14/10/2025
🇦🇲
🍕 Պիցցայի պատրաստում և նոր զբոսաշրջային ուղղություններ
BFcare տարեցների խնամքի կենտրոնում տեղի ունեցավ յուրահատուկ և ոգեշնչող հանդիպում՝ Եվրոպական քոլեջի զբոսաշրջության ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ։
Ուսանողները միասին մեր բնակիչների հետ պատրաստեցին պիցցա, շփվեցին, կիսվեցին պատմություններով և ամենակարևորը՝ ծնվեց նոր գաղափար՝
զբոսաշրջային ծրագրեր, հարմարեցված տարեց մարդկանց համար։
Այսպիսի նախաձեռնությունները դեռ նորություն են Հայաստանում, և հենց Եվրոպական քոլեջը՝ BFcare կենտրոնի համագործակցությամբ, նպատակ ունի առաջինը զարգացնել «Արծաթյա զբոսաշրջություն» գաղափարը՝ տարեցների համար մատչելի և ներառական ճանապարհորդությունների ձևաչափով։ 🇦🇲
🎓 Գիտական և սոցիալական նշանակություն․
ներառական և սոցիալական զբոսաշրջության նոր ուղղության զարգացում,
ուսանողների մասնագիտական հմտությունների ամրապնդում՝ տարբեր տարիքային խմբերի հետ աշխատանքի ոլորտում,
կրթական տեսության և իրական սոցիալական փորձի միավորում,
տարեցների կյանքի որակի բարելավում՝ մշակութային և ժամանցային ակտիվ մասնակցության միջոցով։
💡 BFcare կենտրոնը շարունակում է զարգացնել նորարարական մոտեցումներ խնամքի, վերականգնման և ակտիվ ծերացման ոլորտներում, իսկ Եվրոպական քոլեջը պատրաստում է նոր սերնդի մասնագետների, որոնք զբոսաշրջությունը տեսնում են ոչ թե պարզապես ճանապարհորդություն, այլ՝ մարդկային կապերի, սերնդների և արժեքների միավորման ճանապարհ։
Ճշմարիտ նորարարությունը սկսվում է ջերմությունից, ժպիտներից և աշխարհը մի փոքր ավելի բարի դարձնելու ցանկությունից։ 🌿
#ԵվրոպականՔոլեջ #ԱրծաթյաԶբոսաշրջություն #Տարեցներ #ՍոցիալականՆորարարություններ #Տուրիզմ #Արմենիա #Ուսանողներ #Զբոսաշրջություն
🇺🇸
🍕 Pizza Making and New Tourist Directions
An inspiring and heart-warming event took place at the BFcare Elderly Care Center, where students from the European College, Faculty of Tourism, spent the day with our senior residents.
Together, they prepared pizza, shared stories, and created not only a wonderful atmosphere but also a new idea — to develop tourism programs tailored for elderly people.
Such initiatives are still rare in Armenia, and European College, in collaboration with BFcare, aims to become the first to introduce the concept of “Silver Tourism” — inclusive and accessible travel experiences designed especially for seniors. 🇦🇲
🎓 Scientific and social significance of the project:
advancing the concept of inclusive and social tourism;
helping students gain practical skills in working with different age groups;
bridging educational theory and real-world social practice;
improving the quality of life for elderly people through cultural and recreational engagement.
💡 BFcare continues to develop innovative approaches to elder care, rehabilitation, and active aging, while the European College prepares a new generation of tourism professionals — people who see tourism not just as travel, but as a way to connect hearts, generations, and values.
True innovation begins with warmth, smiles, and the desire to make the world a little kinder. 🌿