
16/07/2025
Համազգային վստահության խորհրդի «Տարվա բժիշկ և բուժհիմնարկ 2025» մրցանակաբաշխությանը Իզմիրլյան ԲԿ-ի ռեանիմատոլոգ, ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դասախոս Գայանե Հովհաննիսյանը «Բարձր կամային հատկանիշներ և պրոֆեսիոնալիզմ դրսևորող, բուժառուի նկատմամբ հոգատար և անհատական մոտեցում ունեցող վստահելի ռեանիմատոլոգ» անվանակարգում արժանացել է
«ՀՈՒՍՈ ԱՍՏՂ» Տարվա բժիշկ 2025 մրցանակին։
Իզմիրլյան ԲԿ-ի տնօրինությունն ու անձնակազմը սրտանց շնորհավորում են սիրելի բժշկուհուն և մաղթում նորանոր ձեռքբերումներ։