Ալիսա ակնաբուժական կենտրոն / Alisa eye center

Ալիսա ակնաբուժական կենտրոն / Alisa eye center ✅ Լավագույն մասնագետներ
✅ ժամանակակից սարքավորումներ
✅ Երեխաների և մեծերի բուժում
📞 0312 7 11 69, 077 37 11 69

✨ Այսօր «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի սիրված բժշկուհի Աննա Մանասյանի ծննդյան տոնն է։Սիրելի՛ բժշկուհի Մանասյան,«Ալիսա» Ակ...
02/05/2026

✨ Այսօր «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի սիրված բժշկուհի Աննա Մանասյանի ծննդյան տոնն է։

Սիրելի՛ բժշկուհի Մանասյան,

«Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի ողջ թիմը սրտանց և մեծ ջերմությամբ շնորհավորում է Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։

🌟🎉 Մենք հպարտ ենք, որ մեր թիմում ունենք Ձեզ պես մասնագետ, ով իր մասնագիտական փայլուն գիտելիքները զուգակցում է մեծ սրտի և անսահման հոգատարության հետ։ Ձեր բարի և մարդկային վերաբերմունքը յուրաքանչյուր պացիենտի հանդեպ, Ձեր համբերատարությունն ու սրտացավությունը լույս են պարգևում մարդկանց՝ վերադարձնելով նրանց ոչ միայն տեսողությունը, այլև հավատը բարության հանդեպ։

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն և նորանոր մասնագիտական վերելքներ։ Թող Ձեր մարդասիրական գործը միշտ գնահատվի, իսկ Ձեր կյանքը լցված լինի այն նույն ջերմությամբ, որը Դուք ամեն օր անշահախնդրորեն նվիրում եք Ձեր պացիենտներին։

🫶 Շնորհակալ ենք Ձեր նվիրվածության և բարության համար։

🤝🌍 «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնը հանձնառու է պացիենտներին մատուցել բարձրորակ և ժամանակակից ակնաբուժական ծառայություններ։...
15/04/2026

🤝🌍 «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնը հանձնառու է պացիենտներին մատուցել բարձրորակ և ժամանակակից ակնաբուժական ծառայություններ։ Այս առաքելության շրջանակներում մենք շարունակաբար համագործակցում ենք հայաստանյան և արտերկրյա առաջատար ակնաբուժական հաստատությունների հետ՝ պարբերաբար հրավիրելով լավագույն մասնագետների՝ փորձի փոխանակման նպատակով։

✨ Ուրախ ենք տեղեկացնել, որ ապրիլի վերջին և մայիսի սկզբին «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնը կհյուրընկալի ԱՄՆ-ում երկար տարիներ գործունեություն ծավալող փորձառու ակնաբույժ, վիտրեոռետինալ վիրաբույժ Արփենիկ Ավագյանին։

📖 👩‍⚕️ Բժշկուհի Ավագյանը՝ «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի մանկական ակնաբույժ Քրիստինե Հակոբյանի հետ համատեղ, Շիրակի և հարակից մարզերի բժիշկների համար կանցկացնի ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված գործնական սեմինարներ:

🩺 Այցի շրջանակներում բժշկուհի Ավագյանը մեր կենտրոնի բժիշկների հետ համատեղ կիրականացնի նաև պացիենտների հետազոտություն և բուժում։
____________________________
📍 Հասցե` Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
📞 Հեռ․ 077 371169, 0312 71169
✨ Նայեք կյանքին պարզ աչքերով

🏥✨ «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի նպատակն է ձևավորել ակնաբուժության նոր որակ և ապահովել մեր պացիենտների տեսողական առողջու...
10/04/2026

🏥✨ «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի նպատակն է ձևավորել ակնաբուժության նոր որակ և ապահովել մեր պացիենտների տեսողական առողջությունը՝ հավատարիմ մնալով մեր սկզբունքներին․

✅ Որակյալ խնամք՝ բնակության վայրին մոտ. այլևս կարիք չկա երկար ճանապարհ անցնելու բարձրակարգ բուժօգնություն ստանալու համար։
✅ Ժամանակակից սարքավորումներ. ախտորոշիչ և բուժական լավագույն տեխնիկա։
✅ Պրոֆեսիոնալ թիմ. բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ մեծահասակների և երեխաների համար։

Մենք խնայում ենք Ձեր ժամանակն ու միջոցները՝ տրամադրելով գերազանց սպասարկում հենց Ձեր համայնքում։
______________________________
📍 Հասցե` Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
📞 Հեռ․ 077 371169, 0312 71169
✨ Նայեք կյանքին պարզ աչքերով

03/04/2026

🏥 «Ալիսա» ակնաբուժական կենտրոնում տեսողական դաշտի հետազոտությունն իրականացվում է գերժամանակակից «Frey» համակարգչային ստատիկ պերիմետրով։
______________________________
📍 Հասցե` Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
📞 Հեռ․ 077 371169, 0312 71169
✨ Նայեք կյանքին պարզ աչքերով

👁️ Տեսողական նյարդաթելերի ցանկացած ախտահարում թողնում է իր հետքը մեր տեսողական դաշտի վրա։ Ճիշտ ախտորոշումը թույլ է տալիս...
03/04/2026

👁️ Տեսողական նյարդաթելերի ցանկացած ախտահարում թողնում է իր հետքը մեր տեսողական դաշտի վրա։ Ճիշտ ախտորոշումը թույլ է տալիս հասկանալ խնդրի պատճառն ու տեղակայումը։

🏥 «Ալիսա» ակնաբուժական կենտրոնում տեսողական դաշտի հետազոտությունն իրականացվում է գերժամանակակից «Frey» համակարգչային ստատիկ պերիմետրով։

✅ Այս հետազոտությունը թույլ է տալիս՝

🔹 Հայտնաբերել տեսողական դաշտի նույնիսկ աննշան շեղումները,
🔹 Ճշգրիտ ախտորոշել խնդրի տեղակայումն ու ծավալը,
🔹 Արդյունավետ հետևել բուժման ընթացքին։
______________________________

📍 Հասցե` Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
📞 Հեռ․ 077 371169, 0312 71169
✨ Նայեք կյանքին պարզ աչքերով

27/03/2026

👧 Չափազանց կարևոր է աչքի հիվանդությունների և տեսողական խնդիրների վաղաժամ հայտնաբերումն ու ժամանակին իրականացվող արդյունավետ բուժումը։

👁️ «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնն առաջարկում է որակյալ բուժօգնություն՝ Ձեր բնակավայրին մոտ։
______________________________
📍 Հասցե` Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
📞 Հեռ․ 077 371169, 0312 71169
✨ Նայեք կյանքին պարզ աչքերով

👼 Մի՛ հետաձգեք երեխայի տեսողության ստուգումը. դպրոցական տարիքում շլության և տեսողական այլ խանգարումների շտկումը խիստ բար...
27/03/2026

👼 Մի՛ հետաձգեք երեխայի տեսողության ստուգումը. դպրոցական տարիքում շլության և տեսողական այլ խանգարումների շտկումը խիստ բարդանում է՝ ուղեղում ձևավորված ախտաբանական նյարդային կապերի պատճառով։

🔹 Կանխարգելեք բարդությունները վաղ փուլում։

📌 «ԱԼԻՍԱ» ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ առաջարկում է մասնագիտացված բուժօգնություն՝ Ձեր բնակավայրին մոտ։
______________________________
📍 Հասցե` Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
📞 Հեռ․ 077 371169, 0312 71169
✨ Նայեք կյանքին պարզ աչքերով

🔹 Խնայե՛ք Ձեր ժամանակը և նախապես պատրաստվեք բժշկի այցին։ Լրացրե՛ք սկրինինգի հարցաշարն առցանց՝ https://forms.gle/Z45nmwH4...
21/03/2026

🔹 Խնայե՛ք Ձեր ժամանակը և նախապես պատրաստվեք բժշկի այցին։ Լրացրե՛ք սկրինինգի հարցաշարն առցանց՝ https://forms.gle/Z45nmwH4XmjytJe1A

✅ Տվյալների անվտանգությունը երաշխավորված է:
________________________
📍 Հասցե` Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
📞 Հեռ․ 077 371169, 0312 71169
✨ Նայեք կյանքին պարզ աչքերով

👁️Հանկարծակի ի հայտ եկող լողացող մարմնիկները և լուսային բռնկումները կարող են լինել ցանցաթաղանթի պատռվածքի կամ շերտազատմա...
13/03/2026

👁️Հանկարծակի ի հայտ եկող լողացող մարմնիկները և լուսային բռնկումները կարող են լինել ցանցաթաղանթի պատռվածքի կամ շերտազատման ախտանշաններ:

⏰Կուրությունը կանխելու նպատակով անհրաժեշտ է առանց հետաձգելու՝ 1-3 օրվա ընթացքում, դիմել ակնաբույժի՝ հետազոտության և այս ախտանշանների մասնագիտական գնահատման համար:

👨‍⚕️ Մեր փորձառու վիտրեոռետինալ մասնագետ Հասմիկ Շահնազարյանը կօգնի Ձեզ պահպանել տեսողությունը լազերային կամ վիրաբուժական բուժման միջոցով:
________________________
📍 Հասցե` Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
📞 Հեռ․ 077 371169, 0312 71169
✨ Նայեք կյանքին պարզ աչքերով

🌷✨ Սիրելի՛ կանայք, Շնորհավորում ենք Մարտի 8-ի առթիվ և մաղթում, որ ձեր հայացքը միշտ պարզ լինի, իսկ աչքերը փայլեն միայն եր...
08/03/2026

🌷✨ Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում ենք Մարտի 8-ի առթիվ և մաղթում, որ ձեր հայացքը միշտ պարզ լինի, իսկ աչքերը փայլեն միայն երջանկությունից:

Տեսե՛ք աշխարհի գեղեցկությունը մեզ հետ միասին:

Սիրով՝ «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի թիմ 💙

04/03/2026

👁 Դեռ կասկածո՞ւմ եք՝ դիմել լազերային կորեկցիայի, թե՞ ոչ։ Դիտեք այս տեսանյութը մինչև վերջ։

📍 Մանրամասն խորհրդատվության համար զանգահարեք 📞 044 15 50 15 հեռախոսահամարով։
#Կարճատեսություն #Հեռատեսություն #Աստիգմատիզմ

👁️ ԿԱՏԱՐԱԿՏԸ աչքի ոսպնյակի պղտորումն է, որը հիմնականում առաջանում է տարիքային բնական փոփոխությունների հետևանքով և հանգեց...
27/02/2026

👁️ ԿԱՏԱՐԱԿՏԸ աչքի ոսպնյակի պղտորումն է, որը հիմնականում առաջանում է տարիքային բնական փոփոխությունների հետևանքով և հանգեցնում տեսողության մշուշման։ Կատարակտի վիրահատությունը վերականգնում է տեսողության հստակությունը։

👩🏻‍⚕️👨🏻‍⚕️«Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի բարձրակարգ վիրաբույժներ ԱՆՆԱ ՄԱՆԱՍՅԱՆԸ և ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ կիրառում են նորագույն սարքավորումներ՝ արհեստական ոսպնյակի օպտիկական ուժի ճշգրիտ հաշվարկի, բարձրակարգ վիրահատական միջամտության և մասնագիտացված հետվիրահատական հսկողության համար։

🤝 Մեր կենտրոնի առաջնահերթությունը յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվող անհատական մոտեցումն է և տեսողության առավելագույն վերականգնումը։ Կատարակտի վիրահատություններն իրականացվում են ժամանակակից, անվտանգ և անցավ մեթոդներով, ինչը թույլ է տալիս հիվանդին սեղմ ժամկետներում վերադառնալ իր բնականոն կյանքին։

✅ «Ալիսա» Ակնաբուժական Կենտրոնի բժիշկների բազմամյա փորձն ու միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնիկական հագեցվածությունը երաշխավորում են լավագույն արդյունք նույնիսկ բարդ կլինիկական դեպքերում։
________________________
📍 Հասցե` Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
📞 Հեռ․ 077 371169, 0312 71169
✨ Նայեք կյանքին պարզ աչքերով

Address

Շիրակի մարզ, գյ. Ախուրյան, Ախուրյանի խճ. 20
Akhuryan
2601

Opening Hours

Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Telephone

+37477371169

Alerts

Be the first to know and let us send you an email when Ալիսա ակնաբուժական կենտրոն / Alisa eye center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ալիսա ակնաբուժական կենտրոն / Alisa eye center:

Share

Category