել, կանխարգելել փորկապությունը: Օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Սիսեռը ցածր գլիկեմիկ ինդեքս ունի, այն դանդաղ է յուրացվում, այդ պատճառով կարող է օգնել վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը: Արագացնում է նյութափոխանակությունը: Սիսեռը բավական մեծ քանակով սննդային մանրաթելեր է պարունակում, ինչն օգնում է արագացնել նյութափոխանակությունը: Բացի այդ՝ սիսեռում պարունակվող սննդարար նյութերը հեշտությամբ են յուրացվում: Լավացնում է աղիների աշխատանքը: Մանրաթելերն օգնում են նաև օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու նյութափոխանակության արգասիքները, կարգավորել աղիների աշխատանքը: Սիսեռը խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր հակված են փորկապության: Կարող է օգնել իջեցնել խոլեստերինի մակարդակը: Մանրաթելերը կարող են օգնել իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը, կանխարգելել անոթների խցանումը՝ դրանով նվազեցնելով սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը: Օգնում է մկանային զանգված ձեռք բերել: Սիսեռը բավական շատ սպիտակուցներ է պարունակում, որոնց օգտագործումը հնարավորություն է տալիս զարգացնել մկանները: Օգտակար է անեմիայի դեպքում: Սիսեռը հարուստ է սննդարար նյութերով, այդ թվում՝ երկաթով: Սիսեռի պարբերական օգտագործումը կօգնի կանխարգելել երկաթպակասորդային անեմիայի զարգացումը: Կարող է օգնել պահպանել տեսողությունը: Սիսեռը բավական մեծ քանակով վիտամին A է պարունակում, որն անհրաժեշտ է տեսողության պահպանման համար: Այն հակաօքսիդանտ է և պայքարում է ազատ ռադիկալների վնասակար ազդեցության դեմ
_______________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅Խիստ մտահոգիչ է երեխաների վնասվածքների խնդիրը. Արսեն Թորոսյան_______✅Միավորված ազգերի կազմակերպության հինգերորդ Գլոբալ ...
07/05/2019

✅Խիստ մտահոգիչ է երեխաների վնասվածքների խնդիրը. Արսեն Թորոսյան
_______
✅Միավորված ազգերի կազմակերպության հինգերորդ Գլոբալ ճանապարհային անվտանգության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ներկա են գտնվել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ոստիկանության, հասարակական կազմակերպությունների և այլ ներկայացուցիչներ: Մինչ ասուլիսը` նախարար Արսեն Թորոսյանն ու Հայաստանի ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը միասին բեմադրել են ավտովթար՝ ցույց տալու ամրագոտիների կարևորությունը։ «Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան հայաստանցիների համար վաղաժամ մահացության թիվ մեկ պատճառն են»,- ասել է Շարփը: Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Եգոր Զայցևը շեշտել է, որ միջոցառման նպատակն է բարձրացնել ճանապարհային անվտանգ երթևեկության իրազեկումը, իսկ կարգախոսն է՝ «Բարձրաձայնե՛ք և փրկե՛ք կյանքեր»: Արսեն Թորոսյանը ողջունել է մասնակիցներին և ընդգծել, որ խիստ մտահոգիչ է երեխաների վնասվածքների խնդիրը: Նա նշել է, որ ըստ Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի 2008 թվականի «Մանկական վնասվածքների կանխարգելման համաշխարհային հաշվետվության»` յուրաքանչյուր տարի մինչև 18 տարեկան գրեթե 830 000 երեխա մահանում է ոչ կանխամտածված վնասվածքների հետևանքով: «Առողջապահության նախարարության կողմից իրականացվող տրավմատիզմի կանխարգելման միջոցառումները ներառում են առողջապահական համակարգին վերապահված հետևյալ ուղղությունները. տրավմատիզմի արդյունավետ համաճարակաբանական հսկողության համակարգի ձևավորում, բնակչությանը տրավմատիզմի ռիսկի գործոնների վերաբերյալ իրազեկում, վնասվածքներից տուժածներին բժշկական օգնության տրամադրման որակի բարելավում»,- ասել է Արսեն Թորոսյանը: Նախարարը շեշտել է, որ այս տարի միջգերատեսչական համագործակցության շնորհիվ Հայաստանում պարտադիր է դարձել մինչև 7 տարեկան երեխաներին՝ «Քարսիթով» տեղափոխելու պահանջը։
___________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅Ատամնաբույժը նշել է՝ ինչպես խնամել ատամները կարիեսից խուսափելու համար———————✅Հաճախ բերանի խոռոչի սխալ խնամքը հանգեցնում...
07/05/2019

✅Ատամնաբույժը նշել է՝ ինչպես խնամել ատամները կարիեսից խուսափելու համար
———————
✅Հաճախ բերանի խոռոչի սխալ խնամքը հանգեցնում է ատամների հետ կապված տարատեսակ խնդիրների, որոնցից ազատվելը ոչ միշտ է հեշտ լինում: Նման խնդիրներից խուսափելու համար Շոտլանդիայի Դանդիի համալսարանի պրոֆեսոր, ատամնաբույժ Նիկոլա Ինեսը ներկայացրել է մի քանի պարզ խորհուրդ: CNN-ի հետ զրույցում պրոֆեսոր Ինեսը նշել է, որ ամենակարևոր նախապայմանն ատամների առողջության համար բավարար քանակությամբ ֆտորն է, ուստի հարկավոր է ընտրել այս տարրով հարուստ ատամի մածուկ: Մասնագետի խոսքով՝ սա ամենաօգտակար ատամի մածուկն է, որն օգնում է կանխել կարիեսի զարգացումը: «Ատամի մածուկում ֆտորի պարունակությունը պետք է լինի առնվազն 1350-1500 ppmF, սա շատ կարևոր է», - ընդգծում է բժիշկը: Բացի այդ, ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ մաքրել ատամները քնելուց առաջ: Մասնագետի խոսքով՝ երեկոյան ատամները ֆտոր պարունակող ատամի մածուկով լվանալը կօգնի պաշտպանել դրանք կարիեսից: Բանն այն է, որ գիշերն ավելի քիչ թուք է արտադրվում, ուստի ֆտորն ավելի երկար է մնում ատամների վրա և ավելի լավ է ամրապնդում դրանք: Ատամնաբույժը նաև խորհուրդ չի տալիս երկար ողողել բերանի խոռոչն ատամները լվանալուց հետո: Քանի որ այս դեպքում ֆտորն ու այլ օգտակար տարրերը լվացվում են և որևէ օգուտ չեն տալիս: Բացի այդ, հարկավոր է վերահսկել օգտագործվող քաղցրավենիքի քանակությունը և ուտել դրանք ջրի հետ՝ ատամները քաղցրի վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար:
———————————
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅6 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում սպիտակուցների դեֆիցիտի մասին__________✅Սպիտակուցները մարդու օրգանիզմի համար ամ...
06/05/2019

✅6 ախտանշան, որոնք վկայում են օրգանիզմում սպիտակուցների դեֆիցիտի մասին
__________
✅Սպիտակուցները մարդու օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից են, սակայն հաճախ սխալ սննդակարգի ու որոշակի նախասիրությունների պատճառով մարդիկ չեն օգտագործում բավարար քանակությամբ սպիտակուց: Սա կարող է բավական լուրջ խնդիր դառնալ ու դրսևորվել մի շարք տհաճ ախտանշաններով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից մի քանիսը, որոնք կօգնեն ժամանակին միջոցներ ձեռնարկել: Հաճախակի այտուցներ Փորձագետների խոսքով՝ սպիտակուցների պակասի ֆոնին խանգարվում է օրգանիզմում ջրի ու աղի հաշվեկշիռը, ինչի հետևանքով հյուսվածքներում հեղուկ է կուտակվում: Մշտական այտուցները սպիտակուցի պակասի մասին վկայող ամենատարածված ախտանշաններից են: Այս դեպքում կարող են այտուցվել ձեռքերը, ոտքերն ու անգամ որովայնը: Քաղցի զգացում Սննդակարգում բավարար քանակությամբ սպիտակուցի առկայության դեպքում քաղցի զգացումը պահպանվում է բավական երկար ժամանակ, մինչդեռ սպիտակուցների պակասի դեպքում մարդուն կարող է տանջել մշտական քաղցը: Սա պայմանավորված է նրանով, որ սպիտակուցները բավական երկար են յուրացվում, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օրական երեք անգամ սպիտակուցային որևէ մթերք օգտագործել: Տրամադրության անկում Օրգանիզմի բջիջների միջև տեղեկության փոխանցման համար գլխուղեղն օգտագործում է նեյրոտրանսմիտերներ, որոնք բաղկացած են ամինաթթուներից՝ սպիտակուցների «շինանյութից»: Սպիտակուցների պակասի հետևանքով գլխուղեղում կարող են տեղի ունենալ խանգարումներ, որոնք դրսևորվում են վարքային խնդիրներով՝ տրամադրության անկմամբ, դեպրեսիաներով ու ագրեսիայով: Մազերի ու եղունգների փխրունություն Սննդակարգում սպիտակուցների քանակությունից է կախված եղունգների, մազերի ու մաշկի առողջությունը, քանի որ դրանց բաղադրության մեջ կան մի շարք անփոխարինելի սպիտակուցներ՝ էլաստին, կոլագեն, կերատին: Եթե օրգանիզմը սննդի հետ չի ստանում բավարար քանակությամբ սպիտակուցներ, ապա նշված հյուսվածքների առողջության համար արտադրվող սպիտակուցները բավարար չեն լինում, ինչի արդյունքում մազերն ու եղունգները դառնում են ավելի փխրուն, իսկ մաշկը հաճախ է գրգռվում: Վերքերի դանդաղ ապաքինում Սպիտակուցները մկանային հյուսվածքների, մաշկի ու արյան բջիջների բաղադրիչ տարրնեն, ուստի դրանց պակասի դեպքում վնասվածքների ապաքինման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Հաճախակի մրսածություն Սպիտակուցը մասնակցում է նաև իմունային բջիջների կառուցման գործընթացներին, ուստի զարմանալի չէ, որ դրա պակասի հետևանքով իմունային համակարգը թուլանում է, ինչն էլ մարդուն խոցելի է դարձնում վարակների նկատմամբ: Մասնագետների խոսքով՝ հասուն մարդու արյան մեջ սպիտակուցի պարունակության նորման 65-85 գ/լ է, իսկ երեխաների արյան մեջ՝ 45-80 գ/լ: Սպիտակուցի հարուստ աղբյուր են տավարի միսը, հնդկահավի միսը, հավի միսը, խոզի անյուղ միսը, ձուկը, կաթնամթերքը, հավկիթը, լոբազգիները և այլն:
—————————
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

✅Ոտքերի դողի 4 պատճառ_______✅Այս անհարմար զգացողությունը շատ մարդկանց է գիշերվա կեսին արթնացնում, բայց, բարեբախտաբար, այ...
06/05/2019

✅Ոտքերի դողի 4 պատճառ
_______
✅Այս անհարմար զգացողությունը շատ մարդկանց է գիշերվա կեսին արթնացնում, բայց, բարեբախտաբար, այդ դողը 10 րոպեից ավելի չի տևում։ Այնուամենայնիվ, դա կարող է ստիպել ձեզ ցավ զգալ հաջորդ օրը։ Շատ մարդիկ պարզապես ցավազրկում են անում, բայց դա կարող է կրկնվող խնդիր լինել, եթե դուք այդ ցավի աղբյուրը չգտնեք այն ուղղելու համար։ Ստորև դիտարկենք մկանային այդ սպազմերի պատճառները, ինչպես նաև դրանք վերացնելու եղանակները։ Ոտքերի դողի պատճառները 1. Ջրազրկում Երբ դուք շատ եք քրտնում կամ պարզապես ջուր չեք խմում, ձեր մարմինը կկորցնի էլեկտրոլիտներ, որոնք օգնում են ձեր մկանների ճիշտ աշխատանքին։ Հետևաբար՝ ձեր մարմինը չխոնավեցնելը հավանաբար կհանգեցնի հաճախակի մկանային դողերի։ 2. Դուք մրսում եք։ Թեպետ շատ մարդիկ ավելի լավ քնում են սառը սենյակում, ավելի ցուրտ ջերմաստիճանը կարող է մկանների դող հարուցել։ Եթե դուք այնուամենայնիվ գերադասում եք քնել սառը սենյակում, համոզվեք, որ գոնե լավ եք ծածկված, ու չմոռանաք լավ ծածկել ոտքերը։ Սառը ջերմաստիճանի ազդեցությամբ մկանները կարող են պնդանալ ու ոչ ճկուն դառնալ, ինչը կարող է հարուցել մկանների ցավոտ կրճատումներ։ 3. Երկար ժամանակ նույն դիրքով եք գտնվում։ Եթե դուք երկար ժամանակ միևնույն դիրքով նստած կամ կանգնած եք, կարող են ի հայտ գալ մկանային սպազմեր հետագայում։ Բարձրակրունկներ հագնող կանայք հատկապես խոցելի են մկանային դողի նկատմամբ, քանի որ այն ոտքերի, ողնաշարի համար հսկայական ծանրաբեռնվածություն է ստեղծում։ 4. Առանց ձգումների վարժություններ։ Մարդկանց կողմից կատարվող ամենամեծ սխալներից մեկն առանց մինչև և հետո ձգումներ կատարելու մարզումներն են։ Այն ժամանակ, երբ ֆիզիկական վարժությունները կմեծացնեն ձեր ֆիզիկական վիճակը և ուժը, ձգումների բացակայությունը կարող է ավելի ուշ ցավագին զգացողություններ հարուցել։ Ինչպես կանխել ոտքերի դողը։ 1. Տաք ցնցուղ ընդունեք։ Մարզումներից առաջ դուք թեթև վարժանքներ եք անում` մկանները մարզումներին պատրաստելու ու վնասվածքները կանխելու համար։ Նույն կոնցեպցիան ընդունելի է նաև մկանային դողի ի հայտ գալը կանխելու համար։ Եթե ձեր մկանները ցավ են զգում կամ չորություն, պարզապես տաք ցնցուղի տակ մտեք, որպեսզի թեթևացնեք ցավն ու թուլացնեք մկանները։ 2. Թթվի ջուր խմեք։ Դու միգուցե լսել եք այս դարավոր միջոցի մասին նախկինում էլ, և շատ մարդիկ դրանից հաջողությամբ օգտվել են։ Ուսումնասիրությունները ցույց են տվել թթվի ջրի օգտագործման արդյունավետությունն այն հարցում, որ անցկացնեն ոտքերի դողը։ Մի ուսումնասիրություն նույնիսկ ցույց է տվել, որ թթվի ջուրն ավելի լավ է, քան ջուրը։ 3. Բանան կերեք։ Մկանների սպազմերը կարող են տեղ գտնել կալիումի ցածր մակարդակի պատճառով։ Բանանը պարունակում է կալիումի ամենաբարձր խտությունը բնության մեջ գոյություն ունեցող ցանկացած այլ սննդամթերքի համեմատությամբ։ Դրա համար էլ հաջորդ անգամ, երբ դուք ոտքերի դող կունենաք, փորձեք 1-2 բանան ուտել` կալիումի ձեր մակարդակը լրացնելու ու ձեր վիճակը թեթևացնելու համար։
______________
#врач #врачи #новости #բժշկություն #բժիշկ #հիվանդանոց #նորություն #հիվանդություն #հիվանդություններ #ակցիաներ

Address

Երևան

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Hospitals.am posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Hospitals.am:

Share