Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine

Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine, Armenia,, Yerevan, Marshal Babajanyan Street , 38a Building (Avan adm. district of Yerevan), Yerevan.

Սիրելի՛ դասախոսներ, ուսանողներ և գրքի բոլոր նվիրյալներ,📚«Գրքերը մարդու մտքի թևերն են, որոնք նրան բարձրացնում են ժամանակի...
19/02/2026

Սիրելի՛ դասախոսներ, ուսանողներ և գրքի բոլոր նվիրյալներ,
📚«Գրքերը մարդու մտքի թևերն են, որոնք նրան բարձրացնում են ժամանակի և տարածության սահմաններից վեր»։
Այս թևավոր խոսքը լավագույնս է արտահայտում գրքի անգնահատելի դերն ու նշանակությունը մեր կյանքում։ Գիրքը գիտելիքի անսպառ աղբյուր է, մշակույթի և ինքնության պահապան, սերունդների միջև անխզելի կամուրջ։ Այն մեզ սովորեցնում է մտածել և բացահայտել աշխարհը նոր հայացքով։

📘Գրքի տոնը յուրահատուկ առիթ է ևս մեկ անգամ արժևորելու ընթերցանության ուժը, գիտելիքի կարևորությունը և կրթության առաքելությունը։ Համալսարանական միջավայրում գիրքը ոչ միայն ուսուցման հիմնական գործիք է, այլև ստեղծարարության, հետազոտության, նոր գաղափարների և առաջընթացի գրավականը։

Համալսարանի ղեկավարությունը ջերմորեն շնորհավորում է Գրքի տոնի կապակցությամբ։ Թո՛ղ գիրքը միշտ լինի ձեր ուղեկիցը, ոգեշնչման աղբյուրը և նոր նվաճումների ճանապարհը լուսավորող կանթեղը։

Dear lecturers, students, and all devoted lovers of books,

📚“Books are the wings of the human mind, lifting it beyond the boundaries of time and space.”

This winged expression best conveys the invaluable role and significance of books in our lives. A book is an inexhaustible source of knowledge, a guardian of culture and identity, and an unbreakable bridge between generations. It teaches us to think and to discover the world from a new perspective.

📘Book Day is a special occasion to once again appreciate the power of reading, the importance of knowledge, and the mission of education. In the university environment, a book is not only the primary tool of learning, but also a guarantee of creativity, research, new ideas, and progress.

The University administration warmly congratulates you on the occasion of Book Day. May books always be your companion, a source of inspiration, and a lantern that lights the path to new achievements.

Դարձի՛ր մասնակից TEDxUTMA 2026-ին  🎤 Ուրախ ենք տեղեկացնել, որ պաշտոնապես երկարաձգվել է Ավանդական Բժշկության Համալսարանի ...
13/02/2026

Դարձի՛ր մասնակից TEDxUTMA 2026-ին
🎤 Ուրախ ենք տեղեկացնել, որ պաշտոնապես երկարաձգվել է Ավանդական Բժշկության Համալսարանի կողմից TEDx միջոցառում անցկացնելու լիցենզիան։
Միացեք մեզ 2026թ․ ապրիլի 29-ին մասնակցելու TEDxUTMA հերթական միջոցառմանը։
Ինչու՞ մասնակցել՝
🌍 Տարբեր մասնագիտության միջազգային խոսնակներ,
🧬 «Fractals of Life» կարգախոսով կխոսենք, թե ինչպե՞ս են օրինաչափությունները կրկնվում բժշկության, գիտության, հասարակության և մարդկային փորձառության մեջ,
💡կարևոր բացահայտումներ՝ ինչպես են փոքր գաղափարները վերափոխում ամբողջական համակարգերը։
Տեղեկություններ, գրանցում՝ https://www.ted.com/tedx/events/68037
🖇️Լիցենզիայի տրամադրում՝
2026 թվական
🖇️Լիցենզիայի ժամկետ՝
1 տարի
Լիցենզիան տրամադրվել է՝ Ավանդական Բժշկության Համալսարանի Գիտական մասի վարիչ, բժիշկ Վ․Ս․ Գրիգորյանին:
📅 Միացեք մեզ, եղեք գիտության, նորարարության և բժշկության աշխարհի մաս։
Նախկին TEDxUTMA ելույթներ՝
https://youtube.com/playlist?list=PLZ_vTvLPayxtUFfvIVYzGGhoMeZ_bB9-P&si=rE-4f5J4n0u5Elvd

🎤 Become a participant in TEDxUTMA 2026
We are pleased to announce that the University of Traditional Medicine's license to host a TEDx event has been officially extended. Join us on April 29, 2026 for the next TEDxUTMA event.
Why to attend:
🌍 International speakers from various fields,
🧬 Under the slogan "Fractals of Life," we will talk about how patterns repeat themselves in medicine, science, society, and human experience.
💡Important discoveries: how small ideas transform entire systems.
Information, registration: https://www.ted.com/tedx/events/68037
🖇️License issuance:
2026
🖇️License term:
1 year.
The license was issued to: Head of the Scientific Department of the University of Traditional Medicine, Dr. V.S. Grigoryan.
📅 Join us and be part of the world of science, innovation, and medicine.
Previous TEDxUTMA talks: https://youtube.com/playlist?list=PLZ_vTvLPayxtUFfvIVYzGGhoMeZ_bB9-P&si=rE-4f5J4n0u5Elvd

😍Ուրախ ենք, որ մեր հնդիկ շրջանավարտները մեկ կարևոր փուլ այս անգամ նույնպես հաղթահարեցին:👏👏👏👩‍🎓🧑‍🎓Ավանդական բժշկության  հ...
30/01/2026

😍Ուրախ ենք, որ մեր հնդիկ շրջանավարտները մեկ կարևոր փուլ այս անգամ նույնպես հաղթահարեցին:👏👏👏
👩‍🎓🧑‍🎓Ավանդական բժշկության համալսարանի 2024-25 ուստարվա հնդիկ շրջանավարտներից շատերը ևս վերջերս Հնդկաստանում հաջողությամբ հանձնել են FMGE քննությունը և ստացել բժշկի գործունեությամբ զբաղվելու թույլտվություն:
Ցուցաբերած գիտելիքների բարձր արդյունքների համար՝ Ավանդական բժշկության համալսարանը ջերմորեն շնորհավորում է իր սիրելի՛ շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական նորանոր վերելքներ:
Սիրելի՛ ուսանողներ, բժշկական ոլորտում ձեր յուրաքանչյուր հաջողությունը համալսարանին հպարտանալու առիթ է տալիս, ինչը նաև բուհի անցած արգասաբեր ուղու, նրա գործունեության ու կրթության բարձր որակի արդյունքն է:💪
😍We are pleased to note that our Indian graduates have successfully completed another important stage. 👏👏👏
👩‍🎓🧑‍🎓Many Indian graduates of the University of Traditional Medicine from the 2024–2025 academic year have successfully passed the FMGE examination in India and obtained a license to practice medicine.In recognition of their excellent academic performance, the University of Traditional Medicine warmly congratulates its dear graduates and wishes them continued professional growth and new achievements.
Dear students, each of your successes in the medical field is a source of pride for the university and reflects its fruitful journey, dedicated work, and the high quality of education it provides.💪

🎄🎅🏻🎉Ավանդական բժշկության համալսարանը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:Ցանկանում ենք, որ գալիք...
31/12/2025

🎄🎅🏻🎉Ավանդական բժշկության համալսարանը շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Ցանկանում ենք, որ գալիք 2026 թվականը լինի առողջության, խաղաղության, անսպառ հաջողությունների, հետաքրքիր մտահղացումների և նոր ձեռքբերումներով լի տարի։
Թո'ղ իրականան բոլորիդ սպասումներն ու երազանքները։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
🎄🎅🏻🎉The University of Traditional Medicine extends its congratulations on the occasion of the New Year and Christmas.
We wish that the coming year 2026 will be filled with health, peace, endless success, inspiring ideas, and new achievements.
May all your hopes and dreams come true.
Happy New Year and Merry Christmas.

Դեկտեմբերի 12-ին Ավանդական բժշկության համալսարանում տեղի է ունենալու «MedTalks»՝ նվիրված մարդու սրտի գիտությանն ու առեղծ...
05/12/2025

Դեկտեմբերի 12-ին Ավանդական բժշկության համալսարանում տեղի է ունենալու «MedTalks»՝ նվիրված մարդու սրտի գիտությանն ու առեղծվածին։

Միացեք մեզ, մենք ուսումնասիրում ենք կարդիոլոգիան հետաքրքիր քննարկումների, նորացված գիտելիքների և իրական կլինիկական պատմությունների միջոցով, որոնք ձևավորում են մեր պատկերացումները սրտի առողջության մասին։

✅ Ամսաթիվ՝ 12 դեկտեմբերի, 2025թ.

✅ Ժամ՝ 16:00 Լեզու՝ անգլերեն

✅ Վայր՝ Ավանդական բժշկության համալսարան, Հայաստան

✅ Գրանցվիր հիմա հետևյալ լինքով՝

https://forms.office.com/e/Ztyft8FC8Y
This month’s MedTalks is dedicated to the science and mystery of the human heart. Join us as we explore Cardiology through engaging discussions, updated insights and real clinical stories that shape the way we understand cardiac health today.

✅ Sharpen your knowledge in Cardiology

✅ 12, 2025

✅ Time:16:00

✅ Language: English

✅ Location:University of Traditional Medicine, Armenia

✅ Register now via the link https://forms.office.com/e/Ztyft8FC8Y

???? We’re happy to announce our partners and co-organizers of this month’s MedTalks: the University of Traditional Medicine (UTMA) and its Student Scientific Society (SSS) dedicated to advancing medical education, research, and innovation in Armenia.

forms.office.com

Ավանդական բժշկության համալսարանն իր գործընկեր «Ֆոլդինկ» լաբորատորիայի հետ համատեղ մասնակցեց «DIGITEC EXPO» ցուցահանդեսին...
20/11/2025

Ավանդական բժշկության համալսարանն իր գործընկեր «Ֆոլդինկ» լաբորատորիայի հետ համատեղ մասնակցեց «DIGITEC EXPO» ցուցահանդեսին, որը տեխնոլոգիական ոլորտի ամենաառաջադեմ միջոցառումներից մեկն է Հայաստանում:
Համալսարանի դասախոսական կազմը և ուսանողությունը ներկայացրին մի շարք գիտական նախագծեր, այդ թվում նաև «Ֆոլդինկ» լաբորատորիայի հետ համատեղ իրականացվող գիտահետազոտական աշխատանքներ:
The University of Traditional Medicine, again forming a joint pavilion with the Foldink Laboratory, participated in the DIGITEC EXPO exhibition. Our faculty lecturers and students presented, among other scientific projects, also jointly implemented collaborative research initiatives. The event is one of the most advanced EXPO exhibitions in the technological sector in Armenia.

Վերջերս,  Ավանդական բժշկության համալսարանում  ԱԲՀ գործընկեր «BIL Armenia»-ի կողմից անցկացվեց հերթական «MED TALKS» գիտաբժ...
18/11/2025

Վերջերս, Ավանդական բժշկության համալսարանում ԱԲՀ գործընկեր «BIL Armenia»-ի կողմից անցկացվեց հերթական «MED TALKS» գիտաբժշկական միջոցառումը: Պաշտոնական համակազմակերպիչներ էին Ավանդական բժշկության համալսարանը և համալսարանի ՈՒսանողական Գիտական Ընկերությունը:
Միջոցառման խորագիրն էր՝ «Անհետաձգելի բժշկությունը տարբեր բժշկական մասնագիտություններում»:
Թեմատիկ խոսնակներն էին՝
✅ԱԲՀ ավագ դասախոս, դեղագետ Ռոզի Երեմյանը,
📗թեմա` «Անհետաձգելի բժշկության ֆարմակոլոգիան»
✅Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնի օնկովիրաբույժ, դոկտոր Տիգրան Բյուզանդյանը,
📗թեմա՝ «Ուռուցքներով պայմանավորված արյունահոսության և շնչուղիների խցանման դեպքերի համակողմանի վարումը»:
Միջոցառման ընթացքում լսարանի համար կազմակերպվեցին նաև ինտերակտիվ վարժություններ:
Շնորհակալություն ենք հայտնում «BIL Armenia»-ին և հրավիրված խոսնակներին:

On October 17, 2025, UTMA's partner BIL Armenia organized another MED TALKS event. This time, the event took place at the University of Traditional Medicine, with the university and its Student Scientific Society (SSS) serving as official co-organizers. The theme of the event focused on Emergency Medicine.
✅The invited speakers were pharmacist Rozi Yeremyan, Senior Lecturer at the University of Traditional Medicine
📗topic: Pharmacology of Emergency Medicine,
✅Dr. Tigran Byuzandyan, oncosurgeon from the Fanarjyan National Oncology Center
📗topic: Complex Airway Management in Tumor-Related Bleeding and Obstruction.
Interactive exercises were also organized for the audience during the event. We express our acknowledgements to BIL Armenia and invited speakers.

Վերջերս, Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ «ԱԲՀ Բաց Գիտության» հերթական 6-րդ միջոցառումը: Հրավիրված խոսնակ...
14/11/2025

Վերջերս, Ավանդական բժշկության համալսարանում տեղի ունեցավ «ԱԲՀ Բաց Գիտության» հերթական 6-րդ միջոցառումը:
Հրավիրված խոսնակն էր՝ ՀՀ ԳԱԱ Ակադեմիայի Երիտասարդ գիտնականների ասոցիացիայի նախագահ, Հ.Աճառյանի անվան ինստիտուտի Նեյրոլինգվիստիկայի լաբորատորիայի ղեկավար, լ.գ.թ. Սիրանուշ Հովհաննիսյանը, ով բաց դասախոսությամբ հանդես եկավ նեյրոլինգվիստիկայի թեմայով՝ քննարկելով հոգեկան առողջության և լեզվամտածողության միջև կապը:
Խոսնակն անդրադարձավ նաև, թե ինչպե՞ս է հնարավոր, ուսումնասիրելով լեզվամտածողությունը, կապ գտնել մեր հոգեկան աշխարհի և առողջ մտածողության միջև, և թե ինչպե՞ս է լեզվամտածողությունը փոփոխվում կամ աղճատվում տարբեր խանգարումների դեպքում։
Լսարանի համար անցկացվեց նաև պրակտիկ ինտերակտիվ վարժություն՝ քննարկման նյութն ավելի պատկերավոր դարձնելու նպատակաով:
Համալսարանի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում խոսնակին՝ իր ինֆորմատիվ և հագեցած դասախոսության համար:
Տեսաձայնագրությունը շուտով հասանելի կլինի ԱԲՀ Գիտական մասի պաշտոնական Յութուբյան ալիքում (https://www.youtube.com/):
Հիշեցնենք, որ «ԱԲՀ Բաց Գիտություն» նախագիծն Ավանդական Բժշկության Համալսարանի կողմից կազմակերպվող միջոցառումների շարք է, որտեղ կազմակերպվում են հրավիրված առաջատար մասնագետների կողմից ներկայացվող բաց դասախոսություններ: Նախագիծը նպատակ ունի ամրապնդել կապերը բժշկական և գիտական համայնքի ներսում:

In October 2025, the University of Traditional Medicine hosted the 6th event of the “UTMA Open Science” series.
The invited speaker was Siranush Hovhannisyan, PhD, President of the Young Scientists Association of the National Academy of Sciences of Armenia, and Head of the Neurolinguistics Laboratory at the H. Acharyan Institute. She delivered an open lecture on neurolinguistics, exploring the connection between mental health and language. The lecture addressed how exploring the verbal thinking can help uncover links links with our mental health, and how verbal thinking can get changed disrupted in various psychological disorders. An interactive practical exercise was also conducted, which made the topic more engaging and illustrative for the audience. On behalf of the University, we would like to express our gratitude to the distinguished guest speaker for her informative and insightful lecture. The video recording will soon be available on the official YouTube channel of UTMA’s Science Department (https://www.youtube.com/). The UTMA Open Science project is a series of events organized by the University of Traditional Medicine, featuring open lectures delivered by invited leading experts. The project aims to strengthen connections within the medical and scientific communities.
www.youtube.com

Հոկտեմբերի 23-ին Ավանդական բժշկության համալսարանը և «Campus International» կազմակերպությունը ուսանողների համար կազմակերպ...
30/10/2025

Հոկտեմբերի 23-ին Ավանդական բժշկության համալսարանը և «Campus International» կազմակերպությունը ուսանողների համար կազմակերպել էին «Մերձեցման երեկո»: Միջոցառմանը մասնակցում էին համալսարանի աշխատակազմը, «Campus International»-ի աշխատակիցները, համալսարանի ուսանողությունն ու նրանց ծնողները և հյուրեր:
Համալսարանի ղեկավարության անունից ներկաներին ողջունեց դեկան Անահիտ Կարապետյանը: Իր խոսքում կարևորելով ուսանողների համար նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ դեկանը նշեց , որ դրանք նպաստում են հայ և շուրջ 16 երկրներից համալսարանում սովորող օտարազգի ուսանողների համախմբմանը, բարեկամական, ընկերական հարաբերությունների խորացմանը և ձևավորում են միջմշակութային ակտիվ կապեր:
Միջոցառման ժամանակ 2024-25 ուստարում բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանողներին տրվեցին հուշանվերներ և վկայականներ:
Երեկույթի ընթացքում տարբեր ազգերի ուսանողներ ներկայացրեցին իրենց ազգային պարը, երգն ու երաժշտությունը:
On October 23, the University of Traditional Medicine and the “Campus International” organization held a “Fresher’s party” for students. The event was attended by the university staff, representatives of “Campus International,” students and their parents, as well as guests.
On behalf of the university administration, Dean Anahit Karapetyan welcomed the attendees. In her speech, she emphasized the importance of organizing such events for students, noting that they promote unity among Armenian and international students from about 16 different countries studying at the university, strengthen friendly and collegial relations, and help establish active intercultural connections.
During the event, the best-performing students of the 2024–2025 academic year were presented with mementoes and certificates.
Throughout the evening, students from different nationalities presented their traditional dances, songs, and music.

📢«MedTalks» միջոցառում ԱԲՀ-ում՝  «Անհետաձգելի արձագանքը տարբեր բժշկական մասնագիտություններում» թեմայով, որը տեղի կունենա...
16/10/2025

📢«MedTalks» միջոցառում ԱԲՀ-ում՝ «Անհետաձգելի արձագանքը տարբեր բժշկական մասնագիտություններում» թեմայով, որը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Ավանդական բժշկության համալսարանում:
Միջոցառման կազմակերպիչներն են «BIL Armenia»-ն և Ավանդական բժշկության համալսարանի ՈՒսանողական գիտական ընկերությունը:
Միջոցառումը ներառում է տարբեր բժշկական մասնագիտություններին վերաբերող մի շարք դասախոսություններ:
«MedTalks»-ը նվիրված է անհետաձգելի բժշկությանը, ներառելով դասախոսություններ, որոնք հարմարեցված են ըստ մասնագիտությունների։ Սկսած առաջին արձագանքից մինչև դեպքային քննարկումներ՝ բացահայտեք, թե ինչպես են մասնագետները տարբեր ոլորտներից ճշգրտությամբ և նպատակասլացությամբ արձագանքում անհետաձգելի իրավիճակներին։
Միջոցառման պաշտոնական լեզուն անգլերենն է:
✅ Գրանցվեք հիմա՝ սեղմելով հղմանը, տեղերը սահմանափակ են։
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSezi9_AN210INYF8SW5-iNXrbBN-92r-LDIMoC3UDBypfclHQ/viewform?usp=sharing&ouid=101609648070147844138docs.google.com
📢 “MedTalks” event at the UTMA on the topic “Emergency Response in Different Medical Specialties” will take place on October 17, at 16:00 at the University of Traditional Medicine.
The organizers of the event are “BIL Armenia” and the Student Scientific Society of the University of Traditional Medicine.
The event includes a series of lectures on different medical specialties.
“MedTalks” is dedicated to emergency medicine, including lectures tailored to specialties. From first response to case discussions, discover how specialists from different fields respond to emergency situations with precision and purpose.
The official language of the event is English.
✅ Register now by clicking on the link, places are limited.

Address

Armenia,, Yerevan, Marshal Babajanyan Street , 38a Building (Avan Adm. District Of Yerevan)
Yerevan
0040

Telephone

+37410616290

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ավանդական Բժշկության Համալսարան University of Traditional Medicine:

Share