Ա Ա

Ա Ա Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ա Ա, Artashat.

02/12/2024

Հարգելի հետևորդներ, էջը այլևս չի հանդիսանում բժշկական կենտրոնի պաշտոնական էջը

12/10/2024

🤰🚭 Ինչպես է ծխախոտն ազդում երեխայի առողջության վրա դեռևս ներարգանդային կյանքում

Հղիների դեպքում ծխելը հանգեցնում է ընկերքի անոթների ախտահարման, ինչի հետևանքով խաթարվում է թթվածնով և սննդանյութերով պտղի սնուցումը: Առկա են նաև ազդեցության ավելի բարդ մեխանզիմներ:

Արդյունքում ծխելը հղիության ընթացքում ազդում է պտղի տարբեր օրգանների՝ գլխուղեղի, ոսկորների, թոքերի և այլ օրգան համակարգերի զարգացման վրա:

🚭👨‍👩‍👧‍👦Ծխող կամ երկրորդային ծխի զգալի ազդեցության ենթարկվող ապագա մայրիկի մոտ որոշակիորեն մեծանում է մեռալածնության, արատով կամ ցածր քաշով երեխա ծնվելու, նորածնային հասակում մահանալու ռիսկը:

👦👧🚭
Ծխախոտի ազդեցությունը մանկահասակ երեխաների վրա

Վաղ տարիքում ծխախոտը առավել ծանր և ցայտուն ազդում է երեխաների շնչառական համակարգի վրա: Այն հանգեցնում է տարբեր վիրուսներով երեխայի ավելի հաճախ հիվանդանալուն, իսկ հիվանդանալու դեպքում էլ՝ առավել ծանր ընթացքի զարգացմանը:

Երկրորդային ծուխը հանգեցնում է երեխաների մոտ կրկնվող ականջի բորբոքումների, ալերգիկ ծագման քրոնիկ հարբուխի, քրոնիկ հազի, կրկնակի բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի զարգացմանը:

Ծխելու ազդեցությունը դեռահասների վրա
Այդ տարիքում ուղեղը դեռ շարունակում է զարգանալ, այդ իսկ պատճառով ծխելը ավելի արագ նպաստում է կախվածության զարգացմանը:

Ծխող մեծահասկաների մեծ մասը ծխել սկսել է հենց այս` դեռահասային տարիքում:
Հատկապես այն դեռահասները, որոնց ծնողները կամ նրանցից մեկը ծխող է, ավելի հակված են այս վատ սովորությանը:

Էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը դեռահասների առողջության վրա

Բազմաթիվ հետազոտություններ վկայում են, որ էլեկտրոնային ծխախոտի ազդեցությունը բացասաբար է անդրադառնում դեռահասների հոգեկան առողջության վրա. հանգեցնում է տրամադրության անկման դեպրեսիա/ընկճախտ, առաջ բերում` տագնապային խանգարումներ:
Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող այնպիսի քիմիական գոյացություններ, ինչպիսին են ֆորմալդեհիդը և դիացետիլը ևս նպաստում են թոքերի քրոնիկ հիվադությունների և քաղցկեղի առաջացմանը, իսկ առկա նիկոտինը՝ կախվածության առաջացմանը:

Առողջապահության նախարարության խորհրդատու մանկաբուժության գծով
Սերգեյ Սարգսյան

Վահանաձև գեղձի հիվանդություններ
08/10/2024

Վահանաձև գեղձի հիվանդություններ

Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո:

Նաև կարող են հիվանդության պատճառ դառնալ յոդի անբավարարությունը, վարակները, աուտոիմուն հիվանդությունները, գենետիկական նախատրամադրվածությունը:

🔵 Հիվանդության կանխարգելման կարևոր գոծոններից են հոգեհուզական գերլարվածությունից զերծ մնալը, սթրեսակայունությունը (ի լրումն յոդի բավարար մատակարարման), ունենալ նորմալ քնի ռեժիմ:

Այս հիվանդության ախտանշանների սպեկտորը չափազանց լայն է, դրանք երբեմն կարող են քողարկվել այլ օրգան-համակարգերի հիվանդությունների ախտանշանների տակ և զգալիորեն տարբերվել` կախված հիվանդության տեսակից և դրա փուլից:

😓Հորմոնների նվազ արտադրության դեպքում ի հայտ են գալիս քաշի ավելացում, խոլեստերինի ավելացում, թուլություն, քնկոտություն, հոգնածություն, դեմքի և վերջույթների այտուցվածություն, դեպրեսիա, քնի խանգարում, դաշտանային ցիկլի խանգարում, տղամարդկանց մոտ` լիբիդոյի նվազում:
Չոր մաշկը, փխրուն եղունգները և մազերը, փորկապությունը, հիշողության վատացումը, ուշադրության նվազումը ևս կարող են վահանաձև գեղձի դիսֆունկցիայի նշաններ լինել:

Վահանաձև գեղձի հորմոնների արտադրության ավելացման դեպքում կարող են դիտվել ընդհանուր թուլություն, հոգնածություն, անքնության և դյուրագրգռության նշաններ:
🫀 Նկատվում է զարկերակային ճնշման բարձրացում, վերջույթների կամ ամբողջ մարմնի դող, քաշի կորուստ նույնիսկ պատշաճ սնվելու պարագայում, դաշտանային ցիկլի խանգարումներ և լիբիդոյի նվազում տղամարդկանց մոտ: Նկատվում է նաև քրտնարտադրության ավելացում, շոգի անտանելիություն, սրտի ռիթմի խանգարումներ, հաճախասրտություն։

Նման նշանների դեպքում անհրաժեշտ է էնդոկրինոլոգի խորհրդատվություն հիվանդության ախտորոշման ու բուժման համար:

03/10/2024

💉🦠 Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով:

🔵Բուժառուի խնդրանքովԱյս անգամ մեզ է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ Ժորիկ Սիմոնյանը, ով խնդրեց  հրապարակել իր  երախտագիտությ...
02/10/2024

🔵Բուժառուի խնդրանքով

Այս անգամ մեզ է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ Ժորիկ Սիմոնյանը, ով խնդրեց հրապարակել իր երախտագիտության խոսքերը:

🔷️‹‹Շուրջ 1 ամիս առաջ վիրահատվեցի Արտաշատի բժշկական կենտրոնում: Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Կարեն Հակոբյանի և բաժանմունքի մյուս սրտացավ աշխատակիցների շնորհիվ ապաքինվել եմ և ուզում եմ հոգաչափ շնորհակալություն հայտնել ողջ անձնակազմին՝ անսահման նվիրվածության, հոգատարության և պատրաստակամության համար: Ուրախ եմ, որ բաժանմունքում լավ են պահպանվել անվանի վիրաբույժներ Ռուբիկ Ավետիսյանի և Ազատ Հովակիմյանի թողած ավանդույթները, կենտրոնում սրտացավ ու հոգատար մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուր այցելուի, և այսօր էլ Արտաշատի բժշկական կենտրոնն իր բարի համբավով լավագույններից մեկն է հանրապետությունում: Շնորհակալ եմ կենտրոնի տնօրենությանը և ողջ անձնակազմին, առողջ եղեք, որպեսզի առողջություն պարգևեք:››

🔵Շնորհակալ ենք գնահատանքի համար , առողջ եղեք:

Այսօր սրտի համաշխարհային օրն է
29/09/2024

Այսօր սրտի համաշխարհային օրն է

🫀Սրտի համաշխարհային օրն է

✅ Ամբողջ աշխարհում այսօր նշվում է Սրտի համաշխարհային օրը. նպատակը սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է` խրախուսելով որդեգրելու առավել առողջ ապրելակերպ, կանխելու սրտանոթային հիվանդությունների զարգացումը:

Սրտանոթային հիվանդությունների զարգացմանը նպաստող որոշ ռիսկի գործոններ անփոփոխ են (տարիք, սեռ, ժառանգական հակվածություն) և վերահսկման ենթակա չեն: Սակայն կան գործոններ, ինչպիսիք են խոլեսթերինի բարձր մակարդակը, ծխելը, գիրությունը (մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից բարձր), զարկերակային գերճնշումը, ֆիզիկական թերակտիվությունը, շաքարային դիաբետը, քնի պակասը, անառողջ սննդակարգը, մասնավորապես` աղի օգտագործման չարաշահումը, սթրեսը, դեպրեսիան համարվում են փոփոխելի ռիսկի գործոններ և ենթակա են վերահսկման:

Խորհուրդներ առողջ սրտի համար.

🥗 ճիշտ սննդակարգ. սահմանափակելով շաքարի, աղի և տրանսճարպերի օգտագործումը,
🏃‍♂️ ֆիզիկական ակտիվություն. օգնում է բարելավել սրտի աշխատանքը, նվազեցնել խոլեսթերինի մակարդակը և զարկերակային ճնշումը, պահպանել առողջ քաշը: ԱՀԿ-Ն խորհուրդ է տալիս յուրաքանչյուր շաբաթ 150 րոպե չափավոր ինտենսիվությամբ մարզումներ մեծահասակների համար,
🚭 ծխախոտից հրաժարում. նույնիսկ պասիվ ծխի երկարատև ազդեցությունը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների վտանգը,
❌ ալկոհոլի ընդունման սահմանափակում:

Առողջապահության նախարարությունը մի շարք ծրագրեր և միջոցառումեր է իրականացնում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման, հիվանդացության ու մահացության ցուցանիշների բարելավման նպատակով, մասնավորապես` առաջնային օղակում 35-68 տարեկան քաղաքացիների շրջանում զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման և ախտորոշման նպատակով անվճար սքրինինգային հետազոտության իրականացում: «Սրտի անհետաձգելի վիրահատություններ»` (Stent for Life) ծրագրի շրջանակներում ինֆարկտ պատասխանատու կորոնար զարկերակի ստենտավորում, ինչպես նաև` արտոնյալ պայմաններով աորտա-կորոնար շունտավորում, գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների ժամանակ թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի իրականացում, աորտայի շերտազատման անվճար վիրահատությունների իրականացում` ամբողջ բնակչության համար:

18/09/2024

🚭 Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են:

‼️ Մեծ մասը սկսում է ծխախոտ օգտագործել մինչև 20 տարեկանը:

Ծխելը կախվածություն է առաջացնում, որը պահպանվում է ամբողջ կյանքում:

Դեռահասների շրջանում կրճատելով ծխախոտի օգտագործումը և կանխելով ծխախոտի օգտագործման սկիզբը` կպաշտպանենք մի ամբողջ սերունդ ծխելու վնասներից:

🟠🟠Շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, դպրոցականներին և ուսանողներին` Գիտելիքի և դպրության օրվա առ...
01/09/2024

🟠🟠Շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, դպրոցականներին և ուսանողներին` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Առանց հաստատուն գիտելիքների հնարավոր չէ դառնալ լավ ու կայացած մասնագետ, հասարակության պիտանի քաղաքացի։

Մեծապես արժևորենք գիտելիքի հզոր ուժը և մշտապես նոր գիտելիքներով զինվելու կարևորությունը։

Քաջառողջություն և ամենայն բարիք բոլորին և հաջող ուսումնառություն։

Լավագույն ցանկություններով՝
Կենտրոնի տնօրեն
Հայկ Համբարձումյան

🔴Այսօր ծննդյան տարեդարձն է տոնում Արտաշատի բժշկական կենտրոնի  բժշկուհի-գինեկոլոգ Զեմֆիրա Նավասարդյանը։ Կենտրոնի տնօրեն Հ...
30/08/2024

🔴Այսօր ծննդյան տարեդարձն է տոնում
Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկուհի-գինեկոլոգ Զեմֆիրա Նավասարդյանը։

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում են սիրված բժշկուհուն, մաղթում ամուր առողջություն, երկար տարիների երջանիկ օրեր, արևոտ ու զվարթ տրամադրություն։

🔵🔵🔵Այս անգամ մեր թիմի  արհեստավարժ աշխատանքի մասին գրում ենք բուժառուի խնդրանքով։Էվելինա  Ռաստչենկոն Ջերմուկ քաղաքի բնակ...
27/08/2024

🔵🔵🔵Այս անգամ մեր թիմի արհեստավարժ աշխատանքի մասին գրում ենք բուժառուի խնդրանքով։

Էվելինա Ռաստչենկոն Ջերմուկ քաղաքի բնակչուհի է, 3 երեխաների մայր և պատրաստվում էր չորրորդ բալիկին ունենալ։ Բարդությունների պատճառով ծննդօգնությունը պետք է Երևանում ցուցաբերվեր։ Եվ ահա Երևան ուղևորվող էվելինայի մոտ ճանապարհին ժամանակից շուտ սկսվում են ծննդաբերական ցավերը։ Շտապ օգնության մեքենան վերջինիս հասցնում է Արտաշատի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունք, որտեղ նրան հոգատարությամբ են շրջապատում` փորձառու բժիշկ-գինեկոլոգ Զեմֆիրա Նավասարդյանի գլխավորությամբ։

Բարդ ու դժվարին ծննդաբերություն, ժամերի քրտնաջան աշխատանք, լույս աշխարհ է գալիս Էվելինայի որդին, որին կոչում են Դանիել։ Նշենք, որ նախկինում երկու անգամ կեսարյան հատումով ծննդաբերած Էվելինան, մեր կենտրոնում ծննդաբերել է բնական ճանապարհով։

` ասում է երջանիկ մայրիկը։ Էվելինան և Դանիելն իրենց լավ են զգում։

🫶Փոքրիկ Դանիելին մաղթում ենք խաղաղ ու անհոգ մանկություն։

Address

Artashat

Telephone

023525537

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ա Ա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ա Ա:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram