27/05/2023
Օճառը ՉԱՐԻ՞Ք Է 😳
Ցավոք, օճառը, ցնցուղի գելը, ցանկացած փրփուր կամ կաթ բացարձակապես նախատեսված չեն ինտիմ հատվածի խնամքի համար:
〽️ Ինչո՞ւ է այդպես
Խոսքը հատուկ զգայուն միկրոֆլորայի մասին է (բակտերիաների շարք, որոնք կատարում են պաշտպանիչ գործառույթ և պահպանում են ինտիմ հատվածի թթվային միջավայրը):
⚠️Սովորաբար այդ հատվածի pH-ը տատանվում է 3,8-ից 5-ի սահմաններում, իսկ վերը նշված բոլոր միջոցներն ունեն pH 7-10:
Այսպիսով, երբ կինն օճառ է օգտագործում, նրա ինտիմ գոտու թթվային միջավայրը քայքայվում է։ Պարզ ասած՝ բակտերիաները մահանում են, իսկ օրգանիզմի բնական պաշտպանությունը խաթարվում է, ինչը կարող է մի շարք հիվանդություններ հրահրել։
〽️Իսկ ինչպե՞ս լվանալ V-գոտին
Պատասխանը՝ ինտիմ հիգիենայի հատուկ միջոցներով 🤗
Նման պրոդուկտները.
⚠️ Չպետք է պարունակեն հոտավետ և երանգավորող նյութեր,
⚠️ Չպետք է պարունակեն ալկոհոլ կամ այլ սպիրտային և գրգռիչ բաղադրիչներ,
⚠️ Պետք է լինեն հիպոալերգեն:
Femicare pH5 Liquid Soap for Intimate Care 💫
Femicare-ը նուրբ, հիպոալերգեն միջոց է` նախատեսված ամենօրյա ինտիմ խնամքի համար:
✨ Պարունակում է երիցուկի և հալվեի քամուկներ, որոնք ունեն հանգստացնող ազդեցություն: Դրանք կոկամիդոպրոպիլբետաինի հետ միասին լորձաթաղանթի վրա պաշտպանիչ շերտ են առաջացնում:
Արդյունքում նվազում է տհաճ զգացողությունը, կանխվում լորձաթաղանթի գրգռվածությունն ու կարմությունը:
✨ Տրիկլոզանի պարունակության շնորհիվ միջոցն օժտված է հակամանրէային և հակասեպտիկ հատկությամբ: Վերացնում է մանրէների կենսագործունեության արդյունքում առաջացած հոտը` թողնելով թարմության, մաքրության և վստահության զգացողություն:
⚡️ Femicare-ը օճառ ՉԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ, փոխարենը բանաձևում ճշգրիտ հաշվարկված է յուրահատուկ pH բալանսը:
Esthe Nature ՝ լավագույնը Ձեզ համար 💛