05/05/2022
Օրգանիզմում տրամադրությունը կարգավորող նեյրոհաղորդիչների մակարդակը կարելի է բարձրացնել սննդով:😍
👩🏻⚕️Մասնագետները նշում են, որ որքան քիչ են օրգանիզմում սերոտոնինը, նորէպինեֆրինը, դոֆամինը, էնդորֆինը եւ տրիպտոֆան նյութերը, այնքան ավելի վատ է մարդու տրամադրությունը։ Դրանց մակարդակը, ըստ մասնագետի, նվազում է սթրեսի, քնի պակասի, ինչպես նաեւ սննդակարգի խախտումների պատճառով։
Սննդաբանի խոսքով՝ հավի միսը, տավարի միսը կամ խոզի միսը կօգնեն պահպանել լավ տրամադրությունը. 🥩դրանք վիտամին B12-ի աղբյուր են, իսկ դրանցում պարունակվող ամինաթթու թիրոզինը բարձրացնում է դոֆամինի մակարդակը։
🍌Բանանը տրիպտոֆան է պարունակում, որը մարդու օրգանիզմը սերոտոնինի է վերածում, շարունակում է բժիշկը՝ հավելելով, որ այդ նյութով հարուստ են նաեւ վարսակի ալյուրը եւ հնդկաձավարի շիլան։🥣
🥦Ծովակաղամբը եւս շատ օգտակար է, քանի որ մեծ քանակությամբ B վիտամիններ է պարունակում, որոնք օգնում են մակերիկամների աշխատանքին եւ կարող են հավասարակշռել ադրենալինի մակարդակը, ինչը թույլ կտա մոռանալ ավելորդ հոգնածության եւ վատ տրամադրության մասին։
Օմեգա-3 ճարպաթթուները, որոնք նպաստում են ուղեղի բջիջների արդյունավետ աշխատանքին, կարելի է գտնել ընկույզի մեջ, որը եւս խորհուրդ է տրվում ավելացնել սննդակարգում։♻️
#դեղատուն