Ճամբարակ դեղատուն Chambarak pharmacy Чамбарак аптека

  • Home
  • Armenia
  • Chambarak
  • Ճամբարակ դեղատուն Chambarak pharmacy Чамбарак аптека

Ճամբարակ դեղատուն Chambarak pharmacy Чамбарак аптека Здоровье

📢Աշնանը փոքրիկի մաշկը խնամելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ եղանակի փոփոխությունները կարող են...
25/09/2024

📢Աշնանը փոքրիկի մաշկը խնամելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել, քանի որ եղանակի փոփոխությունները կարող են առաջացնել մաշկի չորություն և գրգռվածություն։

🍂 Աշնանը օդի խոնավությունը նվազում է, ինչը կարող է փոքրիկի մաշկը դարձնել չոր: Օգտագործեք մանկական խոնավեցնող քսուքներ, որոնք պարունակում են նուրբ և բնական բաղադրիչներ
🍂 Խուսափեք ուժեղ լվացող նյութերից, որոնք պարունակում են օճառ կամ այլ քիմիական բաղադրիչներ: Ընտրեք մանկական նուրբ լվացող միջոցներ, որոնք չեն չորացնում մաշկը։
🍂 Փոքրիկին լողացնելիս ջուրը պետք է լինի տաք, բայց ոչ շատ տաք, և լոգանքը պետք է լինի կարճ՝ 5-10 րոպե։ Ջրից դուրս գալուց հետո անմիջապես խոնավեցնող քսուք քսեք։
✅️Մեր դեղատանը կարող եք գտնել փոքրիկի մաշկի խնամքի համար նախատեսված շամպուններ,կաթիկ և խոնավեցնող կրեմներ։
Համեցեք գնումների

🔹ԱլբուցիդՍպիտակ կամ սպիտակադեղնավուն բյուրեղային փոշի է: Հեշտությամբ լուծվում է ջրում, քիչ է լուծվում էթանոլում: 📌Դեղաբա...
28/05/2024

🔹Ալբուցիդ

Սպիտակ կամ սպիտակադեղնավուն բյուրեղային փոշի է: Հեշտությամբ լուծվում է ջրում, քիչ է լուծվում էթանոլում:

📌Դեղաբանական ազդեցությունը.

հակամանրէային միջոց, սուլֆանիլամիդ:

Օգտագործման եղանակն ու դեղաչափը՝

Ներքին ընդունման համար 👱🏻‍♂️👩🏻‍🦳մեծերին նշանակվում է 0.5-1.0-ական գրամ օրական 3-5 անգամ,
👶երեխաներին՝ 0.1-0.5-ական գրամ օրական մեկ անգամ:
Մեծերի համար ներքին ընդունման առավել մեծ դեղաչափը՝ մեկ ընդունման համար 2գ, օրական դեղաչափը՝ 7գ:

Կիրառման ցուցումներ՝

Եղջերաթաղանթի խոցերի դեպքում նատրիումի սուլֆացետամիդի մանրացրած փոշին օրական 5-6 անգամ թեթևակի ցանում են վերքի վրա, մինչև վերքի ամբողջությամբ էպիթելացումը: Այնուհետև կաթեցնում են ջրային լուծույթ, օգտագործում են նաև քսուքը: Նատրիումի սուլֆացետամիդը կարելի է կիրառել վարակված վերքերի բուժման համար՝ փոշին ցանելով վերքի մակերեսին: Սովորաբար դեղը կողմնակի ազդեցություններ չի ունենում: Երբեմն, հատկապես առավել խիտ լուծույթների օգտագործման դեպքում, նկատվում է հյուսվածքների գրգռվածություն: Նման դեպքերում ցուցվում է առավել նոսր լուծույթ:

‼️Հակացուցումներ: Գերզգայունություն սուլֆացետամիդի և սուլֆանիլամիդային այլ դեղերի հանդեպ:

✅Առկա

30/03/2024

ՄԱՏԹԵՈՍ 28:
Հիսուսի հարությունը
(Մրկ. 16.1-10, Ղուկ. 24.1-12, Հովհ. 20.1-10)
1 Շաբաթ երեկոյան՝ կիրակի լուսադեմին, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու։ 2 Եվ ահա մեծ ցնցում եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ, գնաց, մուտքի քարը մի կողմ գլորեց ու նրա վրա նստեց։ 3 Նրա դեմքը փայլակի պես էր, հագուստը՝ ձյան պես սպիտակ։ 4 Նրա ահից պահապանները դողացին ու մեռելի պես դարձան։ 5 Հրեշտակը կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ խաչված Հիսուսին եք փնտրում։ 6 Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։ 7 Իսկույն գնացե՛ք և նրա աշակերտներին ասե՛ք. "Մեռելներից հարություն է առել և ահա ձեզանից առաջ Գալիլեա է գնում. այնտեղ նրան կտեսնեք"։ Ահա ասացի ձեզ»։ 8 Եվ նրանք փութով գերեզմանից դուրս եկան, վախով ու մեծ ուրախությամբ վազեցին աշակերտներին պատմելու։
ՀԻՍՈՒՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ։ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

💊Մեզիմ ՖորտեԱզդող նյութ՝ պանկրեատինՄեզիմ Ֆորտեն լրացնում է ենթաստամոքսային գեղձի էկզոկրին ֆունկցիայի անբավարարությունը:Լ...
21/02/2024

💊Մեզիմ Ֆորտե
Ազդող նյութ՝ պանկրեատին
Մեզիմ Ֆորտեն լրացնում է ենթաստամոքսային գեղձի էկզոկրին ֆունկցիայի անբավարարությունը:
Լիպազա, ամիլազա և պրոտեազա ֆերմենտները, որոնք պանկրեատինի մի մասն են, հեշտացնում են ճարպերի, ածխաջրերի և սպիտակուցների մարսումը, ինչը նպաստում է դրանց ավելի ամբողջական ներծծմանը փոքր աղիքներում։
Օգտագործման ցուցումները՝
✔️էկզոկրին ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի անբավարարություն (քրոնիկ պանկրեատիտ
✔️ստամոքսի, աղիքների, լյարդի, լեղապարկի քրոնիկ բորբոքային-դիստրոֆիկ հիվանդություններ,
✔️մարսողության խանգարում, փքվածություն, լուծ (որպես համակցված թերապիայի մաս);
✔️բարելավում է սննդի մարսողությունը ստամոքս -աղիքային տրակտի նորմալ ֆունկցիա ունեցող հիվանդների մոտ `սննդի թերի մարսման դեպքում.
✔️որովայնի օրգանների ռենտգեն և ուլտրաձայնային հետազոտության նախապատրաստում:
Մեծահասակներ `1-2հաբ: ուտելուց առաջ։ Անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ուտելու ընթացքում, կարելի է ևս 1-4 դեղահաբ:
Բուժման տևողությունը կարող է տատանվել մի քանի օրից (եթե մարսողական գործընթացը խանգարվում է սննդային սխալների պատճառով) մինչև մի քանի ամիս կամ տարի (եթե անհրաժեշտ է մշտական ​​փոխարինող թերապիա):
Հակացուցումներ՝գերզգայնություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ;
սուր պանկրեատիտ;
քրոնիկ պանկրեատիտի սրացում:
մինչև 3 տարեկան երեխաներ։
Եղեք առողջ

01/12/2023
Դեմքի հիանալի դիմակներ տարբեր բույրերով
26/09/2023

Դեմքի հիանալի դիմակներ տարբեր բույրերով

Մոտիլիում 10մգ դեղահաբ և կախույթ➡️ Հիանալի միջոց սրտխառնոցի, փսխման, ստամոքսի խանգարման ժամանակ։➡️ Օգտագործումը սկսած 12...
12/09/2023

Մոտիլիում 10մգ դեղահաբ և կախույթ
➡️ Հիանալի միջոց սրտխառնոցի, փսխման, ստամոքսի խանգարման ժամանակ։
➡️ Օգտագործումը սկսած 12 տարեկանից օրական 1 հաբից 2֊3 անգամ՝ ուտելուց 15֊30 րոպե առաջ ☝️
➡️ Օգտագործելուց առաջ խորհրդակցեկ բժշկի հետ, կան նաև հակացուցումներ 👌

Նուրոֆեն մանկական օշարակ 100մգ/5մլԱկտիվ դեղանյութը ԻբուպրոֆենՆախատեսված են 3 ամսեկանից-12տարեկանների համար՝որպես ցավազկո...
09/09/2023

Նուրոֆեն մանկական օշարակ 100մգ/5մլ
Ակտիվ դեղանյութը Իբուպրոֆեն
Նախատեսված են 3 ամսեկանից-12տարեկանների համար՝որպես ցավազկող, ջերմիջեցնող և հակաբորբոքային միջոց:
Ելակի և նարնջի համով:

30/08/2023

Մեր դեղատունը համալրվել է հիգիենայի մեծ և հարուստ տեսականով:

Address

Garegin Nzhdeh Street 21
Chambarak
1301

Telephone

+37455993099

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ճամբարակ դեղատուն Chambarak pharmacy Чамбарак аптека posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ճամբարակ դեղատուն Chambarak pharmacy Чамбарак аптека:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram