04/04/2026
📌 «Անոթային» դեղեր՝ օգո՞ւտ, թե՞ բժշկական միֆ.
Շատ պացիենտներ վստահ են, որ
🔹 գլխացավը,
🔹 գլխապտույտը,
🔹 հիշողության վատացումը
պայմանավորված են «վատ արյան հոսքով» և պահանջում են «անոթ լայնացնող» դեղեր։
🔬 Սակայն ժամանակակից նյարդաբանությունը ցույց է տալիս՝
👉 ոչ բոլոր դեպքերում է խնդիրն անոթների մեջ,
👉 և առավել հաճախ նման դեղերը չունեն ապացուցված արդյունավետություն։
Օրինակ՝
• Միգրենի դեպքում անոթները արդեն լայնացած են, և «լայնացնողը» կարող է վատացնել ցավը
• Գլխապտույտների մեծ մասը ոչ անոթային ծագում ունեն
• Հիշողության խանգարումները հաճախ կապված են նեյրոդեգեներատիվ պրոցեսների, ոչ թե պարզապես «արյան պակասի» հետ։
✅ «Անոթային» թերապիան արդարացված է միայն այն դեպքում, երբ
կա ապացուցված անոթային պաթոլոգիա (օր.՝ ինսուլտ, անցողիկ իշեմիկ գրոհ, արտահայտված ստենոզ)
և կիրառվում է՝ որպես հիմնական բուժման լրացում, ոչ թե ինքնուրույն։
⚠️ «Կաթիլայիններով բուժել ամեն ինչ» մոտեցումը ոչ միայն անարդյունավետ է, այլ երբեմն նաև վտանգավոր՝
քանի որ կարող է շեղել իրական, ապացուցված բուժումից։
🎯 Ժամանակակից բժշկության հիմնական սկզբունքն է՝
բուժել ոչ թե «անոթները», այլ կոնկրետ հիվանդությունը, կառավարելով առկա ռիսկի գործոնները`զարկերակային ճնշումը, բարձր խոլեստերինի մակարդակը, շաքարային դիաբետի դեպքում` գլյուկոզայի մակարդակը։
#անոթալայնիչներ
#սիստեմաներ
#սնուցողդեղեր