
04/12/2024
🔊Ուրոլոգիայի կլինիկայի բժիշկ, Ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի դասախոս Գարեգին Խաչատրյանն անդրադարձել է շագանակագեղձի քաղցկեղի դեպքերին՝ շեշտելով շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի կարևորությունը:
Աշխարհում տարեկան ախտորոշվում է շագանակագեղձի քաղցկեղի 1,4 միլիոն դեպք այն պարագայում, երբ տարեկան կատարվում է ավելի քան 3 միլիոն շագանակագեղձի բիոպսիա:
📎Շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան կիրառվող գերակշռող մոտեցումն է, և ինֆեկցիոն բարդությունները կանխարգելելու նպատակով կիրառվում են հակաբիոտիկներ, ինչը մեծացնում է հակամանրէային դեղորայքի նկատմամբ կայունության ձեռքբերումը մանրէների կողմից:
🟠Շագանակագեղձի տրանսպերինեալ (շեքային) բիոպսիայի ժամանակ հակաբակտերիալ դեղորայքի օգտագործման կարիք չկա: Ախտորոշման ճշտման տեսանկյունից երկու մեթոդները ունեն հավասար ճշգրտություն: Սակայն բարդությունների առաջացման` մասնավորապես ինֆեկցիոն բարդությունների տեսանկյունից, տրանսպերինեալ բիոպսիան ունի զգալի առավելություն՝ ի տարբերություն տրանսռեկտալ բիոպսիայի:
Բացի այդ տվյալ մեթոդը հնարավորություն է տալիս ստանալու բիոպսիոն կտորներ՝ շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի համար անհասանելի զոնաներից:
👨⚕️Մասնագետի խոսքով՝ «Հերացի» հիվանդանոցային համալիրի ուրոլոգիական բաժանմունքում ներդրվել և լայնորեն կիրառվում է շագանակագեղձի տրանսպերինեալ բիոպսիան:
💉Միջամտությունը կարճատև է, հիմնականում չի պահանջում հոսպիտալիզացիա և հիվանդը նույն օրը դուրս է գրվում կլինիկայից՝ անցնելով բնականոն կյանքի:
☎️Հարցերի դեպքում կարող եք դիմել Թիվ 1 Ուրոլոգիայի և Անդրոլոգիայի Կլինիկա: