21/03/2021
‼️ՍՏՈՄԱՏԻՏ
⭕️Ստոմատիտը (բերանաբորբ) իրենից ներկայացնում է բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում: Այն կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ այն կարող է լինել այլ հիվանդությունների ախտանշան, օրինակ` կարմրուկի, գրիպի, քութեշի, կանդիդոզի և այլն:
❗️Հայտնի են ստոմատիտի հետևյալ ձևերը.
- Լորձենաբորբային (կատառային) ստոմատիտ,
- Խոցամեռուկային ստոմատիտ,
- Աֆթոզ ստոմատիտ,
- Դեղորայքային ստոմատիտ,
- Կանդիդոզային ստոմատիտ,
- Վնասվածքային ստոմատիտ,
- Լնդաբորբ (գլոսիտ),
- լեզվաբորբ (գինգիվիտ):
🔴Պատճառներ
Ստոմատիտի առաջացմանը նպաստում են ներքին օրգանների, նյարդային համակարգի քրոնիկական հիվանդությունների սրացումները, սննդի մեջ վիտամինների անբավարարությունները, նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումները: Ծխելը, սպիրտային խմիչքների օգտագործումը, շատ տաք կամ սառը, չափից ավելի թթու և աղի սսնդի ընդունումը նույնպես կարող են նպաստել ստոմատիտի առաջացմանը: Այն երբեմն առաջանում է որոշ դեղանյութերի նկատմամբ օրգանիզմի բարձր զգայնության դեպքում, սեռական հասունացման շրջանում, ինչպես նաև իմաստության ատամի դժվար ծկթման ժամանակ: Լորձենաբորբային (կատառային) ստոմատիտը հաճախ նկատվում է անգինայի, գրիպի և այլ վարակիչ հիվանդությունների դեպքերում:
✅Բուժում
Ստոմատիտի բոլոր ձևերի բուժումը երբեմն պահանջում է մեծ համառություն: Հաճախ անհրաժեշտ է լինում կատարել ընդհանուր հետազոտություն` հայտնաբերելու բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքմանը նպաստող ներքին օրգանների հիվանդությունները: Ուստի կարևոր է ժամանակին դիմել ստամատոլոգին և կատարել նրա ցուցումները: Ինքնաբուժումը կարող է բարդություններ առաջացնել: Չպետք է օգտագործել հակաբիոտիկներ կամ այրող միջոցներ: Անհրաժեշտ է դադարեցնել ծխելը, չօգտագործել կծու, թթու, աղի և տաք կերակրատեսակներ, ալկոհոլային խմիչք: Սնունդը պետք է լինի վիտամիններով հարուստ, չգրգռող: