Vache Pharm

Vache Pharm Այնթապ 8-րդ փողոց 46 տուն
➕Աշխատում ենք'
🕓 Առավոտյան 9։00 ից երեկոյան 23։00
📲 077 27-27-79

Որովայնի շրջանում ցավի, ջղաձգության և անհանգստության, փքվածության (մետեորիզմի), աղիքային շարժիչային խանգարումների սիմպտո...
22/06/2023

Որովայնի շրջանում ցավի, ջղաձգության և անհանգստության, փքվածության (մետեորիզմի), աղիքային շարժիչային խանգարումների սիմպտոմատիկ բուժում՝ կղանքի հաճախականության փոփոխությամբ (լուծ կամ փորկապություն), դիսպեպսիա, այրոց, փորկապություն, սրտխառնոց, փսխում, որոնք կապված են աղեստամոքսային տրակտի ֆունկցիոնալ հիվանդությունների հետ

Օրթոդոնտիկ խոզանակ բրեկետների համար🦷🪥
18/06/2023

Օրթոդոնտիկ խոզանակ բրեկետների համար🦷🪥

Սիրով շորհավորում ենք բոլոր մայրերին, գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին  մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ ցանկ...
07/04/2023

Սիրով շորհավորում ենք բոլոր մայրերին, գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին մայրության ու գեղեցկության տոնի առթիվ՝ ցանկանում հաջողություն, հարատև սեր և երջանկություն: Թող սերը միշտ ապրի Ձեր սրտերում և շարունակեք ազնիվ ու նվիրյալ ծառայել Ձեր ընտանիքների բարօրությանը:
Շնորհավոր Ապրիլի 7🌷

 #վիտամիններ❤️Fe-Երկաթը նպաստում է էրիթրոցիտների (արյան կարմիր գնդիկների) ձևավորմանը, հեմոգլոբինի նորմալ մակարդակի պահպա...
06/04/2023

#վիտամիններ

❤️Fe-Երկաթը նպաստում է էրիթրոցիտների (արյան կարմիր գնդիկների) ձևավորմանը, հեմոգլոբինի նորմալ մակարդակի պահպանմանը, օրգանիզմում թթվածնի փոխադրմանը, օրգանիզմում բջիջների բաժանման և էներգիայի փոխանակման բնականոն գործընթացին, նորմալ կոգնիտիվ ֆունկցիայի պահպանմանը։

💙Zn-Ցինկը անհրաժեշտ է մարդու առողջության համար: Այն մասնակցում է 300 ֆերմենտների սինթեզի կարգին, որոնք նպաստում են ուղեղի գործունեության կարգավորմանը, բջիջների աճին, նյութափոխանակությանը և մարսողությանը։ Բացի այդ, ցինկը պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից, աջակցում է իմունային համակարգին, նպաստում է հյուսվածքների վերականգնմանը, ինչպես նաև բարելավում է տեսողությունը:

💙Ca-Կալցիումը մեր օրգանիզմի ամենատարածված միկրոէլեմենտն է, որը ապահովում է ատամների և ոսկրերի ամրությունը, ինչպես նաև շատ կարևոր է նյարդային, մկանային, սիրտ—անոթային համակարգերի, էնդոկրի համակարգի աշխատանքի և արյան մակարդելիության համար: Կալցիումի նյութափոխանակությունը կարգավորվում է աղեստամոքսային տրակտով, երիկամներով և ոսկրային համակարգով: Եթե օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ կալցիում, դա հանգեցնում է նրան, որ ոսկրերից այն սկսում է դուրս գալ և ոսկրերը դարձնում փխրուն:

🧡Mg-Մագնեզիումը մեր օրգանիզմի կարևոր հանքային տարրերից է, որի 50%-ը տեղակայված է ոսկրերում, 1%-ը արյան մեջ, իսկ մնացած մասը փափուկ հյուսվածքներում:
Մագնեզիումն ունի առանցքային նշանակություն մարդու օրգանիզմում իրականացվող ավելի քան 300 կենսաքիմիական ռեակցիաների համար:
Մագնեզիումն անհրաժեշտ է սրտի, անոթների, մկանների և աղիների նորմալ աշխատանքի համար: Այն մասնակցում է նյարդային և իմունային համակարգերի գործունեությանը, նպաստում է ոսկրերի ամրությանը: Մագնեզիումը կարգավորում է նաև արյան մեջ շաքարի քանակը և նպաստում է նորմալ զարկերակային ճնշմանը: Մագնեզիումը մասնակցում է այլ հանքային տարրերի փոխանակմանն օրգանիզմում, սպիտակուցների սինթեզի ժամանակ ունի կարևոր դերակատարություն:

🔰Դետրիմաքս D3Դետրիմաքս D3-ը սննդային հավելում է, վիտամին D-ի լրացուցիչ աղբյուր:Նպաստում է՝✅ոսկորների և ատամների ամրապնդմ...
06/04/2023

🔰Դետրիմաքս D3

Դետրիմաքս D3-ը սննդային հավելում է, վիտամին D-ի լրացուցիչ աղբյուր:

Նպաստում է՝
✅ոսկորների և ատամների ամրապնդմանը,
✅իմունիտետի,
✅տոնուսի բարձրացմանը,
✅մկանային ուժի,
✅վերարտադրական ֆունկցիայի պահպանմանը,
✅վիտամին D-ի պակասի լրացմանը և այն նորմայում պահպանելուն:

✔️Ընդունման տևողությունը 6 ամիս:

♻️Օգտագործելուց առսջ խորհրդակցել բժշկի հետ:

Առողջ եղեք💚

👁ՆՈՎՈԹԵՅՆ ՈՒԼՏՐԱ ՆՈՎՈԹԵՅՆ ՈՒԼՏՐԱ  աչքի կաթիլները՝✅ Խոնավեցնում,✅ Հանգստացնում,✅ Պաշտպանում են աչքերը:Առանց վնասակար կոնս...
21/03/2023

👁ՆՈՎՈԹԵՅՆ ՈՒԼՏՐԱ

ՆՈՎՈԹԵՅՆ ՈՒԼՏՐԱ աչքի կաթիլները՝

✅ Խոնավեցնում,
✅ Հանգստացնում,
✅ Պաշտպանում են աչքերը:

Առանց վնասակար կոնսերվանտների է, որը կարող եք կաթեցնել նաև լինզաներ կրելիս։

❗️Բաց է թողնվում առանց դեղատոմսի, առկա է բոլոր դեղատներում:

  🟡Կակաոյի յուղԿակաոյի յուղը կիրառվում է որպես կոսմետիկ և բուժիչ միջոց, պարունակում է A, C և E վիտամինների, իսկ թեոբրոմի...
17/03/2023



🟡Կակաոյի յուղ
Կակաոյի յուղը կիրառվում է որպես կոսմետիկ և բուժիչ միջոց, պարունակում է A, C և E վիտամինների, իսկ թեոբրոմինի և ճարպաթթուների առկայությունը թույլ է տալիս այն օգտագործել ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության բուժման և կանխարգելման համար։ Բացի այդ, կակաոյի յուղը հիպոալերգեն է, ինչը թույլ է տալիս այն օգտագործել ամենափոքր երեխաներին և հղի կանանց:
🟡Հազի, մրսածության համար՝ 1 թեյի գդալ կակաոյի յուղը խառնեք մեկ բաժակ կաթի հետ, խմեք օրվա ընթացքում 3-4 անգամ: Այս բնական միջոցը կօգնի բրոնխիտի, սուր շնչառական վարակների, ասթմայի, պնևմոնիայի դեպքում:
🟡Օրվա ընթացքում կես թեյի գդալ կակաոյի յուղի օգտագործումն օգնում է իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակը` նվազեցնելով կաթվածի և աթերոսկլերոզի զարգացման հավանականությունը:
🟡Կակաոյի յուղով կարելի է մերսել նաև կրծքավանդակը: Սա կօգնի արագացնել ապաքինման ընթացքը
🟡Նպաստում է իմունիտետի ամրապնդմանը հագեցած ճարպաթթուների մեծ քանակի շնորհիվ: Կակաոյի կարագը բարելավում է իմունիտետը, ամրացնում է արյան անոթների պատերի առաձգականությունը և նվազեցնում բորբոքային պրոցեսների ինտենսիվությունը:
🟡Մազերի վիճակի նորմալացում՝ արտահայտված թեփի, գլխամաշկի չորության և մազաթափության նվազեցմամբ՝ յուղի սնուցող և խոնավեցնող ազդեցության շնորհիվ։
🟡Կակաոյի յուղը խոնավեցնում և փափկեցնում է մաշկը և կարող է հանգստացնել միջատների խայթոցների հետևանքով առաջացնող քորը, ինչպես նաև օգնել փոքր կտրվածքների ու քերծվածքների ապաքինումը:
Այս յուղն օգտագործվում է մաշկի հետ կապված մի շարք խնդիրների դեպքում` այրվածքներ, սև կետեր, էկզեմայի բուժում, դերմատիտ և այլն:
Կակաոյի մի փոքր յուղը քսեք ոտքերին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել կոշտուկների և կոշիկների սեղմման հետևանքով վերքերի առաջացումը:
Առողջ եղեք❤️

Օֆտագել 👁💧Ցուցումներ՝✅չոր կերատոկոնյունկտիվիտ,✅աչքի գրգռում (փոշու, ծխի, համակարգչով աշխատելու հետևանքով),✅սակավ արցունք...
15/03/2023

Օֆտագել 👁💧

Ցուցումներ՝

✅չոր կերատոկոնյունկտիվիտ,
✅աչքի գրգռում (փոշու, ծխի, համակարգչով աշխատելու հետևանքով),
✅սակավ արցունքազատում,
✅Ստիվենս-Ջոնսոնի համախտանիշ,
✅Շյոգրենի համախտանիշ,
✅կոպերի հիվանդություններ, որոնք նվազեցնում են, եղջերաթաղանթի և արցունքի շփումը:

♻️Օգտագործման ցուցումներ և դեղաչափ՝

Օֆտագելը կաթեցնում են 1-ական կաթիլ օրական 1-4 անգամ, կախված ախտանիշների աստիճանից։

‼️Հակացուցումներ

Կոպերի, եղջրաթաղանթի և կոնյունտիվալ պարկի վարակային հիվանդություններ,
բարձր գերզգայնություն դեղամիջոցի բաղադրիչների հանդեպ:

Սիրելի՛ կանայք ու աղջիկներ սրտանց շնորհավորում ենք բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ🌷Մաղթում ենք ձեզ ...
08/03/2023

Սիրելի՛ կանայք ու աղջիկներ սրտանց շնորհավորում ենք բոլորիդ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ Մարտի 8-ի առթիվ🌷
Մաղթում ենք ձեզ խաղաղություն, առողջություն, երջանկություն անձնական կյանքում և մեծագույն հաջողություններ: Եղե՛ք միշտ ուրախ, հմայիչ, գեղեցիկ ու գնահատված՝ շրջապատված անսպառ ուշադրությամբ ու հոգատարությամբ🥰

💊Կոենզիմ Q10․ Երիտասարդության և երկարակեցության վիտամին♻️ Բազմաթիվ հետազոտությունների տվյալներով, CoQ10-ը պայքարում է մա...
25/02/2023

💊Կոենզիմ Q10․ Երիտասարդության և երկարակեցության վիտամին

♻️ Բազմաթիվ հետազոտությունների տվյալներով, CoQ10-ը պայքարում է մաշկի ծերացման, չորության, կնճիռների և էլաստիկության կորստի դեմ:

✅ Վերականգնում է մաշկի առաձգականությունը և էլաստիկությունը;
✅ Հարթեցնում է մանր միմիկական կնճիռները;
✅ Մասնակցում է օքսիդա-վերականգնողական պրոցեսին;
✅ Դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը, վերացնում է դեմքի այտուցվածությունը;
✅ Բարելավում է մաշկի գույնը, վերացնում է պիգմենտացիան;
✅ Օգնում է կանխարգելել մաշկի բորբոքային պրոցեսները;
✅ Պաշտպանում է արևի ճառայաթներից;
✅ Բարելավում է ճարպագեղձերի աշխատանքը, վերացնում է ակները։

🔰Ընդունել օրը 1 անգամ ուտելու անմիջապես հետո:

🔹ԲԻՖԻՑԻՆ 💊Բիֆիցին սինբիոտիկը չափազանց արդյունավետ է հակաբիոտիկների հետ համատեղ ընդունման ժամանակ:❗️Կանխում է՝ 🔹Փորլուծու...
02/02/2023

🔹ԲԻՖԻՑԻՆ 💊

Բիֆիցին սինբիոտիկը չափազանց արդյունավետ է հակաբիոտիկների հետ համատեղ ընդունման ժամանակ:

❗️Կանխում է՝

🔹Փորլուծությունները,
🔹Հակաբիոտիկներ ընդունելուց հետո առաջացող փորլուծությունները և փորկապությունը:

♻️Նպաստում է՝

✅ Մարսողական համակարգի պահպանմանն ու կարգավորմանը,
✅ Իմունային համակարգի պահպանմանը:

♻️Ընդունել օրական 1️⃣ դեղապատիճից 1️⃣ անգամ ուտելուց առաջ:

Առողջ եղեք❤️

Address

Ayntap 8 Street Home 46
Aynt'ap'
0803

Opening Hours

Monday 09:00 - 23:00
Tuesday 09:00 - 23:00
Wednesday 09:00 - 23:00
Thursday 09:00 - 23:00
Friday 09:00 - 23:00
Saturday 09:00 - 23:00
Sunday 09:00 - 23:00

Telephone

+37477272779

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Vache Pharm posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Vache Pharm:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram