ՀՎԿ ազգային կենտրոն, Արմավիր մասնաճյուղ/NCDC Armenia, Armavir

  • Home
  • Armenia
  • Ejmiatsin
  • ՀՎԿ ազգային կենտրոն, Արմավիր մասնաճյուղ/NCDC Armenia, Armavir

ՀՎԿ ազգային կենտրոն, Արմավիր մասնաճյուղ/NCDC Armenia, Armavir Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՀՎԿ ազգային կենտրոն, Արմավիր մասնաճյուղ/NCDC Armenia, Armavir, Medical and health, Սպանդարյան 1, Ejmiatsin.

24/12/2024
23/12/2024

🔵 Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ այդ օրերին ավելի հաճախ են մարդկանց կողմից օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի անգամ տաքացրած կերակրատեսակներ: Բացի այդ օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների:
Տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.👇

✔ գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից
✔ գնումներ կատարելիս ուշադություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանելիության ժամկետին, արտաքին տեսքին
✔ աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները
✔ Իսկ եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք է բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահպանման պայմաններին, ջերմաստիճանին:
✔ կիսապատրաստվածքները անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման օգտագործելուց առաջ
✔ Խմորեղենը, կրեմով տորթերը սառնարանում պահել 3 օրից ոչ ավել
✔ Ձեռքերը անպայման լվանալ սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո
✔ Հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ:
✔ Մանրազնին լվանակ կանաչին, միրգը և բանջարեղենը: Ներմուծված միրգը և բանջարեղենը սովորաբար մշակված են լինում տարբեր քիմիական նյութերով՝ ապրանքային տեսքը երկար ժամանակ պահպանելու համար, այդ պատճառով սրանք բացի մանրէային թունավորումից, կարող են պարունակել նաև քիմիական ախտահարման վտանգ:
✔ խուսափել տնային պայմաններում պատրասված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում այն պետք է եռացնել 15-20 րոպե:
✔ չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:

🔴 Եթե վատ եք զգում, հատկապես եթե առկա են մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, անհապաղ դիմեք բժշկի:

23/12/2024
20/12/2024
17/12/2024
14/12/2024

🦠 Առողջապահության նախարարության «Հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»
երկօրյա սեմինարի շրջանակում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը ներկայացրել է երկրում համաճարակային իրավիճակը` նշելով, որ վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։

🤧 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 119 կապույտ հազի դեպք: Սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։
Նշվել է նաև պատվաստումներում ամբողջական ընդգրկվածության ցուցանիշների դրական միտումն ու ժամանակին պատվաստման կարևորությունը։

💉✅ Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացրել է ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը` նշելով, որ հանրապետության բժշկական կազմակերպություններին բաշխվել է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և իրականացվել է բաշխված պատվաստանյութի 68,5 տոկոս։

📍 Հիշեցնենք, որ գրիպի դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է, պատվաստումներ իրականացվում են ինչպես առաջնային օղակում, այնպես էլ` պատվաստումային շարժական կետերում (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը` 12:00-16:00):

Ոլորտի մասնագետներն անդրադարձել են նաև մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներում ընդգրկվածության ցուցանիշների բարելավմանը, որը 2022 թվականի համեմատ` աճել է մոտ 2.4 անգամ:

🗣️ Մասնագետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։

13/12/2024

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.

🔸 պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա կամ պատվաստումային կետեր (Հյուսիսային պողոտա` Աբովյան փ. խաչմերուկի հարակից տարածք, Վերնիսաժի հարակից տարածք, ժամը` 12:00-16:00),
🔸 հագնվե՛ք եղանակին համահունչ,
🔸 խուսափե՛ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
🔸 եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ,
🔸 եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ,
🔸 մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
🔸 պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը,
🔸 օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,
🔸 հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,
🔸 հետևե՛ք անձնական հիգիենային։

13/12/2024
06/12/2024

Disclaimer: This video is for informational purposes only and is not a substitute for professional medical advice, diagnosis, or treatment. Always consult a ...

05/12/2024

Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանն արձագանքել է մամուլում շրջանառվող լուրերին ջրծաղիկի պատվաստանյութը Հայաստան բերելու...

02/12/2024

🚑 Հիշեցնենք, որ Երևանում գործում են շարժական պատվաստումային կետեր յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 12:00-ից մինչև 16:00։

Գրիպի և գրիպի հետևանքով առաջացած բարդությունների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է:

🏥 Գրիպի դեմ պատվաստվելու համար կարող եք դիմել նաև առողջության առաջնային պահպանման օղակ:

02/12/2024

🟦 Կարմրուկով պայմանավորված իրավիճակը 👇

Address

Սպանդարյան 1
Ejmiatsin
1108

Telephone

(0231) 52386

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ՀՎԿ ազգային կենտրոն, Արմավիր մասնաճյուղ/NCDC Armenia, Armavir posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram