Life Med

Life Med Медицинские услуги
Диагностика,лаборатория,

Հասմիկ Ավագի Պողոսյան“Life Med” ԲԿ-ի բժիշկ-լաբորանտ, բջջաբան։Կրթությունը 🔹1996-2002թ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժ...
03/04/2022

Հասմիկ Ավագի Պողոսյան
“Life Med” ԲԿ-ի բժիշկ-լաբորանտ, բջջաբան։

Կրթությունը
🔹1996-2002թ. Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան բուժ-կանխարգելման ֆակուլտետ։
🔹2002-2003թ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ/ կլինիկական օրդինատուրա/> մասնագիտությամբ մասնագիտացում, ստանալով կլինիկական լաբորատոր ախտորոշման բժիշկ որակավորումը։ 🔹2004թ. գիտա-արտադրական կենտրոնի կողմից
ստացել է հավաստագիր, առ այն, որ նա հաջողությամբ ավարտել է դասընթացը՝ > մասնագիտությամբ։ 🔹2004-2005թ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ՝ մասնագիտությամբ մասնագիտացում, ստանալով բժիշկ-սոնոգրաֆիստի որակավորում։ 🔹2007թ. անցել է վերապատրաստում թեմայով։
🔹2014թ. անցել է վերապատրաստում թեմայով։
🔹2014թ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ/ վերապատրաստում թեմայով։
🔹2017թ. ՌԴ ք. Մոսկվայի ուսումնա-մեթոդական կենտրոն/ վերապատրաստում թեմայով։

Գործունեությունը
🔹2003թ. առ այսօր աշխատում է ում որպես բժիշկ-լաբորանտ, բջջաբան։
🔹2014թ առ այսօր աշխատում է “Life Med” ԲԿ-ում որպես բժիշկ-լաբորանտ, բջջաբան։

🔥Ասեղնաբուժությունը կամ ակուպունկտուրան ոչ դեղորայքային բուժման և ցավազրկման նպատակով իրականացվող մանուալ տեխնիկա է։ ☯️Հ...
01/12/2021

🔥Ասեղնաբուժությունը կամ ակուպունկտուրան ոչ դեղորայքային բուժման և ցավազրկման նպատակով իրականացվող մանուալ տեխնիկա է։ ☯️Համարվում է չինական ավանդական բժշկության հիմնական կոմպոնենտը։
☝🏼Մարդու մարմնի վրա առկա է ավելի քան 700 կենսաբանական ակտիվ կետ։
📌Հատուկ ստերիլ ասեղների միջոցով ազդելով համապատասխան կետերի վրա, կարողանում ենք բարելավել այս կամ այն օրգան համակարգի ֆունկցիան։
‼️2003թ-ին ԱՀԿ-ն հրապարակել է մի շարք հիվանդություններ և ախտանիշներ, որոնք կարող են բոժվել ասեղնաբուժության միջոցով։

✅Ցուցումները

🔹 Օստեոխոնդրոզ
🔹Ռևմատոիդ արթրիտ
🔹Վեգետաանոթային դիստոնիա
🔹Սրտի իշեմիկ հիվանդություն
🔹Երակների թրոմբոֆլեբիտ
🔹Քրոնիկ բրոնխիտ
🔹Բրոնխիալ ասթմա
🔹Ալերգիկ ռինիտ
🔹Միզասեռական համակարգի հիվանդություններ
🔹Գիշերամիզություն
🔹Էնդոկրին հիվանդություններ
🔹Ճարպակալում
🔹Անորեքսիա
🔹Մարսողական տրակտի խանգարումներ
🔹Նևրոզներ և այլն։
⚠️Օգտագործվում է նաև որպես ցավազրկող միջոց՝ ցավային համախտանիշով ընթացող մի շարք հիվանդությունների ժամանակ։

🔥 Առավելությունները

🔹 Ունիվերսալ մեթոդ է ( կարող են ընդունել և երեխաները, և ալերգիկները)
🔹Կոմպլեքսային մեթոդ է ( հիմնական հիվանդության վրա ազդելուց բացի բարձրացնում է ոչ սպեցիֆիկ իմունիտետը)

🚫 Հակացուցումները

🔹Հեմոֆիլիա
🔹 Հակակոագուլյանտների ընդունում
🔹Օնկոլոգիական հիվանդություններ
🔹Սուր ինֆեկցիոն հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի
🔹Սիրտանոթային և շնչառական համակարգի դեկոմպենսացված հիվանդություններ
🔹Էպիլեպսիա։

Հարցերի դեպքում 📲+37494699676
#здоровье #медицина

‼️Արգանդի միոման‼️ հորմոն-կախյալ բարորակ նորագոյացություն է, որն աճում է անոթների մկանային շերտի ոչ հասուն միոցիտներից։Տ...
30/11/2021

‼️Արգանդի միոման‼️ հորմոն-կախյալ բարորակ նորագոյացություն է, որն աճում է անոթների մկանային շերտի ոչ հասուն միոցիտներից։
Տարբերում ենք՝
I Սուբսերոզ (ենթաշճային)
II Սուբմուկոզ (ենթալորձային)
III Ինտերստիցիալ (միջմկանային) միոմատոզ հանգույցներ
Միոմայի առաջացման ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ -
☑️ Հորմոնալ տեղաղարժերը
☑️ Իմուն ռեակտիվականության փոփոխությունները (քրոնիկ բորբոքային պրոցեսներ, էնդոմետրիոզ)
☑️ Ժառանգական նախատրամադրվածությունը
Էստրոգենների և պրոգեստերոնի ազդեցության տակ տեղի է ունենում արգանդի հարթ մկանային բջիջների հիպերտրոֆիա և հիպերպլազիա։
Հիվանդությունը հաճախ դիտվում է 35-45 տարեկանում։ Կազում է բոլոր գինեկոլոգիական հիվանդությունների 30%-ը։
✅Կլինիկական պատկերը կախված հանգույցի տեղակայումից կարող է լինել տարաբնույթ։ Հիմնական կլինիկական ախտանիշներն են՝
🔹Առատ և երկարատև դաշտան
🔹Միջդաշտանային արյունահոսություններ
🔹Դիսկոմֆորտ կամ ցավ որովայնի ստորին շրջանում
🔹Որովայնի մեծացում
🔹Անպտղություն, հղիության կրելախախտ
🔹Հարակից օրգանների ֆունկցիայի խանգարում
🔹Միոմատոզ հանգույցի սնուցման խանգարում կամ ոտիկի ոլորում 🔜 սուր որովայն
✅Ախտորոշումը
🔹Բիմանուալ հետազոտություն
🔹Զննում հայելիներով
🔹Մետրոգրաֆիա
🔹ՈՒՁՀ
🔹ԿՏ
🔹ՄՌՏ
🔹Հիստերոսկոպիա
🔹Արգանդի խոռոչի ախտորոշիչ քերում
🔹Ախտորոշիչ լապարասկոպիա
✅Բուժումը
I) Կոնսերվատիվ
🔹Պրոգեստագեններ
🔹ԳՏՌՀ-ագոնիստներ
🔹ՆԱՊ (Միրենա)
II) Վիրաբուժական
🔹Օրգանպահպանող
🔹Ռադիկալ

Հարցերի դեպքում 📲+37494699676
#здоровье #медицина

19/11/2021
‼️Ալոպեցիան (մազաթափությունը) ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է մազերի աճման ցիկլերի խանգարումով և մազերի ինտենսիվ կ...
24/04/2020

‼️Ալոպեցիան (մազաթափությունը) ախտաբանական վիճակ է, որը բնորոշվում է մազերի աճման ցիկլերի խանգարումով և մազերի ինտենսիվ կորստով։ Հանդիպում է և կանանց և տղամարդկանց մոտ։

🔷Դասակարգումը

✅Սպիական

▪️Մազերի անդարձելի կորուստն է՝ մազային ֆոլիկուլների ոչնչացման հետևանքով։ Առաջանում է ատրոֆիկ և բորբոքային պրոցեսների հետևանքով։

✅Ոչ սպիական

▪️Դիֆուզ (համաչափ, գլխի ամբողջ մակերեսով)
▪️Օջախային
▪️Անդրոգենային (մազաթափություն ճակատային և գագաթային շրջաններում)։

🔷Պատճառները

✅Սպիական ալոպեցիա կարող են առաջացնել.

▪️Վարակային և աուտոիմուն խրոնիկական հիվանդությունները
▪️Մազային ֆոլիկուլների բորբոքումները
▪️Մաշկի սնկային ախտահարումը
▪️Թարախային բորբոքումները
▪️Այրվածքները
▪️Մեխանիկական և քիմիական վնասումը

✅Ոչ այրվածքային ալոպեցիայի պատճառ կարող են հանդիսանալ

▪️Ժառանգականությունը
▪️Աուտոիմուն հիվանդությունները
▪️Վիտամինային անբավարարությունը
▪️Էնդոկրին հիվանդությունները
▪️Մարսողական համակարգի հիվանդությունները
▪️Սուր սթրեսային վիճակները

✅Անդրոգենային մազաթափությունը

▪️«Տարիքային» մազաթափությունն է
▪️Ունի գենետիկական նախատրամադրվածություն
▪️Անդրոգենների (արական սեռական հորմոնների) բացասական ազդեցությունն է հորմոն-կախյալ մազային ֆոլիկուլների վրա

🔷Կլինիկական պատկերը

▪️Մազի որակի փոփոխություններ (բարակում, խամրում, փխրունություն)
▪️Մազաթափություն

🔷Ախտորոշումը

▪️Անամնեզի հավաքում
▪️Լաբորատոր հետազոտություններ
▪️Վահանաձև գեղձի ՈՒՁՀ
▪️Տրիխոսկոպիա (մազի կառուցվածքի և գլխի մաշկի գործիքային հետազոտություն)

🔷Բուժումը

▪️Դեղորայքային
▪️Ֆիզիոթերապևտիկ
▪️Վիրաբուժական (սպիական հյուսվածքի հեռացում)
▪️Մազերի փոխպատվաստում
▪️Գլխի մազածածկ մասի մեզոթերապիա

Հարցերի դեպքում 📲+37494699676
#алопеция #трихология #дерматология #медицина

“Life Med” ԲԿ-ում կարող եք օգտվել ՈՒլտրաձայնային հետազոտության հետևյալ ծառայություններից.🔹Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ...
26/02/2020

“Life Med” ԲԿ-ում կարող եք օգտվել ՈՒլտրաձայնային հետազոտության հետևյալ ծառայություններից.

🔹Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ
🔹Փոքր կոնքի օրգանների ՈւՁՀ
🔹Կրծքագեղձի ՈւՁՀ
🔹Փոշտի օրգանների ՈՒՁՀ
🔹Վահանաձև գեղձի ՈւՁՀ
🔹Փափուկ հյուսվածքների ՈՒՁՀ
🔹Ավշային հանգույցների ՈՒՁՀ
🔹Խոշոր և մանր հոդերի ՈՒՁՀ
🔹Ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների ՈՒՁՀ
🔹Ֆոլիկուլոմետրիա
🔹Պտղի ՈՒՁՀ
🔹Պտղի դոպլեր հետազոտություն
🔹Վերին և ստորին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտություն
🔹Էքստրակրանիալ անոթների դուպլեքս հետազոտություն

Սոնոգրաֆիստ Արտյոմ Ֆիրդուսի Ավետիսյան

Հարցերի դեպքում 📲+37494699676

🔥Մեզանից շատերը չեն կարող պատկերացնել իրենց օրն առանց սուրճի☕️ Իսկ ինչ՞ է այն իրենից ներկայացնում և ինչ ազդեցություն ուն...
11/02/2020

🔥Մեզանից շատերը չեն կարող պատկերացնել իրենց օրն առանց սուրճի☕️ Իսկ ինչ՞ է այն իրենից ներկայացնում և ինչ ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա➡️

‼️2016թ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բացառել է սուրճը պոտենցիալ կանցեռոգեն նյութերի շարքից։

☕️Սուրճի մեջ պարունակվող հիմնական նյութը կոֆեինն է՝ բուսական ծագման ալկալոիդ։

✔️1 բաժակ սուրճի մեջ պարունակվում է 80-120մգ կոֆեին, որը կախված է սուրճի տեսակից և մշակման ձևից։
✔️Օրվա ընթացքում օպտիմալ է համարվում մինչև 400մգ կոֆեինը (3-5բաժակը)։
✔️Հղիների համար նորմալ է համարվում մինչև 200մգ (1-2 բաժակ)։

☕️Սուրճի հատիկում՝ բացի կոֆեինից պարունակվում են նաև

🔹Վիտամիններ
🔹Օրգանական թթուներ
🔹Պոլիսախարիդներ
🔹Կալիում, մագնեզիում
🔹Բջջանք (սննդային թելիկներ)
🔹Հակաօքսիդանտներ
🔹Տրիգոնելին

‼️Բացի սուրճից կոֆեին պարունակում են նաև

🔹Թեյը (հատկապես կանաչ)
🔹Շոկոլադը
🔹Գուարանա կոչվող բույսի պտուղները
🔹Գարեջուրը
🔹Էներգետիկ ըմպելիքները
🔹Կակաոն

‼️Դրական ազդեցությունը

🔹Նվազեցնում է աթերոսկլերոզի ռիսկը։
🔹Իր մեջ պարունակվող հակաօքսիդանտների շնորհիվ նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։
🔹Կանխարգելում է Ալցհեյմերի և Պարկինսոնյան հիվանդությունները
🔹Կանխարգելում է 2րդ տիպի շաքարային դիաբետը
🔹Նվազեցնում է վաղաժամ մահացությունը։
🔹Կարճատև դրական ազդեցություն ունի ֆիզիկական և մտավոր ակտիվության վրա։
🔹Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը։
🔹Ուժեղացնում է մարսողական տրակտի պերիստալտիկան։
🔹Խորհուրդ է տրվում խմել ուտելուց 40-60ր հետո, որպեսզի սնունդը հասցնի նորմալ մարսվել։
🔹Սուրճ օգտագործելու դեպքում խորհուրդ է տրվում սննդակարգը համալրել նուշով, կաթնաշոռով, կաթով և կալցիումով հարուստ այլ մթերքով։

‼️Բացասական ազդեցությունը
առաջին հերթին պայմանավորված է կոֆեինի դանդաղ չեզոքացումով։ Այդ պրոցեսը կատարվում է մեր լյարդում և դրա ժամանակահատվածը տարբեր է յուրաքանչյուրիս համար (կախված է լյարդի որոշակի ֆերմենտների ակտիվության հետ)։

‼️Կոֆեինի չարաշահումը

🔹Առաջացնոմ է հաճախասրտություն
🔹Զարկերակային ճնշման բարձրացում
🔹Քնի խանգարում
🔹Նվազեցնում է կալցիումի ներծծումը բարակ աղիներում
🔹Քաղցած ժամանակ օգտագործումը բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։
🔹Կարող է մեծացնել օստեոպորոզի ռիսկը կլիմակտերիկ շրջանում գտնվող կանանց մոտ։
🔹Բարձրացնում է խոլեստերինի մակարդակը։
🔹Բարձրացնում է ստամոքսահյութի թթվայնությունը։
🔹Դրսևորում է միզամուղ ազդեցություն։
🔹Թափանցում է պլացենտար բարիերը և պտղի մոտ կարող է առաջացնել տախիկարդիա։
🔹Անցնում է նաև կրծքի կաթի մեջ (խորհուրդ է տրվում սահմանափակել հղիության և կերակրման շրջանում)։
🔹Ուժեղացնում կամ թուլացնում է որոշ դեղերի ազդեցությունը։
🔹Առաջացնում է կախվածություն։
🔹Խորհուրդ չի տրվում համադրել ալկոհոլի հետ։

Լինենք տեղեկացված և չվնասենք ինքներս մեզ❤️

Address

ул Анрапетутян (здание бывшего ДОСААФа
Abovyan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

094699676

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Life Med posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Life Med:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram