21/04/2026
https://www.facebook.com/share/p/1HaAXcAbSC/
🔴 Զարկերակային գերճնշում․ «բուժու՞մ», թե՞ «կառավարում».
Զարկերակային գերճնշումը (ԶԳՃ) քրոնիկական վիճակ է։ Այն չի «բուժվում» ամբողջությամբ, այլ պահանջում է մշտական կառավարում։
✔️ Դեղերը չեն «վերացնում» հիվանդությունը, այլ նպաստում են ճնշման պահպանմանը անվտանգ մակարդակում և պաշտպանում են սիրտը, ուղեղը, երիկամներն ու աչքերը։
✔️ ԶԳՃ-ի դեղերը
❌ կախվածություն չեն առաջացնում
❌ «սովորել» չեն տալիս օրգանիզմին
Դեղաչափի փոփոխությունը պայմանավորված է հիվանդության զարգացմամբ, ոչ թե դեղի հանդեպ «վարժվելով»։
⚠️ Նույնիսկ առանց գանգատների՝ բարձր ճնշումը ամեն օր վնասում է օրգանները։
📊 Օրինակ՝
• ՍԶՃ ≈150 մմ ս.ս. բարձրացնում է ինսուլտի/ինֆարկտի ռիսկը ≈2 անգամ,
• ՍԶՃ ≈170 մմ ս.ս. բարձրացնում է ինսուլտի/ինֆարկտի ռիսկը ≈3–5 անգամ։
❗ Դեղերը «միայն երբ ճնշումը բարձր է» ընդունելը վտանգավոր է և կարող է բերել ծանր բարդությունների։
🌿 Ավանդական միջոցները կարող են ժամանակավոր օգնել, բայց չեն փոխարինում ապացուցահեն բուժմանը։
✅ Լավագույն մոտեցումը՝
առողջ կենսակերպ + կանոնավոր դեղորայք + բժշկական հսկողություն։
🩺Այնպես որ, 18 տարեկանից բարձր տարիքի անձինք առնվազն տարեկան մեկ անգամ պետք է չափեն զարկերակային ճնշումը` նույնիսկ գանգատների բացակայության դեպքում։ Իսկ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում պացիենտներին դեղերը տրամադրվում են անվճար, կամ քիչ համավճարով։