08/09/2025
📢📢📢 Հայտարարություն
"Արփիմեդ" դեղագործական ընկերությունը աշխատանքի է հրավիրում Քիմիկների՝ թիմին միանալու համար:
📌 Աշխատանքային պարտականություններ`
1. Համաձայն համապատասխան դեղագրքերի, հաստատված ընթացակարգերի, հրահանգների և այլ փաստաթղթերի պահանջների` կատարում է հումքի/ փաթեթավորման նյութերի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի անհրաժեշտ նմուշառումները և փորձաքննությունները, այդ թվում` պատրաստի արտադրանքի կայունության փորձաքննությունները:
2. Կատարում է դեղերի պիտանելիության ժամկետների որոշման նպատակով իրականացվող կայունության փորձաքննությունները
3. Կատարում է վալիդացիայի / որակավորման ծրագրով նախատեսված նմուշառումները և նմուշների փորձաքննությունները
4. Կատարում է ընթացակարգերով, հրահանգներով և այլ փաստաթղթերով սահմանված ՈՀԼ առնչվող աշխատանքները
5. Կազմում / խմբագրում է ՈՀԼ - ում անմիջականորեն կիրառվող փաստաթղթերը այդ թվում` լաբորատոր սարքավորումների որակավորման և անալիտիկ մեթոդների վալիդացիայի արձանագրությունների ձևաթղթերը
6. Կատարում է արտադրությունում սարքերի մաքրության ստուգում և կշռման աշխատանքների վերահսկողություն
7. Փաստաթղթավորում է փորձաքննությունների արդյունքները
📍 Անհրաժեշտ հմտություններ`
✅Բարձրագույն կրթություն
✅Աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
✅Մագիստրոսի աստիճանը ցանկալի է, բայց ոչ պարտադիր
✅Անգլերեն լեզվի իմացություն (միջին մակարդակ)
✅Մանրուքների նկատմամբ ուշադրություն
✅Պատասխանատվության բարձր զգացում
✅Ճշտապահություն
📍 Մասնագիտական hմտություններ
MS Windows, MS Office
Աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, մեկ ժամ ընդմիջումով:
📩 Հետաքրքրված թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականները (CV-ները) ուղարկել info@arpimed.com էլ. հասցեին:
#Հայտարարություն #ԹափուրՀաստիք