Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյան

Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյան Մաշկաբան - Սեռավարակաբան Հովհաննես Հովհաննիսյան
(1)

06/03/2026
Բարեվ Ձեզ ես հետեվեցի Ձեր խորհուրդին դիմեցի ինֆեկցիոն հիվանդանոց ինձ պարկացրին դուք ճիշտ էիք իմ մոտ ջրծաղիկ էր ես նոր եմ...
01/03/2026

Բարեվ Ձեզ ես հետեվեցի Ձեր խորհուրդին դիմեցի ինֆեկցիոն հիվանդանոց ինձ պարկացրին դուք ճիշտ էիք իմ մոտ ջրծաղիկ էր ես նոր եմ հասկանում որ չգնաի սենց ընթացք չեր ունենա արդեն լավ եմ շնորհակալ եմ ձեզանից Ձեր մարդկային եվ մասնագիտական բարձր որակների համար
ինչղ կսենք լենագանցինկս ծո ապ ջան ջիգյարտ ուտեմ

Այս սենց ջիգյար հաղորդագրությունները միշտ ոգևորել են!!!!

🧠 5. Իրական «մաքրումը» ինչ էԵթե ուզում ենք օրգանիզմին օգնել՝✔ հավասարակշռված սնունդ✔ բավարար ջուր✔ քուն✔ ֆիզիկական ակտիվ...
27/02/2026

🧠 5. Իրական «մաքրումը» ինչ է

Եթե ուզում ենք օրգանիզմին օգնել՝

✔ հավասարակշռված սնունդ
✔ բավարար ջուր
✔ քուն
✔ ֆիզիկական ակտիվություն
✔ ալկոհոլի սահմանափակում
✔ պարբերական բժշկական ստուգումներ

«Մաքրող սիստեմաները» մեծամասամբ
👉 անիմաստ են
👉 մարքեթինգային են
👉 երբեմն վտանգավոր են

Օրգանիզմը լվացքի մեքենա չէ, որ պետք է ամիսը մեկ «քիմմաքրում» անել։

Եթե կա կոնկրետ գանգատ՝ պետք է ախտորոշել պատճառը, ոչ թե «մաքրել» անորոշ մի բան։

Ամենատարածված սխալը՝մարդը ինքնուրույն ընտրում է անալիզները։Հետո գալիս է և ասում՝«Ահա արդյունքները, բուժում նշանակեք»։Բայ...
27/02/2026

Ամենատարածված սխալը՝
մարդը ինքնուրույն ընտրում է անալիզները։

Հետո գալիս է և ասում՝
«Ահա արդյունքները, բուժում նշանակեք»։

Բայց բժշկությունը այդպես չի աշխատում։

🩺 Ճիշտ հերթականությունը սա է՝
1️⃣ Գանգատների մանրամասն քննարկում
2️⃣ Զննություն
3️⃣ Նախնական ախտորոշում
4️⃣ Նպատակային հետազոտություն

Ոչ թե՝
«Ինչքան շատ անալիզ, այնքան լավ»։

Ավելորդ հետազոտությունը կարող է՝
▪️ շփոթեցնել
▪️ բերել ավելորդ բուժման
▪️ առաջացնել անհանգստություն
▪️ ավելացնել ֆինանսական բեռ

Անալիզը պետք է լինի պատասխան կոնկրետ բժշկական հարցին։
Եթե հարցը չկա՝ պատասխանը նույնպես իմաստ չունի։

❌ «Ես արդեն 20 տարի ունեմ, ուրեմն անվտանգ է»❌ «Google-ում նայեցի՝ նման է սովորական խալի»❌ «Գեղեցկության սրահում հեռացրեց...
26/02/2026

❌ «Ես արդեն 20 տարի ունեմ, ուրեմն անվտանգ է»
❌ «Google-ում նայեցի՝ նման է սովորական խալի»
❌ «Գեղեցկության սրահում հեռացրեցին՝ առանց հետազոտության»
❌ «Չեմ ուզում նայեն, հանկարծ վատ բան չասեն»

Ամենակարևոր միտքը՝

👉 Դերմատոսկոպիան ախտորոշում է, ոչ թե կասկած ստեղծում։
👉 Այն օգնում է տարբերակել բարորակ և կասկածելի գոյացությունները։
👉 Թույլ է տալիս խուսափել անտեղի վիրահատություններից։

Եվ ամենակարևորը՝
Մաշկի քաղցկեղը վաղ փուլում գրեթե 100% բուժելի է։

💰 4. Ինչու են մարդիկ հավատում դրանց- Պարզ լուծումների սիրահար ենք- Սոցիալական ցանցերի ազդեցություն- «Բնական» բառը շատ վս...
26/02/2026

💰 4. Ինչու են մարդիկ հավատում դրանց

- Պարզ լուծումների սիրահար ենք
- Սոցիալական ցանցերի ազդեցություն
- «Բնական» բառը շատ վստահություն է ներշնչում
- Սուբյեկտիվ թեթևության զգացումը շփոթվում է «բուժման» հետ

Բայց թեթևությունը ≠ օրգանիզմի մաքրում։

Արյան հետազոտությունը կարող է մեզ հուշել՝✔️ կա՞ բորբոքում✔️ կա՞ անեմիա✔️ կա՞ օրգանների ֆունկցիոնալ խանգարում✔️ կա՞ հորմո...
26/02/2026

Արյան հետազոտությունը կարող է մեզ հուշել՝
✔️ կա՞ բորբոքում
✔️ կա՞ անեմիա
✔️ կա՞ օրգանների ֆունկցիոնալ խանգարում
✔️ կա՞ հորմոնալ հավանական շեղում

Բայց այն չի ասում՝
❌ ինչու է դա առաջացել
❌ որքան ժամանակ է դա շարունակվում
❌ արդյոք դա վտանգավոր է տվյալ մարդու համար
❌ արդյոք պետք է բուժում, թե պարզապես վերահսկում

Շատ հաճախ մարդիկ տեսնում են «*» նշանը ու սկսում են խուճապի մատնվել։

Բայց լաբորատոր «նորման» վիճակագրական միջին է։
Դա դեռ չի նշանակում հիվանդություն։

Երբեմն՝
թեթև շեղումը ոչինչ չի նշանակում,
իսկ երբեմն՝
նորմայի մեջ գտնվող ցուցանիշը կարող է լինել խնդրի նշան։

Ամեն ինչ կախված է ընդհանուր պատկերից։

Եթե ունեք՝▪️ Նոր առաջացած գոյացություն▪️ Գոյացություն, որը փոխել է չափը▪️ Գույնի փոփոխություն▪️ Ասիմետրիկ ձև▪️ Անկանոն ե...
25/02/2026

Եթե ունեք՝

▪️ Նոր առաջացած գոյացություն
▪️ Գոյացություն, որը փոխել է չափը
▪️ Գույնի փոփոխություն
▪️ Ասիմետրիկ ձև
▪️ Անկանոն եզրեր
▪️ Արյունահոսություն կամ քոր

Սա արդեն պատճառ է դերմատոսկոպիայի։

Մենք հաճախ առաջնորդվում ենք ABCDE կանոնով՝
A — Asymmetry (ասիմետրիա)
B — Border (եզրեր)
C — Color (գույն)
D — Diameter (չափ)
E — Evolution (փոփոխություն ժամանակի ընթացքում)

Բայց կարևոր է հասկանալ՝
❗ Ոչ բոլոր վտանգավոր գոյացություններն են դասական տեսք ունենում։
❗ Եվ ոչ բոլոր «վատ տեսքով» գոյացություններն են չարորակ։

Դրա համար է պետք մասնագիտական գնահատում։

Սոկրատի երեք մաղերի առակըՄի մարդ մոտեցավ Սոկրատին և ասաց.— Գիտե՞ս, թե քո ընկերը ինչ ասաց քո մասին։Սոկրատը նրան ընդհատեց....
25/02/2026

Սոկրատի երեք մաղերի առակը

Մի մարդ մոտեցավ Սոկրատին և ասաց.
— Գիտե՞ս, թե քո ընկերը ինչ ասաց քո մասին։
Սոկրատը նրան ընդհատեց.
— Սպասիր։ Մինչև ինչ-որ բան ասելը նախ այն անցկացրու երեք մաղերի միջով։
— Երե՞ք մաղերի։
— Այո՛։ Նախ՝ ճշմարտության մաղի։ Համոզվա՞ծ ես, որ այն, ինչ պատրաստվում ես ասել, ճշմարիտ է։
— Ոչ, ես պարզապես լսել եմ...
— Շատ լավ։ Այսինքն՝ դու չգիտես՝ դա ճշմարտությո՞ւն է, թե՞ ոչ։ Եկե՛ք անցնենք երկրորդ մաղին՝ բարության մաղին։ Այն, ինչ ուզում ես ասել իմ ընկերոջ մասին, բարի՞ բան է։
— Ոչ, ընդհակառակը։
— Ուրեմն, — շարունակեց Սոկրատը, — դու ցանկանում ես նրա մասին մի վատ բան ասել և անգամ վստահ չես, որ դա ճշմարիտ է։ Փորձենք երրորդ մաղը՝ օգտակարության մաղը։ Անհրաժե՞շտ է արդյոք, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես պատմել։
— Ոչ, դրա մեջ անհրաժեշտություն չկա։
— Ուրեմն, — եզրափակեց Սոկրատը, — այն, ինչ ուզում ես ասել, չունի ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն, ո՛չ օգտակարություն։ Այդ դեպքում ինչո՞ւ ասել։

⚠️ 3. Ինչու են «մաքրող կուրսերը» երբեմն վտանգավոր- Կարող են առաջացնել ջրազրկում- Խախտել էլեկտրոլիտների հավասարակշռությու...
25/02/2026

⚠️ 3. Ինչու են «մաքրող կուրսերը» երբեմն վտանգավոր

- Կարող են առաջացնել ջրազրկում
- Խախտել էլեկտրոլիտների հավասարակշռությունը
- Վնասել աղիքային միկրոֆլորան
- Բարդացնել քրոնիկ հիվանդությունները
- Ստեղծել կեղծ «թեթևության» զգացում, որը իրականում դեհիդրատացիա է

Հատկապես վտանգավոր է երկարատև լուծողականների օգտագործումը։

Շատերը մտածում են՝«Անալիզ հանձնեցի, հիմա ամեն ինչ պարզ է»։Բայց իրականում արյան հետազոտությունը պատասխան չէ։Այն տվյալ է։🔬...
25/02/2026

Շատերը մտածում են՝
«Անալիզ հանձնեցի, հիմա ամեն ինչ պարզ է»։

Բայց իրականում արյան հետազոտությունը պատասխան չէ։
Այն տվյալ է։

🔬 Արյան քննությունը մեզ տալիս է՝
▪️ բջջային կազմ (հեմոգլոբին, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ)
▪️ բորբոքման ցուցանիշներ
▪️ լյարդի և երիկամների ֆունկցիոնալ տվյալներ
▪️ հորմոնալ որոշ ցուցանիշներ
▪️ նյութափոխանակության պատկեր

Բայց կարևոր մի բան կա․

❗ Արյան արդյունքը միշտ պետք է մեկնաբանվի կոնտեքստում։
Որո՞նք են գանգատները։
Ի՞նչ է եղել մինչև այդ։
Ի՞նչ դեղեր եք ընդունում։
Կա՞ համակցված հիվանդություն։

Միևնույն թիվը տարբեր մարդկանց մոտ կարող է ունենալ տարբեր նշանակություն։

Արյան քննությունը «լուսանկար» է տվյալ պահին, ոչ թե ամբողջ պատմությունը։

Address

Ֆուչիկի 32
Երևան
0108

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Telephone

+37433150303

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժիշկ Հովհաննես Հովհաննիսյան:

Share