Դիլիջան Բժշկական Կենտրոն / Dilijan MC

Դիլիջան Բժշկական Կենտրոն / Dilijan MC Հիմնովին վերանորոգված և նորագույն սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն Դիլիջանում Therapy
2. Neurology
3. Cardiology
4. Nephrology
5. Endocrinology
6.

2013թ-ի փետրվարից Դիլիջան քաղաքի կենտրոնում իր գործունեությունը սկսեց հիմնովին վերանորոգված և նորագույն սարքավորումներով հագեցած “Տավուշ” Բժշկական Կենտրոնը:
Կենտրոնի գործունեության կարևորագույն խնդիրն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման բարձր որակ:
“Տավուշ” Բժշկական Կենրտոնում կազմակերպվում են խորհրդատվություններ և ամբուլատոր բուժում հանրապետության առաջատար մասնագ

ետների կողմից:

“Տավուշ” Բժշկական կենտրոնն առաջարկում է ծառայություններ հետևյալ մասնագիտություններով.
1. Թերապիա
2. Նյարդաբանություն
3. Սրտաբանություն
4. Երիկամաբանություն
5. Էնդոկրինոլոգիա
6. Գաստրոէնտերոլոգիա
7. Ռևմատոլոգիա
8. Ալերգոլոգիա
9. Դերմատոլոգիա
10. Գինեկոլոգիա և հղիության վարում
11. Վիրաբուժություն
12. Ուրոլոգիա
13. Վնասվածքաբանություն
14. Ատամնաբուժություն
15. Մանկաբուժություն
16. Քիթ, կոկորդ, ականջի մասնագիտություն
17. Ակնաբուժություն
18. Ֆիզիոթերապիա
Բժշկական կենտրոնը հագեցված է Siemens (Գերմանիա), Tomey (Գերմանիա), Schiller (Շվեցարիա), Karl Storz (Գերմանիա), Kodak (Ֆրանսիա), NSK (Ճապոնիա), Bien Air (Շվեցարիա) ընկերությունների ժամանակակից բուժսարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարել հետևյալ հետազոտությունները:

-Կոմպյուտերային տոմոգրաֆիա
-Ռենտգեն հետազոտություն
-Գաստրոսկոպիա
-Ֆիբրոսկոպիա
-Ուլտրաձայնային հետազոտություն

Siеmens ֆիրմայի նորագույն կոմպյուտերային տոմոգրաֆը ապահովում է ախտորոշման բացառիկ ճշգրտություն, բարձրորակ պատկեր և մաքսիմալ անվտանգություն հետազոտվողի համար: Հետազոտությունը նախատեսված է կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի, շնչառական, միզասեռական, մարսողական և հենաշարժական համակարգի պաթոլոգիաների արագ և ճշգրիտ ախտորոշման համար:
Կենտրոնը հագեցված է կարդիոդիագնոստիկ սարքավորումների վերջին նվաճումներով: Կատարվում են հետևյալ հետազոտությունները`

էլեկտրասրտարություն, էխոսրտագրություն, ստրես-էխոսրտագրություն, անոթների դոպլերոգրաֆիա, ֆունկցիոնալ ծանրաբեռնվածության փորձեր - tred-mill test, ինչպես նաև հոլտեր մոնիտորինգ:

Սիմենս ֆիրմայի արտադրության նորագույն ուլտրաձայնային սարքավորումները իրենց բարձր զգայունության շնորհիվ հնարավորություն են տալիս կատարել էխոսրտագրություն, դոպլերոգրաֆիա, որովայնի խոռոչի, փոքր կոնքի, հետորովայնամզային տարածության օրգանների, վահանագեղձի, կրծքագեղձերի, հոդերի, անոթների, սեռական օրգանների, հղիների հետազոտություններ, ինչպես նաև պտղի դոպլերոգրաֆիկ հետազոտություններ:
Կենտրոնում գործում են լաբորատորիաներ, որոնք իրականացնում են հետևյալ հետազոտությունների ծավալը՝
կլինիկական, կենսաքիմիական, իմունոլոգիական, իզոշճաբանություն, մակաբուծություն, հորմոնալ, բջջաբանական, բակտերեոլոգիական: Բոլոր հետազոտությունները կատարվում են ժամանակակից, ճշգրիտ սարքավորումներով:
Սիմենս ֆիրմայի արտադրության նորագույն սարքավորումը հնարավորություն է տալիս կատարել կրծքավանդակի,որովայնի խոռոչի օրգանների,հայմորյան խոռոչների,ոսկրային և հոդային համակարգի ռենտգեն հետազոտություններ:
Կատարվում է ողնաշարի, ալերգիկ, ուրոլոգիական, հոդերի, քիթ- կոկորդ- ականջի, ստամոքս-աղիքային համակարգի, գինեկոլոգիական բորբոքային բնույթի, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների բուժում, կանխարգելում և վերականգնողական բուժում:
Հիվանդները հնարավորություն կունենան ստանալու արագ, որակյալ բժշկական ախտորոշում, ինչպես նաև ամբուլատոր բուժում:

Կենտրոնը համագործակցում է հանրապետությունում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների հետ ՝ Ռոսգոսստրախ, Արմենիա, Գարանտ Ինշուրանս, Ռեսո, Նաիրի
Ինշուրանս, Արմենիա Ինշուրանս, Ինգո-Արմենիա:


In the center of Dilijan started its acitivity fully reconstructed and equipped “Tavush” Medical Center. The main goal of the Medical Center is to provide the population of Tavush region with high quality of diagnostics and treatment according to the international standards. In “Tavush” Medical Center consultations performed by the leading specialists of Nairi and Erebouni Medicl Centers are available in the following fields of medicine:
1. Gastroenterology
7. Rheumatology
8. Allergology
9. Dermatology
10. Gynecology and pregnancy management
11. Surgery
12. Urology
13. Traumatology
14. Stomatology
15. Pediatrics
16. Otorhinolaryngology
17. Ophthalmology
18. Physical therapy
In the frame of prevention programmes, besides the treatment, the center offers medical check-up and medical rehabilitation for the patients with pathologies in the following fields: neurology, allergology, urology, otorhinolaryngology, gastroenterology, gynecology. The Medical Center is equipped with the latest equipment of the leading companies: Siemens (Germany), Tomey (Germany), Schiller (Switzerland), Karl Storz (Germany), Olimpus (Japan), Kodak (France), NSK (Japan), Bien Air (Switzerland), which gives the opportunity to conduct a wide range of investigations:

• Computer Tomography
Computer Tomograph of Siemens Company provides the accuracy of the diagnostics, the high quality of image and the maximum safety for the patient. This investigation is designed for the fast and exact diagnostics of the central and peripheral nervous system, respiratory, urinogenital, digestive system and bones.
• X-Ray examination
The latest X-Ray of Siemens Company allows to conduct a wide spectrum of radiographic examinations of chest, abdominal cavity, maxillary sinuses, bone and joint systems.
• Gastroscopy
Gastroscopy of Olimpus Company allows to conduct the examinations of esophagus, stomach and duodenum with the minimum discomfort for the patients.
• Rhino-Pharyngo-Laryngo-Fiberscope
The fiberscope equipment of Storz company allows to perform endoscopic examinations of ENT diseases.
• Ultrasound examination
The newest ultrasound equipment of Siemens Company due to its highly sensitive transducers, allows to conduct echocardiography, Doppler examination, examinations of abdominal cavity, small pelvis, organs of retroperitoneal iliac area, thyroid and mammary glands, joints, vessels, genital organs, examination of pregnant women, as well as fetus Doppler examination. The up to date cardiodiagnostic equipment allows to accomplish complete investigations in the field of cardiology: electrocardiography, echocardiography, stress-echocardiography, Doppler examination of vessels, Tred - mill tests, as well as Holter monitoring. The diagnostic laboratory enriched with all necessary analysers carrying out clinical, biochemical, immunological, parasitological, hormonal, cellular, and bacteriological examinations. Tavush Medical Center collaborates with all insurance companies functioning in the Republic of Armenia: Rosgosstrakh Armenia, Garant Insurance, Reso, Nairi Insurance, Armenia Insurance, Ingo – Armenia and also with the international insurance companies. We wish you to be healthy, but in case of necessity we will be ready to meet your requirements.

❗ Ուշադրություն ❗Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներՏեղեկացնում ենք, որ WhatsApp հարթակում «Դիլիջան» բժշկական կենտրոնի տն...
08/05/2026

❗ Ուշադրություն ❗
Հարգելի՛ քաղաքացիներ, գործընկերներ
Տեղեկացնում ենք, որ WhatsApp հարթակում «Դիլիջան» բժշկական կենտրոնի տնօրեն Ռուբեն Բաբակեխյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել, որով նշված հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում քաղաքացիներին և գործընկերներին։

❌Տվյալ օգտահաշիվը ոչ մի կապ չունի Ռուբեն Բաբակեխյանի հետ:
Խնդրում ենք ոչ մի պարագայում չարձագանքել և չտրամադրել որևէ անձնական տեղեկություն։

‼️ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՌԱԴԻՈԼՈԳԻ ԱՅՑ 📢Հարգելի այցելուներ, Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 16-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնում ընդ...
02/05/2026

‼️ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՌԱԴԻՈԼՈԳԻ ԱՅՑ

📢Հարգելի այցելուներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 16-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնում ընդունելություններ կկատարի «Նաիրի» բժշկական կենտրոնի կրծքագեղձի ռադիոլոգ
✅ՀԱՐՈՒԹ ՇԱԲՈՒՐՅԱՆԸ

ℹ️Այցի շրջանակում ԱՆՎՃԱՐ կիրականացվեն՝

✅Մասնագիտական խորհրդատվություն
✅Կրծքագեղձի սոնոգրաֆիա

📌Մի՛ բաց թողեք հնարավորություն ստանալու որակյալ և անվճար բժշկական ծառայություններ։

⁉️Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար աշխատանքային ժամերին կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

📱099106080
📱077633063
☎️026823961

🗓️2026 թվականի ապրիլի 25–29-ը Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում կայացավ European ORL-HNS 8-րդ կոնգրեսը, որին մասնակցում էր նաև...
30/04/2026

🗓️2026 թվականի ապրիլի 25–29-ը Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում կայացավ European ORL-HNS 8-րդ կոնգրեսը, որին մասնակցում էր նաև «Դիլիջան» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան ԱՐՄԱՆ ԼԵՌՆԻԿԻ ԱԶԱՐՅԱՆԸ👨‍⚕️

ℹ️Այս խոշոր կոնգրեսը համախմբեց աշխարհի առաջատար մասնագետներին՝ համադրելով գիտության նորագույն ձեռքբերումները շփման, համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունների հետ։

📌Ծրագիրը տպավորիչ էր՝ շուրջ 850 խոսնակ, 110 հիմնական զեկույց և 112 ուսուցողական դասընթաց։

✅Մասնակիցները հնարավորություն ստացան օգտվելու մենթորական սեսիաներից, որոնք արդյունավետ էին փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման և նրանց մասնագիտական ուղին ձևավորելու գործում։

«Դիլիջան» բժշկական կենտրոնը նույնպես մասնակցեց համապետական շաբաթօրյակին
26/04/2026

«Դիլիջան» բժշկական կենտրոնը նույնպես մասնակցեց համապետական շաբաթօրյակին

📢Հարգելի այցելուներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ հինգշաբթի օրը՝ ապրիլի 23-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնում ԱՆՎՃԱՐ Խորհրդատվ...
20/04/2026

📢Հարգելի այցելուներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ հինգշաբթի օրը՝ ապրիլի 23-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնում
ԱՆՎՃԱՐ Խորհրդատվություններ և վիրահատություններ կկատարի «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ակնաբուժության ծառայության ղեկավար, ԷԲԱՀ ակնաբուժության և վիրաբուժության ամբիոնի վարիչ
✅ԴԻԱՆԱ ՍԵՐԳԵՅԻ ԶԱՐԵՄԲՈՆ՝
իր մասնագիտական թիմի հետ միասին։

⁉️Կարող եք դիմել, եթե առկա են հետևյալ խնդիրները՝

🔴Օկուլոպլաստիկ խանգարումներ՝
➡️էկտրոպիոն
➡️էնտրոպիոն
➡️պտոզ
➡️արցունքատար համակարգի խանգարումներ

🔴Տեսողության օրգանի նորագոյացություններ
🔴Կատարակտ
🔴Մանկական ակնաբուժություն
🔴Ռեֆրակցիոն անոմալիաներ՝
➡️կարճատեսություն
➡️հեռատեսություն
➡️աստիգմատիզմ

📌Անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրման համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

📱099 106080
📱077 633063
☎️0268 22999

ℹ️Տեղեկացնում ենք նաև, որ խորհրդատվությունները և վիրահատությունները կատարվում են նաև Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում։

‼️Հարգելի այցելուներ, 📍«Դիլիջան» բժշկական կենտրոնում հետազոտություններ և խորհրդատվություններ է անցկացնում։ Ռուսաստանի Դա...
17/04/2026

‼️Հարգելի այցելուներ,

📍«Դիլիջան» բժշկական կենտրոնում հետազոտություններ և խորհրդատվություններ է անցկացնում։ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մամմոլոգ, գինեկոլոգ, սոնոգրաֆիստ
✅ՍՎԵՏԼԱՆԱ ՄԻԽԱՅԻԼԻ ԼԵՎԻՆԱՆ

Կատարվում է՝

✅Որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

✅Վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն

✅Հոդերի ուլտրաձայնային հետազոտություն

✅Կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն

✅Թքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն

✅Բոլոր տեղակայումների լիմֆատիկ հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն

✅Բոլոր տեղակայումների ենթամաշկային գոյացությունների ուլտրաձայնային հետազոտություն

✅Կանանց կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (գինեկոլոգիական հետազոտություն)

✅Տղամարդկանց կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն (շագանակագեղձի, սերմնաբշտերի)

✅Ամորձիների ուլտրաձայնային հետազոտություն

✅Մամմոլոգի խորհրդատվություն (ներառյալ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտությունը)

📌Ծառայությունները մատուցվում են ինչպես ինչպես Պետպատվերի շրջանակներում, այնպես էլ՝ վճարովի հիմունքներով՝ ըստ «Դիլիջան» բժշկական կենտրոնում գործող գնացուցակի։

🗓️ՇԱԲԱԹ ՕՐԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՎՃԱՐՈՎԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ։

16/04/2026

‼️Հարգելի այցելուներ,

Ապրիլի 17-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնում ԱՆՎՃԱՐ խորհրդատվություններ է անցկացնելու Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ մանկական վիրաբույժ, ուրոլոգ
✅ԳԵՂԱՄ ՍԱՐԳԻՍԻ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԸ

📌Կարող եք դիմել հետևյալ խնդիրներով՝

➡️Աճուկային, պորտային, սպիտակ գծի ճողվածքներ
➡️Ամորձոււ թաղանթների ջրգողություն
➡️Ֆիմոզ
➡️Հիպոսպադիա
➡️Կրիպտորխիզմ
➡️Պոչուկիի էպիթելային ուղիներ

⁉️Հերթագրման համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

📱099 106080
📱077 633063
☎️0268 22999

«Դիլիջան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի և Տավուշի մարզի բնակչության անունից մեծ սիրով շնորհավորում ենք «Դիլիջան» բժշկ...
14/04/2026

«Դիլիջան» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի և Տավուշի մարզի բնակչության անունից մեծ սիրով շնորհավորում ենք «Դիլիջան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր պարոն Հարություն Քուշկյանին իր հոբելյանի առթիվ, ինչը մի գեղեցիկ առիթ է անդրադառնալու Դիլիջան համայնքի և Տավուշի մարզի առողջապահության պահպանման համար նրա կատարած հսկայական աշխատանքներին և անուրանալի ներդրումներին։

Պարոն Քուշկյանի ողջ գիտակցական կյանքը մի զարմանահրաշ պատմություն է՝ նվիրված իր ժողովրդին, իր պետության առողջապահության զարգացման գործին՝ ձգտելով ավելի ու ավելի բարձր մակարդակի հասցնել այն՝ ՀՀ-ում ներդնելով առողջապահության և գիտության մեջ նորագույն ձեռքբերումները՝ հավասարվելով միջազգային առաջատար բժշկական կառույցներին և այդ ամենին ծառայեցնելով իր ողջ ուժը, տարիների փորձն ու իմաստությունը։

Սիրելի՛ պարոն Քուշկյան, մաղթում ենք Ձեզ առողջություն, երջանկություն, անսպառ եռանդ կյանքի կոչելու Ձեր բոլոր մտահղացումները։ Թող միշտ Ձեզ ուղեկցեն Ձեր շնորհիվ բազմահազար փրկված կյանքերի համար հյուսված երախտիքով լի օրհնանքները և սերը։

📢Հարգելի այցելուներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ ապրիլի 11-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնում ԱՆՎՃԱՐ Խորհրդատվություններ և վիր...
03/04/2026

📢Հարգելի այցելուներ,

Տեղեկացնում ենք ձեզ, որ ապրիլի 11-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնում
ԱՆՎՃԱՐ Խորհրդատվություններ և վիրահատություններ կկատարի «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ակնաբուժության ծառայության ղեկավար, ԷԲԱՀ ակնաբուժության և վիրաբուժության ամբիոնի վարիչ
✅ԴԻԱՆԱ ՍԵՐԳԵՅԻ ԶԱՐԵՄԲՈՆ՝
իր մասնագիտական թիմի հետ միասին։

⁉️Կարող եք դիմել, եթե առկա են հետևյալ խնդիրները՝

🔴Օկուլոպլաստիկ խանգարումներ՝
➡️էկտրոպիոն
➡️էնտրոպիոն
➡️պտոզ
➡️արցունքատար համակարգի խանգարումներ

🔴Տեսողության օրգանի նորագոյացություններ
🔴Կատարակտ
🔴Մանկական ակնաբուժություն
🔴Ռեֆրակցիոն անոմալիաներ՝
➡️կարճատեսություն
➡️հեռատեսություն
➡️աստիգմատիզմ

📌Անհրաժեշտ է նախապես հերթագրվել։ Հերթագրման համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

📱099 106080
📱077 633063
☎️0268 22999

ℹ️Տեղեկացնում ենք նաև, որ խորհրդատվությունները և վիրահատությունները կատարվում են նաև Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում։

30/03/2026

🤰Հղիության ընթացքում ամենակարևորը վստահությունն ու հանգստությունն է 🤍

👩‍⚕️Որպես բժիշկ-գինեկոլոգ՝ իմ նպատակն է ոչ միայն հետևել Ձեր և բալիկի առողջությանը, այլև լինել Ձեր հուսալի հենարանը այս պատասխանատու ճանապարհին։ 9 ամիս շարունակ ես Ձեր կողքին եմ՝ մասնագիտական փորձով և հոգատարությամբ։

❓Ինչու՞ վստահել հղիության վարումը հենց ինձ.

✅ Անհատական մոտեցում յուրաքանչյուրին
✅ Ժամանակակից և ապացուցողական բժշկություն
✅ Մշտական կապ և աջակցություն

📌Վստահեք Ձեր ամենանվիրական պահերը մեզ ։

#հղիություն #բժիշկ #գինեկոլոգ #առողջություն

Address

7/3 Sayat-Nova
Dilijan
3901

Telephone

+37477633063

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Դիլիջան Բժշկական Կենտրոն / Dilijan MC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Դիլիջան Բժշկական Կենտրոն / Dilijan MC:

Share