Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center
Բարձրակարգ հոգեբանական, հոգեբուժական, թմրաբանական և նյարդաբանական օգնություն:
Կենտրոնն ունի ամենամեծ գիտական պոտենցիալը հոգեկան առողջության ոլորտում:
Ծառայություններ`
1. Անհատական հոգեբանական խորհրդատվություն կապված՝
-նևրոզների
-ֆոբիաների
-տագնապալիության
-հոգեմարմնական և մարմնահոգեկան խնդիրների հետ:
2. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված սուր սթրեսի և հետտրավմատիկ սթրեսի հաղթահարմանը:
3. Հոգեբանական խորհրդատվություն ընտանիքի և զույգերի համար' ուղղված տարբեր կոնֆլիկտային, պրոբլեմային, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը:
4.
Անհատական հոգեբանական խորհրդատվություն դեռահասների համար' ուղղված միջանձնային, ներընտանեկան հարաբերությունների բարելավմանը, դեռահասության ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը:
5. Անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք հոգեկան խանգարումների դեպքում /կոգնիտիվ-վարքային թերապիայի օգնությամբ/:
6. Խմբային հոգեբանական թրեյնինգ' ուղղված անձնային աճին:
7. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված ավելորդ քաշի նվազեցմանը:
8. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված տարբեր կախվածությունների հաղթահարմանը՝
-համակարգչային
-ալկոհոլային
-թմրանյութային
-ծխախոտային
-ազարտային խաղերի
-կրոնական:
9. Հոգեբանական աշխատանք սուիցիդալ վարքի դեպքում:
10. Հոգեախտորոշում և հոգեթերապիա մեջքի քրոնիկական ցավի դեպքում:
26/07/2025
🔹 Նա մտածում էր, թե այլևս ելք չկա… 🔹
Սթրես, անքնություն, խուճապային գրոհներ, մեկուսացում։ Ամեն օր պայքար ինքն իր դեմ։
Երբ դիմեց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն, սկսվեց փոփոխությունը։
Մեր կենտրոնում հոգեբաններն ու հոգեբույժները աշխատում են մի թիմով՝ խորությամբ հասկանալու, իսկապես օգնելու համար։ Խոսք, աջակցություն, ճիշտ դեղամիջոց և ամենակարևորը՝ հավատ։
📌 Մի քանի ամիս անց՝ քունը կարգավորվել էր, վախերը՝ հաղթահարվել, իսկ նա վերադարձել էր կյանքի բնական հոսքին։
🔸 Երբ ճիշտ մարդիկ ճիշտ պահին կողքիդ են, վերականգնումը դառնում է հնարավոր։
Ազգային տոները ոչ միայն անցյալի հիշեցում են, այլև ներկայի ու ապագայի ձևավորման հզոր գործիք։ Դրանք օգնում են մեզ ճանաչել մեր արմատները, հասկանալ ինքնությունն ու ամրապնդել պատկանելության զգացումը։
Երբ մարդը միանում է ազգային տոնակատարություններին՝ նա ոչ միայն մասնակցում է, այլ վերագտնում է իր պատմությունը, իր ուժն ու արժեքը։
Այդ միասնականության զգացումը մեծ ազդեցություն ունի ինքնագնահատման ու հոգեկան առողջության վրա։
Այս և այլ թեմաների մասին խոսում ենք ոլորտի գիտակ Լուսինե Բուղայանի հետ
23/07/2025
📌 Ուղիղ եթեր՝ Ազգային տոները՝ ինքնաճանաչման, ինքնագնահատման և միասնության գրավական
Ազգային տոները ոչ միայն անցյալի հիշեցում են, այլև ներկայի ու ապագայի ձևավորման հզոր գործիք։ Դրանք օգնում են մեզ ճանաչել մեր արմատները, հասկանալ ինքնությունն ու ամրապնդել պատկանելության զգացումը։
🧠 Երբ մարդը միանում է ազգային տոնակատարություններին՝ նա ոչ միայն մասնակցում է, այլ վերագտնում է իր պատմությունը, իր ուժն ու արժեքը։ 🤝 Այդ միասնականության զգացումը մեծ ազդեցություն ունի ինքնագնահատման ու հոգեկան առողջության վրա։
📅 Հուլիսի 24-ին, ժամը 19:00-ին, ՀՍԿԿ ֆեյսբուքյան էջում
🎙 Վարող՝ Արմեն Սողոյան
🎤 Հյուր՝ Լուսինե Բուղայան
📌 Ուղիղ եթերի ընթացքում մասնագետները կխոսեն այն մասին՝
🔹 Ինչպե՞ս են ազգային տոները նպաստում հոգեբանական առողջությանը
🔹 Ինչպե՞ս դրանք կարող են ծառայել որպես ինքնաճանաչման գործիք
🔹 Ինչու՞ է կարևոր ազգային հիշողության պահպանումը՝ ինչպես անհատի, այնպես էլ հասարակության մակարդակով
22/07/2025
✨ Հանդիպում են փորձն ու նվիրվածությունը՝ մեկ նպատակով՝ հոգեկան առողջության պահպանման ու վերականգնման համար։
🧠 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը ստեղծվել է այն համոզմունքով, որ հոգեկան առողջությունն արժանի է նույնքան ուշադրության, որքան ֆիզիկականը։
Եվ այս համոզմունքը կյանքի է կոչվում հենց մեր կենտրոնի մասնագետների շնորհիվ։
📸 Այս լուսանկարում պատկերված են կենտրոնի այն մասնագետները, որոնք իրենց ողջ մասնագիտական ներուժը, տարիների փորձը և մարդկային նրբությունը ներդնում են ամեն օր՝ օգնելով դիմացինին վերագտնելու ներքին հավասարակշռությունը, հաղթահարելու ապրումները, վերաիմաստավորելու անցած ճանապարհը։
🔹 Կենտրոնի ղեկավար՝
👨🏻⚕️Արմեն Սողոյան – Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, ՀՍԿԿ հիմնադիր և ղեկավար, Մխիթար Հերացու անվ․ ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.։
🔹 Գիտական ղեկավար՝
👨🏻⚕️Սամվել Սուքիասյան – ՀՍԿԿ գիտական ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Գիտական խորհրդի նախագահ, Ռուսաստանի բնագիտական ակադեմիայի իսկական անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր:
🔹 Հոգեբուժության ոլորտի առաջատար մասնագետներ՝
👩🏻⚕️Կարինե Թաթարյան – Մխիթար Հերացու անվ․ ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, Եվրոպական հոգեբուժական ասոցիացիայի գիտական սեկցիաների համակարգող, Ռեքավերի Քոլեջի դասընթացավար, բ.գ.թ., դոցենտ։
👩🏻⚕️Նարինե Իսրայելյան – Մանկական և դեռահասային տարիքի հոգեբույժ, հոգեթերապևտ։
👩🏻⚕️Միլենա Մկրտչյան – Մեծահասակների հոգեբույժ:
👩🏻⚕️Աշխեն Պողոսյան – Հոգեբույժ, կլինիկական հոգեբան։
📌 Մեր ծառայությունները ներառում են՝ հոգեբուժական, հոգեբանական, նյարդաբանական ու թմրաբանական օգնություն, դեպքի վարում, տնային խորհրդատվություն և աջակցություն, ինչպես նաև բուժման կազմակերպում լավագույն կլինիկաներում։
🤝 📍 Մենք պատրաստ ենք կարգավորել նույնիսկ ամենաբարդ խնդիրները, անգամ այնպիսիք, որոնք ընտանիքին կարող են թվալ անլուծելի։ Որովհետև մենք հավատում ենք՝ ցանկացած խնդիր միշտ ունի լուծում, և մենք կօգնենք ձեզ այդ գործում:
📞 Խորհրդատվության համար զանգահարել 099 544477
19/07/2025
🧠 Ներկայացնում ենք Վանեսսա Սարգսյանին — մեր թիմի երիտասարդ մասնագետներից մեկը
✨ Վանեսսա Սարգսյանը հոգեբան է, որի մասնագիտական մոտեցումը համադրում է գիտելիքը, ապրումակցումը։ Նա գործում է որպես ուղեկից՝ օգնելով մարդկանց հասկանալ իրենց ներաշխարհը, հաղթահարել դժվարությունները և վերագտնել ներքին հավասարակշռությունը։
🔍 Իր խորհրդատվական աշխատանքի շրջանակում Վանեսսան զբաղվում է հետևյալ հարցերով՝
• ներքին անհանգստություն, տագնապ և անբացատրելի լարվածություն
• երկարատև սթրեսի հետևանքներ և հոգեկան սպառվածություն
• ինքնագնահատականի խնդիրներ, մեղքի և անպետքության զգացողություն
• հարաբերություններում վերարտադրվող դժվարություններ
• կյանքի շրջադարձային փուլեր, կորուստներ, անորոշություն և որոշումների դժվարություն
• տեղահանության կամ պատերազմական փորձառության հոգեբանական հետևանքներ
💬 Վանեսսան աշխատում է հայերեն լեզվով՝ ապահովելով ապահով, պրոֆեսիոնալ և համբերատար միջավայր՝ անձնային աճի և հոգեկան վերականգնման համար։
🤝 Վանեսսան հավատում է, որ յուրաքանչյուր մարդ իր ներսում ունի ուժ՝ հաղթահարելու անգամ ամենաբարդ հոգեբանական ճգնաժամը։
Խորհրդատվության համար 0995444777
17/07/2025
Արդյոք, երբևէ լսե՞լ եք, որ մեր հոգեկան վիճակը կարող է արտահայտվել ֆիզիկական հիվանդություններով։ -Բայց արդյոք դա միֆ է, թե իրական վտանգ, որից պետք է պաշտպանվել։
-Ի՞նչ են իրականում հոգեմարմնական խանգարումները
-Որո՞նք են դրանց առաջացման հիմնական պատճառները
-Ինչպե՞ս կարող ենք կանխարգելել կամ կառավարել դրանք
-Ինչու՞ է կարևոր ուշադրություն դարձնել մեր հույզերին և մտքերին, որպեսզի դրանք չդառնան մարմնի լեզու։
Սա բացառիկ հնարավորություն է լսելու գիտական ու պրակտիկ խորհուրդներ, բ.գ.թ., պրոֆեսոր Սամվել Սուքիասյանից՝ մարդու, ով տարիներ շարունակ ուսումնասիրում է հոգեկանի և մարմնի փոխազդեցությունը։
15/07/2025
✅ Ուղիղ եթեր հինգշաբթի՝ ժամը 16:30
✨ Այս հինգշաբթի պատրաստվում ենք շատ կարևոր և հետաքրքիր զրույցի։ Մեր հյուրն է՝
📌 ՀՍԿԿ գիտական ղեկավար,
📌 ՀՀԱ Գիտական խորհրդի նախագահ,
📌 բ.գ. դ., պրոֆեսոր Սամվել Սուքիասյան։
💬 Թեմա՝ «Արդյոք այդքան վտանգավոր են հոգեմարմնական (փսիխոսոմատիկ) խանգարումները»
🤔 Դուք երբևէ լսե՞լ եք, որ մեր հոգեկան վիճակը կարող է արտահայտվել ֆիզիկական հիվանդություններով։ Բայց արդյոք դա միֆ է, թե իրական վտանգ, որից պետք է պաշտպանվել։
🌱 Ուղիղ եթերի ընթացքում կպարզենք՝
🔹 Ի՞նչ են իրականում հոգեմարմնական խանգարումները
🔹 Որո՞նք են դրանց առաջացման հիմնական պատճառները
🔹 Ինչպե՞ս կարող ենք կանխարգելել կամ կառավարել դրանք
🔹 Ինչու՞ է կարևոր ուշադրություն դարձնել մեր հույզերին և մտքերին, որպեսզի դրանք չդառնան մարմնի լեզու։
💡 Սա բացառիկ հնարավորություն է լսելու գիտական ու պրակտիկ խորհուրդներ պրոֆեսոր Սամվել Սուքիասյանից՝ մարդու, ով տարիներ շարունակ ուսումնասիրում է հոգեկանի և մարմնի փոխազդեցությունը։
📅 հուլիսի 18, 16:30
📍 Ուղիղ եթերը մեր էջում՝ Facebook
13/07/2025
🎬 Կինոթերապիայի 4-օրյա հանդիպումների շարք
Ի՞նչ կլինի, եթե մի պահ լռեցնես արտաքին աղմուկը և նայես ներս՝ քո պատմություններին, անցումներին, ցավերին ու լռություններին։
Այս 4-օրյա կինոթերապիայի ճանապարհորդությունը հենց դրա մասին է։
✨ Ի՞նչ է ներառում յուրաքանչյուր հանդիպումը.
🎞 Կարճամետրաժ ֆիլմի դիտում
🧩 Թեմատիկ, խորը քննարկում
🌀 Ստեղծագործական և ներհայեցողական վարժություններ խմբում
🎯 Թեմաները և արդյունքները
🔹 Ո՞վ եմ ես, երբ լռում են բոլոր ձայները
→ Ճանաչում, ինքնավերլուծություն, ներքին արժեքների վերագտնում
🔹 Վերադարձ իմ ամբողջականությանը
→ Ինքդ քեզ ընդունելու կարողություն, ինքնահարգանք, ներքին ուժի գիտակցում
🔹 Վստահության վերականգնում
→ Ինքդ քեզ ու ուրիշներին վստահելու պատրաստակամություն, հոգեբանական պաշտպանությունների ճանաչում
🔹 Մտածել սահմաններից դուրս
→ Ստեղծագործ մտածողություն, ճկունություն, աշխարհը նոր աչքերով տեսնելու ունակություն
👩💼 Հանդիպումը վարում են՝ Մերի Արտաշյանը և Անի Ավագյանը:
💸 Մասնակցությունն ամբողջ փաթեթն՝ ընդամենը 8000 դրամ
📅 Օգոստոսի 9, 16, 23, 30 |
🕛 Ժամը 12:00 |
⏳ Տևողություն՝ 1.5 - 2 ժամ
📍 Նալբանդյան 47, Երևան |
👥 Մուտքը՝ 16+
Անվճար հոգեբանական օգնություն Ջերմուկ, Գորիս և Կապան համայնքերում
Հուլիսի 11-ին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի մասնագետները այցելեցին Ջերմուկ և Գորիս, որտեղ տեղի մասնաճյուղերում ցուցաբերվեց անհրաժեշտ անվճար խորհրդատվություն:
Սանտե Արմենիա կազմակեպության աջակցությամբ անվճար հոգեբանական օգնությունը հասանելի է Ջերմուկի, Գորիսի և Կապանի ՀՍԿԿ մասնաճյուղերում:
Համաձայն պայմանավորվածության մասնագետները ամիսը մեկ անգամ մեկնում են Ջերմուկ, որտեղ անվճար հոգեկան առողջության ծառայություններ են ցուցաբերվում բոլոր կարիք ունցեղներին, և Գորիս, որտեղ նույն ծառայությունները մատուցվում են պատերազմի թիրախ խմբերում ընդգրկված և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին:
Ցանկացած հարցով կարող ենք զանգահարել 099-544477 ՀՍԿԿ կենտրոնական գրասենյակ:
10/07/2025
Դեռահասության տարիքը չափազանց խոցելի շրջան է, և հենց այս փուլում բուլինգը կարող է լուրջ հետևանքներ թողնել դեռահասի ինքնագնահատականի, հոգեկան առողջության և անգամ ապագա կյանքի վրա։ Բուլինգի զոհերը հաճախ լռում են, տանում իրենց ցավը մենակ՝ չիմանալով ինչպես դիմակայել։
Ինչպիսի՞ հոգեբանական և սոցիալական վնասներ է բերում բուլինգը
🔹 Ինչպե՞ս է տուժում դեռահասների ինքնագնահատականը, վստահությունը և փոխհարաբերությունները
🔹 Ի՞նչ կարող են անել ծնողները, ուսուցիչները և ընկերները՝ որպես աջակցող ուժեր
🔹 Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի դպրոցը և համայնքը՝ բուլինգը կանխելու համար
Այս և այլ հարցերը կքննարկենք հոգեբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Կարապետյանի հետ
Be the first to know and let us send you an email when Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.
Contact The Practice
Send a message to Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center:
Ուրախ եմ ողջունել Ձեզ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի կայքում: Կենտրոնը կոչված է իր լուման ներդնել հոգեկան առողջության պահպանման և բարելավման գործում: Կենտրոնի գործունեության հիմքում ընկած է բազմաթիվ երկրների փորձը և հայաստանյան իրականության համադրությունը, ինչը հնարավորություն է տալիս կիրառել հոգեկան առողջության հիմնախնդիրների կարգավորման լավագույն մոդելը: Կենտրոնի ծառայություններն ուղղված են կարգավորելու հոգեկան առողջության խնդիրների գրեթե ողջ ներկապնակը. սկսած այն խնդիրներից, որոնք, գուցեև առանց օգնության էլ լուծվեին՝ ուղղակի ավելի շատ ժամանակ խլելով և անհանգստություն պատճառելով, վերջացրած անգամ ամբողջ ընտանիքին անլուծելի թվացողներով: Մենք պատրաստ ենք գործով ապացուցել, որ ցանկացած խնդիր միշտ ունի լուծում:
Եղեք առողջ՝ հոգով և մարմնով:
Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի գիտական ղեկավար` Արմեն Սողոյան
Մեր կենտրոնի հիմանական ծառայություններն են․
Հոգեբուժական, հոգեբանական, թմարբանական օգնություն և խորհրդատվություն նաև առցանց/օնլայն տարբերակով
1. Անհատական հոգեբանական խորհրդատվություն կապված՝
-նևրոզների
-ֆոբիաների
-տագնապալիության
-հոգեմարմնական և մարմնահոգեկան խնդիրների հետ:
2. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված սուր սթրեսի և հետտրավմատիկ սթրեսի հաղթահարմանը:
3. Հոգեբանական խորհրդատվություն ընտանիքի և զույգերի համար' ուղղված տարբեր կոնֆլիկտային, պրոբլեմային, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը:
4. Անհատական հոգեբանական խորհրդատվություն դեռահասների համար' ուղղված միջանձնային, ներընտանեկան հարաբերությունների բարելավմանը, դեռահասության ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը:
5. Անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք հոգեկան խանգարումների դեպքում /կոգնիտիվ-վարքային թերապիայի օգնությամբ/:
6. Խմբային հոգեբանական թրեյնինգ' ուղղված անձնային աճին:
7. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված ավելորդ քաշի նվազեցմանը:
8. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված տարբեր կախվածությունների հաղթահարմանը՝
-համակարգչային
-ալկոհոլային
-թմրանյութային
-ծխախոտային
-ազարտային խաղերի
-կրոնական:
9. Հոգեբանական աշխատանք սուիցիդալ վարքի դեպքում:
10. Հոգեախտորոշում և հոգեթերապիա մեջքի քրոնիկական ցավի դեպքում:
11. Լոգոպեդական ծառայություն